ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 10.08 - 16.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 4278 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հագեցած կլինի: Ինչ-որ մեկին այն հոգնեցնող կթվար, բայց դուք էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք գործել, այդ իսկ պատճառով հաճույք կստանաք տեղի ունեցողից: Հիմա դուք կկարողանաք արագ պատրաստվել չծրագրված ուղևորության, հարմարվել նոր վայրում, արագ համախոհներ գտնել, եթե դրա կարիքը լինի: Ձեր լավատեսությունը շրջապատողներին դուր կգա, շատերը կուզենան օգնություն, այնուհետև նաև ընկերություն առաջարկել:

Աշխատեք ձեզ առավելագույնս խաղաղասեր պահել այն մարդկանց հետ, որոնք կախված են ձեզանից և որոնցից դուք եք կախված: Հիմա կարևոր է ոչ միայն վեճեր չհրահրելը, այլև չտրվելը այն մարդկանց պրովոկացիաներին, որոնք փորձում են ձեզ ուրիշի կոնֆլիկտի մեջ ներքաշել: Ինտուիցիան կհուշի, որ հիմա ավելի լավ է համագործակցել, քան մրցակցել և նրա հուշումներն արժե նկատի առնել:

Շաբաթը նոր գաղափարներ կբերի: Որոշ Խոյեր կզգան, որ պատրաստ են այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հաջող կլինի, կգերակշռեն դրական միտումները: Հիմա կարելի է բարդ, մասշտաբային գործեր ու նախագծեր ստանձնել. ձեր առաջին քայլերը հաջող կլինեն: Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն գլուխ հանել սեփական գործերից, այլև օգնել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել:

Միայն թե պետք չէ մտածել, որ ձեզ բացառապես անամպ ու հաջող օրեր են սպասվում: Ճանապարհին դժվարություններ նույնպես կառաջանան, բայց, բարեբախտաբար, դրանք հաղթահարելի կլինեն: Օրինակ՝ շաբաթվա սկզբին դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը: Կարող են շեղել հաճելի մտքերը, ապագայի մասին երազանքներն ու անօգուտ զրույցները: Դուք դրանց վրա ավելի շատ ժամանակ կծախսեք, քան արժեր անել: Հետո կգա վեճերի ժամանակը: Կարևոր կլինի ձեզ ճիշտ պահեք, անձերին չանցնեք, փորձեք առավելագույնս բարեհամբույր լինել այն մարդկանց հետ, որոնց առանձնապես չեք համակրում:

Համարյա ամեն օր նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, հնարավոր են մտքի փայլատակումներ: Դուք ունակ կլինեք հետաքրքիր բաներ մտածել: Շրջապատողները կհասկանան դա ու հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չհուզվել: Այս շաբաթը ամենահասարակ ու հաճելի շրջաններից չի լինելու, երբ ամեն ինչ ինքն իրեն է ստացվում: Հակառակը՝ դուք կարևոր գործերը մեռյալ կետից շարժելու, հաջողությունների հասնելու համար համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Բարեբախտաբար, շատ Երկվորյակներ հիմա համառ կլինեք, ինչի շնորհիվ էլ կհասնեն իրենց ուզածին:

Շաբաթվա կեսին չեն բացառվում դժվարությունները շփման մեջ: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Դուք զգայուն, խոցելի կլինեք, հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, ապրումներ կունենաք այն բաներից, որոնք ուշադրության արժանի չեն: Շատ Երկվորյակներ հակված կլինեն ամեն ինչ բարդացնել, ինչն էլ հաճախ կխանգարի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Լրիվ այլ կլինեն շաբաթվա վերջին օրերը: Դրանք հարմար են ամենատարբեր հարցեր քննարկելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնցից շատ բան է կախված:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած շաբաթը դժվարություններից զուրկ չի լինի՝ դուք շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Արժե հենց սկզբից վճռական տրամադրվել. պատրաստ եղեք պայքարել ձեր հետաքրքրությունների համար: Չի բացառվում, որ աջակցության կարիք ունենաք: Ձեզ կհաջողվի ոգեշնչել մարդկանց, միավորել նրանց, որոնց նպատակները նման են: Չի բացառվում՝ հենց այս շաբաթ հուսալի համախոհներ ձեռք բերեք, որոնց աջակցության շնորհիվ ավելի ուշ կյանքի կկոչեք կարևոր ծրագրերը: Շտապել պետք չէ. համբերատարությունն ու սպասելու ունակությունը շատ օգտակար կլինեն:

Երբեմն դժվարությամբ որոշումներ կընդունեք. կասկածների, երկար մտորումների, ինքներդ ձեզ ապահովագրելու, ցանկացած տհաճության նախապատրաստվելու պատճառով կարող եք հետաքրքիր հնարավորություն բաց թողնել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն ունակ կլինի աջակցել ու ոգևորել ձեզ:

Կուրախացնի շաբաթվա վերջը: Հենց այդ հատվածում պարզ կդառնա, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ, հագեցած շաբաթ է: Հրաշալի ժամանակ անցկացնելու, լավ ընկերախմբում ուրախանալու հնարավորություն կունենաք: Դժվար չի լինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները, և հազիվ թե նրանք կարողանան ձեզանից ինչ-որ բան թաքցնել: Աշխատանքի մեջ դժվարություններ կառաջանան: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և դուք հրաշալի կհասկանաք, որ հիմա լավ է հանգիստ սպասել. շուտով շատ բան կկարգավորվի: Նկատի ունեցեք, որ հիմա նույնիսկ հասարակ խնդիրները թեթևամիտ մոտեցում չեն հանդուրժի, այնպես որ՝ ամեն ինչին առավելագույնս լուրջ մոտեցեք:

Շաբաթվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել բարդ հարցերը, ավարտին հասցնել այն գործերը, որոնց մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել: Ձեր ջանքեր զուր չեն անցել, դուք գոհ կմնաք ստացված արդյունքից: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ավելի լավ ճանաչել ձեզ ու ընկերանալ ձեզ հետ: Չի բացառվում անսովոր, բայց շատ հաճելի հարաբերությունների սկիզբը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթն ընդհանուր առմամբ վատը չի լինի, այն հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Կարող եք անցնել մասշտաբային նախագծերին, ստանձնել այն, ինչն առաջ ձեզ մոտ չէր ստացվում Եթե համառ լինեք, նպատակասլացություն դրսևորեք, կլուծեք երկար ժամանակ ձեզ ու մտերիմներին հանգիստ չտվող հարցը:

Բայց պատրաստ եղեք՝ ամեն ինչ չէ, որ հեշտ ու արագ կստացվի: Շաբաթվա սկիզբը ամենաարդյունավետ շրջանը չէ, փոխարենը շատ հարմար է կարևոր բանակցությունների, ծրագրերը և ապագա համագործակցությունը քննարկելու համար: Այդ հատվածում ձեզ նոր աշխատանք կառաջարկեն, այդ թվում՝ այնպիսին, որի մասին վաղուց էիք երազում:

Շաբաթվա երկրորդ կեսին կկարողանաք շատ գործերից գլուխ հանել, եթե ուշադիր ու շրջահայաց լինեք: Երբեմն ձեր արարքների հնարավոր հետևանքները գիտակցելու համար ձեզ ժամանակ է պետք: Նման իրավիճակներում կարևոր է չշտապել ու չտրվել այն մարդկանց ճնշումներին, որոնք կփորձեն ձեզ ստիպել շտապել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Շտապելու կարիք չկա, ամեն քայլը մտածելու համար բավարար ժամանակ կունենաք: Լսեք ինքներդ ձեզ: Ինտուիցիայի հուշումները հիմա հստակ կլինեն և դրանց շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք:

Հիմա շատերին կհետաքրքրի ձեր կարծիքը. այն կլսեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար միայն սեփական տեսակետն են հաշվի առնում: Բայց խորհուրդներ արժե զգուշությամբ տալ. ինչ-որ մեկը դրանք սխալ կհասկանա, իսկ հետո սեփական սխալների համար ձեզ կմեղադրի: Դուք օգտակար տեղեկատվություն կստանաք, եթե ուշադիր լինեք, աշխատեք ոչինչ աչքաթող չանել:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից թեթև ու հաճելի կանցնի: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր դրանում կասկածում են:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն առանց ապրումների ու հուզումների չի անցնի, բայց ընդհանուր առմամբ վատը չի լինի: Նրա առաջին օրերին հնարավոր են ոչ մեծ թյուրիմացություններ: Շրջապատողները ձեզ մեծ պահանջներ կներկայացնեն, երբեմն դրանց հանգիստ արձագանքել չի ստացվի: Փոքրիկ թյուրիմացություններ կծագեն, երբեմն դրանց պատճառով ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը, հետաձգել հանդիպումներն ու որոշ գործեր: Դրա պատճառով վշտանալ պետք չէ. դուք կհասկանաք դա, բայց տրամադրությունն ամեն դեպքում կփչանա:

Շաբաթվա միջնամասը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք պատրաստ կլինեք անմիջապես անցնել մտածածն իրագործելուն: Անհրաժեշտության դեպքում օգնականներ գտնելը դժվար չի լինի: Ավելի ուշ լրիվ այլ շրջան կգա: Դուք կուզենաք միայնակ մնալ, ինքնուրույն աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, քան համատեղ նախագծերին մասնակցությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող շաբաթ է, ընդ որում՝ ոչ միայն ձեզ, այլև նրանց համար, ովքեր ձեր կողքին են: Դուք շատ լավ բաներ կանեք շրջապատողների համար՝ երբեմն ինքներդ էլ դա չնկատելով: Ձեզ համար հաճելի կլինի ոչ միայն մտերիմներին, այլև քիչ ծանոթ մարդկանց օգնելը, եթե նրանք բարդ իրավիճակում են հայտնվել ու չգիտեն՝ ինչպես ելք գտնել նրանից:

Շաբաթվա սկզբին հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, այդ թվում՝ երկարաժամկետ համագործակցության: Շատ նախագծերին մասնակցությունը ոչ միայն գործնական տեսանկյունից օգտակար, այլև գրավիչ կլինի: Հավանական են հաճելի ծանոթություններ:

Շաբաթվա երկրորդ կեսը առավել հագեցած կլինի: Այդ հատվածում դուք ոգևորությամբ նոր բան կստանձնեք, բացի այդ, բազում նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Դուք ոգևորությամբ լի կլինեք, իսկ դա շրջապատողներին շատ դուր կգա: Հազիվ թե ձեզ համակրելի մարդը անտարբեր մնա ձեր հմայքին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը վատը չի լինի, բայց բոլոր դեպքերում զգուշություն կպահանջի: Դա հատկապես կարևոր կլինի շաբաթվա առաջին օրերին, երբ չմտածված քայլերը կարող են տհաճություններով ավարտվել: Առօրյա աշխատանքն ավելի դժվարությամբ կտրվի, քան սովորաբար: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ, լարված պահեր, կոնֆլիկտներ: Ցանկալի չէ այդ հատվածում խոշոր գործարքներ կնքելը, սեփական կամ ուրիշի բիզնեսում խոշոր գումար ներդնելը: Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք. դեպի ձեզ կասկածելի մարդիկ կձգտեն, որոնց մտադրությունները բարի չեն լինի:

Չնայած դժվարություններին՝ դուք հաջողությունների կհասնեք: Դրանում կօգնեն ինքնատիրապետումն ու հաստատակամությունը: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, միշտ կղեկավարվեք առողջ բանականությամբ, վատ խորհուրդները չեք լսի: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ձեր առաջ լրիվ նոր հնարավորություններ կբացեն:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Դա թեթև ու բարենպաստ ժամանակ կլինի, որը հարմար կլինի ամենատարբեր գործերի համար, նաև այնպիսի գործերի, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք նրանց հովանավորությունից դրված նպատակներին հասնելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած շաբաթ է: Բազում նոր գործեր կհայտնվեն, և դուք դրանք ոգևորությամբ կստանձնեք, չնայած՝ երբեմն վստահ չեք լինի, որ սկսածն ավարտին եք հասցնելու: Ձեր բոլոր գաղափարները չէ, որ դուր կգան շրջապատողներին, բայց ոչ քննադատությունները, ոչ էլ խորհուրդները ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Ավելի ուշ ձեզ համար պարզ կդառնա, որ ճիշտ եք վարվել, բարդ խնդրի լավագույն լուծումն ու ոչ միանշանակ իրավիճակից ամենալավ ելքն եք գտնել:

Մի շտապեք, հատկապես եթե կարևոր բանով եք զբաղված, ձգտում եք լուրջ նպատակի: Չմտածված արարքներ գործելով՝ վտանգ կա՝ ինքներդ ձեզ ու ձեզ թանկ մարդկանց համար խնդիրներ ստեղծեք: Խոստումներ տալ արժե միայն այն դեպքում, եթե լրիվ վստահ եք, որ կարողանալու եք դրանք առանց դժվարության ու ինչ-որ մեկի օգնության կատարել:

Շաբաթվա վերջին օրերին աշխատեք ձեզ առավելագույնս բարեհամբույր ու նրբանկատ պահել, որպեսզի կոնֆլիկտներ չհրահրեք: Ձեր կտրուկ խոսքերը կարող են վիրավորել մտերիմներից մեկին. լավ է խուսափեք նկատողություններ անելուց:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին օրերին զգույշ եղեք: Դա բարդ շրջան կլինի շփումների տեսանկյունից: Դուք կարող եք վիճել փորձված համախոհների, հին ընկերների և մյուս մտերիմների հետ: Նոր ծանոթներ ձեռք կբերեք, որոնց հետ կարծես թե լեզու գտնելը հեշտ կլինի, բայց պետք է զգույշ լինել. վտանգ կա՝ ուրիշների խարդավանքների և նենգ ծրագրերի զոհը դառնաք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը ավելի հասարակ ու միաշանակ կդառնա: Հնարավորություն կունենաք լուծել գործնական հարցերը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս, ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Չի բացառվում՝ ազդեցիկ ուսուցիչներ ու համախոհներ ձեռք բերեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, հաճելի ու արդյունավետ կլինի: Այն առատաձեռն կլինի հաջող զուգադիպությունների մասով, դուք կգտնեք դրանցից առավելագույն օգուտ քաղելու ձևը: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 4278 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4