Շաբաթվա աստղագուշակ 14.02 - 20.02
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2074 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին պետք է հավաքեք ուժերը: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, կարևոր որոշումների հարցում չշտապելը: Կարևոր քայլ անելուց առաջ օգտակար կլինի փոքրիկ դադար վերցնելն ու ամեն ինչ կշռադատելը, իրավիճակն ընդհանուրի մեջ գնահատելը: Այդ հատվածում ձեզ համար յուրահատուկ օգտակար կլինի ուրիշի փորձը: Մեծ օգուտ կտան ձեզ լավ ծանոթ մարդկանց խորհուրդները: Արժե զգույշ լինել շփումների մեջ: Շաբաթվա առաջին կեսը այն ժամանակահատվածը չէ, երբ կարելի է մտքին եկած ամեն բան ասել, քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Աշխատեք նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կտրուկ ասված խոսքով մարդուն վիրավորելը հեշտ կլինի: Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում շատ բան հեշտությամբ կստացվի, նպատակներին հասնելու համար լուրջ ջանքերի կարիք չի լինի: Աստղերի աջակցությունից օգտվելով՝ կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Ներդաշնակ կդասավորվեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Շաբաթվա վերջին օրերը բացառապես բարենպաստ կլինեն կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Այդ հատվածը կապված կլինի նոր տեղեկատվության, կարևոր ու երկար սպասված լուրերի ստացման հետ: Դուք կհամոզվեք, որ նախկինում ճիշտ որոշումներ եք ընդունել, նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել: Նկատելիորեն դպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Դուք կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Որոշ Ցուլեր նոր համախոհներ ու ընկերներ կգտնեն, որոնց աջակցությունը երկար տարիներ կուրախացնի: Շաբաթվա երկրորդ կեսը մի քիչ ավելի լարված կլինի: Չի բացառվում՝ սրվեն հին հակասությունները, ստիպված լինեք վերադառնալ այն խնդիրներին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Հոգսերը սովորականից շատ կլինեն, իսկ շրջապատողները ավելի հաճախ կսկսեն խառնվել ձեր գործերին: Բայց դուք ոչ միայն բոլոր փորձություններից գլուխ կհանեք, այլև կպահպանեք հրաշալի տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը թեթև ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հրաշալի գաղափարներ ու կարևոր բացահայտումներ կբերի: Այն հարմար կլինի ուսման համար. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, նոր տեղեկատվությունը վայրկենապես կմտապահեք: Սուր ինտուիցիան կօգնի աշխատանքային հարցերը լուծելիս. շատ բաներից դուք սպասվածից լավ գլուխ կհանեք: Չնայած ուշադրություն պահանջող խնդիրներ քիչ չեն լինի, բայց ժամանակ կգտնեք նաև հանգստի ու հաճելի շփումների համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հաճախ դրանք մասնագիտական միջոցառումների, օրինակ՝ սեմինարների, ժողովների ժամանակ կհաստատվեն: Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հին գործերին վերադառնալու, այն հարցերը լուծելու համար, որոնք չլուծված էին մնացել և ընդհանրապես՝ կարգուկանոն հաստատելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, նախապատրաստվել պետկազմակերպություններին դիմելուն: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն նրանց համար, ովքեր զուրկ չեն առողջ արկածախնդրությունից, պատրաստ են արկածների: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթն ընդհանուր առմամբ բավական բարենպաստ կլինի, բայց այն հանգիստ անվանել չի կարելի: Հուզական դաշտը չի առանձնանա կայունությամբ, իսկ դա նշանակում է, որ կարող եք դատարկ բաների պատճառով հուզվել, անհանգստանալ այնպիսի բաների պատճառով, որոնց վրա չեք կարող ազդել: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Հիմա շատ կարևոր կլինի, որ ձեր կողքին լինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Իսկ ահա քննադատելու սիրահարներից լավ է հեռու մնաք: Շաբաթվա առաջին կեսին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը բարդ կլինի: Փոխարենը երկրորդ կեսը ձեզ հնարավորություն կտա մտածել կարևոր հարցերի, ապագայի ծրագրերի շուրջ: Դա հարմար շրջան կլինի ձեր կյանքը փոխելու, փոքր քայլերով դեպի նոր նպատակները շարժվելու համար: Ամեն ինչ կստացվի, եթե հավատաք ձեզ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հեշտ չի անցնի: Մի քանի անսպասելի իրադարձություն միաժամանակ տեղի կունենան, դրա պատճառով պիտի վերամշակեք ձեր ծրագրերը, որոշ գործեր մյուսների համար հետաձգեք: Ցավալի է, որ պիտի զոհեք ձեզ համար կարևոր բանը, և որ ավելի նշանակալի պիտի դառնան ուրիշների հետաքրքրությունները: Սակայն դուք երկար չեք անհանգստանա դրա պատճառով: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ իրավիճակը շատ շուտով դեպի լավը կփոխվի: Շաբաթվա կեսը հաջող կլինի շատ Առյուծների համար: Ամենակարևորն այդ հատվածում կարևոր մի բանի վրա կենտրոնանալն ու մանրուքների վրա չշեղվելն է: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաղթահարել դժվարություններն ու հասնել դրված նպատակին: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն: Աստղերի աջակցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Կարող են իրականանալ ձեր հին ցանկությունները, իրադարձություններն ամենահաջող ձևով կդասավորվեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղելը: Դուք այդպես էլ կանեք, և ամեն ինչ կստացվի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուշադիր եղեք: Շաբաթը շատ բարդ չի լինի, բայց կարևոր իրադարձություններ կբերի ու լուրջ որոշումներ կպահանջի: Ձեր ցանկացած քայլ պիտի լավ մտածված լինի. եթե զգույշ լինեք ձեր խոսքերի և արարքների մեջ, ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար: Շաբաթվա սկզբին տարաձայնություններ կարող են առաջանալ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ վատ լեզու չէիք գտնում: Ստիպված եք լինելու բարդ զրույցներ վարել: Կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել. ձեր նրբանկատությունը դրանում վերջին դերը չի խաղա: Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք ֆինանսական հարցերի լուծմանը: Նշանակալի ծախսերի կարիք կլինի, և կարևոր կլինի ժամանակին հասկանալը, թե որքանով են դրանք արդարացված: Այստեղ սեփական գիտելիքների պակասը կզգացվի, չի բացառվում՝ գիտակ մարդու խորհրդատվության կարիքն ունենաք: Շաբաթվա վերջին օրերը հանգիստ կանցնեն: Ձեզ շատ ներդաշնակ շրջան է սպասվում, որը հարմար կլինի եզրահանգումներ անելու և ապագայի հետ կապված որոշումներ ընդունելու համար: Ձեր դատողությունների հասունությունը շատերին կզարմացնի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հաջող կդասավորվի, և դա հենց առաջին օրերին նկատելի կլինի: Ոչ այնքան կարևոր, բայց լավ նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ հին ծանոթի հետ հաճելի հանդիպումը կոգեշնչի: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված անսպասելի առաջարկները: Ամենագործունյա Կշեռքները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով, իսկական բեկման հասնել: Խնդիրներ չեն առաջանա գործնական շփումների ժամանակ: Շաբաթը լավը կլինի պոտենցիալ գործատուների ու գործընկերների հետ հանդիպելու, ձեր ծառայություններն առաջարկելու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Ոչ մեծ թյուրիմացությունները կարող են մթագնել մտերիմների հետ շփումները, բայց ամեն ինչ արագ կպարզվի: Դուք անկեղծ ու խաղաղասեր կլինեք, և դա էլ բավարար կլինի լուրջ խնդիրներից խուսափելու համար: Շատ Կշեռքների կուրախացնի հին ծրագրերի համաձայն գործելու, դրանք անկախ պայմաններից չփոխելու հնարավորությունը: Դա թույլ կտա խուսափել ավելորդ անհանգստությունից, ինքնավստահություն կհաղորդի, որի կարիքը վերջին շրջանում ունեիք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին լավ տրամադրությունը պահպանելը դժվար կլինի: Դուք կարող եք բարկանալ մանրուքների պատճառով, չարանալ ձեր և ուրիշների վրա: Հույզերը վերահսկելը բարդ կլինի, բայց երբ դա ձեզ հաջողվի անել, իրավիճակն էլ կսկսի դեպի լավը փոխվել: Լավ է չշտապեք ոչ որոշումների, ոչ էլ կարևոր հարցերի քննարկման հարցում, հատկապես՝ մասնագիտական բնույթի: Աշխատեք ղեկավարության հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, նույնիսկ եթե վստահ եք ձեր իրավացիության ու ընդունած որոշումների ճշգրտության վրա: Լավ կլինի վիճելի հարցերը առավելագույնս հանգիստ ու կառուցողական քննարկեք: Դա թույլ կտա պահպանել լավ հարաբերությունները, խուսափել