Շաբաթվա աստղագուշակ 10.10 - 16.10
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1248 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հագեցած կլինի: Նրա առաջին կեսին օգտակար բաներ պիտի անեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Դուք ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա, կաշխատեք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Սակայն և՛ էներգիան, և՛ ժամանակը ամեն ինչին չեն բավականացնի: Շաբաթվա առաջին օրերը խոստումնալից գործնական բանակցությունների ժամանակ են լինելու: Չի բացառվում՝ ձեզ շահավետ գործարք կամ մի այնպիսի աշխատանք առաջարկեն, որով վաղուց էիք ուզում զբաղվել: Նշված շրջանը լավը կլինի նաև նրանց համար, ովքեր պիտի ամենատարբեր մարդկանց հետ շփվեն, ելույթ ունենան հասարակության առաջ: Նման Խոյերը հեշտությամբ իրենց կողմը կգրավեն շրջապատողներին, կշահեն նրանց համակրանքը: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Այն գործնական հարաբերություններում և գումարի հետ կապված հարցերում զգուշություն կպահանջի: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե խոսքը և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր բաների մասին է: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին, չհիասթափեցնել նրանց, ովքեր ձեզ վրա հույս են դրել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը հաջող կլինի. ձեզ արդյունավետ ու հետաքրքիր օրեր են սպասվում: Անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դուք խուճապի չեք մատնվի, հրաշալի գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ եթե ստիպված լինեք ոտքի վրա սովորել: Գործնական հանդիպումները հաջող կանցնեն: Դուք համախոհներ կգտնեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Այս օրերի համար կարող եք ուղևորություններ ծրագրել և կարևոր չէ՝ դրանք աշխատանքի, թե անձնական գործերի հետ կապված կլինեն: Հավանական են հաճելի լուրեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, որոնցում հնարավոր են վաղուց սպասված փոփոխություններ: Այդ հատվածում չեն բացառվում ծանոթությունները: Դրանցից կարող են ռոմանտիկ հարաբերություններ սկսվել, որոնք հնարավոր է փոխեն ձեր ողջ կյանքը: Ձեզ առաջին հայացքից սիրահարվելը հեշտ կլինի, բայց դուք ինքներդ էլ հեշտությամբ կսիրահարվեք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նրանց համար դա յուրահատուկ կարևոր կլինի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ ձեզ պետք կգա հանգստություն պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չդասավորվեն: Լուրջ դժվարություններ չեն առաջանա, բայց լարված պահերը հավանական են: Մյուսները ձեր փոխարեն խուճապի կմատնվեին, բայց դուք չեք կորցնի սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու լավատեսությունը, ճիշտ որոշումներ կընդունեք: Անսպասելի օգտակար կլինեն ձեր տաղանդները, որոնց մասին նախկինում ոչ ոք չգիտեր: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ դուք մասնագիտական հաջողությունների հասնեք, առաջխաղացում ունենաք աշխատանքի մեջ: Ձեզ վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ոչ մեկով չեն հետաքրքրվել: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք շատ հուսալի համախոհներ կդառնան, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև ընկերներ: Զգուշությունը պետք կգա գումարի հետ կապված հարցերում: Լավ է ռիսկի չենթարկեք նույնիսկ աննշան գումարը, շատ չծախսեք այն բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Շատ Երկվորյակների պետք կգա ընտանեկան բյուջեն ծրագրելու ունակությունը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը հրաշալի գաղափարներ կբերի: Այն Խեցգետինների առջև, որոնք վերջին շրջանում մտածում էին աշխատանքը փոխելու կամ ուժերը նոր բնագավառում փորձելու մասին, հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Ճիշտ է, դրանցից օգտվելու համար վճռականության կարիք կլինի: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք պատրաստ կլինեք գործել: Եթե այո, ապա ժամանակը զուր մի