ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 13.06 - 19.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1665 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շտապելու կարիք չկա: Ամենայն հավանականությամբ շաբաթվա առաջին օրերին պիտի լուծեք ավելի վաղ ծագած խնդիրները, գլուխ հանեք կուտակված գործերից: Այստեղ կարող են դժվարություններ ծագել, բայց դրանք անհաղթահարելի չեն լինի, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կարևորը այդ ժամանակահատվածի համար մեծ ծրագրեր չկառուցելն է, քանի որ կարող են անսպասելի խնդիրներ առաջ գալ: Չնայած իրադարձություններ շատ կլինեն, դուք կպահպանեք հանգստությունը, և դա կօգնի սկսած ամեն ինչ ժամանակին ավարտել:

Շաբաթվա կեսը հարմար շրջան կլինի նոր գործեր սկսելու համար: Այն բարենպաստ կլինի նաև ծանոթությունների համար. դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Հավանական է լավ վարձատրվող աշխատանքի առաջարկ:

Շաբաթվա վերջին օրերն արդյունավետ կլինեն: Դուք մանր-մունր, բայց ուշադրություն պահանջող շատ խնդիրներ կհասցնեք լուծել: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու և հանգստի համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հագեցած ու հետաքրքիր կանցնի: Դուք սովորականից հաճախ պիտի այցելեք բազմամարդ միջոցառումների, հայտնվեք ուշադրության կենտրոնում: Ձեզ ուշադիր կլսեն ամենատարբեր մարդիկ: Ե՛վ հին ծանոթները, և՛ մարդիկ, որոնց վերջերս եք հանդիպել, կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Կարելի է երկարաժամկետ ծրագրեր կառուցել, քննարկել դրանք համախոհների հետ:

Ձեզ շատ պետք կգա իրատես լինելու, պատրանքներ չկառուցելու ունակությունը: Դուք անհնարինը չեք պահանջի ո՛չ ձեզանից, ո՛չ մյուսներից: Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն ձեր նրբանկատության շնորհիվ: Դուք չեք խոցի նույնիսկ ամենատպավորվող մարդկանց զգացմունքները: Եթե նախկինում մտերիմներից մեկի հետ լեզու գտնելը դժվար է եղել, ապա հիմա շփումները ավելի հաճելի ու անբռնազբոս կդառնան, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ իրար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը թեթև ու անհոգ չի անցնի. դուք շատ բան պիտի անեք, արդեն ծանոթ առաջադրանքներին կավելանան լրիվ նորերը: Պատրաստ եղեք նորը սովորելուն, ուրիշի փորձը յուրացնելուն: Դա ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու արագ անել, քանի որ իրադարձությունները շատ արագ են զարգանալու: Ձեզ կհաջողվի ժամանակին գլուխ հանել ամեն ինչից, ճիշտ որոշումներ ընդունել ու այնպիսի սխալներ չանել, որոնք կարող էին ամեն ինչ փչացնել:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն սպոնտան գնումների հետ, որոնք ոչ պարտադիր, բայց հաճելի կլինեն: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման կամ աշխատանքի համար անհրաժեշտ իրեր գնելու համար, կարող եք նաև գումարը սեփական բիզնես-նախագծերի մեջ ներդնել:

Մտերիմների հետ լեզու գտնելը դժվար չի լինի. դուք արագ կհասկանաք, թե ինչ կա նրանց հոգում, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես պահեք ձեզ: Շաբաթը բարենպաստ կլինի հին ծանոթների հետ միասին ուղևորություններ կատարելու համար. դուք վառ տպավորություններ կստանաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ավելի շատ նախաձեռնող լինել գործնական ոլորտում: Գործընկերոջ հետ կիսվեք ձեր գաղափարներով, նոր նախագծեր ծրագրեք ու փնտրեք մարդկանց, որոնց դրանք կարող են հետաքրքրել: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելը և այն մարդկանց հետ շփվելը, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ համար: Լավ կանցնեն աշխատանքային ուղևորություններն ու գործուղումները: Տանից հեռու հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն:

Աշխատանքը կարող է սովորականից ժամանակատար լինել, բայց անձնական կյանքի մասին մոռանալ էլ պետք չէ: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ միասին լինել հետաքրքիր վայրերում, միասին հետաքրքիր գործի անցնել: Օգտակար կլինի միապաղաղությունից և առօրյա հոգսերից շեղվելը: Շատ Խեցգետինների այդ հարցում կօգնեն ստեղծագործ զբաղմունքները:

Շաբաթվա սկզբին էներգիայով լի կլինեք: Գերհոգնածությունից կարող եք չվախենալ. նույնիսկ եթե գործեր շատ ունենաք, ուժերն ամեն ինչին կհերիքեն: Իսկ ահա ավելի ուշ հանգստի կարիք կզգաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին դժվար կլինի գործերի իրական վիճակը գնահատելը: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, երազել, այլ ոչ թե ծրագրեր կառուցել, որոնք իսկապես կարելի է իրագործել: Որոշ Առյուծներ նաև շրջապատողներից չափազանց շատ բան կսպասեն: Չի բացառվում՝ դա տհաճ իրավիճակների և նույնիսկ կոնֆլիկտների պատճառ դառնա: Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզանից է կախված: Այդպես կհեշտացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների կյանքը:

Ժամանակի ընթացքում հետաքրքիր հնարավորությունները կշատանան: Ինտուիցիան կհուշի, թե դրանցից որոնցից կարող եք օգտվել: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա հորինել: Քանի որ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանալու, ծրագրի համաձայն գործել չի ստացվի: Մանրուքներից գլուխ հանելուն կօգնեն ընկերները, իսկ ահա կարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի շփումների համար: Դուք պիտի հանդիպեք հին ու նոր ծանոթների հետ, տարբեր հարցեր քննարկեք: Ցանկացած պարագայում դուք հետաքրքիր բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը շատ շուտով պետք կգա:

Առանց ավելորդ համեստության պատմեք այն մասին, թե ինչի եք հասցրել հասնել: Շրջապատողներին իսկապես հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչ գիտեք ու ինչ եք կարողանում: Ձեր փորձը շատերին օգտակար կլինի: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնց միանգամից համաձայնությամբ կպատասխանեք:

Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ուշադիր հետևել ձեր հուզական վիճակին: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք, մի կողմ վանեք մռայլ մտքերն ու տհաճ հուշերը: Եթե դրական տրամադրվեք, ապա նոր հնարավորություններ կտեսնեք և ուրախության առիթներ կգտնեք, գործերից գլուխ հանելն էլ կհեշտանա:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկ ահա սպոնտան գնումների հարցում հաջողակ չեք լինի, այնպես որ՝ մի շտապեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Շրջապատողների բարեկեցության մասին հոգ տանելու, մտերիմների կյանքը բարելավելու ցանկությունը կօգնի շատ Կշեռքների կարևոր քայլեր անելու վճռականություն դրսևորել, ստանձնել այն, ինչին առաջ չէին համարձակվում անցնել: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Նոր գործերում դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք՝ ինչպես գործել հետո:

Շաբաթը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Հատկապես լավ կանցնեն այն ուղևորությունները, որոնց կոնկրետ նպատակով կմեկնեք: Զվարճանքի նպատակով ճամփորդություններն էլ վառ հույզեր կպարգևեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի: Աշխատեք խուսափել չծրագրված ծախսերից, սպոնտան և ոչ այնքան անհրաժեշտ գնումներից: Եթե հիմա զգույշ լինեք ֆինանսական հարցերի լուծման մեջ, ապա ավելի ուշ դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ նշանակալի հաջողությունների կհասնեք գործերում: Կհաջողվի պայմանավորվել համագործակցության մասին, աջակցություն ստանալ, որը շատ տեղին կլինի: Եթե ինչ-որ մեկին խնդրանքով դիմեք, ձեզ չեն մերժի: Սակայն նկատի ունեցեք, որ ձեր բոլոր օգնականները անշահախնդիր չեն լինելու. միանգամից որոշեք, թե ինչով եք հետո շնորհակալություն հայտնելու նրանց:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի աշխատանքային ուղևորությունների, ինչպես նաև անսովոր միջավայրում գործնական հանդիպումների համար: Բարդ հարցերի քննարկումը հեշտ ու անկաշկանդ կանցնի, և դա ձեր շնորհիվ: Չի բացառվում՝ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ մինչև վերջերս զուտ մասնագիտական հարաբերությունների մեջ էիք:

Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Գործերն ու խնդիրները սպասվածից շատ կլինեն: Կարևոր կլինի ավելորդ խառնաշփոթից խուսափելն ու որոշումների հարցում չշտապելը: Արագ, բայց հետևողական գործեք, մի փորձեք բոլոր հարցերից միաժամանակ գլուխ հանել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է հատկապես կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Դրանցով զբաղվեք շաբաթվա սկզբին ու ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք հասնում անհրաժեշտ արդյունքին: Ընկերները և մյուս մտերիմները հրաշալի խորհուրդներ կտան: Դրանց հետևելով՝ դուք սպասվածից ավելիին կհասնեք, միաժամանակ կսովորեք մի բան, որը շատ շուտով պետք կգա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, անձնական հանդիպումներն էլ չեն հիասթափեցնի:

Ամենախոշոր գնումները անել, ինչպես նաև ներդրումների, ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը լուծել արժե մինչև չորեքշաբթի:

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա շեղվել հոգսերից, զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չեն էլ կռահել ու նոր նախասիրություն ձեռք կբերեն: Այն կնպաստի նոր ծանոթություններ հաստատելուն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք բացառապես ներդաշնակ կլինեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, ֆանտազիաներով չտարվելը, որքան էլ գեղեցիկ դրանք թվան: Իրատես եղեք, աշխատեք ձեր բոլոր գաղափարները քննադատորեն գնահատել: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, զուր պատրանքներից:

Շրջապատողների հետ լեզու գտնելը շաբաթվա առաջին կեսին հեշտ չի լինելու: Ցանկացած դատարկ բան տարաձայնությունների առիթ կդառնա, հավանական են անիմաստ վեճեր, զրույցներ, որոնք կփչացնեն տրամադրությունը ու կհուսահատեցնեն: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և հենց անձնական հարաբերությունների ոլորտում այդ փոփոխություններն ավելի նկատելի կլինեն: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ առաջ լեզու չէիք գտնում, կհաշտվեք վեճից հետո: Շաբաթվա վերջին օրերին հին կապերը վերականգնելու շանս կընձեռվի:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Գումարի և ունեցվածքի հետ կապված ամեն հարցում հաջողակ կլինեք: Որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լսեք ինքներդ ձեզ: Ժամանակը մի ափսոսացեք սեփական զգացմունքներից գլուխ հանելու և ձեր վարքի դրդապատճառները հասկանալու համար: Ուշադրություն դարձրեք անսովոր գաղափարներին, որոնք կունենաք: Եթե հիմա չհաջողվի իրագործել դրանք, ապա ավելի ուշ անպայման կվերադառնաք այդ մտահղացումներին: Ինտուիցիայի հուշումները օգտակար կլինեն կյանքի բոլոր ոլորտներում, հենց դրանց շնորհիվ հաջողությունների կհասնեք:

Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև գործարքներ, որոնք շուտով շահույթ կբերեն: Նախկինում կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Ջրհոսները կարող են եկամուտների նոր աղբյուր գտնել:

Մտերիմների հետ հարաբերությունները ամեն անգամ ներդաշնակ չեն լինի: Կարող է թվալ, թե շրջապատողները չարաշահում են ձեր բարությունը կամ իրենց կամքն են պարտադրում ձեզ: Աշխատեք ձեր սահմաններն ամուր պաշտպանել, բայց առանց ավելորդ հույզերի, պահպանելով հանգստությունն ու առողջ բանականությունը: Հենց նման մոտեցումը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի: Որոշ Ձկներ չմտածված արարքներ կգործեն և հաջորդող մի քանի օրերի ընթացքում դրանց հետևանքների դեմ կպայքարեն: Նշանի համարյա բոլոր ներկայացուցիչներն իրենց ավելի կոպիտ ու ագրեսիվ կպահեն, քան սովորաբար: Դա լուրջ կոնֆլիկտների չի հանգեցնի, բայց որոշ դժվարություններ կստեղծի: Աշխատեք խաղաղասիրաբար տրամադրվել, և դա թույլ կտա շատ բան դեպի լավը փոխել:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի նրանց, ովքեր հիմա կենտրոնացած են աշխատանքային հարցերի լուծման վրա ու ձգտում են նոր մասնագիտական բարձունքներ գրավել: Ձեզ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ մրցակիցներին կթողնեք հետևում: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Սիրահարված Ձկները կզգան աստղերի աջակցությունն ու ժամանակին նախաձեռնող կլինեն: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1665 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0