ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 07.06 - 13.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1772 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին բազում հետաքրքիր ծրագրեր կհայտնվեն: Այդ հատվածում կուզենաք գործել, առաջ շարժվել, տեղում չդոփել: Կարող եք նոր բան ստանձնել, բայց կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Մտածեք, թե որն ավելի արդյունավետ կլինի՝ ինքնուրույն գործե՞լը, թե՞ համախոհներ գտնելը, որոնք իրենց վրա կվերցնեն ինչ-ինչ հարցերի լուծումը: Հավանական է նոր գործնական հարաբերությունների սկիզբ: Դրանց շնորհիվ ձեր առաջ շուտով նոր հորիզոններ կբացվեն: Դուք շատերին կօգնեք. հաճախ դա թույլ կտա նոր ընկերներ գտնել ու պիտանի ծանոթություններ հաստատել:

Շաբաթվա երկրորդ կեսին գործերն ու հոգսերը կշատանան, բայց դուք հազիվ թե կյանքից բողոքեք: Ամենը, ինչով կզբաղվեք, իսկապես կգրավի ձեզ: Դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Ինչքան էլ զբաղված լինեք այդ հատվածում, աշխատեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար: Մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, շնորհակալ կլինեն ձեզ աջակցության և ուշադրության համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ ոչ այնքան հանգիստ, բայց բարենպաստ շաբաթ է սպասվում: Շատ բան պիտի անեք, և դուք նշանակալիորեն կթեթևացնեք ձեր կյանքը, եթե սկզբում ծրագիր կազմեք և հետո նոր միայն սկսեք գործել: Կարևոր կլինի մի առաջադրանքից մյուսը չնետվելը, սկսածն ավարտին հասցնելը: Կարգապահությունը, մանրուքներին ուշադրությունը, խելամիտ պերֆեկցիոնիզմը թույլ կտան խուսափել սխալներից, օգտվել աստղերի աջակցությունից դրված նպատակներին հասնելու համար:

Եթե վերջին ժամանակներս շատ էիք մտորում ավելի ակտիվ կենսակերպի անցնելու, սպորտով զբաղվելու կամ պարզապես ավելի շատ շարժվելու մասին, իմացեք, որ հիմա եկել է դրա համար հարմար պահը: Օգտակար սովորույթները արագ կյուրացվեն, ներքին դիմադրություն չեն առաջացնի:

Միակ բանը, որը կարող է այս շաբաթ ձեզ խնդիրներ բերել, ցանկալին իրականության տեղ ընդունելու հակվածությունն է: Աշխատեք պատրանքներ չկառուցել և իրատես լինել, ու դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բավական հակասական կլինի: Մի կողմից՝ դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և հաճախ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Մյուս կողմից էլ՝ դժվարություններ կառաջանան, երբ պետք լինի ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել ու համախոհներ գտնել: Մի շտապեք, ուսումնասիրեք իրավիճակը, լսեք ինտուիցիայի հուշումները և կհասկանաք՝ ինչպես է պետք վարել երկխոսությունը: Ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի կանխատեսելի կդառնա:

Արժե հիշել, որ հիմա բոլորը չէ, որ պատրաստ են ձեզ անշահախնդիր աջակցել: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին:

Ակնհայտ թվացող ոչ բոլոր որոշումները լավը կլինեն, հարցերին պատասխաններն էլ մակերեսին դրված չեն լինի: Աշխատեք կենտրոնանալ, ոչինչ աչքաթող չանել, հնարավորինս շատ մանրուքներ նկատել ու վերլուծել: Դա կօգնի խուսափել ցավալի սխալներից, այնպիսի քայլեր չանել, որոնց համար ավելի ուշ զղջալու էիք:

Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Ուրախության առիթներ փնտրեք, մի տխրեք ու պահպանեք լավատեսությունը: Ամեն ինչ կստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին և կարևոր չէ՝ խոսքը մտերիմ մարդու, թե նրա մասին կլինի, ում առաջին անգամ եք տեսնում: Ինտուիցիան ուժեղ կլինի, այն անսխալ կհուշի, թե ինչ կա ձեզ համար թանկ մարդու հոգում: Վեճերն անցյալում կմնան, կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց տարաձայնություններից վախենալու:

Դուք լավ գլուխ կհանեք միապաղաղ գործերից, հատկապես եթե դրանք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջեն: Հեշտությամբ կտրվի այն, ինչ հոգնեցնող ու դժվար էր թվում: Որոշ Խեցգետիններ կլուծեն այն խնդիրները, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես չի հիասթափեցնի. դրական միտումների ազդեցությունն այդ հատվածում էլ ուժեղ կլինի: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Երբեմն ձանձրալի կլինի, բայց նման պահերին էլ չեք շեղվի, սխալներ չեք անի:

Շաբաթվա վերջին օրերը թույլ կտան լուծել ֆինանսական հարցերը, որոնց մասին շատ եք մտածել ապրիլին ու մայիսին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ինքներդ ձեզանից շատ բան մի պահանջեք: Այդ հատվածում դժվար կլինի մտքերը հավաքելը, որոշումներ ընդունելը: Բացի այդ, շատ Առյուծների չի հաջողվի ճիշտ գնահատել գործերի իրական վիճակը, նշանի ներկայացուցիչները չեն նկատի ակնհայտը, ցանկալին իրականության տեղ կընդունեն: Եթե դուք կարող եք ձեզ մի փոքր դադար թույլ տալ, արժե հենց այդպես էլ վարվել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր հիմնական խնդիրը կդառնա ձեր ու մյուսների կյանքը չբարդացնելը: Արժե հրաժարվել վնասակար սովորույթներից, որոնք հիմա ձեզ սովորականից շատ կխանգարեն: Աշխատեք ուշադիր լինել, երբ բարդ տեխնիկայի հետ եք աշխատում. այն կարող է ամենաանհարմար պահին փաստի առաջ կանգնեցնել ձեզ: 

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե վերջին շաբաթներին ձեզ սխալ եք պահել մտերիմների հետ, ասել կամ արել եք մի բան, ինչի համար հետո զղջացել եք, հիմա կարող եք ամեն ինչ ուղղել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չի կարելի ասել, որ շաբաթը լրիվ անամպ է լինելու, բայց այն ձեզ ուրախացնող իրադարձություններ կբերի: Շաբաթվա առաջին օրերին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, բայց դրանք նկատելի հետևանքներ չեն ունենա: Շուտով ամեն ինչ կպարզվի, ձեր տրամադրությունը կլավանա, ոչ ոք ձեզանից չի վիրավորվի, այնպես որ՝ անհանգստանալու բան չկա:

Շաբաթվա կեսը հարմար է և՛ առօրյա գործերի, և՛ լրիվ նոր նախագիծ ստանձնելու համար: Կարող եք հաջողության հասնել կոմերցիոն գործունեության մեջ, շահավետ գործարքներ կնքել: Դրանից հրաշալի գլուխ կհանեն նույնիսկ այն Կույսերը, որոնք նախկինում հեռու են եղել ֆինանսական հարցերի լուծումից:

Հոգսերը կշատանան, և շաբաթվա վերջին օրերին ազատ ժամանակ քիչ կունենաք: Բայց օգնականներ կգտնվեն, որոնց հետ ավելի հետաքրքիր և ուրախ կլինի: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հազիվ թե հեշտ անցնի, բայց ձեզ շատ բան կսովորեցնի, թույլ կտա փորձ ձեռք բերել, որը հետո մեկ անգամ չէ, որ պետք կգա: Բացի այդ, որոշ Կշեռքներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությունը օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից: Շատ լուրջ հարցեր կքննարկվեն ոչ ֆորմալ միջավայրում, և այդտեղ ձեր հմայքը շատ տեղին կլինի: Հաճախ ձեր առաջարկները առանց երկար քննարկումների կընդունվեն միայն նրա համար, որ վստահություն առաջ կբերեք բոլոր նրանց մոտ, ում հետ գործ կունենաք:

Ոչ ստանդարտ մոտեցում, հնարամտություն պահանջող գործեր շատ կլինեն: Ուրիշի օրինակին հետևելը ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր կլինի: Խորհուրդները լսել կարելի է, բայց վերջնական որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք:

Հիշեք, որ շաբաթվա երկրորդ կեսին կարևոր է դառնալու ինքնատիրապետումը պահպանելը: Վերահսկեք հույզերը, մի տրվեք դրանց: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ ահա պահի ազդեցության տակ ընդունածների մասին նույնն ասել չի կարելի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը բավական անհանգիստ կլինի, բայց դուք հազիվ թե ուզենաք բողոքել: Գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր կլինի: Կուրախացնի լրիվ նոր բան ստանձնելու և հաջողության հասնելու հնարավորությունը, բայց բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու շանսն էլ կաշխատեք բաց չթողնել: Շատ Կարիճներ ընդհանրապես ուրիշների բարեկեցության մասին ավելի շատ հոգ կտանեն, քան սեփականի, և դա նրանց չի խանգարի երջանիկ զգալ:

Ձեզ հետաքրքիր հանդիպումներ և անսովոր ծանոթություններ են սպասվում: Ամենատարբեր մարդկանց հետ շփումները կօգնեն սովորական բաներին տարբեր տեսանկյուններից նայել: Արդյունքում որոշ Կարիճներ հրաշալի գաղափարներ կունենան: Երբեմն նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես ելք գտնել փակուղուց, դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից:

