ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 11.10 - 17.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1772 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը նոր հնարավորություններ կընձեռի: Դրանք կհայտնվեն կյանքի այն ոլորտներում, որտեղ վաղուց ոչինչ չէր փոխվում: Դուք կհասկանաք՝ ինչպես մեռյալ կետից շարժել բարդ գործերը, ինչպես հաջողության հասնել մասշտաբային նախագծերի վրա տարվող աշխատանքի մեջ: Լավ կանցնեն բանակցությունները, աշխատանքի հետ կապված ցանկացած հարցի քննարկում շատ արդյունավետ կլինի: Հնարավոր է՝ ձեզ առաջարկեն զբաղվել հենց նրանով, ինչը ձեզ վաղուց էր հետաքրքրում: Օգտակար կլինի մարդկանց մեջ լինելը, մասնագիտական միջոցառումների այցելելը, փորձով կիսվելը: Ձեզ վրա ուշադրություն կդարձնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն իրենց էին նկատում, և դա շատ օգտակար կլինի:

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ճիշտ վարքագիծ կընտրեք: Կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, քանի որ կկռահեք այն, ինչ նրանք չէին համարձակվում ասել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքի և ուսման մեջ հաջողությունների կհասնեք գործի հանդեպ լուրջ վերաբերմունքի շնորհիվ: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք իրավիճակն ու արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հաջող կանցնեն պոտենցիալ հաճախորդների ու գործատուների հետ գործնական բանակցությունները: Դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, արագ կշահեք այն մարդկանց վստահությունն ու համակրանքը, որոնց աջակցությունը կարող է օգտակար լինել ձեզ համար: Արագ կլուծվեն փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններ դիմելու հետ կապված հարցերը:

Պայմանները բարենպաստ կլինեն ու հասկանալի կլինի, որ կուզենաք հաջողության հասնել ստանձնած ամեն ինչում: Բայց լավ կլինի բոլոր դեպքերում չշտապեք: Հենց շտապողականության պատճառով կարող եք ինչ-որ բան աչքաթող անել կամ սխալ գործել, որը ստիպված կլինեք ավելի ուշ ուղղել: Արժե լսել մտերիմների խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շաբաթվա բերած բոլոր փորձություններից գլուխ կհանեք: Դրանում կօգնի փորձը և ոչ միայն սեփական փորձը: Ծագած խնդիրները շատ բանով նման կլինեն նրանց, որոնք արդեն ժամանակին դուք և ձեր մտերիմները լուծել եք: Դուք արագ իրավիճակը դեպի լավը կփոխեք, եթե օգտվեք փորձված մեթոդներից, ժամանակը ռիսկային փորձարկումների և ձեզ սխալ հասկացող մարդկանց հետ երկար քննարկումների վրա չծախսեք:

Այս շաբաթ ընդունած շատ որոշումներ կազդեն ձեր ապագայի վրա, բայց դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակն ուսումնասիրելու, մտածելու համար, փորձեք իրավիճակին տարբեր տեսանկյուններից նայել: Ձեզ շատ պետք կգան դիտողունակությունը, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը: Մի վիճեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ համաձայն չեն: Ավելի ուշ ձեր ճշմարտացի լինելը բոլորին ակնհայտ կդառնա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդեն շաբաթվա սկզբին կհասկանաք, որ պետք է արագ գործել: Հնարավորություններ կհայտնվեն, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք, և այստեղ իսկապես կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Որոշ որոշումներ պիտի ոտքի վրա ընդունեք, և ինտուիցիան անպայման կօգնի ձեզ: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, աշխատանքային ցանկացած հարցի քննարկում շատ օգտակար կլինի: Կարող եք խոսել ձեր կարիերայի զարգացման, մասնագիտական հեռանկարների մասին: Ձեզ կհուշեն՝ ինչն է պակասում ձեր դիրքերն ամրապնդելու և պաշտոնի բարձրացման հասնելու համար:

Հնարավոր են ուղևորություններ: Եթե ճամփա ընկնեք մտերիմ մարդու հետ, դա օգուտ կտա ձեր հարաբերություններին: Նոր տպավորությունները կօգնեն ձեզ նորովի նայել մեկմեկու, մոռանալ վիրավորանքների ու տարաձայնությունների մասին, թարմացնել զգացմունքները: Աշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ դուք սովորականից շատ գործեր կունենաք, քանի որ պիտի զբաղվեք ոչ միայն առօրյա խնդիրները լուծելով, այլև լրիվ նոր բանով: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների գործած սխալները, օգնել նրանց, ովքեր սեփական հիմարության պատճառով բարդ իրավիճակում են հայտնվել: Միաժամանակ կհաջողվի չմոռանալ սեփական ծրագրերի մասին, իրագործել ամենն, ինչ մտածել էիք: Ճիշտ է, դրա համար պիտի լրիվ նոր մեթոդներից օգտվեք, քանի որ սովորական մեթոդները անարդյունավետ կլինեն: Շաբաթվա սկզբին ձեզ ավելի շատ կհետաքրքրեն աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերը: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերն ու հաճելի տնային հոգսերը:

Հարմար շաբաթ է փորձարկումներ անելու, նոր բան փորձելու համար: Երբեմն կարելի է նաև ռիսկի դիմել. ինտուիցիան անպայման կհուշի՝ որտեղ իմաստ ունի դա անել: Ինտուիցիայի հուշումները ճիշտ կլինեն նաև անձնական հարաբերություններում: Դուք անսպասելի կբացահայտեք, որ մարդկանցից ավելի լավ եք գլուխ հանում, քան նախկինում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը նոր գաղափարներ կբերի: Դրանցով շրջապատողների հետ կիսվելը հեշտ չի լինի, քանի որ ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, ամենահասարակ բաներն էլ պիտի մի քանի անգամ բացատրեք: Բայց դուք չեք բարկանա ու չեք վշտանա, կպահպանեք բարյացակամությունն ու դրական տրամադրվածությունը: Դա անջնջելի տպավորություն կթողնի այն մարդկանց վրա, որոնք սովորաբար հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, որպեսզի սովորեն կյանքին ձեզ նման նայել: Սկզբում լեզու գտնելը դժվար կլինի, բայց հետո կընկերանաք: Այս շաբաթ շատ պիտի աշխատեք, քանի որ սովորական դարձած գործերին ու պարտականություններին նորերը կավելանան: Պիտի արագ սովորեք, լուրջ սխալներ չեք անի, իսկ մանր-մունր սխալներն արագ կուղղեք:

Աշխատեք ավելի շատ շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ. հիմա դա օգուտ կտա հարաբերություններին, կօգնի ավելի լավ հասկանալ իրար: Կարող եք զրուցել բարդ բաների մասին, կիսվել ապրումներով: Մի մտահոգվեք. ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը կուրախացնի դրական փոփոխություններով: Հնարավոր է՝ իրադարձություններն ուզածի նման արագ չզարգանան, բայց այն, որ ինչ-որ փոփոխություններ կան, արդեն իսկ կուրախացնի: Առաջին հայացքից աննշան իրադարձությունները նոր գաղափարներ ու ծրագրեր կհաղորդեն, կլինեն նաև ծանոթություններ, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Բայց ձեզ հետ քիչ ընդհանուր բան ունեցող մարդկանց հետ էլ խոսելու բան կունենաք: Նման զրույցները կարող են օգտակար լինել. դուք կհասկանաք, թե որտեղ եք սխալվել, կկռահեք՝ ինչպես կարելի է ուղղել այդ սխալները: Դուք ուրախ կլինեք հետաքրքիր ու օգտակար և ոչ միայն ձեզ համար կարևոր մի բանով զբաղվելու հնարավորության համար:

Զգույշ եղեք ֆինանսական հարցերը լուծելիս: Չարժե վստահել այն մարդկանց, որոնք ոսկե սարեր են խոստանում: Գնումների հարցում էլ պետք է երկար մտածել. միայն այդ դեպքում դրանք հաջող կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք պարզ ու հստակ կտեսնեք այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, և դա կազդի ձեր ծրագրերի վրա: Պարզ կդառնա, թե ինչի կարող եք հասնել մոտ ժամանակներս, իսկ ինչի վրա ուժեր ծախսել դեռ պետք չէ: Հնարավոր է՝ հասկանաք, որ հին պայմանավորվածությունները վերանայելու ժամանակն է: Բոլորը չէ, որ դրա համար ուրախ կլինեն, բայց ձեզ հետ ոչ ոք չի վիճի, քանի որ ձեր ճշմարիտ լինելն ակներև կլինի: Այն, ինչ կասեք, այս շաբաթ կգրավի շրջապատողների ուշադրությունը: Տաք գլխով ասված ձեր խոսքերը մարդիկ երկար ժամանակ չեն մոռանա, այնպես որ՝ աշխատեք ավելի զուսպ լինել: Հասարակական ելույթները լավ կանցնեն, եթե դրանց լուրջ նախապատրաստվեք:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն ու նրբանկատություն կպահանջեն: Ձեր տեսակետը ոչ ոքի մի պարտադրեք, ուշադիր լսեք նրանց, ովքեր ձեզ հետ համաձայն չեն: Ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտ թույլ չտալը, ցանկացած քննարկում կառուցողական հունի մեջ դնելը: Ձեր դիվանագիտական տաղանդները պետք կգան և՛ աշխատավայրում, և՛ տանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած նրան, որ շաբաթն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի, դուք ստիպված եք լինելու սովորականից շատ հուզվել: Ցանկացած դատարկ բան լուրջ իրադարձություն կթվա ձեզ, իսկ պատահական տհաճությունը մեծ անհաջողություն կհամարեք: Բայց դուք երկար չեք տագնապի, ձեզ հատուկ լավատեսությունն արագ կվերագտնեք: Ապրումների համար ժամանակ էլ շատ չեք ունենա: Դուք մի քանի կարևոր հարց պիտի լուծեք: Դրանցից մի քանիսը կվերաբերեն աշխատանքին, բայց մեծ մասը կապված կլինի ընտանեկան կյանքի և այն ծրագրերի հետ, որոնք պիտի մտերիմների հետ իրագործեք: Դուք արագ կհասկանաք, որ լավ է մենակ չգործեք ու կդիմեք նրանց, ովքեր նույնպես հետաքրքրված են գործի բարեհաջող ավարտով: Այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Բայց եթե ձեզ հաջողվի այդպես վարվել, չշեղվեք: Կարևոր կլինի մանրուքներին ուշադիր լինելը: Հենց ձեր դիտողունակության շնորհիվ կնկատեք այն, ինչը ձեզ հետաքրքիր գաղափարներ կտա, թույլ կտա արագ հասնել դրական փոփոխությունների:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ սովորականից հաճախ պիտի նախաձեռնող լինեք: Խոսքը հատկապես մասնագիտական ոլորտի մասին է. այստեղ լուրջ փոփոխություններ տեղի կունենան միայն այն ժամանակ, երբ սկսեք վճռական գործել, համախոհներ փնտրել, լրիվ նոր բան առաջարկել: Օգտակար կլինեն ղեկավարության հետ զրույցները: Առաջին հերթին՝ բոլորը կտեսնեն, թե ինչ լուրջ եք վերաբերում աշխատանքին: Երկրորդ՝ պարզ կդառնա, որ ձեր գիտելիքներին, կարողություններին ու փորձին համապատասխան ավելի պատասխանատու դիրք զբաղեցնելու ժամանակն է: Վերջին դերը չի խաղա ձեր անձնական հմայքը: Դրա պատճառով անհարմար վիճակներ կստեղծվեն, բայց ձեր նրբանկատության շնորհիվ բոլորն առանց կորուստների դուրս կգան իրավիճակից:

Ինչ-ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ձեր և մյուսների հանդեպ ձեր վերաբերմունքի մեջ: Դրանք միանգամից նկատելի չեն լինի. երբեմն խոսքը միայն կերպափոխության երկար գործընթացի սկզբի մասին կլինի: Շաբաթը նոր տպավորություններ ու վառ հույզեր է խոստանում: Դրանք ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ պիտի մեծ ժամանակ նվիրեք բավական միապաղաղ գործերին: Դուք երևի կձանձրանայիք, եթե ձեզ հետ միասին նույն բանով հետաքրքիր մարդիկ չզբաղվեին: Հնարավորություն կունենաք փոխանակվել փորձով, զրուցել գրավիչ մի բանի մասին և նույնիսկ իրար հետ կյանքից բողոքել: Վերջինը զարմանալիորեն օգտակար կլինի. դուք և՛ աջակցություն, և՛ լավ խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք: Գործերի մասին զրույցներից իսկական ընկերություն կսկսվի, որը դրական հույզեր կպարգևի: Որոշ աշխատանքային զրույցներ պիտի վարեք ամենաբարձր մակարդակով: Եթե ազդեցիկ համախոհների կարիք զգաք, արագ կգտնեք նրանց:

Լավ գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կապված կլինեն աշխատանքի հետ, բայց մեծ մասը կվերաբերի ձեր նախասիրություններին, անձնական ծրագրերին ու մտերիմների հետ հարաբերություններին: Հասկանալով, թե ինչ եք ուզում փոխել ձեր կյանքում, դուք կմտածեք, թե ինչպես կարելի է դա անել: Եվ զարմանալիորեն արագ պատասխան կգտնեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը շատ արդյունավետ կանցնի: Ամենայն հավանականությամբ դուք ինքներդ կուզենաք նրա մեծ մասը նվիրել օգտակար գործերին, կուտակված խնդիրների լուծմանը: Պիտի բավական արագ գործեք, և դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի: Կուզենաք, որպեսզի իրադարձություններն արագ զարգանան, անսպասելի շրջադարձ լինի, արմատական փոփոխություններ տեղի ունենան: Այդ իսկ պատճառով տեղում չեք դոփի, կնետվեք իրադարձությունների հորձանուտն ու արագ ամեն ինչ վերահսկողության տակ կառնեք: Ձեր լավագույն որակները վառ կարտահայտվեն ու դրանց ուշադրություն կդարձնեն: Մարդիկ, որոնք ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը, իսկ նրանք, ովքեր ձեզ նախկինում չէին նկատում, կզղջան դրա համար: Հնարավոր է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ, որին սկզբում զգուշությամբ, նույնիսկ քննադատորեն կվերաբերվեք:

Շատերը կհետաքրքրվեն ձեզանով: Աշխատեք նոր ծանոթների հետ զգույշ լինել, մի շտապեք վստահել նրանց, ովքեր համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Լավ է գումարը ռիսկի չենթարկեք, խուսափեք չմտածված ծախսերից ու սպոնտան գնումներից:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1772 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0