Շաբաթվա աստղագուշակ 07.09 - 13.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1581 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Էներգիան, վճռականությունն ու համառությունը կօգնեն ձեզ հաջողության հասնել: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք կանգ չեք առնի, այլ կփնտրեք դրանք հաղթահարելու ձևը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ, փչացնել ձեր տրամադրությունը, ստիպել կասկածել հաջողությանը: Ձեր հնարամտությանը կարելի է միայն նախանձել: Շրջապատողները կտեսնեն, որ դուք արագ ճիշտ որոշումներ եք ընդունում, այդ իսկ պատճառով կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց: Հարմար ժամանակ է դիրքերն ամրապնդելու, նոր գործնական կապեր ձեռք բերելու, պիտանի ծանոթություններ հաստատելու համար: Դժվարություններ կծագեն այն ժամանակ, երբ իրավիճակը կենտրոնացվածություն ու կարգապահություն կպահանջի: Եթե չուզենաք ինչ-որ բանով զբաղվել, հազար ու մի պատճառ կգտնեք այդպիսի գործը հետաձգելու համար, չնայած կհասկանաք, որ լավ կլիներ դրանից հնարավորինս արագ գլուխ հանեիք: Հենց նման մոտեցումը կարող է խնդիրներով ավարտվել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հետաքրքիր և ոգեշնչող շաբաթ է: Բազում նոր գործեր կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ոչ մի դեպքում չեք ուզենա հետաձգել: Դուք կփորձեք ցանկացած հնարավորություն օգտագործել նոր բան սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու կամ պարզապես այն մարդու հետ շփվելու համար, որի հայացքներն ու կենսափորձը տարբերվում են ձերինից: Այս շաբաթը հնարավորություն կտա դուրս գալ սահմաններից, ընդլայնել դրանք: Նշանի ներկայացուցիչների մեծ մասը կփորձի բաց չթողնել նման հնարավորությունը: Աշխատեք քիչ բարկանալ ուրիշների վրա: Դա այնքան էլ հեշտ չի լինի, երբ շրջապատողները ձեզ հաճախ սխալ կհասկանան, կքննադատեն ու դատարկ բաների պատճառով կվիրավորվեն, կկառչեն մանրուքներից: Բայց եթե դուք պրովոկացիաներին չտրվեք ու ձեզ բարեհամբույր պահեք, կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտ չի լինելու: Լավ է պատրանքներ չկառուցեք ու հեշտ հաղթանակների հույս չունենաք, հանգիստ գնահատեք իրավիճակն ու մտածեք, թե ինչ կարող եք նախաձեռնել այն դեպի լավը փոխելու համար: Դա նշանի բոլոր ներկայացուցիչներին հեշտությամբ չի տրվի, շատ Երկվորյակներ սովորել են, որ հաճախ հաջողակ են լինում, իսկ հիմա հակառակն է: Բայց հուսահատվել պետք չէ. հանգստություն պահպանեք, արեք այն, ինչ կախված է ձեզանից, և ձեզ մոտ շատ բան կստացվի: Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Դրանք դեռևս անորոշ կլինեն, բայց նույնիսկ այդ անորոշ զգացումները բավական կլինեն, որպեսզի ճիշտ որոշում ընդունեք ու գտնեք ճանապարհը, որը կտանի ձեզ դեպի նպատակը: Բավական բարդ կլինի շրջապատողներին բացատրելը, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Չարժե բարկանալ նրանց վրա, որոնք դեռ պատրաստ չեն աջակցել ձեզ: Շատերը կփոխեն իրենց տեսակետը, երբ հասկանան, որ գործողությունների հստակ ծրագիր ունեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի շաբաթ է, որպեսզի զբաղվեք ձեզ ոգեշնչող բաներով: Դա կարող է լինել ուսումը, գիտական հետազոտությունը, ճամփորդությունը, ստեղծագործելը: Տրամադրությունը կլավանա, դուք ավելի ակտիվ կդառնաք, կյանքին մեծ լավատեսությամբ կնայեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ու ընկերանալ անսովոր մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ վերջապես կհանդիպեն նրանց, որոնցով երկար ժամանակ հեռվից հիացել են: Այստեղ չի բացառվում սիրահարվածությունը, բայց խոսքն ամենայն հավանականությամբ կարճաժամկետ տարվածության մասին կլինի, այլ ոչ թե ինչ-որ լուրջ բանի: Շատ կարևոր կլինի մասնագիտական պայմանավորվածություններին