Շաբաթվա աստղագուշակ 12.12 - 18.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1191 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կուզենաք վճռական գործել, նախաձեռնող լինել գործերում, միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել: Անսովոր գաղափարներ շատ կունենաք, որոնք էլ կուզենաք անհապաղ իրագործել: Սակայն կարևոր կլինի չշտապելը: Հաջողության հասնելուն կօգնեն միայն լավ մտածված արարքները: Իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ կշռադատելու համար ժամանակ է պետք գալու: Կողքից ճնշումներին մի տրվեք, շրջապատողների տված ամեն խորհրդի էլ մի հետևեք: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն աշխատեք ուշադիր լսել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, լարված պահեր հավանական են շաբաթվա առաջին կեսին: Աշխատեք ուրիշների գործերին չխառնվել, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և հնարավորինս նրբանկատ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ավելի բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը: Շեղվելու առիթներ էլ հաճախ կլինեն: Հավանական են հաճելի ուղևորություններ, հետաքրքիր միջոցառումներ: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք. միասին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Այս շաբաթ դուք շատ զգայուն կլինեք: Նույնիսկ աննշան պատահարները կարող են լուրջ թվալ, իսկ ինչ-որ մեկի չմտածված խոսքերը երբեմն շատ կխոցեն: Սա հատկապես նկատելի կլինի շաբաթվա առաջին օրերին: Աշխատեք այդ հատվածում լուրջ որոշումներ չընդունել. դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ կյանքի մյուս ոլորտներին: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք. շուտով շատ բաներ իրենց տեղը կընկնեն, կասկածները կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգա որոշակիությունը: Գումարի հետ հեշտ հարաբերությունների մեջ չեք լինի. դուք մեկ չափազանց թեթևամիտ ու վատնող կլինեք, մեկ էլ հակառակը՝ անտեղի խնայող: Այստեղ լավ է չշտապեք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը ձեզ ոսկե սարեր խոստանա: Դուք գումար աշխատելու հնարավորություն անպայման կունենաք, բայց սկզբում դա փոքր գումար է լինելու և երկնքից էլ չի ընկնելու. դուք պիտի շատ աշխատեք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսին հաճախ եք աչքի առաջ լինելու և հաճախ եք միջոցառումների մասնակցելու. նույնիսկ շատ ավելի հաճախ, քան կուզենայիք: Աշխատեք չհոգնել: Երբեմն պետք կլինի կարճ ժամանակ մենակ մնալ, վերականգնել ուժերը, և տրամադրությունն անմիջապես կլավանա: Շաբաթվա երկրորդ կեսին գործեր շատ կունենաք: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն առաջադրանքներին, որոնք լուծված էիք համարում: Աշխատեք ձեզ հարմար ռիթմով գործել, թույլ մի տվեք, որ շրջապատողները շտապեցնեն ձեզ: Աշխատանքին վերաբերող շատ հարցեր կքննարկվեն ոչ ֆորմալ միջավայրում: Դուք կկարողանաք ճիշտ տոն ընտրել, անկաշկանդ զրույց վարել մեկի հետ, ում աջակցությունը կուզենայիք ստանալ: Չի բացառվում՝ համագործակցության առաջարկ ստանաք: Պատասխանի հարցում մի շտապեք. ամեն ինչ հանգիստ մտածեք, ձեզ կսպասեն: Անձնական հարաբերություններում խնդիրներ շաբաթը չի բերի: Մտերիմների հետ լեզու գտնելը նախկինից հեշտ է լինելու, նոր ծանոթների հետ շփումներն էլ հաճելի կլինեն: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փիլիսոփայորեն տրամադրվեք, աշխատեք հանգիստ վերաբերվել այն ամենին, ինչ կբերի այս շաբաթը: Պրովոկացիաներին մի տրվեք, թույլ մի տվեք, որ շրջապատողները հանեն ձեզ հավասարակշռությունից: Դուք շատ զգայուն կլինեք ուրիշների զգացմունքների հանդեպ, կարող եք վարակվել ուրիշի տագնապայնությամբ, նյարդայնությամբ կամ կասկածամտությամբ: Մտքերից, ապրումներից ու ցանկություններից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Շաբաթը շատ բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև հումանիտար գիտություններն ուսումնասիրելու համար: Դուք կարող եք պատասխաններ գտնել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին, նոր բան իմանալ ոչ միայն ուրիշների, այլև ձեր մասին: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հիմա դա շատ կարևոր կլինի: Օրերն այնպես ծրագրեք, որ հանգստանալու, մի փոքր զբոսնելու հնարավորություն լինի: Ինքնազգացողության վրա վատ կանդրադառնա նաև քնի պակասը: Աշխատեք երեկոները չնվիրել բարդ ու հոգնեցնող գործերին, շաբաթվա երկրորդ կեսին էլ տհաճ զրույցներ չվարել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթ և՛ ձեր, և՛ շրջապատողների համար օգտակար կլինեն ձեր դիվանագիտական տաղանդները: Հենց դուք կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չեք գտել, հեշտությամբ կհարթեք կոնֆլիկտները, ազդեցիկ համախոհներ կգտնեք: Ինտուիցիան կհուշի, թե որ տեղեկատվությամբ արժե կիսվել շրջապատողների հետ, իսկ որն է պետք դեռ գաղտնի պահել: Բազում պիտանի հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ աշխատանքի մեջ, կվերլուծեք ուրիշի փորձն ու դրանից ճիշտ եզրահանգումներ կանեք: Այդ ամենը կօգնի շաբաթվա վերջին ճիշտ որոշումներ ընդունել, որոնք կվերաբերեն բիզնեսին, գործնական ոլորտին ու ֆինանսներին: Այս շաբաթ ամենամտերիմների համար ձեր ուշադրությունն ու հոգատարությունը շատ կարևոր կլինեն: Եթե ինչ-որ մեկին օգնելու խոստում եք տվել, աշխատեք պահեր ձեր խոսքը, մի խախտեք պայմանավորվածությունները: Դա թույլ կտա խուսափել վիրավորանքներից ու շփման մեջ լարված պահերից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը շատ լավ կդասավորվի, եթե դուք որոշեք հրաժարվել գործողությունների սովորական մեթոդից, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Փորձարկումներ արեք, նպատակին տանող նոր ուղիներ փնտրեք: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Դուք կզարմանաք, թե որքան մարդ է պատրաստ արձագանքել ձեր առաջարկներին, աջակցել ձեր անսովոր գաղափարները, ինչ-որ հարցում ընդառաջել: Հավանական են հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դուք կզարմանաք, թե ինչքան լավ են ձեզ հասկանում նոր ծանոթները: Հաճախ նրանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան մտերիմների հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան, և շատ շուտով կգա ընդհանուր ապագայի մասին զրուցելու ժամանակը: Սովորեք, ցանկացած հնարավորություն օգտագործեք ինֆորմացիա ստանալու համար: Այն, ինչ կիմանաք այս շաբաթ, ձեզ անպայման պետք կգա: Ծանոթների փորձը ձեզ օգտակար կլինի. վատ մի զգացեք հարցեր տալուց: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը խաբուսիկ թեթև կլինի: Կթվա, թե դուք հաջողությունից բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա եք, իսկ կարևոր նպատակներին կարելի է հասնել առանց դրա համար ջանքեր գործադրելու: Բայց այդպես հեշտ չի լինելու: Դուք