Շաբաթվա աստղագուշակ 13.09 - 19.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1868 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նոր ծանոթների հետ արժե զգույշ լինել: Նրանք այնքան բարյացակամ ու խաղաղասեր չեն լինի, ինչքան կուզենան ձեզ ցույց տալ: Ինչ-որ մեկն էլ կփորձի շահել ձեր վստահությունը բացառապես նրա համար, որ սեփական հետաքրքրություններին ծառայեցնի ձեր գիտելիքներն ու հմտությունները: Մի շտապեք խոստումներ տալ, հատկապես եթե խոսքը աշխատանքային հարցերի մասին է: Վտանգ կա, որ ձեզանից ավելին կսպասեն: Շաբաթվա առաջին կեսին ոչ այնքան ուժեղ դրական միտումները ժամ առ ժամ ավելի նկատելի կդառնան: Չորեքշաբթի օրվանից գործնական և անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ շրջան կսկսվի: Դուք կստանաք այն աջակցությունը, որի հույսն էլ չունեիք: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Շաբաթը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Այն հարմար է և՛ խոշոր գնումների, և՛ լուրջ գործարքների համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բավական անհանգիստ շաբաթ է: Ծրագրերում որոշակիություն մտցնելը, առաջնահերթությունները որոշելը դժվար կլինի: Անսպասելի իրադարձություններ շատ կլինեն. դրանցից մեկը կարող է ազդել ձեր որոշումների վրա: Կարևոր կլինի ինտուիցիայի հուշումներին ուշադիր լինելը: Դրանք ավելի օգտակար կլինեն, քան շրջապատողների տված խորհուրդները: Շատ բան պիտի սովորեք: Հաճախ կկարողանաք անսպասելի աղբյուրներից պիտանի տեղեկատվություն ստանալ: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Դրանք դեռևս աննշան կթվան, բայց ավելի ուշ կարևոր դեր կխաղան: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, զբաղվել նրանով, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում: Մտերիմները շնորհակալ կլինեն աջակցության ու հասկացողության համար: Տարաձայնությունները կմոռացվեն, վեճերը կմնան անցյալում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը բարենպաստ և արդյունավետ կլինի: Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ձեր շատ նոր նախաձեռնություններ հաջող կլինեն: Եթե օգնության կարիք ունենաք, առանց դժվարության այն կստանաք: Ձեր գաղափարները շրջապատողների սրտով կլինեն, շատերը դրանք իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական բնույթ կստանան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Մտքերը հավաքելը կդժվարանա, գործերի վրա կենտրոնանալը՝ նույնպես: Երբեմն դա սխալների կհանգեցնի: Բարեբախտաբար, դուք դրանք ժամանակին կուղղեք: Հնարավոր են փոքրիկ ընտանեկան տարաձայնություններ, վեճեր կենցաղային թեմաներով: Կհաջողվի բոլորին գոհացնող որոշում ընդունել: Կարևոր կլինի չտաքանալն ու իրադարձությունները չշտապեցնելը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Ձեր հասցեին քննադատություններ կհնչեն, ինչը կվշտացնի: Բայց լուրջ վեճեր չեն լինի, այնպիսի վիրավորանքներ էլ, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Նկատի ունեցեք, որ լավ է խոստումներ չտաք: Խոստումը պահելը ավելի բարդ կլինի, քան մտածում էիք: Չորեքշաբթի օրվանից դրական միտումների ազդեցությունը նկատելի կդառնա, նոր հնարավորություններ կբացվեն, ուրախության առիթներ կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի վաղուց սկսածն ավարտելու համար: Շատ Խեցգետիններ պատասխաններ կգտնեն հարցերին, որոնց շուրջ նախկինում շատ են մտորել: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, նոր ծանոթների հետ էլ արագ ընդհանուր լեզու կգտնեք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթ հաջողության հասնելուն կօգնեն հմայքն ու ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Հիմա կարող եք առանց