Շաբաթվա աստղագուշակ 08.06 - 14.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2455 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ է համագործակցելու համար: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին, օգնել հասնելու նպատակին: Դուք կգրավեք մարդկանց, կձգեք դեպի ձեզ, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին: Հիմա կարևոր է շրջապատողների բարությունը չչարաշահելը: Փնտրեք այն մարդկանց շնորհակալություն հայտնելու ձևը, որոնք ինչ-որ բան են արել ձեզ համար, ուրախացրեք նրանց, ովքեր բարձրացնում են ձեր տրամադրությունը: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից արդյունավետ կլինի: Հենց այն հնարավորություն կտա ավարտին հասցնել այն գործերը, որոնցից երկար ժամանակ չէիք կարողանում գլուխ հանել: Պարզ կդառնա՝ ինչպես իրագործել հին ծրագրերը, ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում: Դուք կփորձեք ոչ մի րոպե զուր չվատնել: Սակայն հանգստի մասին մոռանալ էլ պետք չէ: Այն հատկապես կարևոր կլինի շաբաթվա վերջին օրերին, երբ կուտակված հոգնածությունը կարող է ինքնազգացողության ու տրամադրության վատացման պատճառ դառնալ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթն իրադարձություններով հագեցած կլինի, ընդ որում՝ հաճելի իրադարձություններն ավելի շատ կլինեն, քան նրանք, որոնք կարող էին ստիպել ձեզ հուզվել կամ տխրել: Ինչ էլ պատահի, դուք չեք կորցնի լավատեսությունն ու չեք հրաժարվի մտածածից: Շրջապատողներին հաջողության հանդեպ նման վստահությունը հասկանալի չի լինի, բայց իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ դուք ճիշտ էիք, իսկ ձեզ քննադատողները սխալվում էին: Աշխատանքն ու նոր խնդիրները կշատանան, ամեն ինչ հասցնելու համար պետք է արագ գործեք: Միաժամանակ նոր նախասիրություններ, ստեղծագործ նպատակներ կհայտնվեն, որոնց կուզենաք անհապաղ հասնել: Առաջնահերթությունները ճիշտ դնել ամեն անգամ չի հաջողվի, բայց երբեմն ծագած խառնաշփոթը չի հուսահատեցնի ձեզ: Անձնական հարաբերություններում դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե նախաձեռնող լինեք: Բոլոր Ցուլերի համար չէ, որ դա հեշտ կլինի, բայց եթե ձեր մեջ ուժ գտնեք առաջին քայլն անելու համար, չեք զղջա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա իրադարձություններին փորձեք փիլիսոփայորեն մոտենալ: Հիմա դա հեշտ չի լինի, բայց բոլոր դեպքերում ձեր ուժերի սահմաններում կլինի: Հազիվ թե իրադարձությունները սպասվածի նման զարգանան, բոլոր ծրագրերը իրագործել էլ չի ստացվի: Դա շատ Երկվորյակների կվշտացնի, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը ձեռքերը վայր չի դնի ու ճիշտ կվարվի: Հիմա բոլոր գործերը ձեզանից մեծ ջանքեր կպահանջեն: Երբեմն ստիպված եք լինելու ստիպել ինքներդ ձեզ զբաղվել ինչ-որ բանով. դուք կուզենաք հանգստանալ ու անգործությանը տրվել: Ինչ-որ բան իսկապես կարելի է հետաձգել, և երբեմն դա անելը նույնիսկ օգտակար կլինի: Այնպես որ՝ մտածեք՝ արդյոք չարժե շաբաթվա գրաֆիկը թեթևացնել մի փոքր հանգստանալու համար: Շաբաթը բարենպաստ է շփումների տեսանկյունից: Դուք լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի հուզվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Այս շաբաթ կլինեն պահեր, երբ հանգստություն պահպանելը դժվար կլինի, բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել բարոյական աջակցության և իրական օգնության խնդրանքով: Սեփական հույզերը վերահսկելը դժվար կլինի, երբ խոսք գնա կոնկրետ նպատակների կամ զբաղմունքների մասին, որոնց վրա արժեր կենտրոնանալ: Աշխատեք շաբաթվա համար հետաքրքիր բաներ ծրագրել: Շատ բան սովորելու հնարավորություն կա: Դուք դիտող կլինեք, վատ չեք զգա հարցեր տալուց, ուրիշի փորձին դիմելուց: Երազակացությունները, որոնք կանեք այս շաբաթ, թույլ կտան ձեզ խուսափել ապագայի լուրջ սխալներից: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող շրջան կլինի գործնական տեսանկյունից: Չի բացառվում՝ օգտակար կապեր ձեռք բերեք: Որոշ Խեցգետիններ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց դրական միտումները կգերակշռեն, և դուք կզգաք դա: Ուշադրություն դարձրեք անսովոր բաներին. տարօրինակ պատահարները, զարմանալի իրադարձությունները կարող են ճակատագրի նշաններ լինել: Դա վերաբերում է նաև ձեր երազներին, որոնք այս շաբաթ անսովոր վառ ու հաճախ կշիռ ունեցող կլինեն: Դուք շատ պետք է շփվեք մարդկանց հետ: Կարևոր չէ՝ շփումները վիրտուալ կլինեն, թե անձնական. բոլոր դեպքերում լավ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Հավանական է նոր հարաբերությունների սկիզբ, որոնք կարող են ինչպես գործնական, այնպես էլ՝ ընկերական բնույթ կրել: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր ցանկությունից: Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի: Հենց այդ հատվածի համար ծրագրեք կրթական միջոցառումներն ու այն գործերը, որոնք կենտրոնացվածություն ու հանգստություն են պահանջում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին տհաճություններից խուսափելու համար ինքնատիրապետում և դիվանագիտական տաղանդներ կպահանջվեն: Այդ հատվածում լարված պահեր, տհաճ իրավիճակներ կլինեն, որոնք կոնֆլիկտի կարող են հանգեցնել: Հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, ուղղել նրանց գործած սխալները: Դուք գիտեք, որ կարող եք ժամանակն ավելի հաճելի անցկացնել, բայց բոլոր դեպքերում կփորձեք սառնասրտություն պահպանել: Շաբաթվա կեսը նոր հոգսեր, նպատակներ ու խնդիրներ կբերի: Հեշտ չի լինի մտքերի պարզությունը պահպանելը, երբ ստիպված լինեք շատ բաների մասին միաժամանակ մտածել: Բայց դուք գլուխ կհանեք: Նկատի ունեցեք, որ ցանկացած ֆինանսական հարց լուծելիս զգուշություն է անհրաժեշտ: Նույնիսկ նախկինում ընդունած որոշումները արժե կրկին կշռադատել ու նոր միայն կյանքի կոչել: Շաբաթվա վերջին օրերը հագեցած, իրադարձություններով լի կլինեն: Կարող է նյարդայնացնել ծրագրերը հաճախ փոխելու, փոփոխվող իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությունը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա մեծ մասը հաջող կանցնի, կգերակշռեն դրական միտումները: Հնարավոր են լրիվ անսպասելի իրադարձություններ, որոնց շնորհիվ կարող եք ձեր կյանքը նշանակալիորեն դեպի լավը փոխել: Հարմար ժամանակ է բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու, անսովոր ու հետաքրքիր բան անելու համար: Շաբաթվա առաջին կեսին մասնագիտական գործունեության կամ կրթության հետ կապված շատ լավ գաղափարներ կունենաք: Շատ Կշեռքներ այդ հատվածում կհասկանան, թե ինչպես կարող են մեծացնել եկամուտները ու ինչի վրա է լավ ծախսեն ստացած գումարը: Կողքից կարող է թվալ, որ դուք չարդարացված լավատես եք, բայց ինտուիցիան կհուշի, որ դա այդպես չէ ու չի սխալվի: Շաբաթվա վերջին հուզական դաշտը կլարվի: Հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, տեղի ունեցող ամեն ինչին սուր կարձագանքեք: Մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ: Դա կարող է լինել սիրելի գործը, մտերիմների հետ շփումը կամ պարզապես հանգիստը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ միանշանակ շաբաթ է: Մի կողմից, ամեն ինչ լավ կընթանա ու կյանքից բողոքելու լուրջ հիմքեր չեք ունենա: Մյուս կողմից՝ հուզական դաշտը լարված կլինի, տրամադրությունը՝ փոփոխական, հաճախ սուր կարձագանքեք նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Բարդ կլինի նույնիսկ արտաքուստ հանգստություն պահպանելը, իսկ դա շատ կարևոր է: Շաբաթն սկսեք օգտակար գործերից: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, եթե ինքնուրույն գործեք: Հետո ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքը կունենա, ստիպված եք լինելու հետաձգել գործերը այն ցուցաբերելու համար: Բարդ իրավիճակում հայտնված մարդիկ շնորհակալ կլինեն աջակցության համար: Չի բացառվում՝ ավելի ուշ նրանք ձեր ընկերները դառնան: Շաբաթվա վերջին օրերից մեծ ու գլխապտույտ հաջողություններ մի ակնկալեք: Այդ հատվածը բարդ կլինի նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին: Նպատակներին հասնելու համար համբերատարություն է պետք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վատ շաբաթ չէ: Ամենամեծ խնդիրն այն է լինելու, որ կփորձեք դրված նպատակներին անհապաղ հասնել, իսկ հիմա դրա համար ամենահարմար պահը չէ: Որոշ Աղեղնավորներ կոնֆլիկտային բարդ իրավիճակում կհայտնվեն մարդկանց հետ, որոնց կուզենային իրենց համախոհի դերում տեսնել, այլ ոչ թե մրցակցի: Սուր անկյունները հարթելը դժվար կլինի, դուք միշտ չէ հասկանա՝ ինչպես է պետք վարվել, ինչ խոսել վեճերին վերջ տալու համար: Եթե համբերատար լինեք ու հույս չդնեք շրջապատողների անվերապահ աջակցության վրա, շատ բան կհեշտանա: Կհաջողվի մեռյալ կետից շարժել գործը, որը կարևոր է ոչ միայն ձեզ համար, ինչպես նաև հաջողությամբ լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, շահավետ գործարքներ կնքել: Որոշ Աղեղնավորներ հենց այդ հատվածում կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք ու շուրջը բոլորի հետ մի վիճեք: Հիմա դա բարդ կլինի, քանի որ երբեմն գլուխ չեք հանի սեփական զգացմունքներից, շրջապատողներին սխալ կհասկանաք ու չեք շտապի եզրակացությունների հարցում: Շաբաթը վատը չի լինի, բայց կարող է վշտացնել այն, որ իրադարձությունները չափազանց դանդաղ են զարգանում ու ոչ բոլոր ծրագրերն է հաջողվում իրագործել: Կարող են փոխվել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ մասնագիտական կամ ստեղծագործ հետաքրքրություններն են կապում: Դուք կհասկանաք, որ շատ բան պետք է սովորեք, կաշխատեք ավելի շատ շփվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով: Նշանակալի հաջողությունների կարող են հասնել այն Այծեղջյուրները, որոնք հուսալի ընկերներ ու փորձված համախոհներ ունեն: Նրանց պետք չէ բացատրել, թե որոնք են ձեր նպատակները և ինչի եք ուզում հասնել: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել հաճելի իրադարձություններին, ուրախության առիթներ գտնել: Հենց դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վառ, հագեցած, անհանգիստ ու հետաքրքիր շաբաթ է: Շատ Ջրհոսների այն հրաշալի գաղափարներ կտա, որոնք նշանի ներկայացուցիչները շուտով կյանքի կկոչեն: Ոմանք իրենց համար լավ օրինակ կգտնեն, ոմանց էլ ինչ-որ մեկը կհուշի՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: Հավանական են նշանակալի լավ փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչում են սխալվել ու ձեզ նորովի կնայեն: Նա, ով ինչ-որ ժամանակ առաջ վիրավորել էր ձեզ, կփորձի քավել իր մեղքը: Դուք նույնպես լավ բան կտեսնեք այն մարդկանց մեջ, որոնք նախկինում ձեզ դուր չէին գալիս: Գործերում հաջողությունը կայցելի նրանց, ովքեր պատրաստ են համառ լինել: Անհրաժեշտ արդյունքների հասնել միանգամից չի ստացվի, հաճախ ստիպված եք լինելու մի քանի փորձ ձեռնարկել: Դուք չեք զղջա, եթե համառ լինեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը լավ է սկսեք կարևոր գործերից: Հենց նրա առաջին օրերին հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելը: Այդ հատվածը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, համախոհներ փնտրելու համար: Դուք շատերին կարող եք ձեր կողմը գրավել: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են օգնություն առաջարկել: Նրանց վստահելուց առաջ երկար մտածեք: Նրանցից ոչ բոլորը այնքան բարեկամաբար տրամադրված կլինեն, որքան ցույց կտան: Շաբաթվա միջնամասը բարդ է լինելու: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք սկզբում անլուծելի կթվան, դժվար կլինի որոշել՝ ինչպես գործել: Բոլոր Ձկները ճիշտ չեն դնի առաջնահերթությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ մեծ ռեսուրսներ կծախսեն դատարկ բաների վրա: Շաբաթվա վերջին օրերին անսովոր իրադարձություններ տեղի կունենան: Չի բացառվում՝ դրանք ձեր սեփական որոշումների հետևանքը լինեն: Հիմա հեշտ կլինի իրադարձությունների ընթացքը փոխելը, և դա ձեզ դուր կգա: |
|