կխուսափեք զուր հույսերից ու հիասթափություններից, եթե գործնական տրամադրվեք, պատրաստ լինեք ուզածին հասնելու համար աշխատել: Արժե զգույշ լինել շփումներում: Շատերը կփորձեն շահել ձեր վստահությունն ու համակրանքը, բայց այդ ամենն ամենալավ մտադրություններով չեն անի: Այնպես որ, մի շտապեք կիսվել գաղտնիքներով, համաձայնել կասկածելի առաջարկներին կամ աջակցել անվստահելի գաղափարները: Շաբաթվա երկրորդ կեսը այլ՝ ավելի հանգիստ ու հասարակ կլինի: Դուք կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շատ Կշեռքների համար այդ հատվածում շատ կարևոր կլինեն անձնական հարաբերություններն ու մտերիմների հետ շփումները: Կհաջողվի փոխհասկացողության հասնել, հուզական աջակցություն ձեռք բերել, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը դրական փոփոխություններ է խոստանում գործնական ոլորտում: Դա հարմար ժամանակ է լինելու աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, լրիվ նոր գործ ստանձնելու համար: Դուք հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Հիշեք, որ մենակ գործելը պարտադիր չէ, քանի որ ձեր կողքին կլինեն ձեր գաղափարներն աջակցելու, մտածածն իրագործելուն օգնելու պատրաստ մարդիկ: Ընդհանուր հոգսերը ձեզ շատ կմտերմացնեն, և դուք անպայման կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բացառապես ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Հետևեք, որպեսզի ձեր փաստաթղթերը կարգին լինեն: Դա հատկապես կարևոր կլինի այն Կարիճների համար, որոնք ուղևորություններ են ծրագրել. վտանգ կա, որ դրանք կփչանան փոքրիկ սխալի պատճառով: Նրանք, ովքեր պիտի դիմեն պետկազմակերպություններին, պետք է նկատի ունենան, որ ցանկացած հարցի լուծում կարող է ձգձգվել, այնպես որ՝ լավ է մինչև վերջին պահը չձգձգեք: Կուրախացնեն հին ընկերների, մտերիմների և ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ շփումները: Այստեղ հավանական են և՛ անակնկալներ, և՛ անսպասելի նվերներ, և՛ առաջարկներ, որոնց հաճույքով կհամաձայնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ եղեք: Հենց դա թույլ կտա հաջողության հասնել, հաղթահարել հնարավոր դժվարությունները: Ամեն անգամ ինքնուրույն որոշումներ ընդունելու և դրանց հետևանքների համար պատասխանատվություն վերցնելու ցանկություն չեք ունենա, բայց իրավիճակը դա է պահանջելու: Օգնության կհասնեն փորձն ու ինտուիցիան. դուք լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերացումները ժամանակին կնկատեք: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա ոչ միայն գլուխ կհանեք կոնկրետ խնդիրներից, այլև որոշակի մասնագիտական աճի կհասնեք: Հետաքրքիր հնարավորություններ կստեղծվեն նրանց համար, ովքեր վերջին ժամանակներս մտածում էին գործունեության ոլորտը փոխելու, իրենց նոր ոլորտում փորձելու մասին: Իսկ այն Աղեղնավորները, որոնց համար յուրահատուկ կարևոր են անձնական հարաբերությունները, ժամանակին նախաձեռնող կլինեն: Դա թույլ կտա վերջ տալ տարաձայնություններին ու թյուրըմբռնմանը, մանր վեճերի շարքին, որոնք բոլորին են վշտացրել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անսպասելի բարդ ու խճճված կլինի այն, ինչն առաջ ձեզ պարզ է թվացել: Հենց այդ պատճառով էլ շաբաթվա առաջին օրերին հուզումներն ու տագնապները շատ կլինեն: Կվշտացնի այն, որ ձեր ապրումներն ամեն անգամ հասկանալի չեն մտերիմների համար: Ցավոք, շաբաթվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք անկեղծորեն ու հանգիստ ամեն ինչի մասին զրուցել: Բայց ավելի ուշ հարմար պահը կգա, և դուք կզգաք, որ հարաբերությունները հարթվում են: Շաբաթվա կեսը պատասխաններ կբերի ձեր աշխատանքին և մասնագիտական ծրագրերին վերաբերող լուրջ հարցերին: Չի բացառվում՝ ձեզ համագործակցություն առաջարկեն այն մարդիկ, որոնց գործունեությունը ձեզ նախկինում շատ է հետաքրքրել: Կարևոր կլինի համոզվելը, որ ձեզ իսկապես շահավետ պայմաններ են առաջարկում: Չարժե հավատալ բոլոր խոստումներին ու վստահել առաջին տպավորությանը: Շաբաթվա վերջը անսովոր նորությունների ու ոգեշնչող լուրերի ժամանակ է լինելու: Դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա, դուք ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք կարևոր որոշումներ ընդունելուն, ինչ-որ բան ձեր կյանքում փոխելուն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ չի լինի, եթե այս շաբաթ կենտրոնանաք ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, փոխարենը հաջող գործարքներ կնքելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու, շահավետ գնումներ անելու շանս կունենաք: Եթե վերջին ժամանակներս մտածում էիք նոր աշխատանք գտնելու մասին, ապա հիմա կարող եք այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անել: Աստղերը շատ բարյացակամ կլինեն հենց այն Ջրհոսների հանդեպ, որոնք ձգտում են իրենց աշխատանքի համար մեծ պարգևատրում ստանալ, այլ ոչ թե նրանց, ում հետաքրքրում են նոր պարտականությունները, հասարակական ճանաչումն ու ինքնաիրացումը: Էներգիա սովորականից շատ կունենաք, այնպես որ՝ նույնիսկ շատ մեծ ծանրաբեռնվածության դեպքում կարող եք չվախենալ գերհոգնածությունից: Սակայն աշխատեք բոլոր դեպքերում հանգստի համար ժամանակ գտնել, հակառակ դեպքում շուտով կարող եք ուժասպառ լինել ու հիվանդանալ: Մի մոռացեք նաև ոչ պարտադիր, բայց հաճելի ու ոգեշնչող գործերին, օրինակ՝ ձեր նախասիրությանը ուշադրություն դարձնելու մասին: Բաց մի թողեք հետաքրքիր միջոցառումների այցելելու հնարավորությունը, այնպիսի վայրերում եղեք, որտեղ կարելի է նոր ծանոթություններ հաստատել: Չի բացառվում, որ հենց այս շաբաթ առաջին անգամ հանդիպեք մարդկանց, որոնք շուտով ձեր իսկական ընկերները կդառնան: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին շատ բաների մասին պիտի մտածեք: Այդ հատվածում ձեզ կզբաղեցնեն ուրիշներին շատ քիչ հետաքրքրող հարցերը: Այնպես որ՝ դրանց պատասխաններ գտնելու հարցում օգնականներ չեք ունենա: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք, թեկուզ՝ ոչ միանգամից: Անսպասելի պետք կգան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքները: Օգտակար կլինեն այն գաղափարները, որոնք նախկինում կյանքի կոչել չի ստացվել: Հիմա դուք կրկին կվերադառնաք դրանց ու շուտով կիրագործեք մտածածը, չնայած՝ ոչ այնպես, ինչպես նախկինում էիք ծրագրել: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ կլինեն հաճելի անակնկալներն ու լավ նորությունները, ինչպես նաև նոր հնարավորությունները: Ձեզ նախկինում զբաղեցնող կասկածներին փոխարինելու կգա ինքնավստահությունը: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների մեջ: Կհեշտանան այն մարդկանց հետ շփումները, որոնց նախկինում չէիք հասկանում: Եթե վերջին ժամանակներս ծանոթներից ինչ-որ մեկի հետ լեզու չէիք գտնում, ապա հիմա կարող եք ամեն ինչի մասին պայմանավորվել, անցյալում թողնել տարաձայնություններն ու վիրավորանքները: |
|