Շաբաթվա աստղագուշակ 14.09 - 20.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2205 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հաջող կդասավորվի, եթե չծուլանաք: Գործեր նախատեսվածից շատ կլինեն, պետք է ամեն ինչ հասցնեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, և դա անհրաժեշտ է ինքնուրույն անել, քանի որ խորհուրդներն ավելի շատ կշեղեն, քան օգտակար կլինեն: Եկել է հին գործնական ու ընկերական կապերը վերականգնելու և ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու պահը, որոնց հետ վաղուց չեք տեսակցել ու չեք շփվել: Չի բացառվում՝ շարունակություն ստանան այն սիրային հարաբերությունները, որոնց ավարտը ժամանակին ձեզ շատ է վշտացրել: Կարևոր կլինի իրատես լինելն ու զուր հույսեր չփայփայելը: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, բայց դա չի նշանակում, որ պետք է փորձեք բոլոր մտահղացումները անհապաղ կյանքի կոչել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ապրումների ու անհանգստության պատճառներ չկան. շաբաթը հաջող կդասավորվի, շատ հարցերում նույնիսկ ավելի լավ, քան սպասում էիք: Հավանական են հաճելի անակնկալներ: Չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը, որի շնորհիվ կհասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը ձեզ համար շատ օգտակար կլինեն: Դուք շատերի հետ լավ լեզու կգտնեք, կես խոսքից կհասկանաք նրանց, որոնք սովորաբար չեն պատմում իրենց զգացմունքների մասին, չեն ասում այն, ինչ մտածում են: Պատրաստ եղեք անակնկալների: Դրանք հատկապես շատ կլինեն շաբաթվա երկրորդ կեսին: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն. լավ է, եթե այդ ժամանակ նախկինում ծրագրածն ավարտին հասցրած լինեք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա իմպրովիզներ անելու և արագ որոշումներ ընդունելու ունակությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտ չի լինելու, բայց դուք դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելու, նպատակներին հասնելու և լավ արդյունքների հասնելու շանսեր ունեք: Շատ բան կախված կլինի մարդկանց հետ լեզու գտնելու և ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինելու ձեր ունակությունից: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել, բարեհամբույր ու բարյացակամ լինել, քանի որ հենց դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից: Սովորական աշխատանքն ավելի հոգնեցնող կլինի, քան սովորաբար: Նշանի որոշ ներկայացուցիչներ պետք է կատարեն ուրիշի պարտականությունները, իսկ դա չի ուրախացնի: Բայց իսկապես հետաքրքիր գործեր էլ կլինեն: Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, այդժամ շաբաթվա վերջին գրավիչ առաջարկներ կստանաք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Խելամտություն ու զգուշություն է անհրաժեշտ: Ցավոք, այս շաբաթը զուրկ չի լինի տհաճ անակնկալներից, նաև իրադարձություններից, որոնց համար հազիվ թե ուրախ լինեք: Բայց եթե որոշումների հարցում չշտապեք, կարող եք շատ սխալներից խուսափել: Աշխատեք մանրամասն ստուգել ցանկացած տեղեկատվություն, նույնիսկ եթե դրանք հուսալի մարդիկ են հայտնում: Ցավոք, ինչ-որ մեկն առանց նման ցանկության ձեզ կարող է մոլորության մեջ գցել: Աշխատանք սովորականից շատ կլինի: Դուք ստիպված եք լինելու ուղղել ոչ միայն ձեր, այլև ուրիշների սխալները: Չի բացառվում, որ գործերի համար ստիպված լինեք հետաձգել ծրագրած ուղևորությունները, զվարճալի միջոցառումները, հանդիպումները, որոնց անհամբերությամբ եք սպասել: Բայց շաբաթվա վերջին ձեր աշխատանքի համար առատ կպարգևատրվեք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հրաշալի է բարդ, բայց հետաքրքիր բան ստանձնելու համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, իսկ խոչընդոտները չեն ստիպի նահանջել ու հրաժարվել մտածածից: Բազում նոր գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Շատ Առյուծների այսօր պետք կգա այն, ինչ նրանք վաղուց են սովորել: Դուք կգտնեք մրցակիցներին զինաթափելու և նրանցից առաջ անցնելու ձևը, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Ամեն անգամ հեշտ չի լինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց որոշումներից շատ բան է կախված: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում: Ղեկավարությունը սովորականից ավելի պահանջկոտ կլինի ձեր հանդեպ, գործընկերներն ամեն անգամ պատրաստ չեն լինի կատարել իրենց պարտականությունները: Մտերիմների հետ հարաբերություններում նույնպես ամեն ինչ հարթ չի լինի, բայց այստեղ դրական փոփոխությունների հասնելն ավելի հեշտ կլինի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին արժե զգույշ և ուշադիր լինել: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, դժվարություններ գործերում: Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, չեն բացառվում վեճերը մտերիմների հետ: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, լուրջ խնդիրներ թույլ չտալ, և դա ձեզ կհաջողվի անել: Ավելի ուշ բարենպաստ ժամանակահատված կգա: Շաբաթվա կեսին ուշադիր պետք է լինեք մանրուքների հանդեպ: Նկատի ունեցեք, որ ցանկացած աշխատանք այդ հատվածում ավելի մեծ կարգապահություն կպահանջի, քան սովորաբար: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, նաև նրանց, որոնք նախկինում խուսափում էին զրույցներից և կապի էին դուրս գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Դուք կկարողանաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք, անցյալում