Շաբաթվա աստղագուշակ 13.07 - 19.07
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2103 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Դուք հաճույքով նոր գործեր կստանձնեք, կանցնեք այն գաղափարների իրագործմանը, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր խնդիրները, և չեք ուզենա բաց թողնել ձեր այդ շանսը: Չեն բացառվում լարված պահերը ընկերների ու գործընկերների հետ հարաբերություններում, մրցակցության տարրեր կհայտնվեն գործնական ու անձնական հարաբերություններում: Դա ձեզ չի վախեցնի, դուք չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը: Շաբաթվա կեսը հարմար է աշխատանքի համար: Դուք լավ գլուխ կհանեք ինչպես առօրյա, այնպես էլ լրիվ նոր գործերից: Միապաղաղությունը ձեզ չի հոգնեցնի, իսկ ստեղծագործ մոտեցում պահանջող իրավիճակներում խուճապի չեք մատնվի: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, պատահարներ, որոնց պատճառով տրամադրությունը կփչանա, թեկուզ՝ կարճ ժամանակով: Մի մոռացեք նախկինում տված խոստումների ու ձեր պարտականությունները կատարելու մասին: Գործերին լուրջ մոտեցումն ու կարգապահությունը հիմա կարևոր կդառնան: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Դա այն շրջանն է, երբ ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի: Արժե օգտվել պահից և անցնել հին ծրագրերի իրագործմանը, սկսեք կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Առաջին քայլերը հաջող կլինեն, հաջողությունները կոգեշնչեն, կհասկանաք, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում: Եթե օգնության կարիք ունենաք, հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք պատրաստ են այն ցուցաբերել: Ընդհանուր գործերից ընկերություն կամ սիրային պատմություն կսկսվի. այստեղ շատ բան կախված կլինի ձեր ցանկությունից: Շաբաթվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի, բայց շատ ավելի բարդ ու հակասական: Այդ հատվածում ձեզ պետք կգա կասկածողներին համոզելու և հանգստություն պահպանելու ունակությունը այն դեպքում, երբ ձեզ սխալ հասկանան: Հավանական են տհաճ պատահարներ, ձգձգումներ գործերում: Սակայն ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, դուք գլուխ կհանեք բոլոր փորձություններից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում լավ է շտապելով որոշումներ չընդունեք ու շուրջը բոլորին չվստահեք: Աշխատեք զգույշ ու շրջահայաց լինել. դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, արարքներից, որոնց համար հետո զղջալու էիք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ ընկերներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, շատ ավելի բարդ կլինի նոր ծանոթների հետ: Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Այն հաջողություններ է խոստանում ամենատարբեր գործերում, հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում, համարյա ուժերից վեր: Այս շրջանը բարենպաստ է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, իսկ շրջապատողները բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Ամենագործունյա ու ակտիվ Երկվորյակները կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Հարմար ժամանակ է նոր գործեր ստանձնելու, անսովոր նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Իմպրովիզներ արեք, երևակայեք, նոր բան հորինեք. ձեզ մոտ դա հրաշալի կստացվի: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվելը, արագ գործելը, չսպասելը, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, էներգիան էլ կպակասի: Կգա մի ժամանակ, որն ավելի հարմար կլինի հանգստի, քան ակտիվ գործունեության համար: Այնպես որ՝ աշխատեք չհոգնեցնող ու հետաքրքիր զբաղմունքներ գտնել, իսկ օրերն այնպես ծրագրեք, որպեսզի երեկոյան ուժասպառ չլինեք: Շաբաթվա վերջին