Շաբաթվա աստղագուշակ 10.04 - 16.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1728 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին կեսին աշխատեք վերահսկել ձեզ: Դա հաստատ այն ժամանակահատվածը չի լինելու, երբ արժե տրվել պահի հույզերին, ասել ու անել այն, ինչն առաջինն է մտքին գալիս: Ավելի լավ է հետևեք նախապես կազմած ու մանրամասն մտածված գործողությունների ծրագրին՝ իմպրովիզներ անելով միայն այն ժամանակ, երբ պայմանները դրա համար բացառապես բարենպաստ կլինեն: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում, ֆինանսական գործերում զգույշ լինեք: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել: Հին գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կլինի: Հավանական են ծանոթություններ, որոնք ոչ միայն օգտակար կլինեն գործնական տեսանկյունից, այլև շատ հաճելի: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու դրանից հաճույք կստանաք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը բավական բարդ է լինելու գործնական տեսանկյունից: Մարդիկ, որոնց միշտ ձեր համախոհն եք համարել, կարող են ձեզ համար դժվարություններ ստեղծել, սխալներ անել, որոնց պատճառով ընդհանուր ծրագրերի իրագործումը վտանգի տակ կհայտնվի: Բարդ իրավիճակից ելք գտնելու համար հնարամտություն պիտի դրսևորեք: Ամեն ինչ կստացվի, բայց հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք: Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, հաջող կլինի: Այն նոր հնարավորություններ կբացի վերջին ժամանակներս անորոշության մեջ գտնվող կամ պարզապես ձանձրացող Ցուլերի առաջ, որոնք չգիտեին՝ դեպի ուր շարժվել: Դուք պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ շատ եք մտորել ու ձեզ ավելի վստահ կզգաք: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում, անձնական հարաբերություններն էլ բացառություն չեն լինի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին աշխատեք ինքնատիրապետումը չկորցնել, նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, շրջապատողներն էլ կարծես հատուկ հանեն ձեզ հավասարակշռությունից: Այս օրերը հազիվ թե մտերիմների հետ շփումներում առանց լարված պահերի անցնեն, աշխատավայրում էլ սուր իրավիճակներ կլինեն: Բայց եթե դուք ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա արագ կհասկանաք, թե որն է ծագած խնդիրների իրական պատճառն ու կգտնեք այն վերացնելու ձևը: Շփումների համար շատ բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այս հատվածում նույնիսկ քիչ ծանոթ մարդիկ ձեզ կես խոսքից կհասկանան: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել: Չեն բացառվում հանդիպումները, որոնցից ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Ճիշտ է, դրանք կարող են ուզածից դանդաղ զարգանալ, ուստի համբերությամբ զինվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը: Նույնիսկ սովորաբար ամեն ինչի ու բոլորի հանդեպ քննադատորեն տրամադրված մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին: Գործերում արժե զգույշ լինել: Աշխատեք բոլոր մանրուքները նկատել. դրանք կարող են ավելի կարևոր լինել, քան սկզբում կթվան: Խոստումներ տալուց առաջ համոզվեք, որ կարողանալու եք դրանք պահել: Շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել, հանգստանալ հոգսերից: Եթե ոչ մեծ ուղևորության մեկնելու կամ ժամանակը ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ անցկացնելու հնարավորություն ունեք, ապա բաց մի թողեք այն: Կարևոր կլինի չհոգնելը. մեծ ծանրաբեռնվածությունները կարող են վատ անդրադառնալ ձեր տրամադրության վրա: Բայց մի փորձեք ձեզ ուրախացնել սպոնտան գնումներով, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր ու լուրջ գործերի համար: Նույնիսկ լրիվ նոր ու ոչ միանշանակ իրավիճակում հայտնվելով՝ դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, ինչ նախաձեռնել հաջողության հասնելու համար: Անսովոր գաղափարները հաջող կլինեն, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել դրանց իրագործման հարցում: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Միայն ֆինանսական գործերում արժե զգույշ լինել. դուք հակված կլինեք թեթևամտության, որն էլ տհաճություններով կարող է ավարտվել: Շաբաթվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ նրանց, ովքեր հիմա նոր պարտականություններն են յուրացնում, սովորում են կամ էլ բարձրացնում են որակավորումը: Ստացված գիտելիքները միանգամից օգտակար կլինեն: Պետք կգա նաև ուրիշների սխալները նկատելու և վերլուծելու ձեր ունակությունը: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ ինչ նպատակով ճամփա կգնաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ոչ միայն իրագործեք սեփական ծրագրերը, այլև օգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Ձեր որոշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն, սակայն սխալները դուք անմիջապես կնկատեք ու ժամանակին կփորձեք ուղղել: Համառությունը կօգնի գլուխ հանել մասնագիտական դժվարություններից ու ազդեցիկ մարդկանց շրջանում նոր համախոհներ գտնել: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի. այն հարմար կլինի կարևոր բաների մասին մտորելու և այն հարցերը քննարկելու համար, որոնք վաղուց ձեզ հանգիստ չեն տալիս: Մտերիմները կփորձեն ձեզ ուրախացնել, լավ նորություններ կհայտնեն կամ էլ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Այս հատվածը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից, որոնցում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին խուսափեք չմտածված արարքներից: Այս հատվածը կշռադատված որոշումներ, շրջահայացություն և գործերում զգուշություն է պահանջելու: Դուք մասնագիտական հաջողությունների կհասնեք, եթե բացառապես սեփական ուժերին ապավինեք, պայմանների բարեհաջող դասավորությանը կամ ժամանակին իրենց օգնությունը խոստացած մարդկանց աջակցությանը չսպասեք: Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի գործնական ոլորտում և աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի: Որոշ Կշեռքներ եկամուտների նշանակալի աճի կհասնեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ ընկերների հետ հանդիպելու համար: Դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Որոշ Կշեռքների անսովոր ծանոթություններ ու ճակատագրական հանդիպումներ են սպասվում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ ձեզ պետք են գալու ձեր գործնական կապերը, որոնց շնորհիվ կկարողանաք իրագործել գաղափարներն ու ժամանակին աջակցություն ստանալ: Օգտակար կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելու ունակությունը: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կկենտրոնանաք ամենակարևորի վրա: Լավ կանցնեն կարևոր հանդիպումներն ու հասարակական ելույթները: Հաջող կավարտվեն կարևոր անձի հետ երկար ժամանակ վարվող բանակցությունները: Խնդիրներ չեն առաջանա պետկազմակերպություններին դիմելիս ու փաստաթղթեր ձևակերպելիս: Անձնական հարաբերությունները միշտ հարթ չեն լինի: Երբեմն նույնիսկ ամենամտերիմներին ձեր արարքները հասկանալի չեն լինի: Աշխատեք խուսափել կոնֆլիկտներից. ավելի օգտակար կլինի սուր անկյունները հարթելը, քան երկար վեճեր վարելն ու հարաբերություններ պարզելը: Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ընտանեկան միջոցառումներ և ուղևորություններ ծրագրել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ տրամադրվելը հեշտ չի լինելու: Շատ Աղեղնավորներ անընդհատ կշեղվեն կարևոր գործերից ինչ-որ դատարկ բաների վրա: Դա կարող է ցավալի սխալների հանգեցնել, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Մի շտապեք նոր բան ստանձնել. լավ է նախ համոզվեք, որ ավելի վաղ սկսածից արդեն գլուխ եք հանել, ստացել եք անհրաժեշտ արդյունքը: Կարևոր կլինի փաստաթղթերին հետևելը, հատկապես եթե գործ ունեք ուրիշի գումարի կամ արժեքավոր իրերի հետ: Գործնական ուղևորություններն ու կարևոր աշխատանքային հանդիպումները լավ է շաբաթվա երկրորդ կեսի համար ծրագրեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Բազում հաճելի պահեր են սպասվում այս շաբաթ հարազատներին այցելության կամ ընկերների հետ հանդիպման պատրաստվող Աղեղնավորներին: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ վառ ու հիշարժան պահեր շատ կլինեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների և այն մարդկանց հետ անկաշկանդ շփումների համար, որոնք կարող են ձեզ կարևոր ծառայություններ մատուցել կամ աջակցել ձեր գաղափարները: Դուք լավ տպավորություն կթողնեք ու հնարավոր է՝ համագործակցության գրավիչ առաջարկներ ստանաք: Շատերն ընդառաջ կգան ձեզ: Նոր ծանոթների վստահությունը արագ շահելու ունակությունը կօգնի ձեզ բոլոր մրցակիցներին հետևում թողնել: Շաբաթվա երկրորդ կեսին պիտի նոր բան սովորեք, գլուխ հանեք բարդ հարցերից, դիմեք ուրիշի փորձին: Ինչքան շուտ հասկանաք, որ ձեր գիտելիքները բավարար չեն, այնքան արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Կարող եք չվախենալ կոնֆլիկտներից ու լուրջ տարաձայնություններից: Դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ում վաղուց գիտեք, վատ լեզու չեք գտնի նաև նրանց հետ, ում առաջին անգամ եք հանդիպում: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Կարևոր կլինի, որ գլուխներդ չկորցնեք ու հիմարություններ չանեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բավական անհանգիստ շաբաթ է սպասվում: Չի բացառվում, որ նախապես կազմած ծրագրերից ստիպված լինեք հրաժարվել լրիվ նոր բանի համար: Ամենանշանակալի փոփոխությունները հնարավոր են գործնական ոլորտում: Աշխատեք ձեզ լավագույն կողմից դրսևորել. կարիերայի սանդուղքներով բարձրանալու, եկամուտների նշանակալի աճի հասնելու հնարավորություն կլինի: Նախկինում ձեր մասնագիտական որակներին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Սեփական բիզնեսը բացելու մասին մտածող Ջրհոսները դեպի այդ նպատակը առաջին քայլերը կանեն: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու իրատես լինելը: Զգուշացեք, եթե նոր ծանոթները ոսկե սարեր կամ էլ ձեր բոլոր ցանկությունների անհապաղ իրագործում խոստանան: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր վստահող լինելուց, ձեզ օգտագործել սեփական հետաքրքրությունների համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը կարող է բավական բարդ լինել հատկապես այս հատվածի համար կարևոր հանդիպումներ ծրագրած Ձկների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, ձեզ հաճախ սխալ կհասկանան: Ձեր գաղափարները ոչ բոլորին դուր կգան, պատրաստ եղեք, որ դրանց իրագործմամբ պիտի ինքնուրույն զբաղվեք: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շաբաթվա երկրորդ կեսը պիտանի ծանոթություններ ու հաջող բանակցություններ է խոստանում: Այդ հատվածում ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Ողջ շաբաթվա ընթացքում ուշադիր պիտի լինեն փաստաթղթերի հետ աշխատող Ձկները. հետևեք, որ դրանք ճիշտ ու ժամանակին ձևակերպվեն: Պետք չէ խոստումների վրա հույս դնել այնտեղ, որտեղ կարելի է դրանք ստորագրությամբ ամրապնդել: Ուշադիր եղեք հարազատների հանդեպ: Այս շաբաթ նրանց համար ձեր հոգատարությունը շատ կարևոր է լինելու: |
|