ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 08.11 - 14.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1499 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների և ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Ձեր գաղափարները շատերին դուր կգան. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Կպարզվի, որ հին մրցակիցները պատրաստ են ձեր կողմն անցնել ու ամեն հարցում աջակցել ձեզ:

Առավել բարդ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Շրջապատողները ձեզանից դժգոհություններ կունենան, դուք էլ՝ նրանցից: Ամեն ինչ պարզաբանելու համար համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Կպարզվի, որ բանը միայն տեղեկատվության պակասի, անհասկացողության, այլ ոչ թե իրական խնդիրների մեջ է եղել: Այդ հատվածում կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, իսկ ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց հետ հարաբերությունները կշարունակեն լավը մնալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին օրերը բարենպաստ կլինեն: Մի քանի օրվա ընթացքում կհասցնեք շատ բան անել, օրինակ՝ հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց վրա ամիսներ շարունակ աշխատել եք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, այդ թվում՝ պոտենցիալ գործատուների հետ: Ձեր, ձեր ծրագրերի ու ձեռքբերումների մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրի մոտ հետաքրքրություն կառաջանա: Այդ հատվածում սկսվող աշխատանքային հարաբերությունները ժամանակի ընթացքում ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կստանան:

Շաբաթվա երկրորդ կեսը լավ կդասավորվի, եթե չշտապեք: Այդ հատվածը կշռադատված որոշումներ ու լավ մտածված քայլեր է պահանջելու: Մի լսեք նրանց, ովքեր ձեզ շտապելու կոչեր են անում: Այդ հատվածում ստացվող ցանկացած տեղեկատվություն արժե մանրամասն ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Բայց դուք զգոն և ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով ցանկացած խորամանկություն կբացահայտեք ու չեք վստահի նրանց, ովքեր դրան արժանի չեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա առաջին կեսը կարևոր զրույցների ժամանակ կլինի: Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, այն ամենը, ինչ կապված է բիզնեսի, ուսման ու մասնագիտական ծրագրերի հետ: Բայց կարևոր կլինի նաև անձնական գործերի մասին խոսելը: Անցյալի ու ներկայի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու հնարավորություն կա, կհասկանաք, թե ինչու են մարդիկ վարվել այս և ոչ թե այլ կերպ և որ ամենակարևորն է՝ կորոշեք, թե ինչ եք հետո միասին անելու: Հստակությունը թև կտա: Դուք կկարողանաք սարեր շարժել, երբ հասկանաք, թե ինչ եք ուզում և ինչի եք ձգտում:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ, բայց բավական անհանգիստ կլինի: Դուք սովորականից հաճախ պիտի խառնվեք ուրիշների գործերին, երբեմն լուծեք շրջապատողների մոտ առաջացած խնդիրները: Դա ջանքեր կպահանջի, բայց դրանք զուր չեն անցնի: Առաջին հերթին՝ դուք կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին, և երկրորդ՝ շրջապատողների հետ ձեր հարաբերությունները նկատելիորեն կլավանան: Մարդիկ, որոնք նախկինում չեն հասկացել կամ թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե ինչի եք ունակ, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է անսովոր ընկերության սկիզբ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից: Հատկապես նկատելի հաջողությունների կհասնեն այն Խեցգետինները, որոնք մեծ խմբում են աշխատում: Մարդկանց հետ լեզու գտնելու, յուրաքանչյուրի հետաքրքրությունները հաշվի առնելու, ձեզանից տարբերվող մարդկանց մոտեցում գտնելու ունակությունները կօգնեն հասնել վաղուց դրված նպատակներին: Ղեկավարության հետ կարող եք քննարկել ձեր մասնագիտական ապագայի հետ կապված հարցերը: Նման զրույցների շնորհիվ ձեր առաջ հետաքրքիր հեռանկարներ կբացվեն:

Շաբաթը հարմար է պետկազմակերպություններ դիմելու, փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը լուծելու, պաշտոնական հարցումներին պատասխաններ ստանալու համար:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Բայց նրբանկատությունն ու շրջապատողների հետաքրքրությունների հանդեպ հարգանքը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, պահպանել լավ հարաբերություններն ու արագ վերականգնել փոխհասկացողությունը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինքնատիրապետումը հատկապես կարևոր կլինի շաբաթվա սկզբին: Դա այն ժամանակը չէ, երբ կարելի է տրվել պահի ցանկություններին, ասել ու անել այն ամենը, ինչ կծնվի մտքում: Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին: Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք հասնել դրանց. կարևոր կլինի պահը բաց չթողնելը, ցավալի սխալներ չանելը, որոնց պատճառով ջանքերը կարող էին զուր անցնել: Լսեք խորհուրդները, որոնք անպայման օգտակար կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսը հեշտ ու հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը: Նախկինում դրանք շրջապատողներին չափազանց համարձակ, ռիսկային ու անմիտ կթվային: Հիմա բոլորին պարզ կդառնա, որ այդպես չէ, և շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Հավանական են նոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց հետ այդ հատվածում կհանդիպեք, կարող են շուտով ձեր ընկերները և կարևոր գործերում ձեր համախոհները դառնալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Փորձեք գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից: Այս շաբաթ դժվարությամբ կհասկանաք, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, ինչն է ազդում ձեր մտքերի վրա, ինչու են ձեզ երբեմն խոցում շրջապատողների նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները: Դատարկ բաների պատճառով ապրումները հոգնեցնող կլինեն, դրանց վերջ տալով՝ ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք, կհասկանաք՝ ինչ անել հետո և շուտով կգտնեք մտածածը կյանքի կոչելու ձևը:

Շաբաթվա առաջին կեսը հազիվ թե արդյունավետ լինի. չափազանց շատ ժամանակ և ուժեր կխլեն մանր-մունր գործերը, աննշան հարցերի լուծումը: Փոխարենը երկրորդ կեսին կկարողանաք կենտրոնանալ կարևոր բաների վրա, կգտնեք լուրջ գործը մեռյալ կետից շարժելու ձևը: Հենց այդ շրջանը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ գործնական հետաքրքրություններով եք կապված:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բարենպաստ ու հաջող շաբաթ է սպասվում: Այն հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Չի կարելի ասել, որ ամեն ինչ ինքնուրույն լավ կդասավորվի, դուք պիտի որոշ ջանքեր գործադրեք: Բայց արդյունքը լավը կլինի: Դուք կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում, ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Օգտակար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելը. ձեր գաղափարներն աջակցություն կստանան, ձեզ կօգնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Դա ձեզ կուրախացնի, քանի որ պիտի իսկապես հետաքրքիր բանով զբաղվեք, բացի այդ, ցույց կտաք, թե ինչի եք ունակ, ինչ փայլուն արդյունքների կարող եք հասնել, եթե ձեզ ոչ ոք չխանգարի: Հավանական են աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները: Չի բացառվում արագ մասնագիտական աճը:

Գործեր շատ կլինեն, բայց դուք բոլոր դեպքերում մտերիմների հետ շփվելու, թանկ մարդկանց ուշադրություն հատկացնելու համար ժամանակ կգտնեք: Շաբաթվա վերջին բոլորի համար կարևոր բաները քննարկելու հնարավորություն կլինի: Նման զրույցից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած շաբաթ է: Լրիվ անսպասելի, զարմանալի իրադարձություններ տեղի կունենան: Հաճախ դրանք ձեր արարքների հետևանքները կլինեն: Ձեր անսովոր գաղափարները, համարձակ ծրագրերը, որոնք կուզենաք անհապաղ իրագործել, կգրավեն շրջապատողներին, և մեկ պատահական զրույցը կարող է լուրջ ու գրավիչ նախագծի սկիզբ դառնալ, իսկ կարճատև հանդիպումը՝ մեծ փոփոխությունների մեկնարկ:

Իրադարձություններն արագ կզարգանան, և դա ձեզ ավելի շատ դուր կգա. տեղում դոփելու, նույն բանի շուրջ երկար մտորելու, աննշան բաները անընդհատ քննարկելու հնարավորություն չի լինի: Պիտի առաջ շարժվեք, շատ բան սովորեք, աշխատեք ամեն րոպեն օգտավետ անցկացնել: Նման ռեժիմը հիմա հարմար կլինի ձեզ: Դուք ո՛չ նյարդայնություն կզգաք, ո՛չ հոգնածություն:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Ե՛վ գործնական, և՛ ռոմանտիկ, և՛ ընկերական նոր հարաբերությունները հեշտ կսկսվեն և արագ լուրջ բնույթ կստանան: Եվ դա նույնպես ձեր սրտով կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան: Դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում, հաջողության հասնել մի գործում, որը շրջապատողները համարյա անհույս էին համարում: Շատերն ուշադիր կհետևեն ձեզ. բարդ խնդիրների լուծմանը ձեր մոտեցումը հետաքրքրություն կառաջացնի, պարզ կդառնա, որ ձեզանից կարելի է շատ բան սովորել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում փորձում էին պայքարել ձեր դեմ, կհասկանան, որ համագործակցելն ավելի շահեկան ու անվտանգ է և կուզենան ձեր կողմն անցնել:

Շատ Աղեղնավորների համար շաբաթը կապված կլինի արդարությունը վերականգնելու, արժանի պարգևը ստանալու հետ: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

Բարենպաստ շաբաթ է ցանկացած տեսակի հարաբերություն սկսելու համար: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի, և դա շատ բան կհեշտացնի, կօգնի գլուխ հանել բարդ բաներից, խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե այս շաբաթվա համար կարևոր գործեր եք ծրագրել, արժե նկատի ունենալ, որ հաջողության հասնելը սպասվածից բարդ է լինելու: Երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք: Համառությունը կարևոր կլինի, բայց խելամտությունն էլ պակաս կարևոր չի լինի: Երբեմն իրավիճակներ կլինեն, երբ ավելի շահեկան կլինի նահանջելը, մեկ այլ բանի անցնելը, ավելի նպաստավոր պահի սպասելը: Չափազանց համառ մի եղեք ու լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց կյանքի ռազմավարությունը և նպատակին հասնելու եղանակները տարբերվում են ձերինից:

Զգուշություն է անհրաժեշտ գործնական և անձնական հարաբերություններում: Հիմա շատերը կուզենան համագործակցել կամ ընկերանալ ձեզ հետ, ինչ-որ բան կառաջարկեն, կփորձեն հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով: Բայց ոչ բոլորին կարելի է վստահել: Հատկապես կարևոր կլինի ժամանակին զգուշանալը, երբ գործ ունենաք մի մարդու հետ, որի կասկածելի հեղինակությունը կարող է փչացնել ձերը:

Աշխատեք չծանրաբեռնվել: Այս շաբաթ շատ կարևոր կլինի այնպիսի բաների համար ժամանակ գտնելը, որոնք ձեզ ուրախացնում և ոգեշնչում են, օգնում են կյանքին մեծ լավատեսությամբ նայել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Որոշումների հարցում մի շտապեք: Եթե դրանք առանց երկար մտածելու ոտքի վրա ընդունեք, կարող եք բարդ իրավիճակում հայտնվել: Այս շաբաթ շատ Ջրհոսների համար օգտակար կլինի ուրիշի փորձը: Այնպես որ՝ աշխատեք ավելի շատ խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց վստահում եք, վատ մի զգացեք պատմել ձեր ապրումների ու կասկածների մասին: Չի բացառվում՝ ձեզ օգնեն ելք գտնել բարդ իրավիճակից կամ հուշեն, թե ինչպես կարող եք լուծել հին խնդիրը:

Կհաջողվի արագ գլուխ հանել կուտակված մանր-մունր գործերից, որպեսզի հետո կենտրոնանաք իսկապես կարևոր առաջադրանքի վրա: Կարող եք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել: Դրանք աննկատ չեն մնա, շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք:

Եթե շաբաթվա առաջին կեսին գործեր ու հոգսեր շատ են լինելու, ապա երկրորդը հետաքրքիր ու ոգեշնչող կանցնի: Այն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց սիրում եք նրանց անսահման երևակայության և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է, որը շատ հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք և՛ վաղուց ծանոթ, և՛ լրիվ նոր խնդիրներից: Ինտուիցիան կօգնի ձեզ աշխատանքի և ուսման մեջ, նրա շնորհիվ արագ պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, այդ թվում՝ նրանց, որոնք շրջապատողներին փակուղու առաջ էին կանգնեցրել:

Հավանական են նոր ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից: Որոշ Ձկներ նոր գործընկերներ կգտնեն, մյուսներն էլ՝ մարդկանց, որոնք կուզենան ֆինանսապես աջակցել իրենց համարձակ գաղափարների իրագործմանը:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Դուք գլուխ կհանեք շրջապատողներից  ունեցած ձեր ակնկալիքներից, հրաժեշտ կտաք պատրանքներին, որոնք խանգարում էին իսկապես հասկանալ ձեր կողքին գտնվող մարդկանց: Նախկինում ձեզ շատ վշտացնող տարաձայնությունները կմնան անցյալում: Ամենաթանկ մարդուն դուք առանց խոսքերի կհասկանաք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1499 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0