Շաբաթվա աստղագուշակ 07.08 - 13.08
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1852 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Կենտրոնացեք լուրջ առաջադրանքների լուծման վրա, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք արժե ընդունել, նույնիսկ եթե սկզբում թվա, թե խոսքը բարդ բանի մասին է: Դուք կյուրացնեք նոր պարտականությունները, կսովորեք այն, ինչ պետք է: Պետք կգա նաև ավելի վաղ ձեռք բերած փորձը: Ժամանակի ընթացքում ծանրաբեռնվածությունը կմեծանա, ուշադրություն պահանջող միապաղաղ գործերը կշատանան: Իսկ ահա ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունները կքչանան: Բայց չարժե հուսահատվել, քանի որ շուտով դրանք կրկին կհայտնվեն: Շաբաթվա կեսին հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Աշխատեք ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահել, և դա էլ բավարար կլինի կոնֆլիկտներից խուսափելու համար: Շաբաթվա վերջին օրերին ուրախության առիթները կշատանան, տրամադրությունն էլ կլավանա: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ: Հին ընկերների հետ հանդիպումները վառ հույզեր կպարգևեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը կարող է բավական անհանգիստ լինել, բայց լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել, եթե չշտապեք և առողջ բանականությամբ առաջնորդվեք: Գործնական հարաբերություններում լարված պահերը հնարավոր են, բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտ թույլ չտալու ձևը: Շատ Ցուլերի պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ճիշտ որոշումներ կընդունեն, կկողմնորոշվեն ոչ միանշանակ իրավիճակում: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի կանխատեսելի, արդյունավետ ու հարմարավետ կլինի: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դուք կգտնեք արագ հաջողության հասնելու ձևը: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, տարաձայնությունների առիթներ չեն առաջանա: Հին ու նոր ծանոթների հետ զրուցելու հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը լավ կդասավորվի: Այն հնարավորություն կտա հաջողության հասնել մի գործում, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ամեն ինչ չէ, որ լավ կստացվի, բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, կգտնեք դրանք կյանքի կոչելու հնարավորությունը: Աստղերը հաճախ ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Ձեզ ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում: Կասկած չկա, որ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հաճախ օգտակար կլինի ուրիշի տեսակետը լսելը, վստահելի մարդու հետ խորհրդակցելը: Շատ Երկվորյակներ կտեսնեն, թե ինչ սխալներ են նախկինում գործել և արագ կուղղեն դրանք: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Դուք գումարը քամուն չեք տա, բայց բաց չեք թողնի նաև շահավետ գործարքներ կնքելու հնարավորությունը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինտուիցիան կհուշի, որ լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք, և այն չի սխալվի: Շաբաթվա սկզբին դուք ոգևորությամբ լի կլինեք, կհասկանաք՝ ինչպես հասնել կարևոր նպատակներին ու չեք ուզենա ժամանակը զուր վատնել: Որոշ Խեցգետիններ հրաշալի գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ մյուսներին անել չի հաջողվել: Այստեղ նրանց պետք կգան վերջին շաբաթներին ստացած գիտելիքները: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք կգտնեք երկար ձգվող վեճերին վերջ տալու և նախկինում ձեզ կասկածող մարդկանց ձեր կողմը գրավելու ձևը: Մտերիմների փոքրիկ թուլությունների հանդեպ ներողամիտ կլինեք, և դա էլ թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից: Լավ է չշտապեք գնումների հարցում: Գումարի հետ կապված հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, և դա կարող է թանկ արժենալ: Չծրագրված գնումները հազիվ թե հաջող լինեն: Չարժե պարտքով գումար տալ, քանի որ այն ժամանակին չեն վերադարձնի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հաճելի ու ներդաշնակ կլինի: Հազիվ թե դժվարություններ առաջանան, բայց եթե դա տեղի ունենա, ապա արագ կհասկանաք՝ ինչպես գործել, իրավիճակից էլ ելք կգտնեք: Որոշ Առյուծներ գործնական առաջարկներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն: Նոր ծանոթությունները կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, եթե ինքներդ դա ուզենաք: Շաբաթվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Ձեզ հանդիպումներ են սպասվելու: Չի բացառվում ստիպված լինեք գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնց չեք համակրում: Բայց նույնիսկ նրանց հետ կկարողանաք ինչ-որ բանի մասին պայմանավորվել, եթե պետք լինի: Այս հատվածը հարմար կլինի նաև նոր նախաձեռնությունների համար: Որոշ գաղափարներ կհաջողվի անհապաղ կյանքի կոչել, մյուսների հարցում մի փոքր պիտի սպասեք, բայց բոլոր դեպքերում ձեր մտածածը կյանքի կկոչեք: Օգնականներ ու համախոհներ կգտնվեն: Չի բացառվում օգնություն առաջարկեն նոր ծանոթները: Համատեղ աշխատանքից ու ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն սկսվել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը արդյունավետ, բայց բավական լարված կլինի: Մտքերը միանգամից հավաքել չի ստացվի, չեք կարողանա անմիջապես անցնել ուշադրություն պահանջող գործերին: Բացի այդ, կարող է նյարդայնացնել ուրիշի անկազմակերպվածությունը, ինչի պատճառով շատ գործեր անընդհատ կհետաձգվեն, իսկ հետո անհրաժեշտ արդյունքը ժամանակին ստանալու համար պիտի շատ շտապեք: Ավելի հեշտ կլինի այն Կույսերի համար, որոնք սովոր են ամեն ինչ իրենք անել: Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը ավելի հանգիստ ու կանխատեսելի կդառնա: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել ու հաջողության կհասնեք այն գործերում, որոնցից