Շաբաթվա աստղագուշակ 08.05 - 14.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1122 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հագեցած շաբաթ է սպասվում: Աշխատեք ժամանակը զուր չվատնել ու ծրագրած գործերը երկար ժամանակով չհետաձգել, հատկապես եթե դրանք այլ մարդկանց ակտիվ մասնակցություն են պահանջում: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելու համար սպասվածից շատ ժամանակ է պետք գալու: Դատարկ բանից սկսված վեճը կարող է փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով ավարտվել: Բայց եթե նրբանկատ լինեք, բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել: Նույնիսկ առօրյա գործերն են սովորականից դժվար տրվելու: Բացի այդ, պետք է լինելու նոր բան սովորել, և դա ամեն անգամ հեշտ չի ստացվի: Բայց դա ձեզ չի ստիպի նահանջել ու հրաժարվել ծրագրերից: Դուք անպայման կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք մեծ ջանքեր գործադրել: Այս շաբաթ ամենատարբեր մարդկանց հետ պիտի շփվեք: Ոչ բոլորը բարյացակամորեն տրամադրված կլինեն: Սակայն դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Հավանական է և՛ հուսալի համախոհներ, և՛ նոր ընկերներ գտնեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ շատ բան հաջող կստացվի, բայց լավ է չմոռանաք զգուշության մասին: Ցանկացած գործի պատասխանատու մոտեցումը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու սխալ հաշվարկներից: Իսկ համբերատարությունն ու ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը կօգնեն նույնիսկ անզուսպ, կոնֆլիկտներ հրահրող մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել: Դուք շատ սուր անկյուններ կկարողանաք հարթել: Դա շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Գործեր սպասվածից շատ կունենաք: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները և ինչպես կտնօրինեք ձեր ժամանակը: Ինչքան շուտ կենտրոնանաք իսկապես կարևորի վրա, այնքան քիչ կլինի ցավալի սխալների ու բացթողումների հավանականությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նույնիսկ եթե այս շաբաթ ինչ-որ բան այնպես չընթանա, դուք շատ չեք անհանգստանա ու ճիշտ էլ կվարվեք: Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, և դուք անպայման նկատելի հաջողությունների կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Ճիշտ է, աշխատանքային առաջադրանքները լուծելու համար ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները կարող են բավարար չլինել: Այնպես որ պատրաստվեք նոր բան սովորելուն ու վատ մի զգացեք խորհուրդների խնդրանքով ու հարցերով փորձառու մարդկանց դիմելուց: Շաբաթը պիտանի ծանոթություններ է խոստանում: Եթե ձեզ առաջարկեն ելույթ ունենալ մասնագիտական միջոցառմանը, մի հրաժարվեք. դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, պոտենցիալ գործընկերներ կգտնեք, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հիշեք, որ հիմա մտերիմների համար շատ կարևոր կլինեն ձեր հասկացողությունն ու աջակցությունը: Հոգ տարեք ձեզ համար թանկ մարդկանց մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա. շաբաթը հաջող կդասավորվի: Այն հետաքրքիր հնարավորություններ կբացի Խեցգետինների առաջ, որոնք կորոշեն նոր բան ստանձնել կամ էլ պարզապես փոխել կյանքի սովորական ընթացքը: Չի բացառվում իրականանան հին ցանկությունները: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, խուճապի չմատնվելն ու շաբաթվա բացած հնարավորություններից օգտվելն է: Վճռական եղեք, մի կողմ վանեք կասկածներն ու ավելորդ համեստությունը: Պատրաստ եղեք պատմել ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին: Դուք հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Չի բացառվում շուտով գրավիչ առաջարկներ ստանաք: Բավական շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը, մտերիմներին օգնելը, ուրիշների խնդիրները լուծելը: Բայց բողոքել չեք ուզենա: Դուք ուժերը չեք խնայի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու համար: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ուշադիր ու հաստատակամ եղեք: Սա այն շաբաթներից չի լինելու, երբ ամեն ինչ ինքն իրեն ստացվում է: Եթե ուզում եք հաջողության հասնել, պատրաստ եղեք աշխատել: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուժեր ու ժամանակ կպահանջեն: Հազիվ թե միանգամից օգնականներ գտնեք, այնպես որ արժե գոնե ճանապարհի սկզբին սեփական ուժերին ապավինել: Մարդիկ, որոնց կարելի է աջակցության հարցով դիմել, ավելի ուշ կհայտնվեն ձեր կողքին: Բայց չի բացառվում, որ նախընտրեք ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել ու գործողություններում ազատություն պահպանել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Շաբաթվա երկրորդ կեսին կնկատեք, որ շրջապատողները ձեր հանդեպ ավելի ուշադիր են դարձել: Այս հատվածը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու, ոչ միանշանակ պահերը պարզաբանելու, ապագայի ծրագրերի շուրջ պայմանավորվելու համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել, ավելի բարդ կլինեն, քան կարող էիք մտածել: Բայց դուք, միևնույն է, հաջողությամբ կավարտեք դրանք: Այստեղ կօգնեն և՛ համառությունը, և՛ նոր բան սովորելու, բարդ հարցերից գլուխ հանելու ցանկությունը: Շատ օգտակար կլինի նաև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Չի բացառվում դրա շնորհիվ և՛ հուսալի օգնականներ, և՛ իսկական ընկերներ գտնեք: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ ու վեճեր շատ են եղել: Շատերին դուր կգան ձեր ինքնավստահությունն ու ուղղախոսությունը: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միյան սեփական տեսակետով են հետաքրքրվել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան: Չի բացառվում սիրային տարվածությունն աշխատավայրում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին լավ է թեթև հաջողությունների վրա հույս չդնեք: Այս հատվածը կարող է բարդ լինել հատկապես կարևոր հանդիպումներ ու լուրջ բանակցություններ ծրագրած Կշեռքների համար: Հեշտ չի լինի նույնիսկ փորձված համախոհների և հին ծանոթների հետ լեզու գտնելը: Իսկ մարդիկ, որոնց հետ առաջին անգամ կհանդիպեք, կարող են ձեր մասին սխալ տպավորություն կազմել: Սակայն շատ վշտանալու կարիք չկա. աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ հարաբերությունները կհարթվեն: Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի: Դուք ձեր շանսը բաց չեք թողնի, համառություն ու հնարամտություն կդրսևորեք: Իմպրովիզներ անելու, ձեր ձևով գործելու, այլ ոչ թե ուրիշի ճանապարհին հետևելու ունակությունը կօգնի շատ Կշեռքների առաջ անցնել հին մրցակիցներից: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնատիրապետումը, ոչ ոք չի կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից: Չի բացառվում հաջողվի վերջ տալ մտերիմների միջև եղած հին կոնֆլիկտներին, հաշտեցնել վիճողներին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ արդյունավետ ու համեմատաբար հանգիստ շաբաթ է սպասվում: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, այդ թվում՝ այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ են թվացել: Այստեղ ձեզ շատ պետք կգա ցանկացած առաջադրանքի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը: Հենց դրա շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կասկածել ձեր տաղանդներին, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում շուտով նրանցից համագործակցության խոստումնալից առաջարկներ ստանաք: Այս շաբաթ որքան էլ շատ գործ ունենաք, դուք անպայման ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար, կմտածեք՝ ինչպես կարելի է ուրախացնել նրանց: Կարող եք ընկերներին հյուր կանչել, ընտանեկան տոն կազմակերպել: Ընտանեկան ծրագրերի քննարկումը կոգեշնչի ձեր հարազատներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պատրաստ եղեք համառություն դրսևորել, քանի որ առանց դրա այս շաբաթ հազիվ թե կարողանաք հաջողության հասնել: Վտանգ կա, որ հին թշնամիները կարող են հիշել ձեր մասին, կուզենան խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Իհարկե, դուք նրանց հակահարված կտաք ու կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, բայց ջանքերի գնով: Աշխատավայրում պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Մտածեք այն հաջողությունների մասին, որոնց արդեն հասել եք: Դա կոգեշնչի, կօգնի դժվարությունների առաջ չնահանջել ու որոշել՝ դեպի ուր շարժվել հետագայում: Չի բացառվում, որ ծրագրված գործերին լրիվ նորերն ավելանան: Դրանք անելուն կօգնեն մարդիկ, որոնց մինչև վերջին ժամանակներս ձեզ համախոհ էիք համարում: Հավանական է, որ շուտով ընկերանաք նրանց հետ: Հարաբերությունները կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք կլուծեք մինչև վերջին ժամանակներս համարյա անլուծելի թվացող խնդիրները: Կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, ուշադրություն դարձնել մասերին, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Անսովոր գաղափարներ կունենաք: Շրջապատողներին դրանք սկզբում կարող են չափազանց համարձակ, երբեմն տարօրինակ թվալ, բայց շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի. դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Եթե օգնության կարիք ունենաք, ապա կստանաք այն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դա լուրջ ջանքեր չի պահանջի. բավական կլինի ժամանակին նախաձեռնող լինելը: Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն տան կահավորմամբ զբաղվելու, պիտանի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը կուրախացնի: Այս հատվածում ձեզ ոչ միայն հաճելի իրադարձություններ և ուրախ լուրեր, այլև անսովոր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Կպարզվի, որ ընդհանուր շատ բան ունեք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, գործեր կհայտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Որոշ Ջրհոսներ ուսուցիչներ կգտնեն, որոնց կարող եք դիմել աջակցության ու խորհրդի խնդրանքով: Շաբաթվա երկրորդ կեսը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Հավատացեք ձեզ: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ոչ միանշանակ իրավիճակի բախվելիս խուճապի կմատնվեք, արդյոք կկասկածեք ձեր ուժերին: Եթե կողքին լինեն աջակցելու պատրաստ մարդիկ, հաջողության հասնելն էլ կհեշտանա: Քննադատելու և տհաճ նկատողություններ անելու սիրահարներից լավ է հեռու մնաք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Համառությունը, նպտակասլացությունն ու անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամությունը ձեր առաջ այս շաբաթ բազում հնարավորություններ կբացեն: Եթե սկսեք նոր բան սովորել, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ստացած գիտելիքները շատ շուտով պետք կգան: Դրանց շնորհիվ դուք լավ բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Ուշադիր եղեք՝ արդյոք ինչ-որ մեկը չի չարաշահում ձեր բարությունը, արդյոք չի փորձում ձեր գիտելիքներն ու տաղանդներն ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործել: Դուք դիտողունակ կլինեք, պատրանքներ չեք կառուցի և զուր հույսեր չեք տածի: Դա թույլ կտա ջրի երես հանել նրանց, ովքեր երկար ժամանակ թաքցրել են իրենց գաղտնի մտադրությունները ցուցադրական բարեհամբույր վերաբերմունքի տակ: Շատ հաճելի պահեր կպարգևեն մտերիմների հետ շփումները: Ընտանեկան միջոցառումները երկար ժամանակ կհիշվեն: Եթե նախկինում հարազատների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվել, ապա հիմա դրանք դեպի լավը փոխելու շանս կլինի: Ընկերական հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունը նույնպես լավ կանցնեն: |
|