օրերին հավանական են հաճելի անակնկալներ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ շաբաթ չէ, բայց այն լարված պահերից զուրկ չի լինի: Նրա առաջին օրերը կարող են բարդ լինել շփման տեսանկյունից: Ձեզ համար հաճախ դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելը, ձեզ այնպես պահելը, որպեսզի ոչ ոքի չվիրավորեք: Ստիպված եք լինելու դիվանագիտության ու համբերատարության հրաշքներ ցուցադրել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտից, որը կարող էր երկար ժամանակով փչացնել ձեր ու շրջապատողների կյանքը: Ավելի ուշ մարդկանց հետ լեզու գտնելը կհեշտանա, իսկ ինքնուրույն աշխատելը հակառակը՝ կդժվարանա: Հեշտ չի լինի սեփական գաղափարները ճիշտ գնահատելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանձնեն այն, ինչից միայնակ չեն կարողանա գլուխ հանել: Աշխատեք հաճախ դիմել սեփական փորձին. ներկայիս իրավիճակը շատ նման կլինի նրան, ինչին արդեն բախվել եք նախկինում: Շաբաթվա վերջին նոր համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք, որոնց շնորհիվ շատ բան կհեշտանա: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լարված շաբաթ է: Հոգսեր սովորականից շատ կլինեն: Ամեն օրը նոր խնդիրներ կբերի, որոնք շտապ լուծում կպահանջեն: Ուրիշները նման իրավիճակում խուճապի կմատնվեին, բայց դուք վատ գլուխ չեն հանի ամենից: Հետևեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին. դա թույլ կտա շատ բան սովորել, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, այլ ոչ թե օգնություն սպասեք: Աշխատավայրում երբեմն ստիպված եք լինելու կատարել ուրիշների պարտականությունները կամ ուղղել ուրիշների գործած սխալները: Դա կհոգնեցնի ու կնյարդայնացնի, բայց ձեզ կհաջողվի գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Մտերիմները ձեր ուշադրության կարիքը սովորականից շատ կզգան: Երբեմն ընտանեկան խնդիրները լուծելու համար ստիպված եք լինելու հետաձգել ընկերների հետ հանդիպումները կամ ծրագրված ուղևորությունները: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հեշտ չի անցնի, բայց ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Պատրաստ եղեք աշխատել. հիմա շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ջանքեր կգործադրեք նպատակին հասնելու համար: Շատ բան միանգամից չի ստացվի, բայց նահանջել չարժե: Դուք կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Բացի այդ, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, հաճախ դուք ուրիշների նյարդայնության կամ բարկության զոհը կդառնաք: Որոշ Կշեռքների կքննադատեն նրա համար, ինչը նրանք չեն արել: Նման իրավիճակներում մյուսները կարող էին կորցնել ինքնատիրապետումը, բայց դուք այն կպահպանեք, և դա կօգնի ձեզ արժանապատվորեն դրսևորել: Ժամանակի ընթացքում շրջապատողներին պարզ կդառնա, որ դուք շատ հարցերում ճիշտ եք եղել: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց տեսակետը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Չի կարելի ասել, որ շաբաթը յուրահատուկ հեշտ ու հաջող է լինելու, բայց կյանքից լուրջ բողոքների առիթներ հազիվ թե ունենաք: Շատ օգտակար կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզանից ու ձեր ծանոթներից տարբերվող մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք միշտ կիմանաք, թե ում և ինչով կարող եք հետաքրքրել: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի աշխատանքի ու ստեղծագործելու տեսանկյուններից: Ամենաուշադիր Կարիճները կարևոր բացահայտումներ կանեն կամ կսովորեն այն, ինչ շուտով ամենայն հավանականությամբ պետք կգա: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը, վերադառնալ այն նախագծերին, որոնք ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել կյանքի կոչել: Շաբաթվա վերջին օրերին արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում նույնիսկ ամենաառույգ ու էներգիայով լի նշանի ներկայացուցիչները հանգստի կարիք կունենան: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հետևեք ձեր հուզական վիճակին: Այս շաբաթ հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Բայց եթե դա ձեր ուժերի սահմաններում լինի, ավելի հեշտ կլինի ճիշտ որոշումներ ընդունելը, ոչ միանշանակ իրավիճակներում արագ կողմնորոշվելը, կոնֆլիկտներից խուսափելը: Խուսափեք գերհոգնածությունից, հանգստի համար դադարներ վերցրեք: Շաբաթն այնպես ծրագրեք, որ հաճելի զբաղմունքների, ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ շփվելու համար ժամանակ մնա: Չի բացառվում՝ ստիպված լինեք մասնակցել անհետաքրքիր միջոցառումների: Աշխատեք ցույց չտալ տեղի ունեցողի հանդեպ ձեր իրական վերաբերմունքը: Բարեհամբույր լինելը կօգնի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Շաբաթվա վերջը անսովոր ու հիշարժան կլինի: Այդ հատվածում հնարավոր են զարմանալի իրադարձություններ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահասարակ ու հաճելի շաբաթը չէ, բայց այն վատը անվանել էլ չի կարելի: Հաջողություններն իրենք իրենց չեն այցելի, ստիպված եք լինելու սովորականից շատ աշխատել: Բայց ջանքերը զուր չեն լինի, իսկ պարգևն ավելի մեծ կլինի, քան ակնկալում էիք: Գործնական ոլորտում կարևոր կդառնա համագործակցելու կարողությունն ու ցանկությունը, պարտականությունները բաշխելու ունակությունը: Մի փորձեք միայնակ անել ամենն, ինչ անհրաժեշտ եք համարում: Դուք օգնականների կարիք կունենաք, և առաջին հերթին՝ այնպիսի օգնականների, որոնց կարող եք ամբողջությամբ վստահել: Արժե դիմել հին համախոհներին: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են շփումների համար ու հաճելի անակնկալներ կբերեն: Դրանք հարմար են մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք պատրաստ չեք լինի նահանջել խոչընդոտների առաջ: Ձեր համառությունը շատերին կզարմացնի, իսկ դրա արդյունքները՝ էլ ավելի: Հաճախ կհասնեք նրան, ինչը ուրիշներին անհնար էր թվում: Շաբաթը հարմար է ուսման և մտավոր գործունեության համար: Դուք արագ կմտապահեք նոր տեղեկատվությունը, հեշտությամբ մտքում իրար հետ չկապված բաներ կպահեք, ճիշտ հարցեր կտաք ու ճիշտ եզրակացություններ կանեք ստացված պատասխաններից: Հավանական է հաջողություն այնտեղ, որտեղ պետք է նոր մեթոդներ փորձարկեք, իմպրովիզներ անեք, ինչ-որ բան ոտքի վրա մտածեք: Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կդասավորվի: Հենց այդ հատվածում կարող եք զբաղվել այնպիսի գործերով, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում, ավարտին կհասցնեք այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը շատ հաջող կդասավորվի, եթե նրա առաջին օրերին զգույշ և ուշադիր լինեք: Այդ հատվածում վտանգ կա՝ ցավալի սխալներ անեք, բարդացնեք ձեր ու մյուսների կյանքը: Ավելի հեշտ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք սովոր են լսել ինտուիցիային և սովորել են հասկանալ նրա հուշումները: Կողքից խորհուրդների օգուտը քիչ կլինի. հազիվ թե ինչ-որ մեկը ստեղծված իրավիճակից ձեզանից լավ գլուխ հանի: Ամենակարևոր, բարդ ու պատասխանատու բաներն արժե ծրագրել շաբաթվա կեսի համար: Դա արդյունավետ շրջան է լինելու: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնություններին. դրանից չօգտվելը ցավալի կլինի: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելն ու նրանց դուր գալը, որոնք նախկինում անտարբեր էին ձեր հմայքի հանդեպ: Շաբաթվա վերջին օրերը հարմար են ծրագրավորման համար: Բայց մտածած ամեն ինչ չի հաջողվի կյանքի կոչել: Չնայած դրան՝ նույնիսկ ֆանտաստիկ նախագծերի մասին մտորելն օգտակար կլինի, դուք կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել: |
|