գլուխ հանել առաջ չէիք կարողանում: Մտերիմների հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Դուք առանց ակնարկների ու կիսատ ասված բաների կքննարկեք բոլոր կարևոր հարցերն ու ապագայի ընդհանուր ծրագրերը: Հավանական են ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Նոր ծրագրեր կունենաք շաբաթվա սկզբին: Դրանց իրագործմանը արժե միանգամից անցնել. պայմանները բարենպաստ կլինեն, շատ բան լավ կստացվի: Զգալով աստղերի աջակցությունը՝ դուք վճռականորեն կստանձնեք բարդ գործը և արագ նրանում կհասնեք առաջին հաջողություններին: Առաջ շարժվելը հետո ավելի հեշտ կլինի, քան հիմա է թվում: Այս հատվածը հարմար կլինի նաև գործնական կապերն ու անձնական հարաբերությունները ամրապնդելու և հաշտվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ուրիշներին հասկանալը, նրանց տագնապների, մտավախությունների, գաղտնի ցանկությունների մասին կռահելը: Կպարզվեն անցյալի ոչ միանշանակ իրավիճակները: Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի ապագայի մասին մտածելը, ձեր խոսքերի և արարքների հնարավոր հետևանքները գնահատելը: Աշխատեք չտաքանալ, պահպանել ինքնատիրապետումը, օբյեկտիվորեն գնահատել ձեր հնարավորությունները: Խելամտությունն ու առողջ բանականությունը կօգնեն խուսափել խնդիրներից, սխալներ չանել այնտեղ, որտեղ դրանցից խուսափելը շատ կարևոր է: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին իրադարձություններ տեղի կունենան, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական բաներին, փոխել վերաբերմունքը անցյալի իրադարձությունների հանդեպ: Կհարթվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ վերջին ժամանակներս հաճախ եք վիճել: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Դա վերաբերում է և՛ գործընկերներին, և՛ կոլեգաներին: Շաբաթվա կեսը կստիպի վերադառնալ պրակտիկ առաջադրանքներին ու միապաղաղ գործերին: Դրանք ձանձրալի կթվան, բայց դուք կաշխատեք հնարավորինս լավ անել դրանք: Դա դուր կգա շրջապատողներին, չի բացառվում ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ցանկացած օգտակար գործի համար: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերից: Կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված ընտանեկան տոներ կազմակերպել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին կեսը կարող է բավական անհանգիստ անցնել: Բայց շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը, կշռադատված որոշումներ ընդունել: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք պահելը ավելի բարդ է լինելու, քան սկզբում կթվա: Ձեզ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Իսկ ահա շրջապատողների խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Շաբաթվա երկրորդ կեսը առանց տհաճ անակնկալների կանցնի: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք օգտվել դրանցից: Շատ Աղեղնավորների պետք կգա իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Սովորականից հաճախ պիտի նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք: Իհարկե, դուք դրանից գլուխ կհանեք: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա առաջին կեսին մանրուքներից մի կառչեք: Կարևոր կլինի դատարկ բաների վրա չծախսեք այն ժամանակը, որը կարող էիք օգտավետ անցկացնել: Օգտակար կլինի ուսման, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու հետ կապված զբաղմունքների վրա կենտրոնանալը: Ինտուիցիան կհուշի, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Դրա շնորհիվ սխալներ չեք անի, արագ կկողմնորոշվեք լրիվ նոր իրավիճակներում: Շաբաթվա կեսին պիտի ուշադրություն դարձնեք ձեր հուզական վիճակին: Մտածեք, թե ինչպես կարող եք լավացնել ձեր տրամադրությունը, փնտրեք այն, ինչը ձեզ ուրախացնում և ոգեշնչում է: Լավ է սեփական ուժերին ապավինեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա աջակցել ձեզ: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն ձեզ: Կարող են իրականանալ հին ցանկությունները, այդ թվում՝ նրանք, որոնց մասին դեռ ոչ ոքի չեք պատմել: Այս շրջանը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ զգալ: Անցյալում կմնան այն խնդիրները, որոնք ստիպում էին ձեզ ապրումներ ունենալ ու տագնապել: Որոշ Ջրհոսներ գլուխ կհանեն շրջապատողների հետ հարաբերություններից, կհասկանան, թե ում վրա կարող են հույս դնել, իսկ ում հետ արժե զգոն լինել: Այդ հատվածը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և հաշտվելու համար: Ֆինանսների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Խոսքը դեռ փոքր գումարի մասին է լինելու: Բայց եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով ավելին կստանաք: Շաբաթվա վերջին աշխատեք խուսափել դատարկ զրույցներից ու հիմար բաների պատճառով վեճերից: Երբեմն ավելի լավ կլինի փոքր զիջումների գնաք, քան պնդեք ձեր ճշմարտացիությունը՝ հարաբերությունները փչացնելու վտանգն աչքի առաջ ունենալով: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի հետաձգեք ձեր ծրագրերի իրագործումը: Բացի այդ, չի բացառվում պետք լինի գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ընդհանրապես դուր չեն գալիս ձեզ: Բայց դուք կաշխատեք մոտեցում գտնել նրանց, կոնֆլիկտներ թույլ չտալ: Ձեր բնատուր նրբանկատության շնորհիվ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Շաբաթվա կեսին հաջողության համար ամրություն ու հաստատակամություն է պետք գալու: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք կհասնեք նպատակին, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չլինեն: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը շատ տեղին կլինի, թույլ կտա ձեզ պրովոկացիաներին չտրվել: Շաբաթվա վերջին օրերին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածը հարմար կլինի հանգստի և ձեզ հասկացող, ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: |
|