Շաբաթվա աստղագուշակ 09.01 - 15.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1135 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և դրանից անպայման օգուտ կքաղեք: Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն մարդիկ, որոնք նախկինում դրանք չեն նկատել: Չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Սակայն դրանց համաձայնությամբ պատասխանելուց առաջ համոզվեք, որ այլ, ավելի գրավիչ հնարավորություններ չկան: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Ձեր եկամուտները կարող են աճել, եթե շատ թեթևամիտ ու վստահող չլինեք: Այս հատվածը հարմար է լինելու փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվելու, պետկազմակերպություններին դիմելու համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ կշռադատված որոշումներ ընդունելը ձեզ համար դժվար է լինելու: Շատ մեծ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու կամ շատ բան խոստացող մարդկանց հավատալու գայթակղությունը: Հիշեք, որ որքան կարևոր են ձեր ստանձնած գործերը, այնքան հուսալի համախոհներ են ձեզ պետք: Նոր ծանոթները կարող են հուսախաբ անել, բացի այդ, գործողությունների նրանց ծրագիրը կարող է տարբերվել ձերինից: Այնպես որ ուշադիր եղեք ու աշխատեք վերահսկել իրավիճակը: Արդեն շաբաթվա կեսին պարզ կդառնա, որ եկել է ավելի վաղ տված խոստումները կատարելու ժամանակը: Դա հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք, շրջապատողներն էլ կգնահատեն դա: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կօգնեն կյանքի կոչել անսովոր գաղափարները: Հատուկ զգուշություն է պահանջելու միայն ֆինանսների ոլորտը: Շտապողական որոշումները կարող են ծախսերի հանգեցնել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում: Արժե այն սկսել ամենաօգտակար ու կարևոր գործերով: Դուք լավ գլուխ կհանեք դրանցից, եթե չշեղվեք: Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նրանց աջակցությամբ դուք համարյա անհնարինին կհասնեք: Աստղերը բարյացակամ կլինեն այն Երկվորյակների հանդեպ, որոնք զբաղված են ուսմամբ կամ հետազոտական գործունեությամբ, մասնակցում են գիտական միջոցառումներին: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Այդ հատվածը հարմար է լինելու գումարի, գործարքների, գնումների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Չի բացառվում, որ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա. այս շաբաթ աստղերը ձեր հանդեպ բարյացակամ են լինելու, և շատ բան լավ կստացվի: Նոր գործեր սկսելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Դուք խուճապի չեք մատնվի և արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հիշեք, որ մենակ գործելու կարիք չկա. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ աջակցել: Դուք կարող եք նոր համախոհներ գտնել, որոնց հետ կընկերանաք ու միասին բազում հաղթանակներ կտոնեք: Շատ խոստումնալից շաբաթ է սպասվում այն Խեցգետիններին, որոնք զբաղված են ստեղծագործելով: Հաջող գաղափարներ կհայտնվեն, չի բացառվում, որ ոգեշնչվածության նոր աղբյուր գտնեք: Եթե ուզենաք նոր բան սովորել, դա ձեզ մոտ արագ կստացվի: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի գործնական ոլորտում: Ձեզ դրամական մուտքեր են սպասվում, հաջողությամբ կլուծվեն ֆինանսական կամ իրավաբանական հարցերը, որոնց պատճառով լրջորեն անհանգստանում էիք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարդ հարցերը լուծելու բարենպաստ պահը բաց չթողնելու համար արժե վճռական գործել: Ձեզ շատ հարցերում կօգնեն հին համախոհները, հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար օգտակար եղած գործնական կապերը: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկները: Որոշ Առյուծներ շատ շահավետ գործարքներ կկնքեն կամ էլ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Շրջապատողների հետ շփումները համբերատարություն և ինքնատիրապետում են պահանջելու: Նույնիսկ մտերիմները երբեմն կհանեն ձեզ հավասարակշռությունից, կստիպեն հուզվել ու անհանգստանալ: Բայց դուք կպահպանեք բարյացակամ տրամադրվածությունն ու հենց դրանով էլ կխուսափեք վեճերից: Աշխատեք չհոգնել, հատկապես՝ շաբաթվա երկրորդ կեսին. հոգնածության պատճառով տրամադրությունը երկար ժամանակով կփչանա: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզիբը կարող է անհանգիստ լինել: Որոշ Կույսեր ստիպված են լինելու զբաղվել բարդ հարցերի լուծմամբ, և դա նրանց կստիպի հուզվել: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչ ինքնուրույն անեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ են օգնել. դրանք կարող են լինել և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա: Շաբաթվա կեսը կուրախացնի գործնական ոլորտում նոր հնարավորություններով, շանս կընձեռի իրագործել ավելի վաղ մտածածը կամ էլ բարձրանալ կարիերայի սանդուղքով: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: Լավ է չխախտեք ավանդույթներն ու ընդունված կանոնները. դա հազիվ թե դուր գա նրանց, ում հետ պիտի գործ ունենաք: Այս շաբաթ շատ կարևոր կլինի չհոգնելը, ժամանակին հանգստի համար դադարներ վերցնելը: Աշխատեք հետևել օրվա խելամիտ գրաֆիկին. հիմա օրգանիզմը փորձության ենթարկելու ժամանակը չէ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը շատ հաջող ու արդյունավետ կլինի: Եթե այդ հատվածում կենտրոնանաք մասնագիտական հարցերի լուծման վրա, ապա կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, հաղթել հին մրցակիցներին: Պիտանի ծանոթություններ հաստատելու և համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց աջակցությունը թույլ կտա լուծել բարդ առաջադրանքները: Անձնական հարաբերություններն այդ հատվածում երկրորդ պլան կմղվեն: Մտերիմները ձեր ուշադրության պակասը կզգան. հետևեք, որպեսզի դա դժգոհությունների ու վիրավորանքների պատճառ չդառնա: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ են սպասվում: Դուք լավ տպավորություն կթողնեք, շատերը կուզենան մոտիկից ծանոթանալ և ընկերանալ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Հարաբերությունները լավը կլինեն, եթե պատրանքներ չկառուցեք և իրադարձությունները չշտապեցնեք: Լավ մտածված որոշումները ճիշտ կլինեն, իսկ հույզերի ազդեցության տակ արածի կամ ասածի համար հետո զղջալու եք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ շաբաթ է սպասվում: Դուք պիտի կարևոր որոշումներ ընդունեք և ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Դժվար գործեր կհայտնվեն, որոնցից պիտի մենակ գլուխ հանեք: Ցավոք, պայմաններն այնպես են դասավորվելու, որ դուք նույնիսկ չեք կարողանա փորձված համախոհներին դիմել օգնության խնդրանքով: Սակայն դուք համառ ու հնարամիտ կլինեք և կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Չի բացառվում, որ ստիպված լինեք նպատակին արագ հասնելու համար խորամանկության դիմել: Աշխատեք ոչ ոքի չվնասել, հակառակ դեպքում նոր խնդիրների առաջ կկանգնեք: Շաբաթը հարմար կլինի ապագայի ծրագրեր կազմելու համար: Հնարավոր է հասկանաք, որ ձեր առաջնահերթությունները փոխվել են ու պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչը նախկինում կարևոր չի թվացել: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: Նրանց հուշումները թույլ կտան խուսափել սխալներից: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին աշխատեք հաճախ աչքի առաջ լինել, բաց մի թողեք նոր ծանոթություններ հաստատելու հնարավորությունը, հանդիպեք նրանց հետ, ում մասին նախկինում շատ եք լսել: Սա հաջող հատված է լինելու գործնական ու անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մարդիկ ձեզ վրա ուշադրություն կդարձնեն, կհետաքրքրվեն ձեր կարծիքով, շատերը կուզենան ընկերանալ: Ինտուիցիան կհուշի, թե ում կարող եք վստահել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Շաբաթվա կեսին գործեր շատ են լինելու: Չի բացառվում, որ այդ հատվածում ստիպված լինեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, և դուք կփորձեք չմերժել նրանց: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ հետաքրքիր գաղափարներ ու նոր համարձակ ծրագրեր կունենաք: Մտածածն իրագործելու հարցում օգնականներ արագ կգտնվեն: Սակայն կոնկրետ գործողությունների անցնելուց առաջ պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը վառ ու ոգեշնչող կլինի: Շատ Այծեղջյուրներ ոգևորությամբ կստանձնեն նոր գործերն ու արագ դրանցում կհասնեն առաջին հաջողություններին: Հավանական է հաջողությամբ լուծվեն աշխատանքային հարցերը: Եթե նախկինում կոլեգաների, ղեկավարության ու գործընկերների հետ տարաձայնություններ են առաջացել, ապա հիմա կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ու ամեն ինչի մասին պայմանավորվել: Ուշադրություն դարձրեք ձեր ցանկություններին: Չի բացառվում, որ դրանցից մի քանիսը սպասվածից արագ իրականանան. պետք է միայն ձեզ ճիշտ պահեք: Աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են հնարամիտ ու համառ լինել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք հեշտությամբ կհասկանաք և՛ հին ծանոթներին, և՛ նրանց, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ներդաշնակ կլինեն ռոմանտիկ հարաբերությունները, սիրելիի հետ հանդիպումը վառ հույզեր կպարգևի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Նպատակներին հասնելու համար մեծ էներգիա է պետք գալու: Լավ է թեթև հաղթանակների վրա հույս չդնեք, հատկապես եթե զբաղված եք բոլորի համար կարևոր գործով: Համախոհներ գտնելու հնարավորություն կլինի, բայց շրջապատողները հենց ձեզանից են սպասելու և՛ նախաձեռնող լինելը, և՛ ամենալուրջ հարցերը լուծելը: Դրսևորեք առաջատարի ձեր հատկանիշներն ու ձեր կողքին համախոհների թիմ կհավաքեք. նրանց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Հավանական են աշխատանքի, երկարատև համագործակցության առաջարկներ: Որոշակի պատասխան մի տվեք, քանի դեռ համոզված չեք, որ գործ ունեք հուսալի մարդու հետ: Ինչքան շատ ինֆորմացիա հավաքեք, այնքան ինքնավստահ կզգաք ձեզ: Դուք հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնա հին ընկերների հետ: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ճամփորդությունը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը լավը կլինի համախոհների հետ հանդիպելու, ծրագրերը քննարկելու, ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք պիտանի բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որի կարիքը նախկինում շատ ունեիք: Հնարավոր է ձեր ծրագրերը փոխվեն. դուք կհասկանաք, որ պետք է նոր բանի վրա կենտրոնանաք: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա ու չեք խառնի, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: Հավանական են հաջող գնումներ: Որոշ Ձկներ եկամուտները մեծացնելու հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն: Հաճելի հանդիպումներ շատ կլինեն: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք կրկին զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Ամենատպավորվող Ձկները սիրուց գլուխները կորցնելու վտանգի տակ են: |
|