ապագայի լարված պահերից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Հուզական դաշտը կկայունանա, ապրումների նոր առիթներ չեն ստեղծվի: Շատ Կարիճներ կտեսնեն նախկինում գործած սխալներն ու կաշխատեն ուղղել դրանք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համառությունն ու եսասիրությունը բնորոշ կլինեն ձեզ շաբաթվա սկզբին, և դա կարող է լարված պահերի ու անհարմար իրավիճակների պատճառ դառնալ: Աշխատեք ավելի դրական տրամադրվել, չկենտրոնանալ տհաճ մանրուքների վրա, ավելի շատ ուշադրություն դարձնել նրա վրա, թե ինչ են շրջապատողներն անում ձեզ համար: Եթե ձեզ ճիշտ պահեք, հին մրցակիցները համախոհների կվերածվեն, իսկ հին գործնական կապերն էլ ավելի կամրանան: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածը լավը կլինի այն մարդուն հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական կլինի ձեզ բնական պահեք: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսն էլ ընդհանուր առմամբ շատ հաջող կդասավորվի: Աշխատեք այդ շրջանում ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Հենց դրանց շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, սխալներ չեք անի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը շատ բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելու համար: Ձեր շատ նախաձեռնություններ աջակցություն կստանան, հնարավորություն կունենաք իրագործել նոր գաղափարները: Որոշ Այծեղջյուրներ մոտ կլինեն վաղուց դրված նպատակներին հասնելուն և ժամանակին վճռական քայլ կանեն: Հիշեք, որ հիմա օգտակար կլինի ոչ միայն սեփական հետաքրքրությունների մասին հոգ տանելը, այլև բարդ իրավիճակում հայտնված, լուրջ դժվարությունների բախված մարդկանց հնարավորինս օգնելը: Ձեզ համար կարևոր հարցերն անսպասելի արագ կլուծվեն, շատ բյուրոկրատական խնդիրներ անցյալում կմնան: Մտերիմների հետ կառուցած ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի իրագործել: Անսպասելի իրադարձությունները կստիպեն վերանայել առաջնահերթությունները, ինչ-որ բան հետաձգել: Բայց դուք հազիվ թե շատ անհանգստանաք դրա համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հրաշալի կլինի գաղափարներով կիսվելու, շրջապատողների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Ձեզ շատ ուշադիր կլսեն, ընդ որում՝ և՛ հին համախոհները, և՛ նոր ծանոթները: Շատ Ջրհոսներ պիտանի կապեր կհաստատեն, կծանոթանան մարդկանց հետ, որոնք կօգնեն նոր նախագծերի իրագործման հարցում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, շաբաթը հարմար կլինի գործարքների ու գնումների համար: Չի բացառվում՝ մասնագիտական որակավորումը բարձրացնելու, աշխատանքի համար պիտանի բան սովորելու հնարավորություն հայտնվի: Չեն հիասթափեցնի անձնական հարաբերությունները: Դրանք ամեն անգամ առանց խնդիրների չեն լինի, բայց ցանկացած տարաձայնության դեպքում դուք փոխզիջումային տարբերակ կգտնեք, վեճեր թույլ չեք տա, կաշխատեք հարթել սուր անկյունները: Մտերիմ մարդը շնորհակալ կլինի ձեզ ուշադրության ու հոգատարության համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը կարող է նկատելիորեն փոխել շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Այն, ինչ առաջ միայն ակնարկում էին, հիմա պարզ ու հասկանալի կասվի: Որոշակիություն կհայտնվի, ապագայի հետ կապված որոշումներ ընդունելը կհեշտանա: Հնարավոր են տհաճ, լարված պահեր, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Այս օրերին ստացած փորձը ձեզ դեռ բազմիցս պետք կգա, կօգնի հետ կանգնել հակասական արարքներից: Բացի այդ, դրա շնորհիվ ավելի լավ կհասկանաք սեփական զգացմունքները: Հավանական են նշանակալի հաջողություններ աշխատանքի մեջ: Հիմա դուք պատրաստ կլինեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, միայնակ բարդ որոշումներ ընդունել: Դա կնկատեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում շուտով ձեզ նոր աշխատանք կամ ղեկավար պաշտոն առաջարկեն: Բիզնեսմեն Ձկները ուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ տոնելու շանս կունենան: Շաբաթվա վերջին օրերը հանգիստ ու ներդաշնակ կլինեն: Հարմար ժամանակ կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ուղևորությունների համար, որոնք վառ հույզեր կպարգևեն: |
|