ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 10.06 - 16.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2155 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչ էլ պատահի, մի հուզվեք: Շաբաթն անհանգիստ կլինի, և բոլոր պլաններն ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու վերամշակել: Բացի այդ, միշտ պետք է նկատի ունենաք, որ հուսներդ ձեզ վրա եք դնելու: Ցավոք, նույնիսկ հին համախոհները հիմա կարող են հուսախաբ անել, բայց ոչ թե չարությունից, այլ պարզապես սեփական գործերով զբաղված լինելու պատճառով:

Մասնագիտական ոլորտում հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, իսկ կոլեգաները կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Այստեղ դեռ ոչինչ անել հնարավոր չէ. աշխատեք պարզապես չկորցնել ինքնատիրապետումը:

Շատ Խոյերի կնյարդայնացնի անորոշությունն անձնական հարաբերություններում: Բացի այդ, կկասկածեք սեփական զգացմունքներին: Ամեն անգամ ինտուիցիային վստահել չի լինի, բայց առողջ բանականությունը հուսախաբ չի անի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բոլոր տեսանկյուններից բարենպաստ է: Հույզերը կայուն կլինեն, շատ նոր հնարավորություններ կբացվեն, կիմանաք՝ ինչի եք ուզում հասնել ու չեք կորցնի ձեր շանսը: Որոշ Ցուլերի համար այս շրջանը կապված կլինի ինչ-որ կարևոր ու մեծ ուժեր պահանջած գործում տարած հաղթանակի հետ:

Հնարավորություն կունենաք անկեղծ զրուցել այն ամենի մասին, ինչը վերջին շրջանում անհանգստացնում էր ձեզ: Չի բացառվում՝ նման զրույցը վերջ դնի հին թշնամությանը կամ ձեզ համար կարևոր հարաբերություններում առկա խնդիրներին: Բացի այդ, ձեզ համար պարզ կդառնա, թե որտեղ արժե զիջումների գնալ, իսկ որտեղ է պետք պնդել ձերը. դա նույնպես շատ բան կհեշտացնի:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Դուք լավ մարզավիճակում եք ու շատ բանի եք ունակ, բայց ինքնազգացողությունը կարող է վատանալ, եթե հանգստի համար դադարներ չվերցնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ապրումներից խուսափելը հեշտ չի լինելու: Այդ իմաստով հատկապես առատաձեռն կլինի շաբաթվա առաջին կեսը. այն զարմանալի ու անսպասելի ձևով կդասավորվի: Հաճախ անակնկալ, համարյա անիմաստ իրավիճակներում կհայտնվեք ու կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնար էր թվում:

Ձեր հնարամտությանը կարելի է միայն նախանձել: Լավ որոշումներն ու հարցերին ճիշտ պատասխանները ձեր մտքում կծնվեն հենց այն ժամանակ, երբ պետք է: Բացի այդ, ոչինչ չեք հետաձգի, այդ իսկ պատճառով մյուս նշանների ներկայացուցիչներից ավելի արագ կհասնեք նրան, ինչին ձգտում եք:

Շատ հետաքրքիր առաջարկներ ու հիշարժան հանդիպումներ կլինեն: Շաբաթը վառ հուշեր կթողնի ու շատ բան կսովորեցնի ձեզ: Մի վախեցեք հետևել ինտուիցիային. այն հուսախաբ չի անի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ ու լարված կլինի շաբաթվա սկիզբը: Միայն մի քանի օրվա ընթացքում պետք է շատ բան անեք, ընդ որում՝ ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել չարժե. պետք է ինքնուրույն գործեք ու ձեզ վրա վերցնեք պատասխանատվությունը: Շատ հարցերում կօգնի նախկին փորձը, բայց չեն բացառվում նաև իրավիճակները, որոնցում պետք է գործեք ոչ այնպես, ինչպես սովոր եք:

Շաբաթվա կեսը շատ բան սովորելու, սովորական իրերին նորովի նայելու հնարավորություն կտա: Առանց զղջալու հրաժեշտ կտաք կարծրատիպերին ու մոլորություններին, կսկսեք ձեզ նախկինից ավելի ազատ ու վստահ զգալ:

Շաբաթվա վերջը նրա ամենահանգիստ մասն է: Կարող եք հանգստանալ ու վերականգնել ուժերը, կվերադառնաք այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտին հասցնել: Հնարավորություն կունենաք ուղղել փոքրիկ հին սխալները:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մեծ հաջողությունների հույս կունենաք, բայց առանց ջանքերի դրանց հասնել չի հաջողվի: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, ընդ որում՝ դրանք այնքան լուրջ կլինեն, որքան մեծ կլինեն ձեր առաջ դրված նպատակները: Օգտակար կլինի հուսալի մարդկանց աջակցությունը ձեռք բերելը, բայց ամենակարևոր հարցերի լուծումը, միևնույն է, ձեր ուսերին է ընկած լինելու:

Հնարավոր է առաջընթաց մի գործի մեջ, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք տվել: Այստեղ կարևոր կլինեն մանրուքները, այնպես որ՝ մի ծուլացեք ուշադրություն դարձնել դրանց: Հավանական են ծանոթություններ, որոնք հետո օգտակար կլինեն ձեզ: Աշխատեք լավ տպավորություն թողնել:

Փորձեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին, ովքեր հիմա ձեր աջակցության կարիքը կունենան: Չի բացառվում՝ ուրիշներին օգնելու համար ստիպված լինեք փոխել սեփական պլանները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտ կտրվի, բայց հաջողության հասնելու շանսերը մեծ են: Ձեր խնդիրը ինքնատիրապետումը պահպանելն ու առանց պրովոկացիաներին տրվելու պլանի համաձայն գործելն է: Ինչ-որ մեկը կփորձի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, այնպես որ՝ պատրաստ եղեք հակահարված հասցնել: Շաբաթվա սկիզբը հեշտ չի լինի, բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Շաբաթվա կեսը ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու, անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կտա: Բացի այդ, այնպիսի մի բան կիմանաք, որի մասին չգիտեն մյուսները: Հիանալի ժամանակ է սովորելու ու ստեղծագործելու համար: Ձեռք բերած փորձը դեռ շատ պետք կգա:

Շաբաթվա վերջին օրերը ուրախ ու հետաքրքիր կանցնեն: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, ընկերների հետ հաճելի հանդիպումներ: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:


Loading...

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք է շատ աշխատեք. շաբաթը նոր առաջադրանքներով լի կլինի: Հաճախ գիտելիքների ու փորձի պակաս կզգաք: Նման պահերին դժվարությամբ կհասկանաք, թե ում է պետք դիմել խորհրդի խնդրանքով: Աշխատեք ուշադրություն չդարձնել ձեր անձնական համակրանքին ու հակակրանքին, չխառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները:

Հնարավոր են փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ձեր հեղինակությունը կմեծանա, հաճախ ստիպված եք լինելու ստանձնել ուրիշների համար պատասխանատվությունը: Երբեմն բարոյական աջակցության պակաս կզգաք. այստեղ կարող են օգնել հին ընկերները: Հիշեք, որ շատ կարևոր է դրական տրամադրվելը: Ինչքան շուտ հաղթահարեք ապրումներն ու տագնապը, այնքան լավ կդասավորվի իրավիճակը:

Չեն բացառվում աննշան ֆինանսական կորուստները, անհաջող գործարքները: Ֆինանսներին վերաբերող հարցերում զգուշություն է պետք շաբաթվա երկրորդ կեսին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ շաբաթ է: Չի կարելի ասել, որ այն դժվարություններից զուրկ կլինի, բայց հնարավորություններ ավելի շատ կունենաք, քան խնդիրներ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք կօգտագործեք ի շահ սեփական հետաքրքրությունների: Որոշ Կարիճներ հաջողակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Հավանական են հաջող գնումներ:

Հեշտ ու ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, արագ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հին տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ նորերի համար առիթներ չեն լինի: Չեն բացառվում հին ծանոթների այցերը: Կհանդիպեք մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտել:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ, չի բացառվում մասնագիտական աճը: Ո՛չ գաղտնի, ո՛չ էլ բացահայտ թշնամիները չեն խանգարի հասնել դրված նպատակներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հեշտ չի սկսվի: Ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին, խնդիրներ կառաջանան այն մարդկանց հետ շփումներում, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք: Փոխադարձ բողոքները կշատանան, կթվա, թե շրջապատողները ձեզանից չափից դուրս շատ բան են պահանջում:

Բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Դրական միտումների ազդեցությունը կնկատվի շաբաթվա կեսին: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի, այնպես որ՝ առանց վախենալու կարող եք նոր գործեր ստանձնել, մասնակցել համարձակ ու անսովոր նախագծերին:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կշատանան նոր գաղափարները, որոնք կարելի է կյանքի կոչել ընկերների օգնությամբ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան, եթե ուզենաք դա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հաջող կլինի շաբաթվա առաջին կեսը, այնպես որ՝ աշխատեք արագ գործել: Չարժե հետաձգել ո՛չ կարևոր գործերը, ո՛չ էլ պատասխանատու բանակցությունները: Լուրջ որոշումներն էլ լավ է ընդունել մինչև չորեքշաբթի, ընդ որում՝ դա պետք է անել ինքնուրույն, ոչ ոքի թույլ չի տվեք ազդել ձեզ վրա կամ շեղել ձեզ:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ շատ հանգիստ: Կարող է նյարդայնացնել գործերի կանգնած վիճակը, դրված նպատակներին հասնելու անհնարինությունը, ինչ-որ ժամանակ սպասելու անհրաժեշտությունը: Հույզերը վերահսկելը հաճախ բարդ կլինի, ձեր բարկությունից երբեմն կտուժեն մարդիկ, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Աշխատեք վերահսկել ձեզ:

Շաբաթվա վերջին օրերը նորություններ կբերեն, որոնք տհաճ կերպով կզարմացնեն: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու ու գործողությունների պլան կազմելու համար: Ընկերների խորհուրդները ձեզ չէին խանգարի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ այնքան հեշտ ու միանշանակ չէ, որքան կուզենայիք, բայց հաջողության հասնելու շանսեր ունեք: Փորձարկումներ արեք. ձեզ մոտ դա հրաշալի կստացվի, արդյունքներն էլ հաճախ ակնկալածից լավը կլինեն: Ուշադիր կլինեք, կնկատեք մանրուքները, որոնք կարող են վճռական դեր խաղալ, իսկ ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում կվարվեք այնպես, ինչպես պետք է:

Անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, շատ բան կսովորեք, կշփվեք մարդկանց հետ, որոնք նման չեն ձեզ ու ձեր ծանոթներին: Չի բացառվում՝ այդ հատվածում ստացած ինֆորմացիան շուտով ձեզ պետք գա:

Շաբաթը հարմար է կարևոր հարցերը լուծելու համար. հիմա ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները ու ճիշտ դնել առաջնահերթությունները: Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմներին հաշտեցնելու հնարավորություն կունենաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը վատը չի լինի: Ճանապարհին կարող են դժվարություններ ծագել, բայց ոչ մի արգելք անհաղթահարելի չի լինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, իրադարձությունների բարենպաստ ընթացք: Այստեղ պետք է վճռական ու համարձակ լինեք, պահը բաց չթողնեք ու չկորցնեք ինքնավստահությունը: Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան դեպի լավը փոխելը:

Մի շտապեք գրավել մասնագիտական բարձունքները: Աշխատանքի մեջ շտապողականությունը տհաճությունների կհանգեցնի: Կշռադատված որոշումները, լավ մտածված քայլերը կտանեն դեպի նպատակը, իսկ ահա հակասական արարքները՝ հազիվ թե:

Լսեք մտերիմների խորհուրդները; Դրանց հետևելու դեպքում կարող եք խուսափել սխալներից, որոշումներ կընդունեք, որոնց համար հետո ստիպված չեք լինի զղջալ: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Նախկինում հանգիստ չտվող ոչ միանշանակա իրավիճակը ձեզ համար ամենահաջող կերպով կլուծվի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2155 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6