Շաբաթվա աստղագուշակ 12.09 - 18.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1280 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին փորձեք շատ չհուզվել: Դժվար և բարդ շրջան է լինելու, զգացմունքային ֆոնը լարված է լինելու: Ամեն մի քայլը լավ մտածեք և ծանր ու թեթև արեք: Արագ որոշումներ մի ընդունեք: Գործերը էլ ավելի ուշադրության կարիք կունենան: Կարող են բարդ իրավիճակներ լինել, դրանք պարզելու համար ժամանակ կպահանջվի։ Ավելի լավ է չշտապել պայմանագրերի կնքման հարցում, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, քանի դեռ դրանք լավ չեք ուսումնասիրել։ Շաբաթվա առաջին կեսում անձնական հարաբերությունները բարդ կլինեն, այդ ժամանակ դժվար թե հնարավոր լինի խուսափել տարաձայնություններից ու վեճերից։ Սակայն իրավիճակը արագ կփոխվի դեպի լավը։ Արագ կհասկանաք, թե ինչպես վարվեք՝ վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը շատ ներդաշնակ կլինի։ Նախկին կապերը վերականգնելու համար շատ հարմար ժամանակ է: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկզբին գործի անցնելը հեշտ չի լինի։ Ստիպված կլինեք ջանքեր գործադրել, որպեսզի կարողանաք պահպանել լավ տրամադրվածությունը: Ավելի ուշ ամեն ինչ հետաձգելու մեծ ցանկություն կլինի, բայց դա չպետք է անեք։ Շատ ավելի օգտակար կլինի սկսել գործել։ Այս շրջանը կարող է նոր հնարավորություններով լեցուն լինել։ Փորձեք բաց չթողնել դրանցից ոչ մեկը։ Ուրիշների հետ շփումն այս պահին կարող է սովորականից ավելի դժվար լինել: Նույնիսկ այն մարդիկ, ում հետ լավ էիք, միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Բայց լուրջ կոնֆլիկտից կխուսափեք, և շուտով հարաբերությունները կբարելավվեն։ Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի, ինչպես նաև փողի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար։ Ուշադիր կլինեք: Աչքից ոչինչ չի վրիպի, նույնիսկ փոքր սխալներ թույլ մի տվեք։ Կլինեն շատ նոր գաղափարներ, որոնք ձեր սիրելիներին դուր կգան և կոգեշնչեն նրանց։ Հնարավոր է, որ նրանք ձեր ծրագրի իրականացման հարցում ցանկանան օգնել ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին ձեզ շատ օգտակար կլինեն համառությունն ու վճռականությունը։ Սա այն ժամանակն է, երբ չպետք է հրաժարվեք սկսածից, նույնիսկ եթե ինչ-որ բան ընդհանրապես չընթանա այնպես, ինչպես կցանկանայիք։ Աշխատեք չկորցնել լավատեսությունը, վանեք մռայլ մտքերը։ Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունն ու ինքնավստահությունը։ Կարևոր կլինի նաև մարդկանց հետ լեզու գտնելը, նոր ծանոթների հետ բանակցելը։ Այստեղ կօգնի ինտուիցիան. այն ձեզ կասի, թե երբ է պետք զիջումների գնալ, և երբ է պետք պայքարել մինչև մերջ: Շաբաթվա երկրորդ կեսը շատ հետաքրքիր ու բեղմնավոր կլինի։ Շատ բաներ լավ կանեք։ Երբեմն բավական է նոր բան մտածել, և անմիջապես կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստակամ կլինեն օգնել պլանների իրականացմանը, իրենց վրա վերցնել հոգսերի մեծ մասը։ Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից։ Տան համար կարող եք գնել որոշ իրեր, օրինակ՝ տեխնիկա կամ կահույք։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Լավ շաբաթ է: Ինչ-որ նոր