Շաբաթվա վերջին օրերը հատկապես բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածի համար կարող եք ռոմանտիկ ուղևորություններ, ընկերական ժամադրություններ, ընտանեկան ուղևորություններ ու տնային տոներ կազմակերպել: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա սկիզբը արդյունավետ ու հետաքրքիր է լինելու: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, երբեմն բավական կլինի մի բան մտածեք և արդեն նպատակից մեկ քայլ հեռավորության վրա կլինեք: Շրջապատողները հաճույքով կօգնեն, քանի որ կիմանան՝ շուտով հաջողության եք հասնելու և առատ պարգևատրելու եք նրանց, ովքեր աջակցել են ձեզ: Այդ հատվածում ստացած ցանկացած առաջարկի արժե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Աշխատեք հնարավորինս արագ գլուխ հանել նոր գործերից: Երբեմն մի քանի սխալ պիտի անեք մինչև պարզ դառնա, թե ինչպես է պետք գործել: Դա ավելի օգտակար կլինի, քան նստելն ու սպասելը:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ կլինի: Դա հանգստության, մտորումների, հաճելի զբաղմունքների ժամանակ է լինելու, որոնցից որոշակի արդյունք չեք ակնկալում: Զրույցներ շատ կլինեն: Դրանք միշտ չէ, որ օգտակար կլինեն, բայց սովորաբար շրջապատողների հետ շփումները ձեր տրամադրությունը կբարձրացնեն: Որոշ Աղեղնավորներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր կլինի բացասական միտումների ազդեցությունից գլուխ հանելը: Շաբաթվա սկզբին դուք կարող եք նյարդային, անհամբեր ու բծախնդիր լինել: Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի, բայց շրջապատողները շատ կփորձեն դա անել. արժե, որ դուք էլ ընդառաջ գնաք: Եթե այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց ինչպես հարկն է պատրաստվեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք պատասխանել բարդ հարցերին, և լավ կլինի, եթե խուճապի չմատնվեք, ցույց չտաք, որ նեղն եք ընկել:

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից ավելի բարենպաստ կլինի, ուրախության ավելի շատ առիթներ կբերի: Հնարավոր են նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, չեն բացառվում հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները: Աստղերը բարյացակամ կլինեն այն Այծեղջյուրների հանդեպ, որոնք հոգ են տանում հարազատների բարեկեցության մասին, աշխատում են ամրապնդել ընտանեկան կապերը: Դուք կգտնեք այն խնդիրները լուծելու ձևը, որոնք բարդացնում են ձեր ու ձեր մտերիմների կյանքը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը կուրախացնի ու կառույգացնի: Դա հրաշալի նորությունների ու գաղափարների, զարմանալի հանդիպումների ժամանակ է լինելու: Ամենատպավորվող Ջրհոսները կուզենան արագ ու արմատապես փոխել իրենց կյանքը, բայց առանձնապես շտապել չարժե: Դուք ամեն ինչ մտածելու, ապագա գործողությունները կշռադատելու համար ժամանակ ունեք: Հաճախ օգտակար կլինի գործողությունների ծրագիր մշակելը, և հոգ չէ, որ հետո ստիպված պետք է լինեք վերամշակել այն:

Ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի հանգիստ ու կանխատեսելի կդառնա, սովորական հունի մեջ կընկնի: Դուք արդեն կուզենաք ոչ այնքան փորձարկումներ անել, որքան գնալ թեթև ու հեշտ ճանապարհով, իդեալական կլինի՝ ինչ-որ մեկի կողմից փորձված և հարթված ճանապարհով: Նման ռազմավարությունը արդյունավետ կլինի, բացի այդ, թույլ կտա խնայել ուժերը:

Շաբաթվա վերջին օրերին կուզենաք մենակ մնալ, որպեսզի գլուխ հանեք սեփական հակասական զգացմունքներից: Դա միանգամից չի հաջողվի, բայց երբ ստացվի, տրամադրությունն էլ նշանակալիորեն կլավանա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի՝ արդյունավետ, հետաքրքիր, նոր հնարավորություններ բացող: Դուք արագ գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից և կարևոր չէ՝ խոսքը ձեզ ծանոթ գործի, թե լրիվ նոր, բարդ գործի մասին կլինի, որը նաև ստեղծագործ մոտեցում կպահանջի: Միակ բանը, որը նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի, դա առաջնահերթությունները ճիշտ դնելն է: Վտանգ կա՝ շատ ժամանակ և ուժեր վատնեք դատարկ բաների վրա: Բայց նույնիսկ նման դեպքերում բոլոր ամենակարևոր առաջադրանքները ժամանակին կլուծեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի: Մտածածը կյանքի կոչելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք, իսկ ճանապարհին խոչընդոտներ կարող են ծագել: Բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ կօգնեն հին ծանոթները, փորձված գործընկերներն ու ընկերները: Ամեն անգամ չի հաջողվի զատել մասնագիտական և անձնական հարաբերությունները: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1772 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1