Շաբաթվա աստղագուշակ 12.04 - 18.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2757 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ խնդիրներ սպասվածից արագ կլուծվեն, և դա կուրախացնի ու թևեր կտա: Դուք պատրաստ կլինեք գործել, առանց կասկածելու կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը: Շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի: Շատերը կվարակվեն ձեր ոգևորությամբ, մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Հնարավորություն կունենաք համախոհների թիմ հավաքել և միասին հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի և անձնական հարաբերություններում, հատկապես՝ շաբաթվա երկրորդ կեսին: Բարենպաստ ժամանակ է մտերիմների հետ միասին նոր ու անսովոր բանով զբաղվելու, նոր բան փորձելու համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ կարելի է զարկ տալ երևակայությանը: Ներքին ձայնն ուժեղ կլինի: Նրա հուշումների շնորհիվ հրաշալի լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթն սկսեք կարևոր գործերից: Ամեն ինչ չէ, որ միանգամից հեշտությամբ կտրվի, բայց դուք գլուխ կհանեք շատ խնդիրներից, եթե ժամանակից շուտ չնահանջեք, հետևողական ու համառ լինեք: Ժամանակը բարենպաստ է նաև գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք և՛ հին գործընկերների, և՛ նրանց հետ, ում հետ դեռ միայն ծրագրում եք համագործակցել: Շատ հաճախ հենց ձեր խելամտությունը կօգնի խուսափել զուր ծախսերից, չմտածված գործողություններից, որոնք կարող էին տհաճ հետևանքներ ունենալ: Երբեմն շահավետ գործարքներն էլ կկնքվեն միայն նրա շնորհիվ, որ ժամանակին նախաձեռնող կլինեք ու ձեզ վրա կվերցնեք կազմակերպչական հարցերի լուծումը: Շաբաթվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Այդ շրջանն այնքան էլ վատը չէ, բայց լարված պահեր կառաջանան, իրավիճակներ կստեղծվեն, որոնք կստիպեն հուզվել: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, նոր գաղափարներ կհայտնվեն, բայց դուք չեք կարողանա դրանք ճիշտ գնահատել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որի հետ կարող եք խորհրդակցել: Մտերիմները հաճախ լավ խորհուրդներ կտան, արժե լսել նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին արդեն պարզ կլինի, որ շատ բան է պետք անել: Դա ձեզ չի անհանգստացնի, դուք պատրաստ կլինեք գործել, ոգևորությամբ լի կլինեք, ունակ կլինեք սարեր շրջել: Նշանակալիորեն կաճի գործնական ակտիվությունը, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Դրա հետ միասին, սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի հետ կարող են ընկերական բնույթ ստանալ, և հակառակը: Բոլոր դեպքերում շփումները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսին ինքներդ ձեզ վերահսկելը դժվար կլինի: Դուք առավել նյարդային կդառնաք, կբարկանաք դատարկ բաների պատճառով: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի պայմանները փոխելը կամ նոր բանով զբաղվելը: Արժե սահմանափակել շփումները այն մարդկանց հետ, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու չեք կորցնի հաջողության հանդեպ հավատը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Երբեմն նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Երբեմն դրանց համար պիտի հետաձգեք այն, ինչով իրականում կուզենայիք զբաղվել: Բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի, հակառակը՝ դրանց շնորհիվ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Շաբաթը բարենպաստ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ինտուիցիան կօգնի ճիշտ տոն ընտրել, մոտեցում գտնել յուրաքանչյուրին: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան վերականգնել հին կապերը կամ ուղղել ավելի վաղ գործած սխալները: Շաբաթվա առաջին կեսը հոգսաշատ կլինի, իսկ երկրորդը՝ ավելի հանգիստ ու հարմար կլինի կենտրոնացվածություն պահանջող գործերի համար: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Իրադարձությունները հիմա կարող են սպասվածից դանդաղ զարգանալ, և հնարավոր է՝ մտածած ամեն ինչ չկարողանաք ժամանակին իրագործել: Այդ առթիվ շատ անհանգստանալու կարիք չկա: Խոսքը լուրջ սխալների ու անհաջողությունների մասին չի լինի, այլ միայն ձգձգումների, ծրագրերի փոփոխության, արժեքների վերագնահատման: Բոլոր դեպքերում՝ տեղի ունեցողից կկարողանաք օգուտ քաղել, եթե չհուզվեք և հիմարություններ չանեք: Շաբաթվա առաջին կեսին դժվար չի լինի և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Ավելի ուշ կգա ինքնուրույն աշխատանքի համար հարմար ժամանակը, դուք նույնիսկ ինչ-որ մեկի հետ խորհրդակցել չեք ուզենա: Հատկապես կարևոր կդառնա գործողություններում ազատությունը, և երբեմն դուք ցանկացած օգնությունից կհրաժարվեք միայն նրա համար, որ կցանկանաք պահպանել այդ ազատությունը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Խնդիրները, որոնց մասին նախկինում շատ էիք մտածում, շաբաթվա սկզբին պարզապես անսպասելի կլուծվեն: Այդ հատվածում արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին, որի հուշումները հստակ կլինեն: Հաճախ պետք է արագ գործեք, և դուք ոչ մի րոպեն զուր չեք վատնի: Իրավիճակի մեջ կողմնորոշվելու, կայծակնային արագությամբ ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, իսկ ինչ-որ մեկն էլ հետաքրքիր առաջարկ կանի, որին հաճույքով համաձայնությամբ կպատասխանեք: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի և բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք շատերին կկարողանաք վարակել ձեր ոգևորությամբ ու լավատեսությամբ: Չի բացառվում՝ ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ և ստեղծագործական կյանքում: Դուք անսպասելի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էիք համարում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ չէ, որ հեշտ ու հարթ կանցնի, բայց շաբաթն իր ձևով լավը կլինի: Կասկած չկա, որ շատ բան կսովորեք ու փորձ ձեռք կբերեք, որը անպայման ձեզ դեռ պետք կգա: Բայց բանը միայն դա չէ: Դուք հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել, բայց ինչը շատ բարդ էր թվում: Հիմա պայմանները բարենպաստ կլինեն, և դրանից արժե օգտվել: Վճռական գործեք, մի վախեցեք փորձարկումներ անելուց և նպատակին տանող սեփական ուղին փնտրեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ձեր ամենակարևոր խնդիրը հիմա այն կլինի, որ էներգիան խաղաղ հունի մեջ դնեք, պրովոկացիաներին չտրվեք և այն ժամանակը զուր չվատնեք, որը կարող էիք օգտավետ անցկացնել: Շատ Կշեռքների դրանում կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Հաճախ հենց մտերիմների աջակցությամբ կստանաք այն, ինչի մասին նախկինում երազում էիք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հուզական դաշտն այս շաբաթ երբեմն բավական լարված կլինի: Դուք կարող եք սուր արձագանքել նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, կբարկանաք կամ դատարկ բաների պատճառով հունից դուրս կգաք: Երբեմն շրջապատողները ձեզ սխալ կհասկանան, կկասկածեն ինչ-որ բանի մեջ կամ կվիրավորվեն անմեղ նկատողություններից: Աշխատեք հարթել սուր անկյունները, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, քանի որ դա բոլորին կվշտացնի: Կարող են փոխվել ծրագրերը, այնպես որ՝ պատրաստ եղեք դրանք: Ձեզ շատ պետք կգա արագ մի նպատակից մյուսին անցնելու, հնարավորություններից ոչ մեկը բաց չթողնելու կարողությունը: Ողջ շաբաթվա ընթացքում դուք կհանդիպեք ամենատարբեր մարդկանց հետ: Նրանց մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ, և հենց նրանցից էլ դուք շատ բան կսովորեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պետք