բան ձեռնարկելու համար բավականին հարմար ժամանակ է։ Այնուամենայնիվ, ձեր բոլոր նախաձեռնությունները պետք է լավ մտածված լինեն, հատկապես առաջին օրերին: Աստղերը ձեր կողքին կլինեն, բայց դա չի նշանակում, որ ձեր բախտը բացարձակապես ամեն ինչում կբերի։ Հատկապես կարևոր խնդիրների լուծուման համար պատրաստ եղեք շատ ջանքեր գործադրել: Շաբաթվա սկզբին հավանական են տարաձայնություններ սիրելիների հետ, վեճեր, շփման մեջ լարված պահեր։ Ավաղ, միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան։ Մի ալարեք բացատրել այն, ինչ ակնհայտ է թվում, և փորձեք մեղմ լինել այդ ընթացքում: Հավատացեք, ձեր շրջապատի մարդիկ դա կգնահատեն: Շաբաթվա երկրորդ կեսն այս առումով շատ ավելի հեշտ ու հաճելի կլինի։ Լավ հարաբերություններ կլինեն թե հին ծանոթների, թե առաջին անգամ հանդիպած մարդկանց հետ։ Որքան մոտենում է շաբաթվա վերջը, այնքան ավելի հետաքրքիր գաղափարներ կունենաք, կոնկրետ պլաններ, որոնք ցանկանում եք իրականացնել։ Բայց ամեն ինչ չէ, որ կարելի է անմիջապես անել, այնպես որ համբերատար եղեք։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը բեղմնավոր ու հետաքրքիր կլինի։ Բարենպաստ ժամանակ է աշխատանքի և սովորելու համար։ Շատ բան Ձեզ մոտ լավ կստացվի, արագ գլուխ կհանեք այն ամենից, ինչ նախկինում չէր ստացվում։ Դուք կարող եք ստանձնել որոշ լայնածավալ երկարաժամկետ նախագծեր: Ցանկություն չի լինի սկասծը կիսատ թողնել և հրաժարվել պլանավորածից, միայն այն պատճառով, որ ամեն ինչ անմիջապես չէ, որ ընթանում է ըստ նախատեսվածի։ Հնարավոր է օգտակար ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ։ Որոշ Առյուծներ կընկերանան նրանց հետ, ում հետ նախկինում չէին կարողանում լեզու գտնել։ Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կլինի, բայց դժվար թե հարմար լինի լուրջ բիզնեսի ու կարևոր հարցերի համար։ Ամենայն հավանականությամբ, կցանկանաք շեղվել հօգսերից, փոխել իրավիճակը։ Լավ ընկերակցությամբ հետաքրքիր ճամփորդության գնալու հնարավորություն կլինի, բաց մի թողեք: Լավ կանցնեն Ռոմանտիկ ժամադրությունները։ ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը անհանգիստ կլինի։ Հազիվ թե այդ ժամանակ հաջողվի կենտրոնանալ ինչ-որ բանի վրա։Շատ ավելի հավանական է, որ դուք ստիպված կլինեք զբաղվել միանգամից մի քանի գործով, միաժամանակ շտկելով ուրիշի թույլ տված սխալները։ Բայց այս ամենը չի խանգարի ձեզ հասնել հաջողության, կյանքի կոչել այն, ինչ նախկինում պլանավորել էիք։ Այս պահին անցանկալի է որևէ պարտավորությամբ կապվել, փաստաթղթեր ստորագրել՝ առանց դրանք առավել մանրամասն ուսումնասիրելու։ Ավելի լավ է չշտապեք որոշումների մեջ, որոնք կարևոր են ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր սիրելիների համար։ Շաբաթվա երկրորդ կեսը տարբեր կլինի: Այն կոգեշնչի ու կհիացնի հաճելի անակնկալներով, կբերի բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Չեն բացառվում հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել ավելի վաղ ծագած խնդիրներից։ Խուսափեք գերհոգնածությունից՝ ավելորդ ծանրաբեռնվածությունը կարող է վատ ազդել ինչպես տրամադրության, այնպես էլ ինքնազգացողության վրա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հեշտ չի լինի, բայց այն անհույս վատ անվանել չի կարելի։ Բազմաթիվ նոր հնարավորություններ կբացվեն, հնարավորություն կստեղծվի հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում։ Ի՞նչ է պահանջվում ձեզանից: Ոչ միանշանակ իրավիճակում խաուճապի մի մատնվեք, իմպրովիզներ արեք, մի վախեցեք ինքնուրույն կայացնել կարևոր որոշումներ։ Ստիպված կլինեք լուծել բոլորովին նոր մասնագիտական առաջադրանքներ, որտեղ ձեր ողջ փորձը կարող է անօգուտ լինել։ Սակայն ինտուիցիայի ակնարկները շատ օգտակար կլինեն, դրանք կլինեն ճշգրիտ ու ժամանակին։ Արժե լսել այն խորհուրդները, որոնք կտան մարդիկ, որոնց խորհուրդներն արդեն մեկ անգամ չէ, որ փրկել են ձեզ։ Ստվերում մի մնացեք: Ազատորեն ուշադրություն հրավիրեք ձեր վրա, խոսեք ձեր հաջողությունների մասին: Ցույց տվեք, թե ինչի եք ընդունակ, և մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Եթե Ձեզ ճիշտ պահեք, ապա թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարաբերությունները դեպի լավը կփոխվեն։ ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ բավականին դժվար կլինի իրատեսորեն գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները։ Շատ Կարիճներ հակված են պատրանքներ կառուցելու, երևակայելու՝ ներկա իրավիճակը ուսումնասիրելու և հետևություններ անելու փոխարեն։ Մոտակայքում կլինեն մարդիկ, ովքեր հիանալի խորհուրդներ կտան (թեև ոչ միշտ ամենանուրբ ձևով), արժե նրանց ուշադիր լսել։ Ավելի լավ է չխախտեք ավանդույթներն ու ընդհանուր ընդունված կանոնները, խուսափեք արարքներից ու հայտարարություններից, որոնք կարող են տհաճ լինել ուրիշներին։ Այս շաբաթ, հատկապես հաճախ, կլինեն իրավիճակներ, երբ առավել խելամիտ կլինի ստվերում մնաք: Աշխատեք ձեզ վրա շատ ուշադրություն չգրավել։ Կլինեն բազմաթիվ նոր ծրագրեր: Չեք շտապի, ճիշտ կսահմանեք առաջնահերթությունները, կգործեք հետևողական: Դա թույլ կտա խուսափել ավելորդ հուզումներից և գերազանց արդյունքների հասնել նույնիսկ այն գործերում, որոնք նախկինում շատ բարդ էին թվում։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պատրաստվեք անսպասելիին: Այս շաբաթ դրանք շատ կլինեն։ Այժմ ձեզ օգտակար կլինի նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը, որպեսզի կայծակնային արագությամբ որոշումներ կայացնեք և ոչ մի րոպե չկասկածեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել։ Վստահությունն ու լավատեսությունը ձեզ գրավիչ կդարձնեն: Շատ կցանկանան ավելի լավ ճանաչել Ձեզ և ընկերանալ։ Գործնական հարաբերություններում հնարավոր են փոփոխություններ։ Ձեր հեղինակությունը կավելանա, իսկ մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չեն բացառվում առաջարկներ աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ։ Ավելի լավ է չշտապեք պատասխանել, ավելի շատ տեղեկություններ հավաքեք և միայն դրանից հետո որոշեք, թե ինչպես վարվել։ Հնարավոր են փոքր ֆինանսական կորուստներ։ Փիլիսոփայորեն վերաբերվեք նրանց: Խոսքը չնչին գումարների մասին է, իսկ նոր կանխիկ մուտքերը ձեզ սպասեցնել չեն տա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբն աշխատանքի համար բարենպաստ կլինի։ Դուք կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում աննկատ են մնացել, կգտնեք հարցերի պատասխաններ, որոնք շփոթեցրել են բոլորին: Պատրաստ եղեք ոչ միայն ինքնուրույն գործելու, այլև ուրիշներին առաջնորդելու։ Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի նոր դաշնակիցներ գտնել, քանի որ հները չեն արդարացնի ձեր սպասելիքները։ Դուք նույնպես կարող եք դա անել, այնպես որ ստիպված չեք լինի միայնակ հաղթահարել բոլոր դժվարությունները: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է սովորական գործերի համար՝ լուծելով արդեն ծանոթ խնդիրները։ Ինչ-որ նոր բան վերցնելն արժե միայն այն դեպքում, եթե վստահ եք ձեր ուժերին, պատրաստ եք հաղթահարել դժվարությունները և հույս չունեք հեշտ հաջողության հասնել: Ցանկալի արդյունքի հասնելու համար հաստատ համառություն կպահանջվի։ Անձնական հարաբերությունները ներդաշնակորեն կզարգանան ողջ շաբաթվա ընթացքում։ Հաճախ հարազատները հիանալի կհասկանան ձեզ, նրանք անպայման կգտնեն ձեզ հաճոյանալու միջոց։ Ձեզ համար թանկ մարդկանց հետ հեշտ կլինի պայմանավորվել ամեն ինչի մասին։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը շատ բարենպաստ կլինի գործնական հանդիպումների ու բանակցությունների համար։ Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար նկատում են միայն ուրիշների թերությունները։ Հնարավոր կլինի գտնել նոր դաշնակիցներ, այդ թվում՝ շատ ազդեցիկ։ Նրանց աջակցության շնորհիվ դուք կկարողանաք իրականացնել այն, ինչ նախապես պլանավորել եք, ինչպես նաև ժամանակին ավարտին հասցնել որոշ կարևոր գործեր։ Բայց դա ինքնուրույն անելը կարող է բարդ լինել: Երբեմն կասկածները ձեզ կհաղթեն, որի պատճառով չեք կարողանա օգտվել իրավիճակից և չեք կատարի անհրաժեշտ քայլը։ Փորձեք ձեզանից շատ բան չպահանջել։ Եթե սխալներ թույլ տաք, անպայման շուտով կուղղեք դրանք։ Ընտանիքում կարող են լինել որոշ անսպասելի իրադարձություններ, մտերիմների հետ հարաբերություններում փոփոխություններ։ Տարաձայնությունները, որոնք երկար ժամանակ վրդովեցրել են բոլորին, կմնան անցյալում, և հնարավոր կլինի արագ պայմանավորվել որոշ կարևոր հարցերի շուրջ։ Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Նոր բան ստանձնելու համար լավ շաբաթ է: Նախաձեռնող և վճռական եղեք: Վերջին չկամները կհասկանան, որ ավելի լավ է ձեր ճանապարհին չկանգնել։ Ոմանք ձեզ նույնիսկ համագործակցություն կառաջարկեն։ Բայց այստեղ ավելի լավ է չշտապել։ Ավելի ուշադիր նայեք այս մարդկանց: Նրանք իսկապես կարող են լավ դաշնակիցներ դառնալ, եթե նրանց նկատմամբ մոտեցում գտնեք։ Բայց արժե՞ ջանք թափել։ Այս հարցին կպատասխանի ինտուիցիան։ Ծանոթ առաջադրանքները կարող են այնքան ձանձրալի թվալ, որ երբեմն ստիպված կլինեք դրանք կատարելու համար լուրջ ջանքեր գործադրել: Դիմացե՛ք ամեն ինչ ավելի ուշ հետաձգելու գայթակղությից, եթե, իհարկե, քաոս ու խառնաշփոթ չեք ցանկանում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են զարգանում հարաբերությունները սիրելիների հետ։ Հիմա պետք չէ հույս դնել այն բանի վրա, որ ամեն ինչ ինքնըստինքյան լավ է լինելու, և կարող եք ասել և անել այն, ինչ ուզում եք։ Աշխատեք լինել նրբանկատ, համբերատար և բարեհոգի. սա ձեզանից մեծ ջանք չի պահանջի, իսկ շրջապատողները անսահման երախտապարտ կլինեն: |
|