ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 09.12 - 15.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2226 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթն անսպասելի իրադարձություններով ու փորձություններով լի կլինի: Սա այն շրջանն է, երբ պետք է պատրաստ լինեք ամեն ինչի: Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու կարևոր որոշումներ ընդունել, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատսխանատվությունը, միայնակ որոշել, թե ինչն է շտապ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Սկզբում կարող է թվալ, որ աջակցության կարիք ունեք, բայց հետո կհասկանաք՝ ինքնուրույն էլ կարող եք ամեն ինչից գլուխ հանել:

Գործնական հարաբերությունները շատ անհարթ կլինեն: Դուք մեկ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ երկար ժամանակ թշնամություն էիք անում, մեկ էլ վերջ կտաք հին կապերին՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Երբեմն կղեկավարվեք ինտուիցիայի հուշումներով, երբեմն կտրվեք հույզերի ազդեցությանը. շատ կարևոր կլինի այս երկուսը տարբերակելը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ շաբաթը ոչ միանշանակ է: Դուք երբեմն մտերիմների աջակցության ու հասկացողության պակասը կզգաք, և դա կվշտացնի: Բայց տարաձայնությունների, փոխադարձ վիրավորանքների ու դժգոհությունների առիթներ չեն լինի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ, բարենպաստ շաբաթ է, մեկը նրանցից, երբ բողոքելու պատճառներ չեն լինի, նույնիսկ եթե գլխապտույտ հաջողությունների էլ չկարողանաք հասնել: Դուք հաճույքով կզբաղվեք և՛ լրիվ նոր աշխատանքով, և՛ վաղուց ծանոթ գործով. դրանցից ոչ մեկը ձանձրալի չի թվա: Հեշտությամբ կտրվի ուսումը, բացի այդ, անսխալ կորոշեք, թե ում փորձն ու գիտելիքները կարող են ձեզ պետք գալ:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Կոնֆլիկտներ չեն առաջանա նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում խիստ անբարյացակամ էին տրամադրված: Սա հարմար շաբաթ է նոր ծանոթությունների համար, քանի որ հիմա շատերին ունակ կլինեք հմայել:

Հավանական է առաջընթաց ձեզ համար կարևոր և բազմաթիվ ուրիշ գործերում: Դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, համառ կլինեք այնտեղ, որտեղ դա կարող է օգտակար լինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ լավը կլինի շաբաթվա առաջին կեսը: Աշխատեք այն օգտավետ անցկացնել. շատ բան կարող եք անել, մի շարք կարևոր հարցեր կլուծեք, գործերում կարգուկանոն կհաստատեք, կուղղեք հին սխալները: Ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի կարևոր խնդիրներից, այնպես որ՝ մի վախեցեք նախաձեռնող լինելուց ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց:

Այս ժամանակահատվածը հարմար է նաև կարևոր հանդիպումների համար, այդ թվում՝ նրանց, որոնց սրտի թրթիռով եք սպասում: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա, շատերին դուր կգաք:

Ավելի բարդ կլինի շաբաթվա երկրորդ կեսին: Կգա բարդ գործերի, որոշումների ու ոչ միանշանակ իրավիճակների ժամանակը: Կարևորը չտխրելն է: Ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր փորձությունները հաղթահարելը: Վերջիվերջո շատ բան նույնիսկ սպասվածից լավ կդասավորվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ հաղթանակների, արագ հաջողությունների ու հաջող զուգադիպությունների վրա հույս մի դրեք: Այս շաբաթ ավելի շատ կլինեն բարդ ու հոգնեցուցիչ գործերը, քան բարենպաստ պայմանները, որոնք թույլ կտան առանց ջանքեր գործադրելու հասնել նպատակին: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու մոտեցում գտնել շփման մեջ դժվար մարդկանց, և այստեղ ձեզ շատ կօգնի ինտուիցիան: Դուք միշտ կիմանաք, թե ում և ինչով կարող եք հետաքրքրել:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կաճի, և շաբաթվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ առաջինից հաջող ու հետաքրքիր կլինի: Այն հին գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտին հասցնելու հնարավորություն կտա: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք՝ պատասխաններ ստանալով մասնագիտական բնույթի կարևոր հարցերին:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը գործերով ու հոգսերով լինի կլինի, բայց ձեզ շատ դուր կգա: Այն հնարավորություն կտա անել այն, ինչ վաղուց էիք ծրագրել: Ձեզանից միայն մի քիչ վճռականություն կպահանջվի առաջին քայլն անելու համար և համառություն, որպեսզի ավարտին հասցնեք սկսածը:

Դուք շատերին կօգնեք, և հաճախ հենց դրա շնորհիվ նոր ընկերներ կգտնեք: Մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ կլինի. դուք բարեհամբույր տրամադրված կլինեք, ու նրանք կտեսնեն դա: Չի բացառվում՝ դեպի լավը փոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները, որոնք ձեզ ստիպում էին տագնապել:

Բազմաթիվ սպոնտան արարքներ կգործեք, անսպասելի որոշումներ կընդունեք ու մտքի փայլատակումներ կունենաք: Այդ ամենը շաբաթը վառ ու հիշարժան կդարձնի: Ավելի ուշ մտովի դեռ շատ կվերադառնաք շաբաթվա իրադարձություններին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինքներդ ձեզ թակարդը մի գցեք: Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի որ միանշանակ իրավիճակներում կշռադատված որոշումներ ընդունել, ոչ մի ավելորդ բան չասել ու չանել: Լավ է խոստումներ չտաք, հատկապես եթե նվազագույն կասկած անգամ ունեք, որ կարողանալու եք կատարել դրանք:

Շաբաթը հարմար է ձեզ իսկապես հետաքրքրող ցանկացած աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ խնդիրներից ու անսովոր լուծումներ գտնել: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա հիմա կմեծացնի հաջողության հասնելու շանսերը:

Հիմա ամենակարևորը ուժերն այնպես բաշխելն է, որպեսզի դրանք ամեն ինչին հերիքեն: Գործեր սովորականից շատ կլինեն, ընդ որում՝ դրանք հաճախ անսպասելի կհայտնվեն: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին վճռական գործեք: Աստղերի աջակցությունն այդ հատվածում նկատելի կլինի, և դրա շնորհիվ շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Չեն բացառվում շահավետ գործարքները, հաջող գնումները: Հաճախ հենց ձեզ կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Դա վերաբերում է նույնիսկ այն Կշեռքներին, ովքեր նախկինում երբեք դրանց չեն բախվել:

Շաբաթվա կեսը շփումների տեսանկյունից ամենալավ ժամանակահատվածն է լինելու: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ լեզու գտնել մարդկանց հետ, այլև իսկապես հասկանալ նրանց, ովքեր սովորաբար թաքցնում են իրենց զգացմունքներն ու մտքերը: Դա օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից:

Շաբաթվա վերջին բազմաթիվ գործեր կկուտակվեն, որոնցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք կզգա: Այդ օրերը բարդ կլինեն, բայց դրանք հետաքրքիր կանցկացնեք: Շատ Կշեռքներ հենց այդ հատվածում գիտելիքներ կստանան, որոնք ավելի ուշ պետք կգան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ ու բավական հանգիստ շաբաթ է: Նշանի երիտասարդ, հուզական ու նոր տպավորությունների ծարավ ներկայացուցիչների համար այն նույնիսկ ձանձրալի կթվա: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իսկապես գրավիչ գործ գտնելը, որից գլուխ հանել կօգնեն ձեր կարողություններն ու տաղանդները:

Լավ ժամանակահատված է ազդեցիկ համախոհներ գտնելու համար: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, ոգևորությամբ կվարակեք նրանց: Շատ հարցերի լուծման մեջ վերջին դերը չեն խաղա անձնական համակրանքն ու հակակրանքը:

Հագեցած կլինի շաբաթվա վերջը: Այդ հատվածում մի քանի բարդ հարց համարյա միաժամանակ պետք է լուծեք: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Պետք կգա ավելի վաղ ստացված փորձը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վառ, հագեցած շաբաթ է: Դուք ոչ միայն դժվարություններից չեք վախենա, այլև հատուկ կփնտրեք դրանք: Հնարավոր են անսովոր իրադարձություններ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչ եք ուզում ու կհասնեք վաղուց դրված նպատակներին: Շատ նոր ծրագրեր կունենաք, շուտով կհայտնվեն մարդիկ, որոնց աջակցության շնորհիվ կկարողանաք կյանքի կոչել մտածածը:

Չնայած նրան, որ գործեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև զվարճանքների ու հաճելի շփումների համար: Ընկերները հաճախ հյուր կգան, դուք էլ ուրախ կլինեք նրանց համար: Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնք ամենաանսպասելի, բայց հաճելի շարունակությունը կստանան:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն լավ նորություններով ու դրամական մուտքերով: Լավ ժամանակահատված է բյուջեն ծրագրելու, խոշոր գնումներ վերաբերյալ հարցերը լուծելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Դուք ձեզ ուժեղ ու էներգիայով լի կզգաք, և իսկապես ունակ կլինեք նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Կարող եք նոր գործեր ու նախագծեր ստանձնել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարևոր ու մասշտաբային են: Ամենայն հավանականությամբ դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

Շաբաթը հարմար է շփումների, կապերն ամրապնդելու համար: Հնարավորություն կունենաք հարթել վերջին շրջանում լարված հարաբերություները: Դուք մարդկանց հանդեպ ներողամիտ կլինեք, հեշտությամբ կներեք նրանց թուլությունները: Կոնֆլիկտներն ու վեճերն էլ քիչ հավանական են:

Շատ հաջող կլինեն շաբաթվա վերջին օրերը: Այդ հատվածն առատաձեռն կլինի նոր, խոստումնալից ու հետաքրքիր գաղափարների մասով: Չի բացառվում՝ իրագործվեն հին ցանկությունները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին դժվար է լինելու. պայմանները լավագույնս չեն դասավորվի և ձեր ուժերի սահմաններում չի լինի դրանք փոխելը: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, կոնֆլիկտներ ու վեճեր, ինչպես նաև լարված պահեր ու անհարմար իրավիճակներ: Այդ ամենը լուրջ հետևանքներ չի ունենա, բայց կարող է փչացնել հարաբերությունները:

Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ նկատելի կդառնա: Ավելի հեշտ լեզու կգտնեք շրջապատողների հետ, որոշակիություն կմտցնեք նպատակների ու ծրագրերի հարցում, այնպես որ՝ նախկինից քիչ կհուզվեք ու կանհանգստանաք: Շատ Ջրհոսներ հենց այդ հատվածում լավ գաղափարներ կունենան:

Մինչև շաբաթվա վերջ կկարողանաք գլուխ հանել մի շարք բարդ գործերից, դրանցում հաջողությունների կհասնեք: Չի բացառվում՝ լուծեք այն խնդիրը, որը վերջին շրջանում հանգիստ չէր տալիս ո՛չ ձեզ, ո՛չ ձեր մտերիմներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին բարդ է լինելու: Գործեր ու պարտականություններ այդ հատվածում շատ կլինեն, բացի այդ, շրջապատողները հաճախ կփորձեն ձեզ վրա ճնշումներ գործադրել: Դուք կդիմադրեք, և դա ջանքեր կպահանջի, էներգիա կխլի: Բարեբախտաբար, ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն ավելի բարենպաստ կդառնա:

Չորեքշաբթի օրվանից կարող եք վճռական գործողություններ սկսել: Արդյունավետ շրջան կգա, որը հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, օպտիմալ տարբերակ ընտրելը: Այդ հարցում շատ Ձկների կօգնի ինտուիցիան:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Անցյալում կմնան տարաձայնությունները, ավելի ու ավելի լավ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ կփորձեն ամեն հարցում աջակցել ձեզ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2226 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4