Շաբաթվա աստղագուշակ 13-19.V
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 970 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը լավ է կարևոր գործերով չսկսեք, քանի որ չի բացառվում՝ ձեր ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Լավ է կենտրոնանաք միապաղաղ աշխատանքի վրա, ստուգեք փաստաթղթերը, հաշվետվություններ կազմեք: Ավելի ուշ պայմանները ավելի բարենպաստ կլինեն, այդ ժամանակ էլ կկարողանաք անցնել պատասխանատու առաջադրանքներին: Հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների, գործընկերների և ղեկավարության հետ: Բիզնեսմեն Խոյերը շահավետ գործարքներ կնքելու կամ կարևոր պայմանագրեր ստորագրելու հնարավորություն կունենան: Հետևեք ծախսերին, խուսափեք սպոնտան գնումներից ու գումարը պարտքով մի տվեք: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա կկարողանաք ապագայի համար լավ հիմքեր դնել: Շաբաթվա վերջին դուք կկարողանաք բոլոր դժվարությունները հաղթահարել ու գլուխ հանել առավել կարևոր հարցերից: Հավանական է նոր պիտանի ծանոթություններ հաստատեք: Հանգստյան օրերը լավ է անցկացնեք ամենամտերիմ մարդկանց հետ. դա օգուտ կտա ձեր հարաբերություններին: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը հաջող կսկսվի: Դուք ընկալունակ կլինեք ուրիշների զգացմունքների և հետաքրքրությունների հանդեպ, ուստի կկարողանաք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել ցանկացած զրուցակցի հետ: Հաջող կանցնեն հասարակական ելույթներն ու կարևոր բանակցությունները: Աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը ոչ միայն հաճույք կպարգևի, այլև հետաքրքիր ծանոթություններ կբերի: Բացի այդ, կուզենաք ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեր իմիջին, ուստի շրջապատողներին դուր գալը կհեշտանա: Նույնիսկ եթե ձեր հաջողությունները բոլոր ակնկալիքները գերազանցեն, իրականությունից մի կտրվեք ու մի գերագնահատեք ձեր ուժերը: Շաբաթվա վերջին Ցուլերի մեծամասնությանը պետք կգան կարգապահությունն ու քննադատական մտածողությունը. այդպես կհաջողվի խուսափել սխալ որոշումներից, սխալներից, որոնց ուղղումը մեծ ջանքեր էր պահանջելու: Այս օրերը հարմար կլինեն գնումների կամ անշարժ գույք վարձակալելու հետ կապ չունեցող գործարքներ կնքելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ընթացիկ գործերից գլուխ հանելու և նոր ու հետաքրքիր նախագծեր սկսելու հնարավորություն կունենաք: Միայն շաբաթվա սկզբին չեն բացառվում լարված պահերը, ոչ մեծ դժվարությունները: Տհաճ լուր ստանալու, վշտանալու և աշխատավայրում մանր-մունր տհաճությունների բախվելու հավանականություն կա: Բայց բոլոր դժվարությունները արագ կհաղթահարեք: Ձեր տրամադրությունը կլավանա, եթե կենտրոնանաք գործերի, այլ ոչ թե ապրումների վրա: Ձեր ստեղծագործ ունակությունները ողջ ուժով կարտահայտվեն: Բարենպաստ շրջան է լինելու բարդ առաջադրանքներին ոչ ստանդարտ մոտեցում գտնելու, ապագայի ծրագրեր կազմելու, նոր բան սկսելու համար: Որոշ Երկվորյակներ կկարողանան աշխատանքի հետ կապված երկար սպասված շահավետ առաջարկ ստանալ: Ձեր հմայքն ու արտաքին գրավչությունը տեսանելի կդառնան շրջապատողների համար: Նոր հարաբերությունների փնտրտուքով հետաքրքրվածները ծանոթությունների, ժամադրությունների կամ գործնական հարաբերությունները ռոմանտիկի վերածելու հնարավորություններ կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առանց հետաձգելու անցեք կարևոր գործերին, շաբաթվա սկզբին ձեզ մոտ ամեն ինչ հեշտությամբ է ստացվելու: Այդ հատվածը հարմար կլինի ուսման համար. անհրաժեշտ ինֆորմացիան մտապահելու, նախկինում բարդ թվացող հարցերից գլուխ հանելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Աշխատանքային առաջադրանքները հաջողությամբ կլուծեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք ու հաճախ չշեղվեք: Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա կարիերայում կամ բիզնեսում հետագա հաջողությունների համար հիմք կդնեք: Շատ Խեցգետիններ կկարողանան դրսևորել առաջատարի հատկանիշներն ու ղեկավարության առաջ շահեկան կողմերով դրսևորվել: Բարդ ու վիճելի հարցերի քննարկումը կառուցողական կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է որոշ դժվարություններ բերել: Չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, իսկ որոշ ծրագրերի իրագործում ստիպված կլինեք հետաձգել: Մի փորձեք ամեն գնով ձեր գիծն առաջ տանել: Շատ դեպքերում լավ է դադար վերցնեք, թուլացնեք վերահսկողությունը, վերաբաշխեք ծանրաբեռնվածությունը կամ նույնիսկ գործերն ավելի բարենպաստ պահի հետաձգեք: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին: Վերականգնվելուն ու թուլանալուն կօգնեն սիրելիի հետ շփումները: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, սակայն դուք մի քանի բարդ առաջադրանքից գլուխ կհանեք, գործերում նկատելի առաջընթացի կհասնեք: Շաբաթվա առաջին օրերին արժե ապագայի համար աշխատել՝ չսպասելով անհապաղ վարձատրության: Ձեր ջանքերն անպայման պտուղներ կտան, բայց որոշ ժամանակ անց: Հաջող կդասավորվեն կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները: Ինքնատիրապետման ու կազմակերպվածության շնորհիվ կկարողանաք բոլոր խճճված գործերն անել ու սխալներն ուղղել: Աշխատեք շատ չծանրաբեռնվել, հակառակ դեպքում ցրված ու անհանգիստ կդառնաք: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դժվարություններ նոր ինֆորմացիա մտապահելիս: Ուսանող Առյուծներին ուսումը նախկինի նման հեշտությամբ չի տրվի: Աշխատեք հետևել օրվա խելամիտ ռեժիմին, լավ քնեք, հոգ տարեք ձեր առողջության մասին: Այդպես բոլոր դժվարությունները հաղթահարելը ձեր ուժերի սահմաններում կլինի: Մտերիմներն էլ ուրախությամբ կօգնեն ձեզ, կաջակցեն ու կլսեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթն սկսեք այն գործերից, որոնք գործընկերների հետ համագործակցություն ու նոր կապեր հաստատել են պահանջում: Դուք կկարողանաք կառուցողական երկխոսություն կառուցել, անհրաժեշտ փաստարկները գտնել ու ոգեշնչել շրջապատողներին: Հետագա հաջողությունների համար հիմք ստեղծելու շանսերը մեծ են, եթե խելամիտ ծրագիր կազմեք ու հետևեք դրան: Կմեծանա ձեր հմայքը: Կարող եք օգտվել դրանից ինչպես անձնական հարցերը լուծելիս, այնպես էլ բանակցությունների ու խորհրդակցությունների ժամանակ: Ղեկավարության հետ հարաբերությունները բարենպաստ կլինեն: Որոշ Կույսերի ֆինանսական հաջողություն կամ անսպասելի դրամական մուտքեր են սպասվում: Շաբաթվա վերջին օրերին լավ է կենտրոնանաք անձնական կյանքի վրա ու ոչ մի կարևոր բան չսկսեք: Չմտածված խոստումներ մի տվեք, մի վիճեք շրջապատողների հետ: Լավ կլինի մշակութային միջոցառման մասնակցեք կամ ժամադրության գնաք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա ընթացքը կախված կլինի ձեր տրամադրվածությունից: Անակնկալների հետ եք բախվելու, պիտի ոտքի վրա ծրագրերը փոխեք, լուծեք աշխատանքային հարցերն ու զբաղվեք ընտանեկան գործերով: Բայց եթե կարողանաք պահպանել խելամտությունն ու ժամանակը դատարկ չվատնեք, ապա բոլոր առաջադրանքներից հաջողությամբ գլուխ կհանեք: Որոշ Կշեռքներ աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու հնարավորություն կունենան: Նոր գաղափարներ կհայտնվեն: Դրանք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Հավանական է պիտանի խորհուրդ ստանաք ավագ հարազատներից կամ ընկերներից: Սակայն շտապողական որոշումներ մի ընդունեք, նախ ամեն ինչ կշռադատեք: Անձնական կյանքը կստիպի հուզվել, բայց լուրջ տհաճություններ չի պատճառի: Աշխատեք ուշադիր ու նրբանկատ լինել սիրելիի հետ շփումներում, այդժամ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու արագ վերջ կտաք թյուրըմբռնմանը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը արդյունավետ կլինի, ուստի գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Առողջ բանականությունն ու պրոֆեսիոնալիզմը կօգնեն ձեզ լուծել կարևոր առաջադրանքները և աշխատանքային պրոցեսները բարելավելու արժեքավոր առաջարկներ ներկայացնել: Պիտի ակտիվ շփվեք, զրուցեք, այնպես որ ձեզ պետք կգա կենտրոնանալու և առաջնահերթությունները դնելու ունակությունը: Մտերիմները կփորձեն խառնվել ձեր գործերին՝ անկեղծ ուզենալով օգնել: Որպեսզի ավելորդ տարաձայնություններ չլինեն, նրանց ակտիվությունը անհրաժեշտ հունի մեջ դրեք, այդպես նրանք կկարողանան ինչ-որ օգտակար բան անել: Հանգստյան օրերից առաջ արժե խուսափել կարևոր գործարքներ կնքելուց և պատասխանատու փաստաթղթեր ստորագրելուց: Շաբաթ-կիրակին Կարիճները լավ է անցկացնեն նոր միջավայրում, սիրելիի հետ կամ էլ միայնակ: Դուք պիտի