կորցրեք: Դուք հետաքրքիր բաներ կիմանաք, եթե ուշադիր դիտեք ձեր շուրջը, աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, կկռահեք մի բան, ինչը դեռ բոլորի համար գաղտնիք է: Դա կօգնի ոչ միայն խուսափել սխալներից ու սխալ քայլերից, այլև մրցակիցներին թողել հետևում: Աշխատեք շատ չհոգնել: Ե՛վ մեծ ծանրանեռնվածությունը, և՛ սթրեսային իրավիճակները կարող են վատ անդրադառնալ ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա: Եթե պետք լինի արագ վերականգնել ուժերը, մենակ մնացեք, մտածեք հաճելի մի բանի մասին. դա կօգնի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արագ գործեք: Այս շաբաթը շատ բարենպաստ կլինի, հատկապես՝ աշխատանքի տեսանկյունից: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողության կհասնեք այն գործերում, որոնք մյուսներն անել չեն կարողացել: Հազիվ թե ինչ-որ մեկը նախանձի ձեզ. բոլորի համար պարզ կլինի, որ դուք արժանի եք ձեր հաղթանակներին: Հավանական են խոստումնալից գործնական առաջարկներ: Որոշ Առյուծներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Շաբաթը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք սովորականից հաճախ պիտի շփվեք անծանոթ մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր մինչև վերջերս այնքան էլ բարյացակամ չէին ձեր հանդեպ: Նրանց հետ լեզու գտնել կհաջողվի, իսկ մտերիմների հետ էլ ավելի հաշտ կլինեք: Արժե ուշադիր լինեն այն Առյուծները, որոնք աշխատում են փաստաթղթերի հետ: Վտանգ կա կարևոր մի բան բաց թողնեք: Մի ծուլացեք ավելորդ անգամ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եք արել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հարմար կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու և նույնիսկ այն մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը, որոնք ձեզ չեն համակրում: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, բայց ոչ ոք չի մերժի ձեր օգնության խնդրանքը: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Դուք լավ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Պետք կգա խորաթափանց լինելու, ճիշտ եզրահանգումներ անելու և պատրանքներ չկառուցելու ունակությունը: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում շատ բարդ է թվացել, գիտելիքներ ձեռք կբերեք, որոնք մոտ ժամանակներս օգտակար կլինեն աշխատանքի մեջ: Գործնական ուղևորությունները ուզածի նման հաջող չեն դասավորվի: Չի բացառվում՝ դրանց արդյունքը սպասվածից ուշ տեսնեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը աշխատանքի մեջ հաջողություններ է խոստանում: Դրանց կարող են հասնել նույնիսկ այն Կշեռքները, որոնք վերջին ժամանակներս լուրջ մասնագիտական դժվարությունների են բախվել: Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր պատրաստ են սովորել, նոր պարտականություններ յուրացնել: Չի բացառվում՝ արագ մասնագիտական աճի համար հնարավորություններ բացվեն: Պետք կգան հին ծանոթությունները: Չի բացառվում՝ ձեզ կրկին օգնեն մարդիկ, որոնք նախկինում էլ պիտանի ծառայություններ են մատուցել: Սովորականից հաճախ պիտի շփվեք նոր ծանոթների հետ, գործ ունենաք հեռվից եկածների հետ: Դուք նրանց հետ արագ լեզու կգտնեք, լավ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Սակայն արժե զգուշանալ, եթե ձեզ չափազանց շատ բան առաջարկեն կամ համառորեն փորձեն ձեզ հետաքրքրել կասկածելի նախագծով: Այս շաբաթ էներգիա շատ կունենաք, այնպես որ՝ կարող եք հանգիստ ծրագրել այն գործերը, որոնց համար առաջ ժամանակ չեք ունեցել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կարևորը դրանք ժամանակին ստանձնելն է: Այստեղ կօգնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ դուք ճիշտ պահը բաց չեք թողնի: Վատ մի զգացեք աջակցության հարցով դիմել հին ծանոթներին: Նրանք հաճույքով օգնության կշտապեն, կարձագանքեն ձեր առաջարկներին: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կարիճների հանդեպ, որոնք զբաղվում են իրավաբանական հարցերի լուծմամբ, մասնակցում են դատական որոշումներին: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ: Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ հարաբերություններում: Երկրորդին կգերակշռեն դրական միտումները: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը ապրումներ կբերի այն Աղեղնավորներին, որոնք այդ հատվածի համար լուրջ գործեր ու կարևոր հանդիպումներ են ծրագրել: Կենտրոնանալը սովորականից դժվար կլինի, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի: Բայց դուք մեծ սխալներ չեք գործի, կգտնեք կոնֆլիկտներից և սուր իրավիճակներից խուսափելու ձևը: Դա ջանքեր կպահանջի, և շաբաթվա կեսին կզգաք, որ հանգստանալու կարիք ունեք: Նման հնարավորություն կունենաք: Սակայն կարևոր կլինի մեծ դադար չվերցնելը, գործերից երկար ժամանակ չշեղվելը, հակառակ դեպքում կարևոր մի բան բաց կթողնեք: Շաբաթվա երկրորդ կեսը գործնական և անձնական կապերում զգուշություն է պահանջելու: Այդ հատվածում դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն, բայց ոչ բոլորին կարելի է վստահել: Մտերիմները շատ հարցերում ձեզ կաջակցեն, բայց նույնիսկ նրանց ձեր արարքների մոտիվները հաճախ հասկանալի չեն լինի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հաջող կլինի: Վերջին ժամանակներս անհանգստացնող խնդիրներից շատերն անցյալում կմնան: Պարզ կդառնա, թե ուր է պետք շարժվել հետո, կարող եք ընտրված ուղղությամբ առաջին քայլերն անել: Միաժամանակ դուք չեք շտապի, կշռադատված որոշումներ կընդունեք, հանգիստ կընտրեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Անսովոր գործնական կապեր կհաստատեք ու հանդիպումներ կունենաք մարդկանց հետ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Չեն բացառվում խոստումնալից ծանոթությունները: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ումից շատ բան է կախված, ազդեցիկ համախոհներ կգտնեք: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, չնայած՝ որոշ լարված պահեր պիտի ապրեք: Ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա նույնիսկ մտերիմ մարդիկ, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, կպահպանեք բարեհամբույր ու բարյացակամ տրամադրվածությունը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին հասկանալն ու նրանց հետ լեզու գտնելը: Բացառություն չեն դառնա նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ չեն համակրել: Ոչ վաղ անցյալի մրցակիցներին կկարողանաք համախոհների վերածել, թշնամիներն էլ այլևս չեն կանգնի ձեր ճանապարհին: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք պատրաստ եք նախաձեռնող լինել: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները՝ ինչպես նախկինում ծրագրվածները, այնպես էլ՝ լրիվ անսպասելիները: Շատ Ջրհոսների դրանք աշխատանքի և բիզնեսի հետ կապված հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ տանից հեռու շատ գրավիչ առաջարկներ ստանաք: Տանը հոգսեր քիչ չեն լինի: Չի բացառվում՝ փոքրիկ վերանորոգման կարիք լինի կամ պետք լինի շտապ գնումներ անել: Բայց այդ հոգսերը հոգնեցնող չեն լինի: Բացի այդ, հանգստի համար էլ բավական ժամանակ կմնա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթ ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք օգտվել աստղերի աջակցությունից կարևոր գործում հաջողության հասնելու համար. արդյունքի հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Եթե լրիվ նոր բան ստանձնեք, արագ գլուխ կհանեք, թե ինչպես է պետք գործել, կստանաք փորձառու անձանց աջակցությունը: Լավ գումար աշխատելու հնարավորություն կունենաք: Ճիշտ է՝ հեշտ չի լինի, պիտի ջանքեր գործադրեք: Շաբաթը հարմար կլինի նաև համախոհներ փնտրելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչով կարող եք հետաքրքրել շրջապատողներին, ինչպես կարող եք ձեր գաղափարները մյուսները համար գրավիչ դարձնել: Արժե առանց ավելորդ համեստության պատմել ձեր հաղթանակների մասին: Մյուսներին իսկապես հետաքրքիր ու օգտակար կլինի ձեր մասին ավելի շատ բան իմանալը: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, չտաքանալն ու պրովոկացիաներին չտրվելն է: Դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: |
|