ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 07.12 - 13.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2098 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բանի կհասնեք, եթե զգույշ և առանց շտապելու գործեք: Շաբաթվա սկզբին չարժե շտապել որոշումների և արարքների հարցում: Կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելուց, նախկինում ձեզ համար թանկ բանից հրաժարվելուց առաջ երկար մտածեք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ծրագրելու, ստրատեգիական մտածողություն բանեցնելու, յուրաքանչյուր արարքի հնարավոր հետևանքները գնահատելու ունակությունը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կընձեռի: Դուք հաճախ կտեսնեք այն, ինչ ուրիշները չեն նկատել: Մանրուքներին ուշադիր լինելը լավ ծառայություն կմատուցի: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Ամենամտերիմ մարդկանց հետ կարևոր բաների մասին զրուցելու հնարավորություն կունենաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին կեսին պետք է առավելագույնս բարեհամբույր լինեք: Շրջապատողների հետ շփումները համբերատարություն կպահանջեն, երբեմն կարող է թվալ, թե մարդիկ կարծես հատուկ ձեզ հունից հանում են: Ձեր գաղափարները ամեն անգամ միանգամից աջակցություն չեն ստանա: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հաժարվել դրանցից: Որոշ ժամանակ կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել:

Հնարավոր են անսպասելի ծախսեր, չծրագրված գնումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժեշտ կտան մեծ գումարի, բայց այդպիսի ծախսերը զուր չեն լինի:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, գործերը լավ կընթանան, դուք կարող եք հրաշալի գլուխ հանել նույնիսկ շատ բարդ գործերից: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները և իրադարձությունները, որոնք կարող եք օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Բարենպաստ ժամանակ է գործնական բանակցությունների և ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ կարևոր զրույցների համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պատրաստ եղեք նրան, որ շաբաթվա սկզբին շատ բան ծրագրի համաձայն չի ընթանալու: Սա մի շրջան է, երբ հնարավոր են անակնկալներ, իսկ ձեզանից ճկունություն, արագ որոշումներ ընդունելու և նույնքան արագ դրանք իրագործելու կարողություն կպահանջվի: Երբեմն որոշ գործեր պիտի հետաձգեք, իսկ դա ձեզ դուր չի գա: Բայց եթե հանգստություն պահպանեք, ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես կարող եք կյանքի կոչել մտածածը:

Շաբաթվա կեսին շատ մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Հրաշալի ժամանակ է նոր, համարձակ և անսովոր գաղափարները կյանքի կոչելու համար: Դուք հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Երբեմն կարճ զրույցն էլ բավարար կլինի շրջապատողներին համոզելու համար, որ շատ բանի եք ունակ:

Շաբաթվա վերջին օրերին ուշադիր եղեք և աշխատեք հույզերի ազդեցության տակ ոչինչ չձեռնարկել: Շատ Երկվորյակների այդ հատվածում պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են շատ վաղուց սովորել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ ժամանակ է հին ծրագրերն իրագործելու համար: Կարող եք կյանքի կոչել վաղուց մտածածը, իրականացնել երազանքը, որը երկար ժամանակ անհավանական էր թվում: Շատ հարցերում կօգնեն շրջապատողները, մտերիմները կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնությունները: Ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի, կշփվեք մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք:

Շաբաթվա կեսը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք զրուցել գործերի մասին, կիսվել զգացմունքներով, քննարկել գաղափարները կամ պարզապես աշխարհիկ զրույցներ վարել: Դա ոչ միայն հաճելի, այլև շատ տեսանկյուններից օգտակար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կիմանան այն, ինչը կօգնի նրանց շատ բաների նորովի նայել:

Բարենպաստ կլինեն և շաբաթվա վերջին օրերը: Դա շատ ներդաշնակ ժամանակահատված կլինի, երբ ձեզ ավելի հանգիստ և ինքնավստահ կզգաք: Համարձակ ծրագրեր կունենաք, և կասկած չի լինի, որ ձեզ կհաջողվի դրանք կյանքի կոչել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան լավ կդասավորվի: Դժվար չի լինի աջակցություն ստանալը, եթե դրա կարիքն ունենաք: Հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք ձեր կողմը կանցնեն, կօգնեն կյանքի կոչել մտահղացումները: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Շատերը պատրաստ կլինեն հետևել ձեզ, նույնիսկ եթե հասկանան, որ ճանապարհին ստիպված են լինելու շատ ու շատ դժվարություններ հաղթահարել:

Ձեզ կհաջողվի օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հաճախ դուք առանց թեկուզ չնչին կասկածի ու զղջման առաջին տեղում կդնեք ոչ թե ձեր, այլ ուրիշների հետաքրքրությունները: Ձեր գիտելիքների և փորձի շնորհիվ կօգնեք նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, բախվել են դժվարությունների: Մարդիկ, որոնց հիմա կաջակցեք, ավելի ուշ ձեր համախոհները, հնարավոր է նաև ընկերները դառնան:

Շաբաթվա վերջին օրերին առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները: Ձեզ շատ բան կուրախացնի: Կարող եք ոչ միայն վերջ տալ տարաձայնություններին ու փոխզիջման հասնել, այլև զրուցել նրա մասին, ինչը կարևոր է ձեզանից յուրաքանչյուրի համար, կիսվել ապագայի ծրագրերով ու երազանքներով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ շաբաթ է շփումների, համախոհներ փնտրելու, արդեն եղած կապերն ամրապնդելու համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև իսկապես կհասկանաք նրանց, կկռահեք նրանց գաղտնի երազանքների ու ցանկությունների մասին: Հարմար ժամանակ է ապագայի մասին պայմանավորվելու կամ ծրագրերն այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել ձեզ կյանքի կոչել դրանք:

Հնարավոր են անսովոր, անսպասելի իրադարձություններ: Շրջապատողներին դրանք տհաճ կզարմացնեն, փակուղու առաջ կկանգնեցնեն, իսկ ահա դուք խուճապի չեք մատնվի: Ինտուիցիան ճիշտ հուշումներ կանի, ուշադիր լսեք նրան: Չի բացառվում՝ հենց այս հատվածում հասկանաք, թե ինչ սխալներ եք նախկինում արել ու գտնեք դրանք ուղղելու հնարավորությունը:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հոգսերը կշատանան: Երբեմն լրիվ նոր գործեր կհայտնվեն, իսկ երբեմն էլ ստիպված կլինեք վերադառնալ նրան, ինչը ավարտված էիք համարում: Դուք ամեն ինչից լավ գլուխ կհանեք, իսկ ահա հանգստի համար ժամանակ հնարավոր է չմնա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Հաճախ խոսքը աշխատանքի կամ բիզնեսի, ֆինանսական հարցերի մասին կլինի: Դուք կիմանաք, որ ճիշտ եք, բայց ամեն անգամ ուրիշներին համոզելու համար չեք կարողանա ճիշտ փաստարկներ բերել: Ժամանակի ընթացքում բոլորին պարզ կդառնա, որ չեք սխալվել: Չարժե շտապել կարևոր որոշումների հարցում. դուք ավելի շատ տեղեկատվություն հավաքելու և ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք:

Շաբաթվա կեսը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար. ոչ մի առաջադրանք ձեզ համար չափազանց բարդ չի լինի: Կուրախացնեն ընկերների ու մյուս մտերիմների հետ շփումները: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

Շաբաթը վառ ավարտ կունենա: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Ամենավճռական Կշեռքների առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Բաց մի թողեք վաղուց դրված նպատակին հասնելու շանսը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Շատ բան լավ կստացվի, և դուք կարևոր հարցերը լուծելու, նախկինում չափազանց բարդ թվացողը անելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

Շաբաթվա սկիզբը հատկապես բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, դուք ապրումների ու տագնապների համար պատճառ չեք ունենա: Կոգևորի մտերիմների աջակցությունը, որի շնորհիվ անկախ ամեն ինչից ինքնավստահ կլինեք: Հնարավոր են անսպասելի նվերներ և անակնկալներ, ինչպես նաև հրաշալի լուրեր, որոնց հույսն անգամ չունեիք:

Շաբաթվա երկրորդ կեսին գործերն ու հոգսերը կշատանան: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի ժամանակն այնպես բաշխել, որ այն ամեն ինչի համար հերիքի, այդ թվում՝ հանգստի: Այդ իսկ պատճառով դուք միշտ պատրաստ կլինեք նոր հերոսությունների:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ շաբաթ է գործնական կապերն ամրապնդելու համար: Մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, պատրաստ կլինեն կրկին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել, և հրաժարվելու համար պատճառ չեք ունենա: Նոր համախոհներ ձեռք կբերեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ շուտով անսպասելի և գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Նկատի ունեցեք, որ ամենը, ինչ կանեք, արագ բոլորին հայտնի է դառնալու: Երբեմն դա հաճելի կլինի, քանի որ սեփական հաջողությունների ու հաղթանակների մասին պատմելու կարիք էլ չի լինի: Բայց կլինեն նաև անհարմար պահեր: Դրանց համար անհանգստանալու կարիք չկա, լավ է կենտրոնանաք նոր գործերի վրա:

Շաբաթվա վերջին օրերը հրաշալի են ծրագրեր կառուցելու համար: Դուք իրատես կլինեք, ճիշտ կգնահատեք և՛ ձեր հնարավորությունները, և՛ շրջապատողների մտադրությունները: Ավելի ուշ դուք ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք այս շրջանում դրսևորած շրջահայացության համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, միշտ կիմանաք՝ ինչ է պետք անել կամ ասել լավ տպավորություն թողնելու և վստահություն շահելու համար: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ: Չի բացառվում՝ հին մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել:

Ավելի ուշ ինքնուրույն գործողությունների համար բարենպաստ ժամանակ կգա: Հենց այդպես կարող եք կյանքի կոչել ամենահամարձակ գաղափարները: Ոչ ոք չի խանգարի ձեզ, չի համոզի հրաժարվել մտածածից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ և ստեղծագործական կյանքում: Ինչքան շատ ազատություն տաք ձեր երևակայությանը, այնքան լավ արդյունքների կհասնեք:

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել դրանից բարդ գործերից գլուխ հանելու, կարևոր հարցերը լուծելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին տարաձայնություններ կառաջանան: Գործընկերները ամեն հարցում համաձայն չեն լինի ձեզ հետ, երբեմն դատարկ հարցի քննարկումն էլ թեժ վեճի կվերածվի: Բայց այդ ամենը տհաճ հետևանքներ չի ունենա. հավանական են միայն ոչ մեծ ձգձգումներ գործերում: Դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, հանգստություն պահպանել: Շրջապատողներին դա դուր կգա: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք, ուզենան ընկերանալ ձեզ հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք սովորականից շատ գործեր կունենաք, բայց կկարողանաք խուսափել խառնաշփոթից, ոչինչ չմոռանալ կամ իրար չխառնել, ամեն ինչից գլուխ հանել: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, տնային հոգսերի ու ընտանեկան միջոցառումների համար: Օգտակար գնումներ անելու և այնպիսի իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի, որոնք պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին կեսն աշխատեք արդյունավետ անցկացնել: Այդ հատվածում շատ բանի կկարողանաք հասնել: Չի բացառվում՝ փայլուն ավարտեք այն գործը, որի հաջողության հետ առանձնապես հույսեր չէիք կապում: Հարմար ժամանակ է նաև գործնական բանակցությունների ու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով, այդ թվում՝ այնպիսի գաղափարներով, որոնք նախկինում բոլորին կասկածելի էին թվում:

Ավելի ուշ նույնքան հաճելի, բայց ավելի հանգիստ շրջան կգա: Հանգստանալու, հաճույք պատճառող գործերով զբաղվելու հնարավորություն կլինի: Կարող եք նոր բան սովորել. արագ կմտապահեք այն, ինչ պետք է: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք նրանց համար հաճելի լուրեր կունենաք, նրանք էլ՝ ձեզ համար: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն սիրային հարաբերությունների տեսանկյունից:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2098 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3