ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 08.07 - 14.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2056 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհարթ ու լարված շաբաթ է: Իրավիճակը վերահսկել միշտ չի ստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք փոխել պլաններն ու հարմարվել պայմաններին: Հաճախ միայնակ կմնաք ձեր խնդիրների հետ. աջակցելուց կհրաժարվեն նույնիսկ նրանք, ովքեր խոստացել էին:

Հուզական վիճակն անկայուն կլինի: Սովորականից հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, կբարկանաք ու ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու: Շփումների հարցում զգույշ եղեք. հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են քննադատել, շեղում են ձեզ, փչացնում են ձեր տրամադրությունը:

Պրովոկացիաներին չտրվելը բարդ կլինի, բայց որոշ Խոյերի դա կհաջողվի անել: Եթե ինքնատիրապետումն ու կենսափորձը բավական չեն, աշխատեք որոշումների հարցում չշտապել, իսկ բարդ իրավիճակներում խորհուրդների խնդրանքով դիմեք նրանց, ում վստահում եք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Բազմաթիվ փոքրիկ գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան, դրանցից մի քանիսը չեք ուզենա անել: Բայց ինչքան շուտ ամեն ինչից գլուխ հանեք, այնքան արագ կկարողանաք իսկապես հետաքրքիր բանով զբաղվել: Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ համագործակցության, համատեղ նախագծերի առաջարկներ: Դրանց համաձայնել արժե, եթե պատրաստ եք արագ նորը սովորել ու ընդունել ուրիշի հեղինակությունը: Որոշ ժամանակ է պետք, մինչև շրջապատողները կսկսեն լսել ձեր կարծիքը:

Շաբաթվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ կայուն ու հանգիստ կլինի: Կհաջողվի ներդաշնակություն մտցնել աշխատանքի ու անձնական կյանքի միջև, բավականաչափ ժամանակ կունենաք ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ. պայմանների փոփոխությունը ձեզ կուրախացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Դա հատկապես կվշտացնի շաբաթվա սկզբին, երբ հասկացողության, աջակցության ու հավանության կարիք կզգաք: Դրանք ստանալը հեշտ չի լինի, փոխարենը ձեր հասցեին քննադատություն հաճախ կհնչի: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել ու մի արդարացեք, քանի դեռ չեք զգում, որ ձեզ պատրաստ են լսել:

Պետք չէ անհանգստանալ աշխատանքային ձգձգումների պատճառով: Հիմա դրանք շատ հավանական են, բայց լուրջ տհաճ հետևանքներ չեն ունենա: Ձեզ համար գլխավորը հետևել, որ ամենակարևոր գործերը ժամանակին արվեն, մնացածը կարող եք պարզապես հետաձգել: Հնարավոր են դժվարություններ ուսման մեջ, ձեզ համար դժվար կլինի ինֆորմացիան մտապահելն ու վերլուծելը:

Կուրախացնեն շաբաթվա վերջին օրերը: Դրանք հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինեն: Բացի այդ, հնարավոր են հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև՝ լավ նորություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենակարևոր գործերը պլանավորեք շաբաթվա առաջին կեսի համար: Դա վերաբերում է նաև հանդիպումներին, որոնցից շատ բան կախված կլինի: Առաջին հերթին՝ պայմանները բարենպաստ կլինեն, երկրորդ՝ կենտրոնանալը հեշտ կլինի և երրորդ՝ ձեր ճանապարհին կանգնել ցանկացողներ քիչ կլինեն:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է նաև պլաններ կազմելու ու դրանք քննարկելու համար: Կարող եք դրանք քննարկել համախոհների հետ, բայց ավելի լավ է վստահեք սեփական առողջ բանականությանը, քան ուրիշների խորհուրդներին:

Շաբաթվա երկրորդ կեսը տարօրինակ զուգադիպություններով ու պատահարներով, փոքրիկ թյուրիմացություններով լի կլինի: Չեն բացառվում վեճերը, ընդ որում՝ դրանք կսկսվեն դատարկ բանից ու ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

Շաբաթվա վերջին հույզերը լարված կլինեն: Փորձեք պահպանել հոգեկան հավասարակշռությունը:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը կարող է բավականին բարդ ու լարված լինել հատկապես նրանց համար, ովքեր իրենց առաջ մասշտաբային նպատակներ են դրել: Այդ հատվածում հույս պետք է դնեք միայն սեփական ուժերի վրա: Հնարավոր է, ինչ-որ մեկն օգնություն առաջարկի, բայց դա ամենևին չի նշանակում, որ այն կհաջողվի ստանալ:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփվելու համար: Այն հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, լավ գաղափարներ կունենաք:

Շաբաթվա վերջը հանգիստ ու ներդաշնակ կլինի: Հարմար ժամանակ է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրներն ու օգնել մտերիմներին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվար է լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Շաբաթվա իրադարձությունները կհիշեցնեն հին սխալների մասին ու ամեն ինչ կանեք դրանք չկրկնելու համար: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեր ամենամտերիմ ընկերները համարել: Որոշ Կույսեր իրենց լրիվ միայնակ կզգան, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի, եթե դրա համար ջանքեր գործադրեք:

Նույնիսկ առօրյա աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի: Ամենաշատ դժվարությունները կծագեն այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ: Ձեզ համար ավելի հեշտ կլինի միանման, լավ ծանոթ խնդիրները լուծելը, քան ինչ-որ նոր բան մտածելը:

Հնարավոր են աննշան, բայց ցավալի ֆինանսական խնդիրներ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու ձեզ զրկել զվարճանքներից ու ցանկալի գնումներից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ շաբաթ է հատկապես նրանց համար, ովքեր սովոր չեն լսել ուրիշի կարծիքն ու փորձում են ցանկացած վեճից հաղթող դուրս գալ: Ուժեղ մրցակիցներ կհայտնվեն, որոնց հաղթելը դժվար կլինի: Աշխատեք մտածել ձեր ամեն քայլը: Հանգիստ գործելով՝ կկարողանաք այնպիսի սխալներ չանել, որոնց համար հետո կզղջայիք:

Հատկապես լարված կլինի շաբաթվա կեսը: Այդ ժամանակ շատ բան դուրս կգա վերահսկողությունից ու ձեզ լրիվ շփոթված կզգաք: Այստեղ պետք է լսել ինտուիցիայի հուշումները. ոչինչ ու ոչ մի բան ավելի ճիշտ չի հուշի նպատակին տանող ճամփան, քան այն:

Աշխատեք խուսափել մտերիմների հետ վեճերից. հիմա կարևոր է լավ հարաբերություններ պահպանելը: Ցանկացած տարաձայնություն կխանգարի փոխհասկացողությանը, կստիպի, որ ձեզ համար թանկ մարդիկ հուզվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը չի կարելի անամպ անվանել, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի: Իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր ոլորտներում հաջողությունների հասնելու շանս ունեք: Սակայն պետք է միայն մի բանի վրա կենտրոնանաք, և որքան շուտ որոշեք առաջնահերթությունները, այնքան լավ:

Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին ու նախագծերին, հիշել նրա մասին, ինչով ավելի վաղ եք զբաղվել: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կա, բայց մտածեք՝ արդյոք դրա կարիքն ունեք. չի բացառվում՝ արդյունքում խնդիրներ ծագեն:

Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: Զգացմունքներն արագ կարթնանան, չեք կարողանա վերահսկել դրանք: Աշխատեք խելամիտ լինել. առողջ բանականությունը ձեզ հետ կպահի այնպիսի արարքներից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Ողջ շաբաթվա ընթացքում պետք է ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Շրջապատողները ձեզանից շատ բան կակնկալեն ու վատ չեն զգա հիշեցնել այդ մասին: Բայց ձեզ համար կարևոր կլինի ոչ թե ուրիշների հույսերն արդարացնելը, այլ սեփական նպատակներին հասնելը: Կոնֆլիկտներից խուսափելու համար ստիպված եք լինելու փոխզիջումային տարբերակներ փնտրել, իսկ դա շատ կհոգնեցնի:

Զգուշությունը շատ կարևոր կլինի գումարին վերաբերող հարցերում: Հաճախ շռայլող ու թեթևամիտ կլինեք, ոչ մի բանում չեք ուզենա սահմանափակել ո՛չ ձեզ, ո՛չ էլ ձեզ համար թանկ մարդուն: Բայց հիմա արժե խնայող լինել, հնարավորինս նվազեցնել ծախսերն ու հրաժարվել ռիսկային գործարքներից:

Շատ գործեր կարող են ձգձգվել: Հաճախ ոչ մի կերպ չեք կարող ազդել դրա վրա. ամեն ինչ կախված կլինի կա՛մ այլ մարդկանցից, կա՛մ պայմաններից: Աշխատեք նման պահերին չկորցնել հավասարակշռությունը: Եթե սկսեք նյարդայնանալ, դրանից կփորձեն օգտվել թշնամիները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հակասական, բայց նույնքան հետաքրքիր ու գրավիչ կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածը լի կլինի տարօրինակ զուգադիպություններով ու իրադարձություններով, որոնք ոչ ոք չէր սպասում: Անպայման կգտնեք իրավիճակը փոխելու ձևը, բայց ոչ միանգամից: Այնպես որ՝ հետևեք տեղի ունեցողին, մտածեք ու սպասեք հարմար պահին:

Շաբաթվա կեսը նոր հնարավորություններ կբացի: Գործեր կհայտնվեն, որոնք ձեզ իսկապես կհետաքրքրեն: Այդ հատվածում չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, բայց մարդկանց մասին ձեր առաջին տպավորությունը ճիշտ չի լինի:

Շաբաթը հանգիստ կվերջանա: Նրա վերջին օրերն այնքան էլ արդյունավետ չեն լինի, բայց հաճելի կանցնեն: Լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել: Հանգստացեք, հանդիպեք ընկերներին. դա կօգնի վերականգնել ուժերը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճախ դատարկ բաների պատճառով կհուզվեք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Շաբաթվա առաջին կեսը այդ իմաստով առավել բարդ կլինի: Կուտակված գործերի բեռը շատ մեծ կթվա, բայց դուք կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը: Ձեզ կօգնեն հին ծանոթները, բայց պետք է հետևեք, որ ձեր խնդրանքները պետք եղածի նման արվեն:

Աշխատավայրում թյուրիմացություններից ու կոլեգաների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Երբեմն կթվա, որ շրջապատողները հատուկ են բարկացնում ձեզ, բայց դա այդպես չէ: Լավ է խուսափել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր հեշտությամբ հանում են ձեզ հավասարակշռությունից: Հիմա ձեզ համար դժվար կլինի նրանց վատ ազդեցությանը դիմակայելը:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ: Ինչ-որ բան գնելուց առաջ մի քանի անգամ մտածեք. շտապելով արված գնումները հազիվ թե հաջող լինեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա մեծ մասը կանցնի հոգսերի ու գործերի մեջ: Պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով, որոնք դժվարությամբ կտրվեն: Հեշտ հաղթանակների վրա հույս դնելը սխալ կլինի, նույնիսկ այն ոլորտներում, որտեղ ձեզ վստահ եք զգում ու կարող եք ապավինել ձեր փորձին: Բանն այն է, որ հիմա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եթե պատրաստ եք անակնկալների ու ունակ եք արագ կենտրոնանալ, ապա կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը:

Պատրաստ եղեք նորը սովորել, այդ թվում՝ նաև նրանցից, որոնց փորձը ձերինից քիչ է: Հիմա օգտակար ինֆորմացիայով կկիսվեն նույնիսկ այն մարդիկ, որոնց մեկ ուրիշ ժամանակ չէիք լսի, այնպես որ՝ ուշադիր եղեք: Նրանք, որոնց նախկինում չէիք վստահում, հիմա ճշմարտությունը կասեն, այնպես որ՝ նրանց խոսքերն ականջի հետև մի գցեք:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ձեզ կհաջողվի հաղթահարել մտերիմների հետ տարաձայնություններն ու պայմանավորվել բոլորի համար կարևոր բաների մասին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2056 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5