Շաբաթվա աստղագուշակ 13.11 - 19.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2061 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ բավական անհարթ շաբաթ է սպասվում, և այն առանց լարված պահերի չի անցնի: Լավագույն որոշումը կլինի երկար ժամանակով չհետաձգել բարդ ու կարևոր գործերը: Շաբաթվա առաջին օրերը հաջող կլինեն ու մի քանի հրաշալի գաղափարներ կբերեն: Այդ հատվածում հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից դրական փոփոխություններ կսկսվեն: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին, ոչինչ աչքաթող չանել: Որոշ իրադարձություններ կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, հուշել՝ ինչպես հաջողության հասնեք: Շաբաթվա երկրորդ կեսին նոր առաջադրանքներ կհայտնվեն: Չի բացառվում, որ որոշ կենցաղային խնդիրներ շտապ լուծում պահանջեն, և դրա հետ կապված չծրագրված ծախսեր առաջանան: Բայց դրական միտումների ազդեցությունը այդ հատվածում էլ նկատելի կլինի: Հավանական են հաճելի լուրեր, որոնք կվերաբերեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դուք պիտանի իրեր կընտրեք ու դրանց վրա շատ չեք ծախսի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ տեղի ունեցող ամեն ինչին արժե հատուկ ուշադրություն դարձնել: Նույնիսկ սկզբում մանր ու աննշան թվացող իրադարձությունները կարող են լուրջ փոփոխությունների սկիզբ դնել: Բացի այդ, շատ բան սովորելու, պիտանի ինֆորմացիա ու փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք, ինչն էլ պետք կգա մոտ ժամանակներս: Նոր գործեր կհայտնվեն: Դրանք ամենայն լրջությամբ կստանձնեք, բայց առանց մեծ ոգևորության: Երբեմն կկասկածեք, որ սկսածը կարողանալու եք ավարտել: Բայց աստղերը ձեզ կաջակցեն, և ամեն ինչ կստացվի, այնպես որ լավատեսության հիմքեր ունեք: Որոշ Ցուլեր իրենց մեջ ունակություններ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ չէին կռահում: Ամենահաջողակները կգտնեն իրենց տաղանդների շնորհիվ եկամուտները մեծացնելու ձևը: Ընդհանուր առմամբ ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բան պիտի անեք, ընդ որում շաբաթվա մեծ մասը պետք է նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը, այն մարդկանց օգնելուն, որոնք ոչ իրենց մեղքով բարդ պայմաններում են հայտնվել: Որոշ Երկվորյակներ դրա համար պիտի սեփական գործերը հետաձգեն: Բայց անհանգստանալու կարիք չկա, ամենակարևորը դուք բոլոր դեպքերում կհասցնեք: Գործնական տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Չի բացառվում կարիերայի սանդուղքներով բարձրանալու, ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու, դիրքերն ամրապնդելու և թշնամիներին զինաթափելու հնարավորություն լինի: Վճռական գործեք, և ամեն ինչ կստացվի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ ձեր հին ընկերներից տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Ամենատպավորվողները լրիվ կկորցնեն գլուխները: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի, եթե լուրջ տրամադրվեք, ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք կամ կարևոր գործերը զվարճանքների համար չհետաձգեք: Պետք կգա վաղուց սովորածը: Լավ է սեփական փորձին ու առողջ բանականությանն ապավինեք, քան ուրիշի խորհուրդներին: Շրջապատողների խորհուրդները ավելի շատ կշեղեն ձեզ, քան իսկապես կօգնեն: Շաբաթվա առաջին օրերին շատ Խեցգետիններ կնախընտրեն ինքնուրույն գործել, և դա ճիշտ որոշում կլինի: Իսկ ահա ավելի ուշ նոր համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու, համատեղ նախագծերի վրա աշխատելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Դուք նոր ընկերներ կգտնեք, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է: Շաբաթվա վերջին օրերին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հագեցած կլինի: Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի, սովորականից հաճախ պիտի շտապեք ու ոտքի վրա որոշումներ ընդունեք: Կարևոր կլինի մանր-մունր գործերից չկառչելը, որքան էլ ուզենաք դրանք շատ լավ անել: Ավելի լավ է ջանքերը ներդնեք ավելի լուրջ նպատակներին հասնելու համար: Չի բացառվում պետք լինի որոշ ժամանակ ծախսել փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփվելու, բյուրոկրատական արգելքները հաղթահարելու վրա: Դա համբերատարություն ու համառություն է պահանջելու, բայց շաբաթվա վերջին դուք կհասնեք այն արդյունքին, որի հույսն ունեիք: Անպայման ժամանակ կգտնեք հաճելի զբաղմունքների համար: Որոշ Առյուծներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը, կրկին ուշադրություն դարձնել նրան, ինչը ժամանակին դրական հույզեր է պարգևել: Դրա համար շաբաթը հարմար կլինի: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերին դուր կգան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են: Հաջող կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Վերջին դերը չի խաղա ուրիշի կարծիքը լսելու և դրան ուշադրություն դարձնելու ունակությունը, ինչպես նաև պետք եղած ժամանակ զիջումների գնալու, իսկ անհրաժեշտության դեպքում ձերը պնդելու կարողությունը: Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Չի բացառվում ձեզ առաջարկեն նոր բանով զբաղվել: Նման պահերին կարևոր կլինի վերջնական պատասխանի հարցում չշտապելը: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Եվ որ ամենակարևորն է՝ հետևեք ինտուիցիային: Հենց նրա հուշումները շատ արժեքավոր կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, շահավետ գործարքներ կնքելու շանս էլ կունենաք: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն ընտանիքում լավ փոփոխություններով ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունների բարելավմամբ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վառ ու հիշարժան շաբաթ է սպասվում. այն ձեզ կզարմացնի անսպասելի իրադարձություններով: Ծրագրի համաձայն գործել չի հաջողվի, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել, ուժերն անհույս նախագծերի վրա չեք վատնի: Շատ բարդ առաջադրանքներից հրաշալի գլուխ կհանեք, քանի որ ուրիշի օրինակին չեք հետևի, այլ ձեր ձևով կգործեք: Վճռականության և սեփական ուժերի վրա վստահ լինելու շնորհիվ դուք կհաղթեք հին մրցակիցներին: Նրանք, ովքեր նախկինում ձեզ խանգարել են, կհասկանան, որ հիմա լավ է հեռանան ձեր ճանապարհից: Հենց դրա շնորհիվ կարող են արագ ու հաջողությամբ լուծվել ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս ձեր միջև տարաձայնություններ կային, հիմա կարող եք հանգիստ ամեն ինչից գլուխ հանել, բոլորին գոհացնող լուծում գտնել: Շաբաթվա վերջին օրերին հավանական են անսպասելի ծախսեր ու սպոնտան գնումներ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ հաղթանակներ բերի, բայց վատ չի անցնի: Այն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, անսովոր գործերի համար: Բայց նույնիսկ միապաղաղ առաջադրանքների լուծմանը դուք երևակայությամբ կմոտենաք, ուստի հրաշալի արդյունքների կհասնեք: Նոր գաղափարներ կհայտնվեն, բայց ինտուիցիան կհուշի, որ դրանցով շրջապատողների հետ կիսվելը դեռ վաղ է: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, կշռադատեք, աշխատեք քննարկել ձեր ամեն արարքի հնարավոր հետևանքները: Բաց մի թողեք մասնագիտական միջոցառումների այցելելու հնարավորությունը. այնտեղ դուք ոչ միայն հետաքրքիր ինչ-որ բան կիմանաք, այլև պիտանի ծանոթություններ կհաստատեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը, նոր համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ նախկինում արդեն աշխատել եք: Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Ձեր արարքներն ու բառերը նրանց ամեն անգամ չեն ուրախացնի, հնարավոր են թյուրըմբռնման պահեր: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք կգտնեք ամեն ինչ կարգավորելու, ներդաշնակությունը վերականգնելու ձևը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համառություն ու հաստատակամություն դրսևորեք: Հենց այդ հատկանիշները կօգնեն հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնարին է թվացել: Կարելի է