ավելորդ համեստության պատմել ձեր ձեռքբերումների ու հաղթանակների մասին: Դա իսկապես կհետաքրքրի շրջապատողներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Շաբաթը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրերն իրագործելու համար: Լավ կանցնեն ազդեցիկ անձանց հետ հանդիպումները, նրանց աջակցությունը ստանալու, վստահությունը շահելու շանս կա: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, զինաթափել մրցակիցներին: Որոշ Առյուծներ աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Շաբաթվա առաջին կեսը երկրորդից հանգիստ կդասավորվի: Չի բացառվում՝ շաբաթ-կիրակի ստիպված լինեք փոխել ծրագրերն ու արագ որոշումներ ընդունել: Անհանգստության պատճառներ չկան: Վերջիվերջո իրավիճակը ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հաջող կլինի, եթե իրադարձությունները չշտապեցնեք ու դատարկ բաների պատճառով չտագնապեք: Շատ բան պիտի սովորեք: Աշխատեք մտապահել այն ամենն, ինչ հաջողվել է իմանալ, ձեր նոր հմտություններին կիրառում փնտրեք: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն մասնագիտական հաջողությունների կհասնեք, այլև կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Շաբաթվա սկզբին արժե կենտրոնանալ արդեն ծանոթ, առօրյա գործերի վրա: Ավելի ուշ կգա լրիվ նոր բան ստանձնելու համար հարմար ժամանակը: Շատ Կույսեր հրաշալի գլուխ կհանեն այն գործերից, որոնց մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին: Աշխատեք չխախտել կանոնները, հետևել, որպեսզի բոլոր ցուցումները հստակ կատարվեն: Լավ է քննադատությունների ու դժգոհությունների առիթներ չտաք: Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ շաբաթը չի լինի, բայց այն հետաքրքիր կանցնի: Աշխատեք խուսափել քաոսից. լավ է գործողությունների ծրագիր կազմեք ու հետևողական գործեք, քան փորձեք մի քանի առաջադրանք միանգամից լուծել: Աշխատեք հնարավորինս շուտ դնել առաջնահերթությունները: Դա ձեզ կօգնի ուժերն այնպես բաշխել, որ ամեն ինչ հասցնեք: Կարևոր կլինի սեփական առողջ բանականությանը հետևելը, քանի որ շրջապատողների խորհուրդներն այնքան լավը չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր: Երկրորդը ավելի հեշտ կանցնի: Այն պիտանի տեղեկատվություն կբերի, թույլ կտա լուծել ձեզ վաղուց անհանգստացնող հարցերը: Այդ հատվածում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի անձնական հարաբերություններում, բայց միայն ձեր նախաձեռնող լինելու դեպքում: Աշխատեք ուշադիր հետևել ֆինանսական գործերի վիճակին, ռիսկային գործարքներ չկնքել: Գնումներ անելիս լավ մտածեք, քանի որ վտանգ կա՝ լրիվ անպիտան իրեր ձեռք բերեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Հիմա կարևոր կլինի հատկապես բացասական հույզերը վերահսկելը, չնյարդայնանալն ու հակասական արարքներ չգործելը: Դուք հաճախ պիտի խառնվեք ուրիշներին կյանքին: Դա պիտի առավելագույնս նրբանկատ անեք, որպեսզի խուսափեք վիրավորանքներից, չխոցեք ձեզ համար թանկ մարդկանց: Ձեր խոսքերն ու արարքներն ամեն անգամ դուր չեն գա շրջապատողներին, բայց խոսքը հասարակ անհասկացողության մասին կլինի: Փորձեք ամեն ինչ հանգիստ բացատրել. դա թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերում կարևոր կլինեն զգուշությունն ու շրջահայացությունը: Որոշումների հարցում մի շտապեք, շուրջը բոլորին մի պատմեք, թե ինչ եք ծրագրում անել հետո: Լավ է ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ չվերցնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հետաքրքիր, հագեցած ու բազում նոր հնարավորություններ բացող շաբաթ է: Կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար պիտի արագ գործեք: Բարեբախտաբար, բավականաչափ ինքնավստահություն ու վճռականություն կունենաք: Շատ պիտի աշխատեք, բայց պարտադիր չէ՝ միայնակ. օգնականներ կգտնվեն, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր խնդիրների մի մասի լուծումը: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ ավագ հարազատները ձեր կողմը կանցնեն: Կկարողանաք կիրառում գտնել ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներին ու հմտություններին, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Առիթի դեպքում ցույց տվեք ղեկավարությանը, որ ձեր առօրյա պարտականություններից ավելիին եք ունակ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքով: Ընտանեկան հոգսերը շատ Աղեղնավորների համար յուրահատուկ կարևորություն կստանան շաբաթվա վերջին: Պատրաստ եղեք հաշտեցնել վիճող հարազատներին, վերականգնել արդարությունն ու աջակցել վիրավորվածներին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Իրադարձություններով հարուստ հետաքրքիր շաբաթ է: Դրանք արագ կզարգանան, բայց դուք բավականաչափ ժամանակ կունենաք իրավիճակից գլուխ հանելու և ճիշտ որոշում ընդունելու համար: Դուք անկախ շուրջը տեղի ունեցող իրադարձություններից կպահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չեք տրվի, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ վրա ճնշում գործադրել: Սովորականից հաճախ պիտի փոխեք ծրագրերը. շատ բան սպասվածի նման չի ընթանա: Բայց դուք այդ առիթով շատ չեք անհանգստանա: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ վերջիվերջո ամեն ինչ հաջող կդասավորվի: Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, բայց դրանք հազիվ թե լուրջ լինեն: Բանն այն չէ, որ ընդհանուր կարծիքի չեք կարող գալ, այլ այն, որ երբեմն անհասկացողության պահեր կլինեն: Բայց շուտով ամեն ինչ կպարզվի, անպայման կհաջողվի պայմանավորվել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը: Այն, ինչ հիմա աննշան մանրուք է թվում, կարող է կարևոր դեր խաղալ: Շաբաթը կարող է բարդ թվալ այն Ջրհոսներին, որոնք նախընտրում են իրավիճակին ընդհանուրի մեջ նայել, այլ ոչ թե խորանալ մասերի մեջ: Կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն հրաշալի խորհուրդներ տալ: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք: Շաբաթը հարմար կլինի բանակցությունների ու գործնական հանդիպումների համար: Հնարավորություն կունենաք համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ ձեր դիրքերը կամրանան: Կարևոր կլինի գործնական հետաքրքրություններն ու անձնական համակրանքները չխառնելը: Շատ բան կախված կլինի ձեր նպատակասլացությունից, ինքներդ ձեզ վերահսկելու և ջանքերը ճիշտ բաշխելու ունակությունից: Բացի այդ, կարևոր կլինի միայնակ բոլոր խնդիրների լուծումը չստանձնելը: Նկատի ունեցեք, որ բոլոր նպատակներին միանգամից հասնել չի ստացվելու: Համբերատար եղեք, մի փորձեք մենակ լուծել երկար ու համառ աշխատանք պահանջող առաջադրանքները: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ գրավիչ, անակնկալներով լի շաբաթ է սպասվում: Այն ինքնադրսևորվելու, նոր բան սովորելու հնարավորություն կտա, թույլ կտա հասկանալ, թե ինչի ունակ կլինեք, եթե պայմանները լավագույն ձևով դասավորվեն: Կարող եք նախապես գործողությունների ծրագիր մշակել, բայց նկատի ունեցեք, որ դրան հետևել ամեն անգամ չի ստացվելու: Շաբաթվա սկզբին չեն բացառվում տհաճությունները, բայց դրանք ձեզ փաստի առաջ չեն կանգնեցնի, քանի որ տեղի կունենա այն, ինչ վաղուց պիտի տեղի ունենար, և դուք դա հրաշալի կհասկանաք: Փորձը կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, ժամանակին ուղղել ձեր և ուրիշների սխալները: Հաճախ պիտի մենակ գործեք, բայց դա ձեզ չի խանգարի հրաշալի գլուխ հանել բարդ գործերից: Կհաջողվի օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: |
|