ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 08-14.IV
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1243 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատավայրում ձեզ բարդ շրջան է սպասվելու: Հնարավոր են կոնֆլիկտներ ձեր գաղափարներին հակադրվող կոլեգաների հետ, գործերն էլ կշատանան: Ղեկավար Խոյերի կամ բիզնես ունեցող Խոյերի համար էլ է բարդ ժամանակահատված լինելու: Չեն բացառվում բյուրոկրատական քաշքշուկները, փաստաթղթերում պատահական սխալները: Ուստի պետք է առավելագույն ջանքեր գործադրեք, որ ձեր կողմից ամեն ինչ ճիշտ արվի: Դա ձեզ տհաճ պահերից չի ազատի, բայց կօգնի նվազեցնել լուրջ խնդիրների հավանականությունը:

Ամեն դեպքում դուք կարևոր ինֆորմացիա շատ կստանաք, արժեքավոր եզրահանգումներ կանեք ու կսովորեք մի բան, ինչն անպայման մոտ ժամանակներս պետք կգա: Հանգստություն պահպանեք ու ձեզանից կախված ամեն ինչ արեք: Հավանական է պիտանի խորհուրդ ստանաք ավելի փորձառու մարդկանցից. աշխատեք հետևել դրան: Շաբաթվա վերջին ծագած համարյա բոլոր դժվարություններից կկարողանաք գլուխ հանել: Բացի այդ, կաճի ձեր գրավչությունը, այնպես որ կարող եք անձնական կյանքում հաճելի անակնկալների հույս ունենալ: Ընտանիքի անդամներն էլ անպայման ձեր կողմից կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ մոտ կսկսվի ոգեշնչվածության, ուրիշների զգացմունքները նրբորեն ընկալելու շրջանը: Ինտուիցիան ճիշտ քայլեր կհուշի: Կակտիվանան ստեղծագործ հակումները, նոր գաղափարներ կունենաք, որոնցով կկարողանաք ոգեշնչել շրջապատողներին: Ներդաշնակ կդասավորվեն կոլեգաների և հարազատների հետ հարաբերությունները: Ճիշտ է, չեն բացառվում ձեզ մանիպուլյացիայի ենթարկելու կամ ձեզ իրենց նպատակների համար օգտագործելու փորձերը: Ուստի շաբաթվա սկզբին աշխատեք շփումներին ընտրողաբար մոտենալ, խուսափեք խաբեբա ու խորամանկ մարդկանցից, հեռու մնացեք բամբասանքներից ու դատարկ զրույցներից:

Շաբաթվա կեսից սկսած կգա ապագայի համար խոշոր հենքեր ստեղծելու ժամանակը: Կարող եք կարևոր գործարքներ, երկարաժամկետ պայմանագրեր կնքել: Բիզնեսով զբաղվող Ցուլերը պիտի զբաղվեն իրավաբանական հարցերով, ստուգեն բոլոր փաստաթղթերը: Ընտանիքում էլ ամեն ինչ բարեհաջող կդասավորվի, քննարկումները կառուցողական կանցնեն, մտերիմների հետ շփումները լրացուցիչ էներգիա կտան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը խոստանում է թեթև ու հաջող անցնել: Աշխատավայրում ամեն ինչ պետք եղածի նման կդասավորվի, անհրաժեշտ ինֆորմացիան ժամանակին կստանաք, նույնիսկ ամբիցիոզ ծրագրերը կիրագործվեն: Շատ հավանական է, որ կարողանաք նոր գաղափարներ առաջարկել, որոնք ղեկավարությունն ըստ արժանվույն կգնահատի:

Շաբաթվա կեսին դուք կշարունակեք արագ հասնել ձեր նպատակներին: Մեծ հաճույք կպատճառեն աշխարհիկ միջոցառումները կամ ընկերների հետ հանդիպումները: Ցանկալի է ժամանակ գտնել ավագ հարազատների համար, հատկապես եթե նրանք ազդեցիկ մարդիկ են: Ձեզ կամ կօգնեն առաջընթաց ունենալ գործերում, կամ էլ պարզապես կարևոր ինֆորմացիա կհայտնեն:

Շաբաթվա վերջը կարող է այնքան էլ հաջող չլինել: Դուք նյարդային կլինեք, կենտրոնանալը կդժվարանա: Կենտրոնացեք դրականի վրա, հետևեք օրվա ռեժիմին: Հնարավորինս սահմանափակեք շփումները, ուղևորություններն ու նոր ժամադրությունները. դրանց համար ավելի հարմար շրջան կգա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսների հանդեպ յուրահատուկ ուշադիր եղեք: Խուսափեք չարդարացված ծախսերից, ներդրումների հարցում էլ լավ է ժամանակից առաջ չընկնեք: Մեծ է ուրիշի ազդեցության տակ ընկնելու և հիմարություններ անելու վտանգը, ուստի առաջին հերթին ինքներդ ձեզ լսեք, հաշվի առեք սեփական հետաքրքրությունները, և միայն դրանից հետո համաձայնեք ձեզ արված առաջարկներին: Փոխարենը գործերում դուք շատ նախաձեռնող կլինեք, ինչը կամրապնդի ձեր մասնագիտական հեղինակությունը: Վատ մի զգացեք պնդել ձեր տեսակետը. եթե կարողանաք խելամիտ փաստարկներ բերել, ձեզ հաճույքով կլսեն:

Շաբաթվա կեսին մոտ շատ Խեցգետիններ կուզենան տրվել իրենց թուլություններին: Կարգապահությանն ու առողջ բանականությանն օգնության կանչեք, հակառակ դեպքում ձեր թուլությունները բավարարելը կարող է աշխատավայրում և ընտանիքում տհաճ հետևանքներ ունենալ: Հնարավոր է կարճ ժամանակով սառչեն սիրելիի հետ հարաբերությունները, բայց արդեն շաբաթվա վերջին ձեր զգացմունքները կրկին կծաղկեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական հարցերը հաջողությամբ կլուծվեն, բայց ջանասիրաբար պիտի աշխատեք: Շաբաթվա սկզբին հեշտ չի լինելու աշխատանքային առաջադրանքների վրա կենտրոնանալը, քանի որ ձեզ հաճախ կշեղեն: Բոլոր դեպքերում դուք կապավինեք առողջ բանականությանը, ամեն ինչ կստացվի. դուք կամրապնդեք կապերը կոլեգաների և բիզնես-գործընկերների հետ, որպես մասնագետ կբարելավեք ձեր հեղինակությունը: Չեն բացառվում կապի հետ կապված տեխնիկայի խափանումները, բայց ձեր արդյունավետության վրա դրանք չեն ազդի:

Ընկերական և սիրային հարաբերությունները ձեզ ուժ ու ոգեշնչվածություն կտան: Ընկերները կարող են ազդել ձեր մասնագիտական հաջողության վրա: Իսկ սիրելին կօգնի հանգստի ռեժիմի անցնել ու ազատվել սթրեսից: Շաբաթվա վերջին ընտանիքում որոշ տարաձայնություններ կլինեն: Խուսափեք լուրջ քննարկումներից, հակասական խոստումներ մի տվեք, և ամեն ինչ բարեհաջող կդասավորվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մեծ է մասնագիտական առաջխաղացման կամ բիզնեսում առաջընթացի հավանականությունը: Գործերում հաջողությունը ձեզ թև կտա ու կոգևորի: Բայց ուշադիր եղեք ինքներդ ձեր հանդեպ ու մի ծանրաբեռնվեք, քանի որ ուժերը վերականգնելն էլ շատ կարևոր է լինելու: Հաջողությամբ կլուծվեն հնարավոր բյուրոկրատական ու իրավաբանական հարցերը: Եթե պիտի փաստաթղթեր ձևակերպեք, զբաղվեք դատական գործերով կամ ունեցվածքը ապահովագրեք, ապա շաբաթը հարմար կլինի նման գործերի համար: Ներդրումները նույնպես հաջող կլինեն ու ցանկալի շահույթը կբերեն:

Աշխատանքի վրա կենտրոնանալը լավ գործնական արդյունքներ կտա, բայց կարող է մի փոքր խանգարել անձնական կյանքին: Վտանգ կա ձեր հասցեին անուշադրության համար մեղադրանքներ լսեք: Շատ հնարավոր է, որ այդ դժգոհությունները հիմնավորված լինեն, ուստի մտածեք գործերում տեմպերը թուլացնելու մասին: Շուտով մտերիմների հետ հարաբերություններում խաղաղություն ու ներդաշնակություն կհաստատվի: Շաբաթվա վերջին ուշադիր եղեք, քանի որ կմեծանա վնասվածք ստանալու վտանգը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սառնասրտության ու զսպվածության կարիք է լինելու, քանի որ մանր-մունր տհաճությունները շատ են լինելու: Հավանական են խցանումներ ճանապարհին, մեքենայի խափանում կամ տրանսպորտի հետ կապված այլ դժվարություններ: Այնպես որ, եթե պիտի ինչ-որ տեղ գնաք, ժամանակ ավելի շատ նախատեսեք: Աշխատավայրում շեղել ցանկացողները շատ կլինեն, ձեզ վրա կուզենան բարդել իրենց պարտականությունները կամ բամբասել: Համարձակ մերժեք բոլոր նրանց, ովքեր կփորձեն ձեզ սեփական նպատակների համար օգտագործել: Ավելի ուշ երկարաժամկետ ծրագրեր կառուցելու, նոր պայմանագրեր կնքելու և կարևոր բանակցություններ անցկացնելու համար ավելի բարենպաստ շրջան կգա:

Շաբաթվա կեսից կյանքի բոլոր մարտահրավերներին դիմակայելն ավելի հեշտ կլինի: Բարենպաստ շրջան կգա սովորող կամ որակավորումը բարձրացնող Կշեռքների համար: Մտերիմների հետ հարաբերություններն էլ տարբեր կերպ կդասավորվեն. ոմանց ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ են սպասվում, ոմանց էլ, հակառակը, կհաջողվի հարազատների կողմից հավանության արժանանալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եկել է սեփական կարծիքը պնդելու, նոր գաղափարներն առաջ տանելու, ձեզ որպես մասնագետ ներկայացնելու համար հաջող պահը: Դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել այս ամենում, եթե նրբանկատ ու քաղաքավարի լինեք: Կոլեգաների և ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելը նույնպես հեշտ  կլինի: Մեծ են հին կապերը վերականգնելու շանսերը, ինչն էլ ձեր գործերի վրա դրական կազդի: Միայն թե ավելորդ ինքնաբավության մեջ չընկնեք, քանի որ դա կարող է ձեզ վնասել:

Կոնֆլիկտների հանդեպ հակվածություն ունեցող Կարիճները լավ է անցնեն միապաղաղ գործերին, վերականգնեն հավասարակշռությունը: Ընտանեկան հարաբերություններում էլ հավանական են թյուրըմբռնում և վեճեր առանց տեսանելի պատճառների, բայց շուտով ամեն ինչ կկարգավորվի: Ինչպես աշխատանքային հարցերում, այնպես էլ անձնական կյանքում դուք կկարողանաք բոլոր դժվարությունները հաղթահարել: Շաբաթվա վերջը հանգիստ կանցնի, և այն ձեր գործադրած ջանքերի համար պարգև կբերի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շրջանը սպասվածից ավելի սթրեսային է լինելու: Կարող են անսպասելի փոփոխություններ լինել աշխատավայրում ու բիզնեսում: Անսպասելի խնդիրները ստիպված եք լինելու լուծել ոչ ստանդարտ մեթոդներով: Աղեղնավորների մեծամասնությունը հակված կլինեն իմպուլսիվ արձագանքի, սեփական հույզերը վերահսկելը դժվար կլինի: Աշխատեք բոլոր դեպքերում վերահսկել ձեզ: Որոշ իրադարձություններ տեղի են ունենալու առանց ձեր մասնակցության: Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեր ազդեցության գոտում է, հաշվի առեք օբյեկտիվ գործոնները, և այդժամ կկարողանաք հաջողությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները:

Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան առաջին անգամից չստացվի: Եթե մտերիմների հետ տարաձայնություններ առաջանան, աշխատեք անկեղծ զրուցել ու փոխզիջման հասնել: Ինքնավստահությունն ու հանգստությունը ձեզ շատ պետք կգան, դրանց շնորհիվ կկարողանաք անցնել բոլոր տհաճությունների միջով: Շաբաթվա վերջը հանգստի և վերականգնվելու համար երկար սպասված ժամանակը կտրամադրի ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի շրջան է նոր բան յուրացնելու և քննություններին պատրաստվելու համար: Դուք կկարողանաք բարդ նյութերի մեջ խորանալ, տեղեկատվության մեծ ծավալ մտապահել: Միայն աշխատեք մի քանի գործ միանգամից չստանձնել, հետևողականորեն առաջ շարժվեք, և միայն այդ դեպքում արդյունքները լավը կլինեն: Ստեղծագործող Այծեղջյուրներին տաղանդների բացահայտում, արգասաբերություն ու ոգեշնչվածություն է սպասվում:

Պարտանքների մեջ ընկնելու հավանականություն կա, ուստի ժամանակ առ ժամանակ երկնքից վայր իջեք:
Մեխանիզմների և սուր գործիքների հետ աշխատելիս զգույշ եղեք: Համարյա ողջ շաբաթ վնասվածքներ ստսնալու հավանականությունը սովորականից մեծ է լինելու:

Հետևեք արված ծախսերին, քանի որ ծրագրածից ավելին ծախսելու կամ ի սկզբանե պարտվողական գործի մեջ ներքաշվելու վտանգ կա: Զգոն եղեք, հատկապես նոր ծանոթների հետ շփվելիս. չի բացառվում, որ ձեզ փորձեն խաբել կամ էլ օգտվել ձեր անկեղծությունից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եկել է դեպի սեփական նպատակները ակտիվ քայլ կատարելու ժամանակը: Հավանական է նկատելի մասնագիտական վարպետության աճ, կամ էլ կարևոր պայմանագրեր կկնքեք: Սպորտով զբաղվող Ջրհոսները պիտի ավելի շատ ժամանակ տրամադրեն մարզումներին:

Ձեռքի աշխատանքով զբաղվող կամ բարդ մեխանիզմների հետ աշխատող Ջրհոսների համար էլ խիստ բարենպաստ շրջան կգա: Միայն հիշեք անվտանգության կանոնների մասին, քանի որ վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Ընտանիքի անդամների հետ շփումներում չեն բացառվում վեճերը, սառնությունն ու թյուրըմբռնումը: Ձեզ կարող են մեծ պահանջներ ներկայացնել, բայց դուք ինքներդ էլ անհամբեր կդառնաք մյուսների թուլությունների հանդեպ: Եթե կարողանաք վերահսկել սեփական իմպուլսիվ վարքը, ապա կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ նախկինում ծագած մի քանի խնդիր կկարողանաք միաժամանակ լուծել: Դրանցից գլուխ հանելուց հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Միանգամից նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Դուք առանց կասկածների կանցնեք մտածածն իրագործելուն ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

Համագործակցության մասին հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ դա անել չեք կարողացել: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, այդ իսկ պատճառով շրջապատողները կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգեք ավելի վաղ ծրագրած գործերը մտերիմ մարդու հետ ժամանակ անցկացնելու, նրան ուշադրություն հատկացնելու նպատակով: Հին կապերը վերականգնելու, նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կլինի: Դա հեշտ չի լինի, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1243 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0