ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 10-16.VI
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1406 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին շրջահայաց պիտի լինեք: Հավանական է խառնաշփոթ գործերում, ապրումներ կունենաք աննշան առիթներով ու հակված կլինեք աչքաթող անել կարևոր մանրուքները: Քիչ ծանոթ մարդկանց շատ մի վստահեք, որպեսզի թույլ չտաք ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործեն:

Ավելի ուշ հոգեկան հավասարակշռությունը կվերականգնեք: Կկարողանաք ձեզ լավ դրսևորել գործերում, կստանաք կոլեգաների աջակցությունն ու կարժանանաք ղեկավարության գովասանքին: Հարմար ժամանակ է մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար: Բարենպաստ ժամանակահատված է գործուղումների, պատասխանատու ելույթների և կարևոր բանակցությունների համար: Շատ Խոյեր նշանակալի, բայց մեկանգամյա եկամուտ կունենան, կամ էլ աշխատավարձը կբարձրացնեն: Գումարը ծախսել մի շտապեք, միջոցների մի մասը խնայեք ապագայի համար:

Շաբաթվա վերջին ձեզ կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է սպասվելու: Ռոմանտիկ հարաբերությունները ուրախություն կբերեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պայմանները բարենպաստ կլինեն, բայց դուք ամեն անգամ ի վիճակի չեք լինի գնահատել դա: Շաբաթվա սկզբին անհանգիստ կլինեք, չեք կարողանա վերահսկել ձեզ: Ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք, դրանից հետո ամեն ինչ կկարգավորվի: Գործերում և փաստաթղթերում կարգուկանոն հաստատեք, հակառակ դեպքում կարևոր մի բան բաց կթողնեք: Շատ Ցուլեր լավ հարաբերություններ կհաստատեն ղեկավարության հետ, ինչը ամենաբարենպաստ ձևով կազդի մասնագիտական աճի վրա:

Լսեք ավագ կոլեգաների և հարազատների խորհուրդները, որոնք օգտակար կլինեն: Շաբաթվա կեսին ձեր փառասիրությունը կաճի: Ձեզ ցույց տալու և աշխատակիցների աչքերում ձեր հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն կընձեռվի:

Հանգստյան օրերին մոտ կհեշտանա շրջապատողների հետ շփվելը, նրանց համակրանքը շահելն ու ձեր հանդեպ հետաքրքրություն առաջացնելը: Չեն բացառվում հեռանկարային ծանոթությունները, որոնք ռոմանտիկ պատմության սկիզբ կդնեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք մասնագիտական սանդուղքով բարձրանալու լավ հնարավորություն կունենաք: Ժամանակը զուր մի վատնեք, հատկապես շաբաթվա սկզբին: Ձեր անկեղծությունը և ուղղախոսությունը կոլեգաների աչքերում կամրապնդեն ձեր հեղինակությունը: Շատ Երկվորյակներ ղեկավարության աջակցությունը կստանան: Իրավաբանական հարցերը հաջողությամբ կլուծվեն: Կարող եք նոր նախագծեր սկսել, այդ թվում՝ մասշտաբային ու երկարաժամկետ: Բարենպաստ կանցնեն ուղևորություններն ու գործուղումները: Սպորտով զբաղվողները արժե ավելի շատ ժամանակ տրամադրեն մարզումներին, քանի որ արդյունքները բոլոր ակնկալիքները գերազանցելու են:

Շաբաթվա կեսին զրույցներ, հանդիպումներ ու հեռախոսային խոսակցություններ են սպասվելու: Արտերկրի գործընկերների հետ բանակցությունները հաջող կանցնեն: Դուք գրավիչ կլինեք շրջապատողների համար, ինչը կօգնի արագ համակրանք շահել ու ձեր կողմը գրավել մարդկանց: Հակասական որոշումներ մի ընդունեք. այդպես կկարողանաք խուսափել ցանկացած տհաճությունից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ հեշտ չի դասավորվի, բայց դուք շատ բաների վրա կկարողանաք ազդել: Շաբաթվա առաջին օրերին խուսափեք չհիմնավորված ծախսերից, հակառակ դեպքում հետո կզղջաք վատնող լինելու համար: Հենվեք կենսափորձի և մասնագիտական փորձի վրա, լսեք ինտուիցիային, և այդպես կկարողանաք ուրիշի ազդեցության տակ չընկնել: Պայմանավորվածությունների մի մասը կարող է խախտվել, ընդ որում՝ ոչ ձեր մեղքով: Հանգստություն պահպանեք ու արեք ձեզանից կախված ամեն ինչ:

Որոշ ժամանակ անց հավանական է նկատելի առաջընթաց գործերում: Խեցգետինների մեծամասնությունը կկարողանան հեշտությամբ բարձրացնել հեղինակությունն ու վստահություն շահել: Հնարավոր է եկամուտների աստիճանական աճ, կամ էլ մեկանգամյա դրամական մուտք կունենաք: Հեշտությամբ կտրվի ուսումը, նույնքան հեշտ կպատրաստվեք քննություններին ու կբարձրացնեք որակավորումը:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ: Դուք կարող եք հանդիպել հետաքրքիր ու պիտանի մարդկանց, ինչպես նաև վերականգնել հին կապերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վերահսկեք ձեզ ու հետևեք ձեր հուզական վիճակին: Դա հաջողության գլխավոր գործոնն է լինելու շաբաթվա առաջին կեսին: Ամեն ինչ հարթ չի ընթանա, բայց համառությունն ու հաստատակամությունը կօգնեն ցանկացած անակնկալ իրավիճակ հաղթահարել: Հետևեք անվտանգության կանոններին, քանի որ մեծ է փոքր վնասվածքներ ստանալու վտանգը:

Որոշ Առյուծներ կփորձեն խուսափել պատասխանատվությունից, սակայն դա լավ հետևանքներ չի ունենա: Ամեն անգամ չի հաջողվի ադեկվատ գնահատել իրավիճակն ու կանխագուշակել հեռանկարները: Ուստի շաբաթվա կեսին արժե խուսափել կարևոր որոշումներ ընդունելուց: Կարգապահ եղեք: Ղեկավարության հետ հարաբերությունները մի փչացրեք:

Եթե բավականաչափ ջանքեր գործադրեք ու սեփական թուլություններին չտրվեք, ապա բոլոր դժվարությունները կհաղթահարեք ու լավ արդյունք կստանաք: Շաբաթվա վերջին կկարողանաք լուծել այն բոլոր գործնական հարցերը, որոնք հետաձգել էիք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք կկարողանաք մեծ բարձունքների հասնել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Կենտրոնացեք գլխավորի վրա, մի շեղվեք մանրուքների վրա, շարունակեք գործել, նույնիսկ եթե ինչ-որ բան առաջին անգամից չստացվի: Աշխատանքի ծավալը կմեծանա, բայց հավանական է նաև մասնագիտական աճ մոտ ապագայում:

Շաբաթվա սկզբին դժվարությամբ կտրվեն գործընկերների հետ շփումները: Դուք կհասկանաք շրջապատողների հետաքրքրություններն ու զգացմունքները: Հարմար ժամանակ է լինելու բանակցություններ վարելու և գործարքներ կնքելու համար: Ժամանակ գտեք մարդկանց մեջ լինելու համար, խոսքը հատկապես նոր ծանոթությունների ձգտող Կույսերի մասին է:

Եթե շաբաթվա ընթացքւմ կարողանաք հաղթահարել մանր-մունր տհաճությունները, ապա շաբաթը բավական հաջող կավարտվի: Կկարողանաք գլուխ հանել դժվարություններից, ինչպես նաև որոշակի ֆինանսական հաջողության հասնել: Հանգստյան օրերը բարենպաստ կլինեն ուսման և մտերիմների հետ շփվելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Երկուշաբթի ձեր տրամադրությունն այնքան էլ լավը չի լինելու, ուստի պատասխանատու առաջադրանքներից մի սկսեք: Ուշադիր եղեք ֆինանսներին, որպեսզի ծրագրած բյուջեից դուրս չգաք: Մի փոքր սպասեք, և շաբաթվա մնացած մասը բարեհաջող կանցնի: Աստիճանաբար ուժերի ներհոսք, գործելու ծարավ կզգաք: Որոշ Կշեռքներ կորոշեն փոխել գործունեության ոլորտը: Անսովոր գաղափարներ կհայտնվեն, որոնք արժե առաջարկել ղեկավարությանը:

Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի ուսման, որակավորումը բարձրացնելու, մասնագիտական գրականություն կարդալու համար: Կարող եք հեռավոր ուղևորություների մեկնել, որոնք հաջող կանցնեն ու ցանկալի արդյունք կտան: Ընտանիքի անդամների հետ հարաբերություններում փոխհասկացողություն է իշխելու:

Հանգստյան օրերին մոտ ինտուիցիան կուժեղանա: Վիճելի իրավիճակներում լսեք նրան և լավագույն լուծումը կգտնեք: Ձեզ համար շահեկան պայմաններով կպայմանավորվեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իմպուլսիվ ու ամբիցիոզ եք լինելու: Դա կօգնի ավելի արագ հասնել դրված նպատակներին, հնարավոր է նաև հակառակը՝ խանգարի գլուխ հանել ընթացիկ գործերից: Շաբաթվա առաջին օրերին աշխատեք շրջապատողների հետ կոնֆլիկտների մեջ չմտնել, ավելի հանդուրժող եղեք ուրիշի կարծիքի հանդեպ: Ձեր փառասիրությունը կարող է դրական ազդել մասնագիտական հաջողությունների վրա:

Եթե կարողանաք վերահսկել ձեզ, ապա հեշտությամբ նոր ու պիտանի կապեր կհաստատեք: Լավ հիշողությունը կօգնի լուծել գործնական խնդիրների մեծ մասը: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք աշխատակիցների և գործընկերների վրա: Աշխատանքային պրոցեսում կառուցողական փոփոխություններ անելու հավանականություն կա:

Նույնիսկ եթե ուզենաք ձեզ մի փոքր երես տալ, չարժե տրվել պահի ցանկություններին: Շաբաթվա վերջը թույլ կտա ապագայի համար լավ հիմքեր ստեղծել, այնպես որ արժե առավելագույն ուժեր ներդնել: Հեռանկարները, որոնք ձեր առաջ կբացվեն, կգերազանցեն բոլոր ակնկալիքները, ուստի ջանքերը զուր չեն անցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթվա առաջադրանքները լուծելու համար հենվեք առողջ բանականության, տրամաբանության ու սեփական փորձի վրա: Դուք շատ դժվարություններից գլուխ կհանեք: Սակայն որոշ Աղեղնավորներ իրատես չեն լինի: Սխալներից խուսափելու համար ցանկացած որոշում լավ կշռադատեք, ստուգեք ինֆորմացիան ու բոլոր հնարավոր գործոնները հաշվի առեք: Աննշան առիթներով մի շեղվեք, հակառակ դեպքում հետո դժվար է լինելու աշխատանքային ռիթմին վերադառնալը:

Ակտիվ գործնական շփումներ են սպասվելու, որոշ խառնաշփոթ կիշխի, բայց արդյունքները տպավորիչ կլինեն: Դուք հաջողությամբ գլուխ կհանեք դրված բոլոր խնդիրներից: Հաջող պահ է արտերկրի գործընկերների հետ կապերն ամրապնդելու համար: Մեկանգամյա դրամական մուտք ունենալու հավանականություն կա:

Հանգստյան օրերին կարելի է ճամփորդության մեկնել, հյուրեր ընդունել կամ օգնել հարազատներին: Ձեր կողմից արված ցանկացած ներդրում մոտ ապագայում պատասխան ծառայության կարժանանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթն արդյունավետ կսկսվի, այնպես որ հնարավորությունները բաց մի թողեք: Լավ կանցնեն կարճատև ուղևորություններն ու գործուղումները: Բարենպաստ պահ է լինելու արտերկրի գործընկերների հետ կապեր հաստատելու համար: Որոշ Այծեղջյուրներ նյութական խրախուսանք կստանան ղեկավարության կողմից: Կոլեգաների հետ հարաբերությունները հարթ կլինեն, փոխգործակցությունը արդյունավետ կլինի: Ժամանակը կհերիքի և՛ արդյունավետ աշխատանքի, և՛ լիարժեք հանգստի համար:

Շաբաթվա կեսն ավելի բարդ կստացվի: Դուք կարող եք մոռանալ կարևոր մանրուքների մասին կամ կարևոր մասեր աչքաթող անել: Մի վստահեք քիչ ծանոթ մարդկանց ու չստուգված ինֆորմացիային: Աշխատեք այդ հատվածում կարևոր փաստաթղթեր չստորագրել ու մասշտաբային նախագծեր չսկսել: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կկարգավորվի, ձեզ մնում է միայն սպասել:

Շաբաթվա վերջին հավանական են շոշափելի փոփոխություններ կյանքի տարբեր ոլորտներում: Հնարավոր է ստիպված լինեք վերանայել որոշ նպատակներ ու հետաքրքրություններ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համբերությամբ զինվեք. շաբաթվա առաջին կեսին այն ձեզ պետք է գալու: Հուզական անկայունությունը կարող է խանգարել կենտրոնանալ կարևոր բաների վրա: Հավանական է ոչ մեծ, բայց շատ պիտանի բան կորցնեք, ուստի հետևեք ձեր հեռախոսին, ականջակալներին և այլ մանր-մունր իրերի: Կենտրոնացեք ընթացիկ առաջադրանքների վրա, իսկ ավելի պատասխանատու նախագծերին կանցնեք շաբաթվա կեսին:

Յուրաքանչյուր որոշում ինչպես հարկն է կշռադատեք: Կասկածների դեպքում օգնության հարցով դիմեք կոլեգաներին կամ ղեկավարությանը, քանի որ այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու տհաճ հետևանքներից: Հավանական է ոչ մեծ շահույթ ստանաք, կամ վերադարձնեն հին պարտքը:

Շաբաթվա վերջին կկարողանաք ձեզ համար շահեկան պայմաններով պայմանավորվել մարդկանց հետ: Սովորող Ջրհոսներին ուսումնական նյութի յուրացումը սովորականից հեշտությամբ կտրվի: Աշխարհիկ շփումները հեշտությամբ կտրվեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը կօգնեն ձեզ բոլոր նախաձեռնություններում առաջ շարժվել: Շատ Ձկներ մասնագիտական աճի հնարավորություն կստանան: Հաջող կլինեն նոր գործընկերների հետ կապերը: Լավ կանցեն գովազդային միջոցառումներն ու հասարակական ելույթները: Որոշումներ ընդունելիս ղեկավարվեք ոչ միայն փաստերով ու առողջ բանականությամբ, այլև ինտուիցիայով, քանի որ երբեմն միայն այն է հնարավորություն տալու ճիշտ ընտրություն կատարել:

Շաբաթվա կեսին ոգեշնչվածությունը կմեծանա: Աշխատանքային պրոցեսը բարելավելու կառուցողական գաղափարներ առաջարկեք: Դա կբարձրացնի ձեր արժեքը ղեկավարության աչքում: Հարմար պահ է ձեզ լավագույն կողմերով ցույց տալու, ձեր ունակություններն ու մասնագիտական հմտությունները դրսևորելու համար:

Ձեր խորաթափանցությունը կօգնի փայլուն դուրս գալ ոչ միանշանակ իրավիճակներից ու խուսափել ձեզ սեփական հետաքրքրություններին ծառայեցնելու փորձերից:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1406 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0