ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 07.02 - 13.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1518 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի նոր բան փորձելու համար: Այդ հատվածում հեշտությամբ կհրաժարվեք ձեր սովորույթներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել, դրական կտրամադրվեք: Որոշ Խոյեր կվերագտնեն ինքնավստահությունը, որի կարիքը վերջին ժամանակներս ունեին: Դուք կզգաք, որ պատրաստ եք ստանձնել բարդ գործերը: Լուրջ հաջողությունները սարերի հետևում չեն լինի, բայց դրանց հասնելու համար օգնության կարիք կունենաք: Հենվեք փորձված համախոհների վրա:

Շաբաթվա երկրորդ կեսը շփումների ժամանակ կլինի: Ձեզ անսովոր հանդիպումներ են սպասվում: Հավանական են ծանոթություններ, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ: Կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չեք գտել: Այս շրջանը հարմար կլինի ղեկավարության կամ այն մարդկանց հետ լուրջ զրուցելու համար, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը:

Ֆինանսների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Դրամական մուտքերը սպասվածից շատ կլինեն: Հավանական են շահավետ գործարքներ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը շատ հաջող կլինի: Այն հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, առաջարկներով հանդես գալու համար: Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ նույնիսկ առօրյա խնդիրների լուծմանը. դա թույլ կտա ոչ միայն ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին, այլև կօգնի գրավել այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված:

Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Չի բացառվում՝ հենց ձեր ջանքերի շնորհիվ լուծվեն բոլորին վշտացնող խնդիրները: Դուք կգտնեք արդարությունը վերականգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու ձևը: Բացի այդ, շատ ուշադիր կլինեք, կնկատեք այն հնարավորությունները, որոնց մասին նախկինում ոչ ոք նույնիսկ չի էլ կռահել:

Լավ կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ գործերով եք ճամփա ընկնելու, թե զվարճանալու, հաճելի ժամանակ անցկացնելու և նոր վայրեր տեսնելու նպատակով: Բոլոր դեպքերում դուք գոհ կմնաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաճելի ծանոթություններ ու հետաքրքիր հանդիպումներ կբերի: Դուք կկարողանաք ընկերանալ անսովոր մարդկանց հետ, շփվել նրանց հետ, ում մասին վերջին ժամանակներս զրույցներ շատ են եղել: Նշված օրերը հարմար կլինեն նաև հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Հին ծանոթները ոգեշնչող նորություններ կհայտնեն կամ խորհուրդներ կտան, որոնց հաճույքով կհետևեք:

Շաբաթը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Առաջին հերթին դա վերաբերում է այն Երկվորյակներին, որոնք բիզնեսով են զբաղվում. ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք մեծացնել եկամուտները, նոր հաճախորդներ ու գործընկերներ գտնել: Բացի այդ, որակավորումը բարձրացնելու հնարավորություն կլինի, կսովորեք մի բան, որը շուտով թույլ կտա բարձրանալ կարիերայի սանդուղքներով:

Հուզական դաշտը բարենպաստ կլինի շաբաթվա վերջին օրերին, տրամադրությունը նկատելիորեն կլավանա: Այդ նույն շրջանը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Այն կօգնի կռահել կարևոր բաները, ավելի լավ հասկանալ շրջապատողներին, նաև սեփական զգացմունքները: Այդ հատվածում լուրջ որոշումներն արժե ինքնուրույն ընդունել. հազիվ թե ինչ-որ մեկի խորհուրդներն օգտակար լինեն ձեզ:

Շաբաթվա առաջին կեսը արդյունավետ աշխատանքի ժամանակ կլինի, որը լավ կվարձատրվի: Չի բացառվում նոր պարտականություններ հայտնվեն: Դուք դրանցից գլուխ կհանեք, շուտով մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք կկարողանաք կանխագուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ կասեն ու կանեն շրջապատողները: Նշված օրերը հաջող կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կկարողանաք մտերիմների վրա ամեն հարցում հույս դնել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել: Կարող է թվալ, թե պետք է անհապաղ ինչ-որ բան նախաձեռնել, բայց չմտածված որոշումները հազիվ թե հաջող լինեն: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Դուք կհասկանաք, որ կարելի է սահմանափակվել փոքր քայլերով, այլ ոչ թե հրաժարվել նրանից, ինչին հասցրել եք հասնել:

Շաբաթը հրաշալի կլինի նոր աշխատանքային առաջադրանքներին անցնելու և այն գործերով զբաղվելու համար, որոնք ձեր սովորական պարտականությունների մեջ չեն մտնում: Այստեղ դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես է պետք գործել: Նոր օգնականներ ու համախոհներ գտնելը դժվար չի լինի, եթե նրանց կարիքն ունենաք:

Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները: Չի բացառվում դուք ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ձեզ բացառապես մասնագիտական հետաքրքություններն են կապել: Հավանական է աշխատավայրում ռոմանտիկ պատմության սկիզբ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար: Չի բացառվում ձեր ծրագրերը փոխվեն նոր պայմանների պատճառով: Դուք արագ որոշումներ կընդունեք, բայց ոչ հույզերի ազդեցության տակ: Հակառակը՝ ձեր բոլոր գործողությունները լավ մտածված կլինեն: Ինտուիցիան կօգնի ձեզ նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Այս շաբաթ կնքած գործարքները ավելի շատ եկամուտ կբերեն, քան սպասում էիք: Գնումները հաջող կլինեն:

Այս շաբաթ ձեզ նոր ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ են սպասվում: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, կկարողանաք հետաքրքրել ամենատարբեր մարդկանց: Հավանական են անսովոր առաջարկներ: Եթե դրանք անեն հին ծանոթները, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Արժե ուշադիր լինել ուղևորությունների ժամանակ: Դրանք ծրագրածից ժամանակատար կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում կարևոր կլինի ուժերը խնայելը, չհոգնելը, դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Ձեր հանդեպ ուշադիր վերաբերմունքը կօգնի խուսափել տհաճ պահերից:

Նշված օրերը հարմար կլինեն համախոհների հետ շփվելու, ապագայի ծրագրերը մտածելու, որոշելու համար, թե ինչով եք առաջին հերթին զբաղվելու, իսկ ինչն եք հետաձգելու: Այստեղ շատ Կշեռքների կօգնի փորձը: Դրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել:

Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ շփումները հաճելի պահեր կպարգևեն, ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները և կարևոր չէ՝ ինչքան վաղուց են սկսվել ձեր հարաբերությունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի, հարմար կլինի նոր ու անսովոր գործերի համար: Շատ Կարիճների այցի կգա ոգեշնչվածությունը, նրանք իրենց մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեն ու անհապաղ կիրառում կգտնեն դրանց: Հավանական են անսովոր ծանոթություններ: Շրջապատողներին կհետաքրքրեն գործերի հանդեպ ձեր հայացքն ու մոտեցումները, նրանք կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Նոր հարաբերությունները կարող են ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կրել, և դա կախված կլինի ձեզանից:

Ուսումը հեշտությամբ կտրվի: Նույնիսկ նախկինում բարդ թվացող գիտությունները հիմա կարող եք արագ յուրացնել: Եթե դժվարություններ առաջանան, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնելու հաղթահարել դրանք, կիսվել փորձով ու գիտելիքներով:

Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվի այլ մարդկանց մասին հոգատարությունը, ընդ որում՝ ոչ միայն մտերիմների: Ցանկացած բարդ, ոչ միանշանակ իրավիճակում դուք կկարողանաք բոլորին օգուտ տվող լուծում գտնել: Ի նպաստ շրջապատողների արվող շատ բաներ ձեզ նույնպես օգտակար կլինեն:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, ինչպես նաև հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ամեն ինչ բավական բարենպաստ կդասավորվի: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը: Աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք նրան, ինչի մասին երկար երազել եք: Ամեն անգամ չի հաջողվի համախոհներ գտնել: Եթե նոր բան ստանձնեք, պատրաստ եղեք, որ առաջին քայլերը պիտի մենակ անեք: Ավելի ուշ անպայման համախոհներ ձեռք կբերեք:

Երբեմն դժվար կլինի գործնական ու անձնական հարաբերությունները զատելը: Դուք կարող եք ընկերանալ գործընկերների հետ, որոնց հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն են կապել: Չեն բացառվում ռոմանտիկ հարաբերություններն աշխատավայրում: Մյուս կողմից էլ՝ շաբաթը հարմար կլինի ընկերների հետ միասին ինչ-որ նախագծեր ստանձնելու համար:

Հավանական են դրամական մուտքեր: Ճիշտ է, ծախսերն էլ այս շաբաթ շատ հավանական են. հնարավորություն կունենաք գնել իրեր, որոնք վաղուց են ձեզ պետք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ շատ արդյունավետ օրեր են սպասվում: Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել գործնական ոլորտում. հիմա դա տեղին կլինի, ձեր գաղափարները հաճախ աջակցություն կստանան: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Ձեզ կառաջարկեն այն, ինչին մեկ ուրիշը հազիվ թե համաձայներ, իսկ դուք ռիսկի կդիմեք ու չեք զղջա դրա համար: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք հաջող կլինեն, եթե ճամփա ընկնեք մասնագիտական նպատակով: Տանից հեռու շատ շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

Գործեր շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև հաճելի շփումների, ընկերների հետ հանդիպելու համար: Հետաքրքիր հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք, դուք և՛ պիտանի տեղեկատվություն կստանաք, և՛ խելամիտ խորհուրդներ: Ուրիշի լավ գաղափարները ոտքի վրա կյուրացնեք ու կաշխատեք օգնել դրանց իրագործման հարցում. շրջապատողները դրա համար շատ շնորհակալ կլինեն:

Շաբաթը հարմար կլինի պետկազմակերպությունների հետ կապերի համար: Փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված խնդիրներ չեն լինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համբերությամբ զինվեք ու հանգստություն պահպանեք: Կարևոր կլինի պրովոկացիաներին ու հույզերին չտրվելը: Շատ Ջրհոսների օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները լուրջ սխալներ չեն անի, թույլ չեն տա, որպեսզի փոքրիկ թյուրիմացությունը լուրջ խնդիր դառնա:

Հնարավոր են փոփոխություններ գործնական ոլորտում: Չի բացառվում ստիպված լինեք լրիվ նոր աշխատանք ստանձնել, շատ բան կկարողանաք ոտքի վրա սովորել: Երբեմն հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Շրջապատողները կտեսնեն ձեր հաջողությունները: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում ուզենաք ինչ-որ բան փոխել կամ ձեր բնակարանում փոքրիկ վերանորոգում սկսել, վերադասավորել կահույքը, նոր իրեր գնել: Այդ ամենը կարող եք քննարկել մտերիմների հետ: Բայց միայն գործերի մասին չեք խոսելու. դուք կուզենաք կիսվել ապրումներով, քննարկել այն, ինչը բոլորի մոտ ուժեղ հույզեր է առաջացրել: Այդ ամենն օգուտ կտա հարաբերություններին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համառ եղեք ու շատ բանի կհասնեք: Դա հատկապես կարևոր կլինի նոր բան ստանձնելիս: Առաջին քայլերը կարող են անհաջող լինել, բայց եթե չհանձնվեք, անպայման հաջողության կհասնեք: Պետք չէ շտապել աշխատանքի հետ կապված որոշումների հարցում, հատկապես եթե ձեզ նոր նախագիծ կամ պատասխանատու պաշտոն առաջարկեն: Վերջնական պատասխան տալուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքեք, համոզվեք, որ ձեզ մոլորության մեջ չեն գցում:

Շաբաթվա կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Այդ նույն հատվածում կկարողանաք ազդեցիկ համախոհներ գտնել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին նրանց հետ, ովքեր շատ բանի են ունակ: Հետաքրքիր է, որ սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Շաբաթվա վերջին օրերը բազում դրական հույզեր կպարգևեն: Դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք ու նույնիսկ միապաղաղ պարտականությունները կատարելը հետաքրքիր կդառնա: Շատ հաճելի կլինեն ձեր նախասիրություններն ունեցող մարդկանց հետ շփումները: Նոր ծրագրեր կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1518 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0