լրիվ նոր բան ստանձնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչում կարող եք հաջողության հասնել: Այո, ինչ-որ բան պիտի սովորեք, բայց դրա համար շատ ժամանակ չի պահանջվի, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հավանական են դրամական մուտքեր: Շաբաթվա սկզբին դրանք, ամենայն հավանականությամբ, մեծ չեն լինի, իսկ ահա ավելի ուշ լուրջ գումար ստանալու շանս կլինի: Կարևոր կլինի ամեն ինչ միանգամից չծախսելը: Դուք ֆինանսական գործերում որոշակի թեթևամտության հակված կլինեք, ուստի չեն բացառվում անհաջող գործարքները, գնումները, որոնց համար ավելի ուշ կզղջաք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Կհաջողվի շատ բաների մասին զրուցել մտերիմների հետ, հանգիստ քննարկել այն, ինչն առաջ վեճեր է հարուցել: Փոխհամաձայնության հասնելը դժվար չի լինի, քանի որ բոլորը պատրաստ կլինեն խաղաղություն պահպանելու համար զիջումների գնալ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը լավ կանցնի և լուրջ դժվարություններ չի բերի: Հուզական դաշտը կայուն կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք կպահպանեք հավասարակշռությունը, դատարկ բաների պատճառով չեք տագնապի: Բացի այդ, չեք ուզենա ժամանակ ծախսել դատարկ վեճերի վրա: Դուք պարզապես կկենտրոնանաք գործերի վրա ու հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ստիպված էիք համեստ հաջողություններով բավարարվել: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դուք դրանք արագ կանեք: Բավարար ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ ձեր նախասիրության համար: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու, մտերիմներին հաճելիորեն զարմացնելու ձևը: Շաբաթը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար, այդ թվում՝ չծրագրվածների: Կարող եք ձեզ համար իրեր գնել, նվերներ ընտրել մտերիմների համար: Համառությունն ու նպատակասլացությունը կզուգակցվեն շփման մեջ թեթևության հետ, շատերի համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Այս շաբաթ սկսվող աշխատանքային հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աստղերի աջակցությունը կզգաք ողջ շաբաթվա ընթացքում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու ճակատագրի անսպասելի նվերներ: Բացի այդ, հնարավոր են հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կոգեշնչեն, կօգնեն կարևոր քայլի դիմել: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Ջրհոսներ ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Դուք կաշխատեք աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, չեք մերժի օգնության խնդրանքները: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին, որ ձեզ վրա կարելի է հույս դնել, կփոխեն իրենց կարծիքը: Սակայն կարևոր կլինի սեփական հետաաքրքրությունների մասին չմոռանալը, հատկապես՝ շաբաթվա երկրորդ կեսին, երբ կարևոր հաղթանակ տոնելու շանս կընձեռվի: Շաբաթվա վերջին օրերին կհաջողվի առաջընթացի հասնել մի գործում, որին վերջին մի քանի ամիսներին մեծ ուժեր եք նվիրել: Ձեր ջանքերի արդյունքներից գոհ կմնաք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենաթեթև շաբաթը չի լինելու, բայց այն հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Ամեն ինչից կկարողանաք լավ գլուխ հանել: Ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակության շնորհիվ դուք ձեր նպատակներին նույնիսկ սպասվածից արագ կհասնեք և ուժեր կխնայեք: Շաբաթը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք շահույթ կբերեն: Չի բացառվում ձեզ վարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց կամ վերադարձնեն հին պարտքը: Աշխատեք հոգ տանել ձեր մասին ու շաբաթվա երկրորդ կեսին շատ չհոգնել: Այս հատվածում հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Երբեմն միայն դրա պատճառով շրջապատողների հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Ուստի մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնելու մասին նույնիսկ ամենահագեցած օրերին: |
|