ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 09.05 - 15.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1614 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Քանի որ գերակշռելու են դրական միտումները, կարելի է չկասկածել, որ ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվելու: Աստղերն այդ հատվածում ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, իսկ դա նշանակում է, որ չի բացառվում հին ցանկությունների իրագործումը:

Շաբաթվա առաջին կեսին ձեզ նոր գործեր ու առաջադրանքներ են սպասվում, ինչպես նաև անսովոր հանդիպումներ: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, արագ մի բանից մյուսին անցնել: Ինչ-որ մեկին դա հոգնեցնող կթվար, սակայն ձեզ դա նույնիսկ դուք կգա, քանի որ ձանձրանալու ժամանակ չի լինի:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և այն հարցերին պատասխաններ գտնելու համար, որոնց մասին զրույցներ ու վեճեր շատ են եղել:

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կզգաք, որ ձեր հեղինակությունն աճում է, ավելի ու ավելի շատ մարդկանց է հետաքրքրում ձեր կարծիքը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բոլոր կարևոր հանդիպումներն արժե ծրագրել շաբաթվա առաջին կեսի համար: Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսք լինելու. ձեզ ուշադիր կլսեն, իսկ նրանք, ովքեր նախկինում ինչ-որ հարցում համաձայն չէին ձեզ հետ, կփոխեն իրենց կարծիքը: Վերջին շրջանում սառած հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ձեզ համար յուրահատուկ կարևորության հարցերի հետ: Մինչև չորեքշաբթի ստացած ինֆորմացիան կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել, վերամշակել ապագայի ծրագրերը:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի ինքնուրույն գործողությունների համար: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում պիտի անսովոր մի բանով զբաղվեք, փորձարկումներ անեք, ոտքի վրա ինչ-որ բան հորինեք: Լավ է, եթե ոչ ոք ձեզ չշեղի անտեղի խորհուրդներով: Շատ Ցուլերի այդ հատվածում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը ձեզանից զսպվածություն ու նրբանկատություն է պահանջելու: Դրանք հատկապես կարևոր կլինեն ամենամտերիմների հետ շփվելիս: Բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերելն ավելորդ չի լինի նաև նոր ծանոթների հետ հարաբերություններում: Չի բացառվում՝ այդ օրերին սովորականից ավելի զգայուն ու խոցելի լինեք, այդ իսկ պատճառով նույնիսկ անմեղ նկատողությունները ձեզ վիրավորական կթվան: Ավելի ուշ կհաջողվի հանգիստ զրուցել: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, որ ոչ ոք չէր ուզում ձեզ նեղացնել:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարենպաստ կլինի, հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Դուք աշխատավայրում ձեզ լավ դրսևորելու, բարդ առաջադրանքը կատարելու հնարավորություն կունենաք: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց աջակցությունը թանկ արժե: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթևամիտ մի եղեք: Շաբաթը ցանկացած գործի լուրջ վերաբերմունք է պահանջելու՝ և՛ լավ ծանոթ, և՛ լրիվ նոր գործերին, և՛ նրանց, որոնք առաջին հայացքից հասարակ են թվում: Եթե պատրաստվում եք կարևոր մի բան ստանձնել, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Լավ է այդ մարդկանց հետ նախապես պայմանավորվեք. դա կհեշտացնի և՛ ձեր, և՛ նրանց կյանքը:

Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նկատի ունեցեք դա, եթե այս շաբաթվա համար պատասխանատու հանդիպումներ եք նշանակել: Դրանց արժե լուրջ պատրաստվել: Հույս մի դրեք իմպրովիզներ անելու և իրավիճակի մեջ կողմնորոշվելու ձեր ունակության վրա: Գործնական բանակցությունների գնալիս աշխատեք անթերի տեսք ունենալ. ձեզ հագուստով են դիմավորելու նույնիսկ նրանք, ում հետ նախկինում համագործակցել եք:

Չնայած այս շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, սակայն այն առատաձեռն կլինի նաև հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Սակայն շատ բան ձեր տրամադրությունից է կախված լինելու: Եթե փորձեք ավելի շատ մտածել լավի մասին, ապա անպայման կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին կարող եք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Այդ հատվածը շատ բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարևոր չէ, թե որքան վաղուց եք իրար ճանաչում և արդյոք նախկինում լեզու եք գտել իրար հետ: Դուք բոլորի հետ կկարողանաք պայմանավորվել, ձեր գաղափարները շատերին կհետաքրքրեն, իսկ եթե համախոհների կարիք ունենաք, ապա անպայման կգտնեք նրանց: Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում: Չի բացառվում՝ մտերմանալու առաջին քայլերն անի մեկը, ում վաղուց եք համակրում, իսկ դուք պետք է միայն աջակցեք նրա նախաձեռնությանը:

Ավելի ուշ կգա ուշադրության կենտրոնացում, կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի ժամանակը: Դուք կհասկանաք, թե ինչն եք նախկինում սխալ արել, ձեր նպատակներին հասնելու ավելի հասարակ ու թեթև ուղի կգտնեք: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Այդ հատվածում ամենակարևորը տհաճ ու բարդ առաջադրանքները չհետաձգելն է, այլ առաջին հերթին դրանք լուծելն է:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին դուք սովորականից հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում: Եվ դա օգտակար կլինի. ձեզ ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք կարող են և՛ պիտանի համախոհներ, և՛ լավ ընկերներ դառնալ: Հավանական է գործնական հարաբերությունների սկիզբ: Ժամանակի ընթացքում դրանք կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե դրա դեմ ոչինչ չունենաք:

Պետք կգա բարդ առաջադրանքներն ինքնուրույն լուծելու, լուրջ գործերում ոչ մեկի վրա հույս չդնելու, խորհուրդների չսպասելու ունակությունը: Դուք չեք ուզենա ուրիշներից կախված լինել, և դա թույլ կտա արագ գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել:

Ավելի ուշ պետք է ստվերում մնաք ու մի փոքր սահմանափակեք կապերը: Դուք կզգաք, որ պետք է մենակ մնաք, մտածեք վերջին ժամանակների իրադարձությունների մասին, որոշակիություն մտցնեք ծրագրերում: Դա լավ ժամանակ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Հաջող կլինեն գնումներն ու գործարքները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբի համար կարևոր աշխատանքային հանդիպումներ ու այնպիսի գործեր մի ծրագրեք, որոնցից մենակ գլուխ հանելը բարդ է լինելու: Շրջապատողների հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Բացառություն կլինեն միայն ամենամտերիմները, որոնք ձեզ լավ գիտեն ու սիրում են ձեզ; Նրանց հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, շատ բաների մասին կպայմանավորվեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսներին վերաբերող հարցերում դուք կարող եք մի փոքր թեթևամիտ լինել, այդ իսկ պատճառով հավանական են անհաջող գործարքներ ու գնումներ, ցավալի կորուստներ: Մի փոքր սպասեք: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչպես է լավ վարվել: Հենց այդ ժամանակ էլ կկարողանաք լուծել բոլոր հարցերը:

Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել, արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում բարդ են թվացել: Նոր ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Նրա առաջին կեսին ամեն ինչ հեշտությամբ կտրվի: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, պատասխաններ կգտնեք չափազանց բարդ թվացող հարցերին: Այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Ինտուիցիան կօգնի հասկանալ, թե ինչ կա նոր ծանոթների հոգում, դուք արագ կընկերանաք նրանց հետ: Ժամանակ կմնա հետաքրքիր գործերի համար, չի բացառվում՝ նոր նախասիրություն ձեռք բերեք: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ կաշխատեք նույնիսկ հասարակ գործերին ստեղծագործաբար մոտենալ:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե ուշադիր լինել մանրուքների հանդեպ: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր ծրագրել են խոշոր գնումներ անել, լուրջ գործարքներ կնքել կամ դիմել պետկազմակերպություններին: Ցանկացած փաստաթղթի ձևակերպում ավելի ժամանակատար կլինի, քան սպասում էիք: Բայց լուրջ խնդիրներ հազիվ թե առաջանան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հագեցած կլինի: Արդեն նրա սկզբին ձեզ համար պարզ կդառնա, որ պետք է օգտակար բաներ անեք, իսկ դրա համար ժամանակ շատ չեք ունենալու: Դուք արագ կգործեք, այդ իսկ պատճառով կհասցնեք անել այն ամենն, ինչ ծրագրել էիք և նույնիսկ ավելին: Շաբաթվա առաջին օրերը հրաշալի կլինեն համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Եթե պետք է ինչ-որ մեկին ձեր գաղափարներով հետաքրքրեք, ապա դա անելը հեշտ կլինի: Պատմեք, թե ինչ եք մտածել, պատասխանեք բոլոր հարցերին ու մի կասկածեք, որ ձեզ ամեն հարցում կաջակցեն: Դուք շատերին կկարողանաք օգնել, ուրիշների խնդիրներից ձեզ հեռու չեք պահի: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում շատ բան կսովորեք: Չի բացառվում՝ պետք լինի նոր գործ ստանձնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչից է լավ սկսել. լսեք նրան, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Շաբաթվա վերջին օրերը դրամական մուտքեր են խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար շաբաթ է համախոհներ ու նոր ընկերներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեր հայացքներն ու արժեքները կիսող մարդկանց հետ, արագ փոխադարձ համակրանք կծնվի, շփումները անկաշկանդ ու հաճելի կլինեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Ձեզ հեշտությամբ կսիրահարվեն. ինչ-որ մեկը կարող է լրիվ կորցնել գլուխը:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից խուսափել: Գնումները հաջող կլինեն:

Ավելի ուշ կգա բարդ գործերի համար հարմար ժամանակը: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դրանցից գլուխ հանել: Կողքին կլինեն մարդիկ, որոնք հրաշալի խորհուրդներ կտան, կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են աշխատանքի, ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված հարցերով ուղևորություններ: Դրանք հաջող կանցնեն, եթե ուշադիր լինեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ եղեք նույնիսկ մանրուքներում. հիմա դա կարևոր է: Աշխատեք պահել ավելի վաղ տված խոստումները, հուսախաբ չանել մարդկանց, որոնք ձեզ վրա են հենվել: Եթե դա ձեզ հաջողվի, ապա մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ լեզու կգտնեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են ու մյուսների մեջ միայն թերություններ են նկատում:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի, ինչպես նաև բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու համար: Ձեր գործնական հոտառությունը սուր կլինի, դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու ձեզ ճիշտ կպահեք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Չի բացառվում՝ եկամուտները նկատելիորեն մեծացնելու շանս ունենաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար: Անսովոր ծրագրեր կհայտնվեն: Սկզբում դրանք շրջապատողներին չափազանց համարձակ կթվան, բայց ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ դուք հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Հավանական են պիտանի ծանոթություններ: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, իսկ հետո երկար չեք հանդիպել: Նման կապերը հեշտությամբ կվերականգնվեն, և ձեզ կրկին հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի, կենցաղային խնդիրների լուծման վրա: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը օգնության կարիք ունենա: Աշխատեք չմերժել նրան: Հավանական են խոշոր գնումներ: Ամենայն հավանականությամբ դրանք հաջող կլինեն, ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Հնարավոր են ընտանեկան ուղևորություններ, հանդիպումներ հեռու հարազատների հետ: Չեն բացառվում ամենաթանկ մարդկանց հետ կապված լավ նորությունները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1614 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0