ինչպես հարկն է հանգստանաք, դա կօգնի դրական տրամադրվել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթն արժե սկսել ամենաշտապ աշխատանքային առաջադրանքները լուծելուց: Դրանցից կկարողանաք արագ գլուխ հանել, որոշ Աղեղնավորներ սպասվածից ավելին կանցնեն: Կարող եք համարձակ առաջարկներ ներկայացնել, ղեկավարության հետ կիսվել գաղափարներով, պայմանագրեր ստորագրել: Լավ կանցնեն կարճատև գործնական ուղևորությունները: Ակտիվությունն ու վճռականությունը կօգնեն ձեզ գլուխ հանել բարդ հարցերից: Ավելի ուշ կգա գործնական շփումների, բանակցությունների և հասարակական ելույթների, ինչպես նաև հին կապերը ամրապնդելու համար իդեալական պահը: Այդ հատվածը ֆինանսների տեսանկյունից վատը չի լինի: Անհապաղ խոշոր շահույթ ակնկալել չարժե, բայց ոչ մեծ ֆինանսական մուտքերը կամ արժեքավոր նվերները շատ հավանական են: Շաբաթվա վերջին շատ Աղեղնավորներ հակված կլինեն էքստրավագանտ արարքների և վատնող լինելու: Նրանք պիտի վերահսկեն իրենց, քանի որ պատահական սխալը կարող է ապագայում թանկ արժենալ: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ միանգամից դուր կգան: Չի բացառվում նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ, համարյա ընկերական դառնան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք ու ցույց կտաք շրջապատողներին, որ կարող եք ամեն ինչից գլուխ հանել: Ղեկավարությունը աշխատանքի մեջ ձեր ներդրումը կգնահատի: Շատ հավանական է ծառայողական սանդուղքով բարձրանաք կամ ձեր ջանքերի համար պարգևատրվեք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես երկարատևներն ու հեռավորները: Դժվար չի լինի գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը: Միայն թե խուսափեք իմպուլսիվ արարքներից, որպեսզի ձեր հեղինակությանը վնաս չհասցնեք: Այծեղջյուրների մեծամասնությունը զբաղված կլինեն աշխատանքով և մասնագիտական առաջադրանքները լուծելով, բայց անձնական կյանքի մասին մոռանալ էլ չարժե: Աշխատեք ուշադրություն դարձնել սիրելիին, որպեսզի ձեր միջև սառնություն չառաջանա: Ընտանիքում կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե բացասական հույզերը հաղթահարեք, հոգ տանեք, որ մտերիմներն էլ չտուժեն դրանցից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ ուզածի նման չի անցնի: Բայց չարժե վշտանալ ու թևաթափ լինել: Ձեզ մոտ լավ կստացվի կոլեգաների և գործընկերների հետ փոխհասկացողության հասնելը: Որոշ հին սխալներ ուղղելու հնարավորություն կունենաք: Սպասված շահույթի ստացումը կհետաձգվի, բայց լուրջ ֆինանսական խնդիրներից կհաջողվի խուսափել, հատկապես եթե հակասական որոշումներ չընդունեք: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի գործնական ակտիվության ու նախաձեռնող լինելու համար: Շատ խոչընդոտներ կկարողանաք հաղթահարել համառության ու հաստատակամության շնորհիվ: Սակայն աշխատեք չշտապել հնարավոր արդյունքներից լավագույնը ստանալու համար: Ռոմանտիկ հարաբերությունները հաջող կլինեն: Կոլեգաներից կամ հին ծանոթներից մեկի հետ մտերմանալու հավանականություն կա: Հին զույգերի համար շաբաթը կապված կլինի վառ ապրումների, երկուսիդ ոգեշնչող իրադարձությունների հետ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին գործնական շփումները զգուշություն են պահանջելու: Դուք զգայուն ու ընկալունակ կլինեք ուրիշների կարծիքի, արտաքին ազդեցության նկատմամբ: Կենտրոնացեք այն առաջադրանքների վրա, որոնց լուծումն ամբողջությամբ ձեզանից է կախված: Խուսափեք բամբասանքներից ու ոչ կառուցողական զրույցներից: Շուտով դուք ինքնավստահություն կզգաք, և հենց այդ ժամանակ էլ կկարողանաք ձեր ուժեղ կողմերը դրսևորել: Ամեն անգամ պետք չի լինի բաց գործել, նպատակին գնալ ամենակարճ ճանապարհով: Նշանի ներկայացուցիչներից շատերը պիտի զարտուղի ճանապարհներ փնտրեն, և այդտեղ նրանց շատ պետք կգան հնարամտությունն ու հարուստ երևակայությունը: Ցանկացած հնարավորություն օգտագործեք ձեր տաղանդները ցուցադրելու համար. շրջապատողները կգնահատեն դա: Վիճելի իրավիճակներում լսեք ինտուիցիային, որն ամենաճիշտ լուծումը կհուշի: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի ուղևորությունների և գործուղումների համար: Հանգստյան օրերին Ձկների մեծ մասը լավ է լինեն մտերիմների հետ, որոնք կկարողանան աշխուժացնել ու աջակցել: |
|