է հնարավորինս շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ և կենտրոնանաք ձեզ համար կարևորի վրա: Եթե դա չանեք, մի մեծ ժամանակ զուր կվատնեք: Գայթակղությունները հիմա սովորականից շատ կլինեն: Պահի ցանկություններին տրվելու, դրանց համար մեծ բան զոհելու մեջ ոչ մի լավ բան չի լինի: Աշխատեք ղեկավարվել բացառապես առողջ բանականությամբ: Դա էլ բավական կլինի տհաճ պահերից խուսափելու, ճիշտ ճամփա ընտրելու և վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ ուժեղանալու է: Եթե շաբաթվա առաջին օրերին ինչ-որ բան չէր ստացվում, կարող եք այդ ծրագրերին ավելի ուշ վերադառնալ. շանս կա, որ այս անգամ ամեն ինչ հաջող կդասավորվի: Դրական միտումները նկատելի կլինեն և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ ցանկացած կարևոր զրույց լավ է ծրագրեք շաբաթվա երկրորդ կեսի համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել լարված պահերից: Բայց դուք լուրջ խնդիրներ բաց չեք թողնի և կգտնեք իրավիճակն արմատապես դեպի լավը փոխելու ձևը: Դրա համար պետք է հավատաք ինքներդ ձեզ. չարժե լսել նրանց, ովքեր կասկածում են ամեն ինչին և ցանկացած հնարավորություն օգտագործում են ձեզ իրենց անվերջանալի մտավախությունները հայտնելու համար: Փոխարենը առույգ, էներգիայով լի մարդու աջակցությունը շատ տեղին կլինի: Շաբաթվա կեսը հաջող ու արդյունավետ կլինի: Հենց այդ հատվածի համար է պետք ծրագրել բոլոր կարևոր գործերը, նաև նրանք, որոնցից գլուխ հանել առաջ չէր ստացվում: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շաբաթվա վերջին օրերին հանգստի կարիք կլինի: Չի բացառվում՝ ուզենաք մենակ մնալ: Դա թույլ կտա հանգիստ մտածել վերջին օրերի իրադարձությունների շուրջ և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին հավանական են հաջող զուգադիպություններ: Չեն բացառվում և լավ նորությունները, հետաքրքիր առաջարկները, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Կհաջողվի ավարտին հասցնել այն գործը, որը վերջերս մեծ ուժեր է խլել: Դրանից հետո ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Շաբաթվա կեսին ապրումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվելու: Արժե ուշադիր հետևել շրջապատողներին: Հնարավոր է՝ դուք պարզեք, որ ոչ բոլորին եք ճիշտ հասկացել: Չի բացառվում՝ ուզենաք ավելի լավ ճանաչել մարդկանց, որոնք նախկինում ձեզ ընդհանրապես չէին հետաքրքրում: Շաբաթվա վերջին օրերը բոլոր գործերին լուրջ վերաբերմունք են պահանջում: Աշխատեք ոտքի վրա որոշումներ չընդունել, խուսափել չմտածված արարքներից ու թեթևամտությունից: Ամենայն հավանականությամբ, հենց այդ հատվածում ապագայի նոր ծրագրեր կունենաք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի տագնապեք: Այս շաբաթը լրիվ անամպ անվանել չի կարելի, բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում ձեզանից է կախված լինելու: Աշխատեք հույս դնել սեփական ուժերի, այլ ոչ թե աստղերի բարեհաճության կամ շրջապատողների օգնության վրա: Այդպես ավելի հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը, դուք կխուսափեք զուր հույսերից, հիասթափություններից ու սխալներից, որոնք կարող էին բարդացնել ձեր կյանքը: Շաբաթվա սկիզբը բարենպաստ է ուսման, ստեղծագործելու և ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ կտա փորձարկումներ անել, նոր բան մտածել: Այդ օրերը հարմար են նաև շփումների համար: Շատ հավանական է, որ նոր ընկերներ ձեռք բերեք: Շատերին դուք կգան աշխարհի հանդեպ ձեր հայացքներն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը: Շաբաթվա վերջին հոգսերը կշատանան: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ուրիշների խնդիրներով՝ հետաձգելով սեփական գործերը: Ամեն ինչից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց կասկած չկա, որ դրանից էլ գլուխ կհանեք: |
|