հետևելը, գործընկերներին հուսախաբ չանելը, նույնիսկ եթե խոսքը կարևոր նախագծերի մասին չէ: Ղեկավարությանը ձեզանից դժգոհելու, աշխատանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի մեջ կասկածելու առիթներ մի տվեք: Շատ բան կախված կլինի նրանից, թե հիմա ինչ տպավորություն կթողնեք ուրիշների վրա. հոգ տարեք նրա մասին, որպեսզի այդ տպավորությունը բարենպաստ լինի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք շատ հետաքրքիր ու անսովոր բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը կօգնի նորովի նայել նույնիսկ սովորական բաներին: Բարենպաստ շաբաթ է փորձարկումներ անելու համար. նույնիսկ լավ ծանոթ գործերին կարող եք նորովի մոտենալ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դուք խուճապի չեք մատնվի, կաշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, այդ իսկ պատճառով ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն: Չնայած շաբաթը կարող է անակնկալներ բերել, մի մոռացեք ավելի վաղ կազմած ծրագրերի մասին: Կարևոր կլինի քաոսից խուսափելը, ինչի պատճառով նյարդային, անհամբեր կդառնաք, չեք կարողանա սկսածն ավարտին հասցնելը: Պահի ցանկություններին ու զգացումներին ամեն անգամ պետք չէ հետևել: Եթե լսեք առողջ բանականությանը, ամենայն հավանականությամբ չեք զղջա դրա համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չարժե երկար ժամանակով հետաձգել հանդիպումներն ու կարևոր բանակցությունները: Շաբաթվա սկիզբը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք քննարկել աշխատանքային նախագծերը, բիզնես-ծրագրերն ու անձնական գործերը: Ցանկացած պարագայում ձեզ կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու կոնֆլիկտներից, փոխհասկացողության հասնել զրուցակիցների հետ ու նրանց հետ լավ հարաբերություններ պահպանել: Այս շրջանը բարենպաստ է նաև համատեղ նախագծերին մասնակցելու համար, հատկապես, եթե ձեզ դրանցում առաջնորդի դերն է տրված, որը կոգեշնչի մյուսներին ու կհուշի՝ ինչ անել: Շաբաթվա երկրորդ կեսին կհաջողվի ուրախացնել ինքներդ ձեզ ու շրջապատողներին: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնցից յուրաքանչյուրն արժանի կլինի կյանքի կոչվելու: Մտերիմները ձեր տրամադրությունը կբարձրացնեն հաճելի անակնկալներով, հին ընկերները առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հնարավորություն կտա օգտակար բաներ անել և՛ ձեզ, և՛ մյուսների համար: Երբեմն ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել այն մարդկանց համար պատասխանատվությունը, որոնք այնքան էլ ինքնուրույն չեն կամ պարզապես վախենում են կյանքից: Դուք դրանով հիացած չեք լինի, բայց առանձնապես չեք էլ բողոքի, պարզապես կանեք այն, ինչ պահանջվում է: Հեշտությամբ կդիմակայեք գայթակղություններին, քանի որ միշտ կհիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, պրովոկացիաներին չեք տրվի ու չեք կորցնի առողջ բանականությունը: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց հանգստանալու, թուլանալու հնարավորություն էլ կստեղծվի: Դուք հաճույքով կստանձնե նոր և անսովոր բաները ու չեք զղջա դրա համար: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ. նշանի որոշ ներկայացուցիչներ նորովի կնայեն այն ամենին, ինչը նախկինում լրիվ բնական էին համարում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ տագնապներից, դժվարություններից ու խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ իրադարձություններն այնպես կզարգանան, որ կհասկանաք՝ ինչ-որ դատողություններ ու որոշումներ սխալ են եղել, հիմա պետք է ուղղել դրանք, նույնիսկ եթե ուզում եք լրիվ այլ բանով զբաղվել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Ամենահավատարիմ օգնականները նրանք են, որոնք իսկապես կիսում են ձեր նպատակներն ու հետաքրքրությունները, այլ ոչ թե աջակցում են բարության կամ ձեզ համակրելու պատճառով: Հնարավորություն կունենաք լուծել աշխատանքային հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Շաբաթը հաջող է մասնագիտական տեսանկյունից, հատկապես այն Կարիճների համար, որոնք պատրաստ են սովորել ուրիշներից: Դա թույլ կտա սեփական սխալները չանել, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ պարզ ու ակնհայտ չի լինի, շաբաթը կարող է ավելի շատ խնդիրներ բերել, քան սպասում էիք: Բայց անհաղթահարելի դժվարություններ ճանապարհին չեն առաջանա: Որոշ Աղեղնավորներ ավելի մեծ հաջողությունների կհասնեն, քան սպասում էին, բայց դրա համար պետք է հրաժարվեն սովորույթներից ու ռիսկի դիմեն: Դա ամեն անգամ հեշտությամբ չի ստացվի, նշանի որոշ ներկայացուցիչներ կանհանգստանան այն բանի պատճառով, որ չեն կարող սովորականի նման գործել ու վստահ լինել, որ անհրաժեշտ արդյունքն են ստանալու: Հեշտ կլինի նրանց համար, որոնք շրջապատված են լավատեսներով, որոնք սովոր են հաղթահարել կասկածներն ու մտածել միայն դրված նպատակների մասին: Աշխատեք խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դա հեշտ չի լինի: Պետք է ատամների արանքում պահեք լեզուն, պահպանեք ինքնատիրապետումը: Նկատի ունեցեք, որ նույնիսկ աննշան վեճը կարող է տհաճ երկարաժամկետ հետևանքներ ունենալ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի խառնեք անձնական ու գործնական հետաքրքրությունները: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, որոնց աշխատանքը շփումներ, ամենատարբեր մարդկանց հետ կապեր է պահանջում: Երբեմն գործնական հարցերը լուծելիս անձնական համակրանքով ու հակակրանքով ղեկավարվելն իսկապես վտանգավոր կլինի: Դուք հմայիչ խաբեբաների, լավ տպավորություն թողնել կարողացող ինտրիգանների զոհը դառնալու վտանգի կենթարկեք ձեզ: Մնացած հարցերում շաբաթը բարենպաստ է: Այն նոր հնարավորություններով լի կլինի, և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Նույնիսկ ինչ-որ բանում անհաջողության հանդիպելով՝ ձեռքերը վայր չեք դնի, կպահպանեք լավ տրամադրությունն ու կենսուրախությունը: Հիմա կարող եք մի քանի գործ միանգամից ստանձնել: Դուք ոչինչ բաց չեք թողնի, չեք մոռանա ու իրար չեք խառնի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք կաշխատեք չհուզվել, իսկ եթե ամեն դեպքում չկարողանաք հանգստություն պահպանել, ձեզ այնպես կպահեք, որ ոչ ոք դրա մասին չի կասկածի: Հիմա ձեզ պետք կգա ձեր մտադրությունները թաքցնելու, ձեզ վրա ուշադրություն չհրավիրելու ունակությունը: Օգտակար կլինի հմայքը, ինչի շնորհիվ հիմա համախոհներ կգտնեք, աջակցություն կստանաք, եթե այն պետք լինի, գործնական կապեր կհաստատեք: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Այս շաբաթ հնարավորություն կունենաք անսովոր իրեր ձեռք բերել: Դուք դրանք անսպասելի ցածր գնով կգնեք կամ նվեր կստանաք, կշահեք կամ ինքնուրույն կպատրաստեք. բաց մի թողեք ձեր շանսը: Հավանական են հաջող իմիջային փորձարկումներ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը կարող է կապված լինել շփման մեջ տհաճ պահերի հետ: Մարդիկ կարող են ձեզ սխալ հասկանալ, սխալվել ձեր մտադրությունները գնահատելիս: Նույնիսկ ամենահասարակ իրավիճակները հաճախ երկար բացատրություններ կպահանջեն: Դա ձեզ երբեմն կբարկացնի, բայց դուք կփորձեք ձեր իրական հույզերը չցուցադրել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքը կհեշտանա, իսկ տրամադրությունը կլավանա: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Դուք հետաքրքիր գործեր կգտնեք, հաճախ անսովոր բանով կտարվեք, համախոհներ կգտնեք այնտեղ, որտեղ դրա ակնկալիքը չունեիք: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Դուք անկեղծորեն ուրախ կլինեք, որ ձեզ հոգեհարազատ մարդ եք գտել, որն ունակ է հասկանալ ձեր ապրումները: |
|