Շաբաթվա աստղագուշակ 07.03 - 13.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1563 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր կլինի մտքերը հավաքելն ու առաջնահերթությունները որոշելը: Ինչքան շուտ դա անեք, այնքան հանգիստ ու արդյունավետ կանցնի շաբաթը: Մի փորձեք բացարձակապես ամեն ինչ հասցնել: Ամենայն հավանականությամբ, որոշ գործեր պիտի հետաձգեք, բայց ամենակարևոր ու շտապ գործերից գլուխ կհանեք: Ցանկացած ֆինանսական հարցի լուծման լուրջ վերաբերվեք: Հիմա գումարը ռիսկի ենթարկելու ժամանակը չէ, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին է: Օգտակար կլինի մասնագետի կամ հին ծանոթի խորհուրդը, որի փորձին վստահում եք: Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, եթե համբերատար ու բարեհամբույր լինեք: Չի բացառվում՝ պետք լինի ինչ-որ հարցերում զիջումների գնալ, որպեսզի կարևոր հարցերում ձեզ լսեն: Աշխատեք չհամառել ու չտաքանալ: Որոշ հարցերում հայացքների տարբերությանը կարելի է փիլիսոփայորեն նայել. այո, մարդիկ ինչ-որ բաներում ձեզ հետ համաձայն չեն, բայց դրանից նրանց սերը ձեր հանդեպ չի պակասում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը շատ հաջող կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Հավանական են նոր ծանոթություններ, կկարողանաք պիտանի կապեր ձեռք բերել: Չեն բացառվում աշխատանքի ու համագործակցության հետ կապված առաջարկները, ընդ որում՝ հենց ձեզ հետաքրքրող ոլորտում: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, որի շնորհիվ արագ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված, դուք կշահեք նրանց համակրանքը: Առօրյա, լավ ծանոթ աշխատանքը սովորականից ձանձրալի ու հոգնեցնող կթվա: Ուշադրություն պահանջող մանր-մունր խնդիրները կշատանան: Մտածեք, թե ում կարող եք հանձնարարել դրանց լուծումը, որպեսզի հանգիստ կենտրոնանաք գլխավորի վրա: Անձնական հարաբերություններում հազիվ թե խնդիրներ ծագեն: Մտերիմները ձեզ կհասկանան ու կաջակցեն, դուք նույն ձևով կպատասխանեք: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև լավ նորություններ՝ կապված հարազատներից մեկի հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող գաղափարների ու ճիշտ որոշումների շաբաթ է: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ բարդ հարցերի պատասխաններ ստանալ չէր հաջողվում, հիմա դա կկարողանաք անել: Չի բացառվում՝ փոխվեն երկարաժամկետ ծրագրերը: Դա կարող է կապված լինել գործնական ոլորտում ինչ-որ կարևոր իրադարձության հետ, ինչպես նաև նրա, որ կվերանայեք սեփական առաջնահերթությունները, կհասկանաք, որ եկել է այն բանի վրա կենտրոնանալու ժամանակը, ինչին առաջ քիչ ուշադրություն եք հատկացրել: Հավանական են փոփոխություններ մասնագիտական հարաբերություններում: Դուք կզգաք, որ շատերն են լսում ձեր կարծիքը, մեծ հարգանքով են վերաբերվում ձեր փորձին: Շաբաթը հարմար կլինի առաջատարի ձեր հատկանիշները դրսևորելու համար: Բոլորի համար պարզ կդառնա, որ ունակ եք արդյունավետ ղեկավարել ուրիշներին: Շուտով դա գործնականում ցույց տալու հնարավորություն կներկայանա: Շաբաթը շատ բարենպաստ կլինի ընկերների հետ հանդիպումների, մտերիմների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար: Դուք շատերի տրամադրությունը կբարձրացնեք, կաջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին ու հուսահատվածներին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ ձեզ կարևոր հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Չի բացառվում՝ ստիպված լինեք բարդ հարցեր քննարկել, բայց դա օգտակար կլինի: Կարող են լուծվել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները: Գործնական ոլոտում նոր հեռանկարներ կբացվեն, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն կամ համագործակցություն հենց այն ոլորտում, որը ձեզ համար յուրահատուկ գրավչություն ունի: Ձեր գիտելիքներին ու տաղանդներին անսպասելի կիրառում կգտնվի: Շրջապատողները ուշադիր կվերաբերվեն