թողնել հին վիրավորանքները: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հեշտ չի լինելու: Պետք է համբերությամբ զինվեք, քանի որ ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվելու, գործերում անհրաժեշտ արդյունքների հասնել էլ արագ չի ստացվի: Շաբաթվա սկզբին համառությունն ու հաստատակամությունը կօգնեն հաջողության հասնել աշխատանքի մեջ, ավարտին հասցնել գործերը, որոնց վերջին մի քանի շաբաթներին մեծ ժամանակ եք տրամադրել: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց տաղանդներին ու գիտելիքներին անսպասելի կիրառում կգտնեն: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի անհանգիստ կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, հիշել շատ բաների մասին, պատասխաններ փնտրել շրջապատողների հարցերին: Այդ ամենը հոգնեցնող կլինի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու լավ տրամադրությունը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը լավ կսկսվի, և դրանից արժե օգտվել լուրջ գործերից գլուխ հանելու, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու համար: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ այս հատվածում նոր գաղափարներ ու ծրագրեր կունենան, որոնց իրագործման մեջ հաճույքով կօգնեն ծանոթները: Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Նույնիսկ եթե նրանք ձեզ հետ ամեն հարցում համաձայն չլինեն, կհաջողվի խուսափել երկար վեճերից ու փոխադարձ վիրավորանքներից: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, երբեմն ինտուիցիան կհուշի, որ ինչ-որ մեկը փորձում է խճճել ձեզ ու շեղել: Կարևոր կլինի ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգելը, հատկապես եթե խոսքը ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր բանի մասին լինի: Շտապողական որոշումները հաճախ սխալ կլինեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ անհանգիստ շաբաթ է: Այն լի կլինի զարմանալի զուգադիպություններով, տարօրինակ պատահարներով, իրադարձություններով, որոնց ոչ ոք չէր սպասում: Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Սովորաբար դա ձեզ մոտ հեշտ է ստացվում, բայց այսօր դժվարություններ կծագեն: Դուք հաճախ կկասկածեք ինքներդ ձեզ, կհուզվեք այնպիսի բանի պատճառով, ինչը չեք կարող վերահսկել: Նշանի որոշ ներկայացուցիչներ շրջապատողներից շատ բան կսպասեն և կհիասթափվեն, երբ պարզվի, որ բոլորը պատրաստ չեն արդարացնել իրենց հույսերը: Շաբաթվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից բարենպաստ կլինի և հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Հեշտ կլինի գործընկերների ու ղեկավարության, մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, չեն բացառվում դժվարությունները գործերում: Որոշ հանդիպումներ ուզածի նման չեն անցնի, և դա շատ կվշտացնի: Բայց լավատեսությունը մի կորցրեք: Եթե դուք կոպիտ սխալներ չանեք, իրավիճակը շուտով կսկսի դեպի լավը փոխվել: Կարևոր կլինի առողջ բանականությամբ ղեկավարվելը, սեփական փորձին վստահելը, այլ ոչ թե շրջապատողների տված խորհուրդներին: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից արդյունավետ ու բարենպաստ կլինի: Այն հնարավորություն կտա գլուխ հանել կուտակված գործերից, հաջողությամբ ավարտին հասցնել մեծ ուժեր խլած աշխատանքը: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, կաշխատեք հոգատարությամբ պարուրել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար: Հաջող գնումներ անելու, տան համար պիտանի իրեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հեշտ չի անցնի, բայց դուք բոլոր դեպքերում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Այո, դա համառություն կպահանջի, բայց դուք նահանջելու միտք էլ չեք ունենա, եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Հաճախ կօգնեն հին ծանոթները կամ մարդիկ, որոնց ժամանակին օգտակար ծառայություններ եք մատուցել: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Դրանք ընդունել արժե, եթե դեմ չեք նոր պարտականություններին, պատրաստ եք արագ սովորել, գլուխ հանել բարդ հարցերից: Եկամուտները կարող են աճել, բայց գումարը հեշտ ձեր ձեռքը չի ընկնի: Ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփումների, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար շաբաթվա երկրորդ կեսն ավելի լավն է առաջինից: Ինտուիցիան կուժեղանա, հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք նրանց գաղտնիքներն ու գաղտնի ցանկությունները: Հնարավորություն կունենաք ուրախացնել սիրելիին, և դուք բաց չեք թողնի ձեր շանսը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթվա իրադարձությունները կարող են փոխել ձեր հայացքներն ու ծրագրերը: Դուք հետաքրքիր տեղեկատվություն կստանաք, պիտանի բան կսովորեք, կկարողանաք շփվել մարդկանց հետ, որոնց կենսափորձը տարբերվում է ձերինից: Չի բացառվում՝ հասկանաք, որ ինչ-որ հարցում մոլորության մեջ էիք, սխալ որոշումներ էիք ընդունել, քանի որ կարծրատիպերով էիք առաջնորդվում: Նոր ծրագրեր կհայտնվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ պատրաստ են շատ բաների հասնել և վճռական քայլեր կանեն: Ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք հանձնվելու, սկսածը կիսատ թողնելու, համարձակ ծրագրերից հրաժարվելու մտքեր չեք ունենա: Հակառակը, հնարամիտ կլինեք, կաշխատեք նպատակին տանող նոր ուղի գտնել: Կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: |
|