ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 08.08 - 14.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1239 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին շրջապատողների հետ շփումները համբերատարություն են պահանջելու: Ոչ բոլորը ձեզ միանգամից ճիշտ կհասկանան, հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, անիմաստ վեճեր, հիմար վիրավորանքներ: Այդ հատվածում չարժե քննարկել լուրջ հարցերը, քանի որ բոլոր դեպքերում պայմանավորվել հազիվ թե հաջողվի. այդ հարցերին ավելի ուշ էլի անդրադառնալու եք:

Նշված հատվածը հարմար կլինի ինքնուրույն բարդ գործեր ստանձնելու և այն առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու համար, որոնցից կարող եք առանց աջակցության և ուրիշների խորհուրդների գլուխ հանել:

Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այն հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, այդ թվում՝ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Ե՛վ աշխատանքային, և՛ անձնական հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, եթե նախաձեռնող լինեք, առաջին քայլն անեք:

Կարևոր կլինի չհոգնելը: Այդ հատվածում էներգիան սովորականից քիչ կլինի: Այնպես որ՝ ժամանակ գտեք պասիվ հանգստի համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին օրերը հետաքրքիր կանցնեն: Դուք ուշադիր ու հնարամիտ կլինեք, կմտածեք մի բան, որը հազիվ թե մեկ ուրիշի մտքով անցներ: Հիմա ինչ-որ մեկին անհասկանալի թվացող ծրագրերը անպայման կկարողանաք իրագործել, այնպես որ՝ շատ մի լսեք նրանց, ովքեր վատատեսորեն են տրամադրված:

Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը: Սա հարմար ժամանակ է լինելու նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու, համագործակցության մասին բանակցություններ վարելու, ձեր տաղանդները կիրառելու նոր հնարավորություններ փնտրելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ:

Շաբաթվա երկրորդ կեսին իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան, բայց տեղի ունեցողը նախկինի նման կուրախացնի: Այդ հատվածը կուրախացնի հատկապես այն Ցուլերին, որոնք մեծ ուշադրություն են դարձնում ընտանեկան գործերին: Նրանք օգտակար շատ բաներ կանեն մտերիմների համար:

Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես՝ ժամանցային բնույթի: Հարմար ժամանակ է լինելու միջավայրն ուսումնասիրելու, նոր ու գեղատեսիլ երթուղիներ փնտրելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, ֆանտազիաներով չտարվելը, զուր հույսերից խուսափելը: Իրատես եղեք, և դա ձեզ կազատի սխալներից, հիասթափություններից ու պարզապես տհաճ պահերից: Արժե զգույշ լինել այն մարդկանց հետ, որոնք հեշտությամբ են խոստումներ տալիս, շատ են փորձում շահել ձեր համակրանքն ու վստահությունը: Նոր ծանոթները կարող են լավ տպավորություն թողնել, բայց պետք է ուշադիր հետևեք նրանց:

Շաբաթվա երկրորդ կեսը լավը կլինի կարևոր գործերն անելու, մասնագիտական և անձնական բնույթի կարևոր գործերով զբաղվելու համար: Դուք չեք շտապի, հույզերին չեք տրվի, այդ իսկ պատճառով ոչ միանշանակ իրավիճակում ձեզ միակ ճիշտ ձևով կպահեք: Նշված հատվածը բարենպաստ կլինի բարդ, մասշտաբային ու երկարաժամկետ ծրագիր ստանձնելու համար: Սկսածը կիսատ թողնել հաստատ չեք ուզենա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում կարող եք գործնական բանակցություններ ծրագրել. դուք հեշտությամբ ձեր գաղափարներով կհետաքրքրեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ամեն ինչ սրերով են ընդունում: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Նշված շրջանը լավը կլինի փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, որոնց հստակ որոշված նպատակով կմեկնեք:

Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Հավանական են դրական փոփոխություններ, ընդ որում՝ հաճախ պայմաններն այնպես կդասավորվեն, որ ստիպված չեք լինի նախաձեռնող լինել կամ հատուկ ինչ-որ բան անել: Պարզապես հետևեք ինտուիցիայի հուշումներին և օգտվեք այն հնարավորություններից, որոնք կբացվեն ձեր առաջ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հաջող զուգադիպություններով: Այդ հատվածը դուր կգա այն Առյուծներին, որոնք չեն վախենում բարդ գործերից ու պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Շատ նախաձեռնություններ հաջող կլինեն, դուք փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և դրանից մեծ օգուտ կքաղեք: Ձեր անսովոր գաղափարները շատերին դուր կգան, դուք օգնականներ կգտնեք, որոնց հետ շուտով կընկերանաք:

Շաբաթվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք աշխատանքի վրա. նոր առաջադրանքներ կհայտնվեն, և նրանից, թե ինչպես դրանցից գլուխ կհանեք, կախված կլինի ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հավանական են համագործակցության գրավիչ առաջարկներ, որոշ Առյուծներ կկարողանան կենտրոնանալ նրա վրա, ինչը նրանց նախկինում յուրահատուկ հետաքրքիր էր թվում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառությունն ու նպատակասլացությունը շատ կարևոր կլինեն շաբաթվա սկզբին: Հենց դրանց շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Կփոխվի ձեր վերաբերմունքը շատ հին գաղափարների ու ծրագրերի հանդեպ, պարզ կդառնա, թե ինչով է պետք զբաղվել հիմա, իսկ ինչը կարելի է հանգիստ հետաձգել: Կարևոր կլինի առողջ բանականությամբ ղեկավարվելն ու ինտուիցիայի հուշումները լսելը: Ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք լավագույն մտադրություններով տան:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Արդյունավետ կլինի աշխատանքային ցանկացած հարցի քննարկում, կհարթվեն նախկինում լարված հարաբերությունները: Անսպասելի կիրառում կգտնվի ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Տանը հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր բարդ, հոգնեցնող ու հատուկ ուշադրություն պահանջող գործերն արժե ստանձնել շաբաթվա սկզբին: Առաջին հերթին՝ այդպես ավելի հեշտ գլուխ կհանեք դրանցից, երկրորդ՝ այդ հատվածում ավելի շատ էներգիա կունենաք: Սկսածը կիսատ թողնել չեք ուզենա, եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան. դուք չեք նահանջի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Ձեր նպատակասլացությունը դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դուք չեք ձանձրանա ու չեք շեղվի, ուստի սխալներ էլ չեք անի: Ժամանակ կմնա մտերիմների հետ շփվելու, ընտանեկան հանգստի համար: Հրաշալի կանցնեն ուղևորությունները, եթե ընկերները ձեզ միանան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը լավ կսկսվի: Նրա առաջին օրերին շատ բան կարող եք անել: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, օգտվել անսովոր մեթոդներից: Դուք նախանձելի հնարամտություն կդրսևորեք, կմտածեք մի բան, ինչը հազիվ թե մեկ ուրիշի մտքին գար: Նշված հատվածը շատ բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Այն հարմար կլինի նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվելու, պետկազմակերպություններ դիմելու, իրավաբանական հարցերը լուծելու համար:

Ավելի ուշ կգա գործնական բանակցությունների, կարևոր հարցերի քննարկման, հասարակական միջոցառումներին մասնակցության համար բարենպաստ շրջանը: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա շատ օգտակար կլինի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դրանցից մեկը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Շաբաթվա վերջին օրերը ընտանիքում հաճելի իրադարձություններ են խոստանում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք շատ բանի կհասնեք: Աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել. սկսեք ամենակարևորից: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ աշխատանքային խնդիրներից, կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Կնքված գործարքները շահեկան կլինեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Սակայն այստեղ կարևոր կլինի չշտապելը, թողեք թող իրադարձություններն իրենց հունով զարգանան: Նախաձեռնող եղեք միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ դա տեղին է:

Շաբաթվա առաջին կեսը հաջող կլինի, իսկ երկրորդին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Դա առաջին հերթին կանդրադառնա ձեր տրամադրության վրա: Դուք սովորականից շատ կհուզվեք, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Խուսափեք գերհոգնածությունից ու մի մոռացեք ինքներդ ձեզ ուրախացնելու մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ լարված պահեր շատ կլինեն, անսպասելի իրադարձություններ՝ նույնպես: Բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, ճիշտ որոշումներ ընդունել, չտրվել պրովոկացիաներին: Ձեր խորհուրդները շատ պետք կգան մտերիմներին. դրանք կօգնեն խուսափել չմտածված արարքներից, սխալներ էլ չանել:

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Այդ հատվածում անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, բայց դուք ձեր հին ծրագրերից էլ չեք ուզենա հրաժարվել: Պիտի արագ գործեք, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, նույնիսկ ծրագրածից ավելին կհասցնեք:

Շաբաթվա երկրորդ կեսը լավը կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն կհուշի՝ ինչպես է լավ գործել ու ինչ ձեռնարկել:

Շաբաթվա վերջին օրերին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Արժե շեղվել հոգսերից, փոխել պայմանները: Շատ ուղևորություններ հաջող կանցնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հագեցած ու հաճելի կլինի: Դա լավ ժամանակ կլինի գնումների և գործարքների, ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են մեծ եկամուտ խոստացող առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք դրանց համաձայնել: Կուրախացնեն հեռվից ստացված լուրերը, որոշ Ջրհոսներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց մասին վերջերս անհանգստանում էին: Կարող եք փորձել վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Մեծ է հավանականությունը, որ դա ձեզ մոտ կստացվի:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Գործեր այդ հատվածում շատ կունենաք, և միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Լավ է ամեն հարցում սեփական ուժերին ապավինեք: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Ցանկացած պատասխանատու որոշում արժե ինքնուրույն ընդունել: Ուրիշների խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը բարդ կլինի: Վեճեր ու տարաձայնություններ այդ հատվածում սովորականից շատ կլինեն: Դուք կփորձեք հարթել սուր անկյուններն ու լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, բայց դա ջանքեր կպահանջի: Աշխատեք նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ձեր չմտածված նկատողությունները կարող են խոցել նրանց:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կզբաղեցնեն ոչ միայն դժվարություններն ու ծագած խնդիրները, այլև նոր հնարավորությունները, որոնք անպայման կբացվեն ձեր առաջ:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր համախոհներ փնտրելու համար: Այդ հատվածը հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Սիրահարված Ձկներին հաճելի անակնկալներ են սպասվում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1239 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0