ձեր գաղափարներին, որոնցից առաջ հրաժարվում էին, ու նույնիսկ դրանցից մի քանիսը կյանքի կկոչեն: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան ու շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Շաբաթվա վերջին օրերը դրամական մուտքեր են խոստանում անսպասելի աղբյուրներից: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հագեցած կլինի: Դուք պիտի ակտիվ մասնակցություն ունենաք կարևոր իրադարձություններին, լուրջ որոշումներ ընդունեք: Հնարավորություն կընձեռվի վերականգնել գործնական և անձնական հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: Դուք ձեզ ճիշտ կպահեք, այդ իսկ պատճառով հին տարաձայնություններն ու խնդիրները կմոռացվեն, կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել, շատ բաների մասին պայմանավորվել: Կլուծվեն ֆինանսների հետ կապված խնդիրները, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Շաբաթը շահավետ գործարքներ է խոստանում: Նույնիսկ այն Առյուծները, որոնք նախկինում կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել, նրանում հաջողության հասնելու հնարավորություն կունենան: Հավանական են հաջող գնումներ: Կարող եք նոր գործեր ստանձնել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք է պահանջվում: Դուք զարմանալի, ինքնատիպ ու շատ հաջող գաղափարներ կունենաք: Շրջապատողներին դրանք անպայման դուր կգան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի շաբաթ է կարևոր գործերի համար. ինչպես ծանոթ, այնպես էլ՝ լրիվ նոր: Կարող եք ստանձնել այն, ինչը դեռ վերջերս շատ բարդ էր թվում. դուք անպայման գլուխ կհանեք դրանից: Չի բացառվում՝ պետք լինի վերամշակել երկարաժամկետ ծրագրերը: Դա նույնիսկ կուրախացնի, քանի որ հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես հետաքրքրում է ձեզ: Օգտակար կլինի գործնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք ցանկացած պարագայում հույս դնել: Չի բացառվում՝ նախկինում ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս, համարյա ընկերական դառնան: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ինչպես նաև ընկերների հետ հանդիպումները: Կուրախացնի այն մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, գրավիչ ու օգտակար զրույցներ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա առանց դժվարության լավ տպավորություն կթողնեք: Դա պետք կգա աշխատանքային հարցերը լուծելիս: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու գործընկերներ գտնեք, որոնց վրա կարող եք հույս դնել: Ողջ շաբաթը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու կամ այնպիսի բան սովորելու համար, որը կարող է թեկուզ տեսականորեն պետք գալ: Դուք արագ կմտապահեք ողջ պիտանի ինֆորմացիան ու կհասկանաք՝ ինչպես կարելի է այն կիրառել: Որոշ Կշեռքներ իրենց նախկինում թերագնահատված տաղանդներին նոր կիրառում կգտնեն: Զգուշություն պետք է միայն ֆինանսական գործերում: Այստեղ ձեզ համար բարդ կլինի բոլոր հնարավորությունները ճիշտ գնահատելը: Ոչ պարտադիր գնումներ անելուց կամ գումարը զվարճանքների վրա ծախսելուց առաջ երկար մտածեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը կապերում զգուշություն է պահանջելու: Աշխատեք խուսափել դատարկ զրույցներից, սահմանափակեք շփումներն այն մարդկանց հետ, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից, մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով ու կարևոր ծրագրերով: Հին ծանոթները ձեր կողմից կլինեն, իսկ ահա նորերը կարող են նույնիսկ ամենահամեստ ակնկալիքները չարդարացնել: Մնացած առումներով շաբաթը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի լուրջ գործերի համար. դուք դրանցից լավ գլուխ կհանեք, սխալներ թույլ չեք տա, ժամանակին կավարտեք սկսածը: Կհաջողվի պատասխաններ գտնել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Նոր ընտանեկան ծրագրեր կհայտնվեն, հարազատները կաջակցեն ձեզ: Տարաձայնությունները կմնան անցյալում: Աշխատեք շատ չհոգնել: Հանգստի համար դադարներ վերցրեք, շեղվեք գործերից, երբ պայմանները թույլ են տալիս դա, աշխատեք ավելի շատ զբոսնել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի լուրջ աշխատանքի, ինչպես նաև նոր ինֆորմացիա ուսումնասիրելու համար, անկախ նրանից, թե որքան բազմազան ու հակասական այն կլինի: Դուք կնկատեք կարևոր մասերը, աչքաթող չեք անի այն, ինչը կարող է կարևոր դեր խաղալ: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Չի բացառվում նոր համախոհներ ձեռք բերեք: Նրանք կօգնեն հասնել վաղուց դրված նպատակներին: Շաբաթվա երկրորդ կեսը կառանձնանա շատ բարենպաստ հուզական դաշտով: Ձեզ մոտ կվերադառնան կենսուրախությունն ու լավատեսությունը, դուք շատ բաների նորովի կնայեք: Պարզ կդառնա՝ ինչպես դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերությունները: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Շաբաթվա վերջին հավանական են հաճելի սիրային անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը շատ բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում, շատ բան նոր լույսի ներքո տեսնեք: Լավ գաղափարներ շատ կունենաք: Դրանք դուր կգան շրջապատողներին, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածը կյանքի կոչելու հարցում: Համառության ու նպատակասլացության կարիք կլինի: Հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ հաջողության կհասնեք աշխատանքի մեջ, մրցակիցներին էլ հետևում կթողնեք: Հնարավոր է մասնագիտական աճ: Ծանրաբեռնվածությունը կաճի, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք, եթե էներգիան ճիշտ հունի մեջ դնեք, մանրուքների վրա էլ չկենտրոնանաք: Նրբանկատությունն ու տակտը թույլ կտան խուսափել անձնական հարաբերություններում խնդիրներից, պահպանել փոխհասկացողությունը ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսին յուրահատուկ կարևոր կլինի ընտանեկան գործերին ուշադրություն հատկացնելն ու մտերիմների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու, գործնական կապերը վերականգնելու համար, որոնք կարող են հետո պետք գալ: Չեն բացառվում աշխատանքի ու համագործակցության հետ կապված առաջարկները: Դուք կկարողանաք զբաղվել հենց նրանով, ինչը ձեզ վաղուց հետաքրքիր ու հեռանկարային է թվում: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնք նախկինում պահանջված չէին: Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց, պատմեք ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Օգտակար կլինի վաղուց ծրագրած գործերի վրա կենտրոնանալը, որոնց համար ժամանակ չէր մնում: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, որոնցից արագ գլուխ կհանեք: Հաջող կլինեն գնումները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ սպոնտան գնումները: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը կուրախացնի: Կլուծվեն նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները, դուք ձեզ ավելի ազատ կզգաք: Իհարկե, աստղերը ձեր փոխարեն բացարձակապես ամեն ինչ չեն անի, պիտի շատ աշխատեք: Պայմանները բարենպաստ կլինեն, ճանապարհին խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Դուք կհասկանաք, որ պատրաստ եք ձեր առաջ ավելի բարձր նպատակներ դնել ու ձգտել դրանց: Մանր-մունր դժվարությունները, ինչպես նաև հնարավոր անհաջողությունները ձեզ չեն վախեցնի: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք ինքնավստահ կլինեք, և դա շրջապատողներին շատ դուր կգա: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեր առաջարկներին մերժումով պատասխանի կամ չուզենա աջակցել ձեր այն գաղափարները, որոնցով կկիսվեք: Շաբաթվա առաջին կեսին ազատ ժամանակը ուզածից քիչ կլինի: Երկրորդը և՛ հանգստանալու, և՛ շատ հետաքրքիր գործերով զբաղվելու հնարավորություն կտա. օրինակ՝ կարող եք հիշել հին նախասիրության մասին: Այն հարմար կլինի և՛ նոր ծանոթությունների, և՛ այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարոտել էիք: |
|