Շաբաթվա աստղագուշակ 12.07 - 18.07
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հազիվ թե ուզենաք հետևել հին ծրագրերին: Այս շաբաթ բազում նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Կարող եք փորձարկումներ անել, նոր բան փորձել, բայց զգուշության մասին էլ պետք չէ մոռանալ: Դուք անկասկած շատ հարցերում հաջողակ կլինեք: Սակայն չարժե լրջորեն հույս ունենալ, որ աստղերը ձեր բոլոր նախաձեռնություններն աջակցելու են:
Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձը ձեզ մոտ հարգանք է առաջացնում: Կարող է պարզվել, որ նոր համախոհներ է պետք փնտրել, քանի որ նախկիններն արդեն իրենց նպատակներն ունեն, ու միասին գործել հազիվ թե ստացվի: Դուք ձեր դժվարությունների հետ մենակ չեք մնա, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք:
Դուք կնկատեք, որ գործերն ավելի շատ ժամանակ ու էներգիա են խլում, քան սովորաբար: Նույնիսկ եթե ժամանակ տրամադրեք առօրյա, սովորական զբաղմունքներին, հաճախ հանգստի համար դադարներ վերցրեք: Դա թույլ կտա մինչև շաբաթվա վերջ պահպանել դրական տրամադրվածությունը:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթվա սկիզբը կարևոր ժամանակահատված կլինի: Այն հարմար կլինի նախաձեռնող լինելու, ծրագրերով կիսվելու, ձեր հաղթանակների մասին պատմելու համար: Ինչքան շատ բան մարդիկ իմանան ձեր մասին, այնքան լավ: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով գրավիչ առաջարկներ կստանաք:
Ավելի ուշ պիտի վերադառնաք հին գործերին ու այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Նախկինում մեծ ուժեր խլած խնդիրների մեջ նորից խորանալն այնքան էլ հաճելի չի լինի, փոխարենը հիմա կկարողանաք դրանցից վերջնականապես գլուխ հանել: Հնարավորություն կունենաք ուղղել սխալները, լիցքաթափել նախկինում լարված հարաբերությունները, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:
Շաբաթվա վերջին օրերը հուզական տեսանկյունից ամենահարմարավետը կլինեն: Նույնիսկ եթե այդ հատվածում նշանակալի բաներ տեղի չունենան, դուք ուրախության առիթներ կգտնեք, կբարձրացնեք ձեր ու մյուսների տրամադրությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հեշտ չի լինելու, բայց դժվարությունները ձեզ երբեք չեն վախեցրել: Շաբաթը հարցեր առաջ կբերի, որոնց պատասխանները պիտի ինքնուրույն գտնեք: Նույնիսկ լավագույն մտադրություններով տրված խորհուրդները հաճախ ավելի շատ կշեղեն, քան կօգնեն: Փոխարենը սեփական փորձը շատ օգտակար կլինի: Ինտուիցիայի հուշումներն էլ արժե լսել. դրանք ժամանակին ու հստակ կլինեն:
Շրջապատողները հաճախ կզարմացնեն ձեզ և ոչ միշտ՝ հաճելի ձևով: Մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել, հիմա կխախտեն պայմանավորվածությունները, հուսախաբ կանեն ձեզ: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի: Դուք ոչ միայն իրավիճակից ելք կգտնեք, այլև բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:
Արժե շրջահայաց լինել: Դուք այնքան էլ չեք ուզենա զգույշ լինել և մտածել ձեր արարքների հնարավոր հետևանքների մասին: Ավելի հետաքրքիր կլինի ոտքի վրա մի բան մտածելը, ռիսկի դիմելը, մտքին եկած առաջին բանն ասելն ու անելը: Բայց եթե կարողանաք զսպել ձեզ, հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալություն կհայտնեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթը շատ լավ կսկսվի: Նրա առաջին օրերը հրաշալի կլինեն լրիվ նոր բան ստանձնելու համար: Եթե պետք լինի արագ սովորել, խնդիրներ չեն ծագի: Այն, ինչ կարող է պետք գալ, ոտքի վրա կյուրացնեք: Հեշտությամբ համախոհներ և օգնականներ կգտնեք, ընդ որում՝ նրանց մեջ կլինեն շատ ազդեցիկ անձինք: Հնարավոր է, մի փոքր ուշ նրանք ձեզ օգնեն կյանքի կոչել շատ կարևոր ու մասշտաբային ծրագիրը:
Շաբաթվա երկրորդ կեսը նույնքան փայլուն չի լինի, բայց նույնպես վատը չի լինի: Այդ հատվածում ավելի լավ է հանգստանաք, քան բուռն գործունեություն ծավալեք: Կենտրոնացեք առօրյա զբաղմունքների, ընթացիկ խնդիրների լուծման վրա: Տնային գործերն էլ ուշադրության կարիք կզգան: Այստեղ չնախատեսված ծախսերի կարիք կլինի, օրինակ՝ կենցաղային տեխնիկա կամ կահույք գնելու համար: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Այդ ժամանակ ընտրության հարցում էլ չեք սխալվի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթվա սկիզբը կարող է բավական հոգնեցնող լինել: Գործեր շատ կլինեն և երբ դրանցից մեկը ավարտեք, անմիջապես նորը կհայտնվի, որը անհապաղ ուշադրություն կպահանջի: Օգնությունը ձեզ չէր խանգարի, բայց դուք այն ավելի ուշ կստանաք: Շատ Առյուծների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել:
Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Շաբաթվա կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր ինչ-որ բանով, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացեն: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից՝ երբեմն նույնիսկ չնկատելով դա:
Շաբաթվա վերջին ուշադիր եղեք: Այդ հատվածում ընդունած որոշումները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում կազդեն ձեր կյանքի վրա: Մի շտապեք կապվել երկարաժամկետ պարտավորություններով:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շաբաթվա սկզբին մտքերը հավաքելը դժվար կլինի: Բացի այդ, տրամադրությունն էլ լավը չի լինի: Դուք ավելի շատ կուզենաք խղճալ ինքներդ ձեզ ու երազել ապագայի մասին, քան ինչ-որ բան նախաձեռնել: Իսկ պայմանները ձեզանից վճռական ու մտածված գործողություններ կպահանջեն: Ձեզ չէր խանգարի հին համախոհների աջակցությունը:
Օր օրի դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Կվերադառնան ուժերի հանդեպ վստահությունն ու լավատեսությունը, պարզ կդառնա, որ հաջողությունները սարերի հետևում չեն: Շաբաթվա կեսը հարմար կլինի նոր ու բարդ գործեր սկսելու համար:
Շաբաթվա վերջին օրերին պիտի կենտրոնանաք անձնական հարաբերությունների վրա: Այդ ոլորտում շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե ձեզ ճիշտ պահեք: Հիշեք, որ լավագույն որոշումները միշտ չէ, որ առաջինն են մտքին գալիս, այնպես որ՝ աշխատեք ձեր ամեն քայլը լավ կշռադատել:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ վառ ու հետաքրքիր կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում դուք նոր տեղեկատվություն կստանաք, կսովորեք այն, ինչ հետո կարող է պետք գալ, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Ինտուիցիան միշտ կհուշի, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել և ինչի վրա կենտրոնանալ: Այդ իսկ պատճառով կկարողանաք արագ կողմնորոշվել իրավիճակի մեջ, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:
Հետո հանգիստ օրեր կգան: Առանց շտապելու կավարտեք հին գործերը, գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք վաղուց էր պետք լուծել: Հնարավորություն կունենաք շփվել ընկերների, նախկին գործընկերների, ձեր նախասիրություններն ունեցող մարդկանց հետ: Դա գրավիչ զրույցների և նոր ծրագրերի ժամանակ կլինի: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն:
Շաբաթվա վերջին օրերը դրամական մուտքեր են խոստանում: Մի շտապեք ծախսել ստացածը: Գնումների համար բարենպաստ ժամանակն ավելի ուշ կգա:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթվա սկզբին հնարավոր են փոքրիկ անհաջողություններ, տհաճ պահեր: Բայց դա ծրագրերից հրաժարվելու կամ տխրելու առիթ չպիտի դառնա: Ամեն ինչ շատ շուտով կհարթվի, եթե շարունակեք առաջ շարժվել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Կարիճներ նոր համախոհներ կգտնեն, մյուսները կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ են լսել:
Շաբաթվա կեսը կուրախացնի նոր հնարավորություններով ու առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա: Հնարավոր են նշանակալի փոփոխություններ գործնական ոլորտում. ձեր մասնագիտական դիրքերը կամրանան և պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս:
Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կմեծանա ընտանիքում հաճելի իրադարձությունների, մտերիմներին վերաբերող լավ նորությունների հավանականությունը: Ներդաշնակ կդասավորվեն ռոմանտիկ հարաբերությունները, սիրելին էլ կուրախացնի հաճելի անակնկալով:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Աշխատեք խնդիրներ չստեղծել ոչ ձեր, ոչ էլ շրջապատողների համար: Շաբաթվա սկզբին դա բարդ կլինի, քանի որ նյարդային ու անհամբեր կլինեք, դատարկ բաների պատճառով կբարկանաք, կվիրավորվեք շրջապատողներից: Ավելի ուշ կհասկանաք, որ իզուր եք ապրումներ ունեցել. ոչ մի կարևոր բան տեղի չի ունեցել, արժեր իրադարձություններին հումորով վերաբերվել: Բարեբախտաբար, դուք լուրջ սխալներ չեք գործի, ձեզ համար թանկ մարդկանց հետ չեք վիճի:
Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք չեք ուզենա ուրիշի ճանապարհով գնալ, սեփական մեթոդները կփնտրեք: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Շրջապատողներին դուր կգա ձեր տրամադրվածությունը: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկիզբն անսովոր ու գրավիչ կլինի: Նույնիսկ եթե յուրահատուկ ինչ-որ բան տեղի չունենա, դուք կզգաք, որ մեծ փոփոխությունները սարերի հետևում չեն: Եվ ինտուիցիան ձեզ չի խաբի, դա իսկապես այդպես կլինի: Օգտակար կլինի սկսած գործերն ավարտին հասցնելը: Հետո դուք հաճույքով նոր բանի վրա կկենտրոնանաք:
Անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Նույնիսկ այն Այծեղջյուրները, որոնց կենսափորձը մեծ է, շատ բան կիմանան մարդկանց մասին, նորովի կնայեն հասարակ ու միանշանակ թվացող իրավիճակներին: Կհեշտանա այն մարդկանց մոտեցում գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք:
Այս շաբաթը հնարավորություն կտա որոշակիություն մտցնել նոր նպատակների մեջ ու դնել առաջնահերթությունները: Չի բացառվում՝ հասկանաք, որ մի մեծ ժամանակահատված զուր եք վատնել: Բայց ամեն ինչ ուղղելու համար ուշ չէ: Եթե արագ ծրագրելուց կոնկրետ գործողությունների անցնեք, ապա չեք զղջա դրա համար:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք սովորականից շատ կմտորեք ապագայի մասին, կանհանգստանաք նրա մասին, ինչ կարող է տեղի ունենալ, անհամբերությամբ ինչ-որ իրադարձությունների կսպասեք: Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց կարևոր կլինի ընթացիկ գործերից չշեղվելը, առօրյա գրաֆիկին հետևելը: Աշխատեք կատարել տված խոստումներն ու չխախտել պայմանավորվածությունները:
Եթե շաբաթվա առաջին օրերը համեմատաբար հանգիստ կանցնեն, ապա նրա կեսին հավանական են անսպասելի իրադարձություններ: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն, գործերն էլ կշատանան: Դուք ամենից լավ գլուխ կհանեք, բայց հանգստի համար փոքրիկ դադարներն էլ չէին խանգարի: Օգտակար կլինի պայմանները փոխելը. նոր տպավորությունները կոգեշնչեն:
Շաբաթվա վերջը կուրախացնի լավ լուրերով: Դրանք ձեզ անձնապես չեն վերաբերվի, բայց տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա: Դուք ապագային լավատեսությամբ կնայեք, որի համար բոլոր հիմքերը կլինեն:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շաբաթը հարմար կլինի հին ծրագրերը կյանքի կոչելու և վաղուց մտածածն իրագործելու համար: Հին գաղափարներին վերադառնալու համար նպաստավոր պայմաներ կստեղծվեն: Հիմա դուք կարող եք դրանք առանց դժվարության կյանքի կոչել:
Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց հետ պիտի շփվեք, նման չեն լինի ձեր ընկերներին: Լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց ինտուիցիայի շնորհիվ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հիմա շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Աշխատեք դրան առավելագույնս հանգիստ արձագանքել, նյարդայնությանը տեղի չտալ: Այո, բոլոր չեն կարողանա իրենց նրբանկատ պահել, բայց դուք չպիտի վշտանաք ուրիշի անտակտ լինելու պատճառով:
Աշխատավայրում առաջ գնալու, կարողությունները ցուցադրելու հնարավորություն կլինի: Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել ոչ տիպիկ առաջադրանքներին: Հնարավոր է՝ նոր պարտականություններ հայտնվեն: Բայց եկամուտներն էլ ամենայն հավանականությամբ կաճեն: