Շաբաթվա աստղագուշակ 07.10 - 13.10
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3084 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Զգույշ գործեք, և շաբաթը վատ չի դասավորվի: Քանի դեռ սուր եք արձագանքում իրադարձություններին, կարևոր որոշումներն ընդունում եք պահի ազդեցության տակ, ձեր խնդիրներն էլ ավելի են խորանում: Հավաքեք ձեզ ու կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Դուք պետք է շատ բան սովորեք, կարևոր բան իմանաք ձեր ու մյուսների մասին: Որոշ կարևոր բաների հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է փոխվել, չի բացառվում՝ վերանայեք ապագայի պլանները: Նկատի ունեցեք, որ դեռ պետք չէ կիսվել ձեր մտքերով: Ձեզ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու ու ինքնավստահություն ձեռք բերելու համար: Պրովոկացիաներին մի տրվեք, մի վիճեք նրանց հետ, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից: Գլուխը չկորցնելու կարողությունը դեռ շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ այս բարդ շաբաթը անլուծելի խնդիրներ չի բերի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ոչ մի բանի մասին չարժե լուրջ անհանգստանալ: Այս շաբաթը ձեզ համար հաջող կլինի: Բարենպաստ պայմաններ կլինեն, նոր ու հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, բայց ցանկացած պայման ու իրադարձություն կօգտագործեք առաջ շարժվելու համար: Շատ բան սովորելու շանս կունենաք: Աշխատանքի մեջ հաջողությունը կգա այն ժամանակ, երբ հրաժարվեք սովորական, փորձված մեթոդներից ու սկսել նորովի գործել: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ սովորել եք վերջերս: Շաբաթը հարմար է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, կիմանաք, թե ում ինչ կարող է դուր գալ, մոտեցում կգտնեք նույնիսկ ամենանեղացկոտ ու պահանջկոտ մարդկանց: Կհաջողվի ամենաբարենպաստ տպավորությունը թողնել նոր ծանոթների վրա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հագեցած ու բավական լարված շաբաթ է սպասվում: Առաջին հերթին՝ աշխատանք սովորականից շատ կլինի, իսկ դրանից ժամանակին գլուխ հանելու համար պետք է որոշ հաճելի բաներից հրաժարվեք: Երկրորդ հերթին ակտիվ կսկսեն գործել ձեր թշնամիներն ու մրցակիցները, կսրվի մրցակցային պայքարը: Եվ երրորդ՝ ձեր տրամադրությունը փոփոխական կլինի. դրա պատճառով ձեզ հետ գործ ունենալը կդժվարանա: Մյուս կողմից էլ, շաբաթը անտանելի բարդ կամ անհույս վատն անվանել չի կարելի: Դուք հնարավորություն կունենաք արժանապատվորեն հաղթահարել բոլոր փորձություններն ու բարդ գործերում հաջողությունների հասնել: Դրա համար պահանջվում է միայն լեզու գտնել մարդկանց հետ, հասկանալ, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ: Գումարը ռիսկի մի ենթարկեք: Ֆինանսական գործերում զգուշությունը թույլ կտա խուսափել շատ տհաճություններից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի: Խուճապի մի մատնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ձեզ մոտ հրաշալի կստացվեն իմպրովիզները. ոտքի վրա ընդունված շատ որոշումներ փայլուն կլինեն: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, որոնց շնորհիվ հնարավորություն կունենաք կյանքի կոչել համարձակ բիզնես-պլանները: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Շատ կարևոր կլինի կիսատ ասված բաներից ու թաքցրած վիրավորանքներից խուսափելը: Ինչքան շուտ սկսեք քննարկել ծագած խնդիրները, այնքան հեշտ կլինի դրան լուծելը: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հաճախ կապված կլինեն անձնական խնդիրներն արագ լուծելու ցանկության հետ: Չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի, բայց դուք ծախսած գումարի համար չեք զղջա: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին կարևոր է լուրջ տրամադրվել: Դա այն ժամանակը չէ, երբ կարելի է հույս դնել հաջողակ լինելու վրա կամ լողալ հոսանքով: Լրիվ հակառակը. շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք հաստատակամ ու վճռական, պատասխանատու կլինեք, պատրաստ կլինեք ջանքեր գործադրել ձեր բոլոր պարտականությունները կատարելու համար: Այս շրջանը լարված, բայց նույնքան հաջող կլինի: Շաբաթվա երկրորդ կեսն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Դուք մե՛կ մի բան կստանձնեք, մե՛կ լրիվ ուրիշ, բայց քիչ բան ավարտին կհասցնեք: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, որոնց պատճառով ձեր տրամադրությունը երկար ժամանակով կփչանա: Երբեմն կթվա, թե ձեզ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ չեն հասկանում: Ավելի ուշ կպարզվի, որ դուք ինքներդ էլ ճիշտ չեք հասկացել նրանց խոսքերը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին զգույշ եղեք: Ձեզ մի քանի բարդ օրեր են սպասվում, երբ ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Հավանական են տհաճ հանդիպումներ, զրույցներ, որոնք կարող են երկար ժամանակով հանել հավասարակշռությունից: Աշխատեք բաց կոնֆլիկտներ թույլ չտալ: Հատկապես կարևոր կլինի լավ հարաբերություններ պահպանել աշխատավայրում: Եթե ձեզ համար թշնամիներ ստեղծեք, հազիվ թե մոտ ժամանակներս կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Լրիվ այլ բնույթ կունենա շաբաթվա երկրորդ կեսը: Դա նույնպես հեշտ շրջան չի լինի, բայց միայն հասարակ ու հասկանալի խնդիրներ կբերի, որոնց լուծմանը հեշտությամբ կանցնեք: Բացի այդ, ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, մարդիկ, որոնք վաղուց համակրում են ձեզ: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին շատ բան լավ կդասավորվի, ոչ մի բանի համար անհանգստանալու կարիք չի լինի: Բարենպաստ շրջան կլինի և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների համար: Դուք այնքան հեշտ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, որ բարդ խնդիրները հաշված րոպեների ընթացքում կլուծվեն: Բացի այդ, կկարողանաք հաշտեցնել նրանց, ովքեր վաղուց են վիճել: Արժանի կիրառում կգտնվի ձեր դիվանագիտական տաղանդներին: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, նոր ընկերներ ու ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այդ հատվածում հաճախ պետք է ռիսկի դիմեք, արարքներ գործեք, որոնց ճշմարտացիության վրա վստահ չեք: Երբեմն վճռականության պակաս կզգաք: Կարևոր է, որ նման պահերին ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք կարող են աջակցել ձեզ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ, բայց բավական բարենպաստ շաբաթ է: Եթե հանգստություն պահպանեք ու պրովոկացիաներին չտրվեք, ամեն ինչ հաջող կդասավորվի: Կարող եք նոր գործեր սկսել, բայց լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց այն կհուշի՝ արդյոք պատրաստ եք առաջ շարժվել և ունակ եք հաղթահարել այն դժվարությունները, որոնք կարող են ծագել: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Մարդիկ, ովքեր թանկ են ձեզ համար, հաճախ ձեզ կքննադատեն, այլ ոչ թե կգովեն: Վիրավորական կլինի, որ նրանք կասկածում են ձեր կարողություններին, բայց ավելի շատ կվշտացնի այն, որ ձեր հաջողությունները համեստ, ուշադրության անարժան կթվան: Աշխատեք ձեր որոշումներում ու արարքներում ինքնուրույն լինել, հավանության չսպասել: Ուշադիր եղեք ֆինանսական գործերին: Աշխատեք վերադարձնել պարտքերը, համոզվեք, որ չվճարված հաշիվներ չեն մնացել: Նման հարցերում անփութությունը կարող է դժվարություններով ավարտվել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ ու բարենպաստ շաբաթ է: Այն գլխապտույտ հաջողություններ հազիվ թե բերի, բայց դուք շատ գործերից լավ գլուխ կհանեք, եթե համառ ու ուշադիր լինեք: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, և առաջ շարժվելը դժվար կլինի: Սակայն փորձն ու ինտուիցիան կհուշեն՝ նպատակը սարերի հետևում չէ: Այնպես որ՝ սկսածը կիսատ մի թողեք: Կարևոր է հույս դնեք սեփական խելամտության վրա: Ձեզ հաճախ լավ խորհուրդներ կտան, բայց լավագույնը կլինեն այն գաղափարները, որոնք ինքներդ կունենաք: Բացի այդ, ձեզ ավելի վստահ կզգաք, երբ նորովի գործեք: Դա կնպաստի հաջողությանը: Աշխատավայրում նոր առաջադրանքներ կլինեն, պետք է ինչ-որ բան սովորեք կամ հիշեք այն, ինչ շատ վաղուց եք իմացել: Սկզբում բարդ կլինի, հետո կպարզվի, որ կարելի է որոշ գործընթացներ հեշտացնել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը վատը չի լինի: Հատկապես բարենպաստ կլինի նրա սկիզբը: Հենց այդ հատվածի համար արժե պլանավորել ամենալուրջ գործերը, ամենակարևոր հանդիպումները: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին: Դուք չեք շտապի որոշումների ու արարքների հարցում, զգույշ կգործեք: Դա թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսների մոտ դա անել չի ստացվել: Այլ կերպ կդասավորվի շաբաթվա երկրորդ կեսը: Իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, դուք հաճախ կհուզվեք ու կբարկանաք: Մտերիմների համար ձեզ ճիշտ հասկանալը դժվար կլինի, իսկ դա տհաճ իրավիճակներ կստեղծի: Չի բացառվում՝ ձեզ մեղադրեն նրանում, ինչ չեք արել: Երկար բացատրություններից խուսափել չի հաջողվի: Այս շաբաթ ձեզ պետք կգան պլանավորելու, ամեն ինչ լավ մտածելու, բոլոր տարբերակները համեմատելու ունակությունները: Հենց դա էլ թույլ կտա խուսափել կորուստներից ու հակասական արարքներից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դա չի նշանակում, որ լավ կստացվի բացարձակ ամեն ինչ, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, ճանապարհին էլ անհաղթահարելի խոչընդոտներ չեն խոյանա: Դուք շատ բան կսովորեք, մյուսներից արագ անհրաժեշտ տեղեկատվությունը կհավաքեք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Հաճախ դիտողունակությունը կօգնի խուսափել սխալներից: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն. դուք դա հրաշալի կհասկանաք, այնպես որ՝ չեք տաքանա, կաշխատեք ձեզ հանգիստ պահել, ցանկացած քննարկում էլ հնարավորինս կառուցողական անցկացնել: Այնպես որ՝ կոնֆլիկտներ չեն լինի, լուծումներ կգտնվեն, որոնք բոլորին կգոհացնեն: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Ֆինանսական, ունեցվածքի հետ կապված գործերում ու գնումներում պարզապես հաջողակ կլինեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք չծանրաբեռնվել: Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կբաշխեք ձեր ուժերն ու ինչպես կդնեք առաջնահերթությունները: Մտածեք, թե հանուն ինչի արժե կաշվից դուրս գալ: Չի բացառվում՝ հասկանաք, որ որոշ գործեր կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Շրջապատողները ձեր արարքներին ամեն անգամ հավանություն չեն տա: Աշխատեք քննադատությունը սրտին մոտ չընդունել, հատկապես եթե վստահ եք ձեր ճշմարտացիությանը: Հիմա պետք չէ, որ ինչ-որ մեկը շեղի ձեզ, ստիպի կասկածել կամ անհանգստանալ: Ժամանակը ցույց կտա, որ դուք ճիշտ էիք: Հնարավոր են թյուրիմացություններ՝ կապված գումարի հետ: Հաշվարկների մեջ կարգապահ եղեք: Այստեղ աննշան սխալներն էլ այնպիսի խնդիրների կհանգեցնեն, որոնք ձեզ դեռ շատ կհիշեցնեն իրենց մասին: |
|