Շաբաթվա աստղագուշակ 06.12 - 12.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1525 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, այդ թվում՝ նրանցից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Հավանական են լավ նորություններ՝ կապված ֆինանսների ու ձեր կարիերայի զարգացման հետ: Որոշ Խոյեր գործնական առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեն: Բայց անձնական կյանքն էլ երկրորդ պլան չի անցնի: Ժամանակ կմնա նաև ընկերների հետ հանդիպելու և սիրային ժամադրությունների համար: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի համար: Գործերում փոքրիկ դադարը ձեզ օգուտ կտա. հանգստացեք, վերականգնեք ուժերն ու ձեզ ավելի լավ կզգաք: Այդ հատվածում լավ է կարևոր զրույցներ չվարեք. մտքերը հավաքելը դժվար կլինի, վտանգ կա՝ ավելորդ բաներ խոսեք: Արժե զգույշ լինել նաև ֆինանսական հարցերը լուծելիս, գնումների հարցում էլ չշտապել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ նախկինում սովորական թվացող շատ բաներ լրիվ այլ լույսի ներքո կտեսնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել նախկինում ու կաշխատեն հնարավորինս արագ ուղղել դրանք: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Ցուլերի հանդեպ, որոնք ոչինչ չեն հետաձգում, աշխատում են արագ գտնել ծագած բոլոր խնդիրների լուծման բանալին: Նման մարդկանց կյանքում հավանական են նկատելի դրական փոփոխություններ: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Իսկ ահա երկրորդին օգտակար կլինի ուշադիր լսել, թե ինչ են ասում մյուսները. շանս կա՝ պիտանի տեղեկատվություն ստանաք: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված անսպասելի առաջարկները: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց է հետաքրքրում ձեզ կամ էլ հին նախասիրությունը եկամուտների կայուն աղբյուրի վերածել: Շատ նոր նախաձեռնություններ հաջող կթվան, թույլ կտան արժեքավոր փորձ ձեռք բերել ու հաճելի ծանոթություններ հաստատել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածը հնարավորություն կտա իրագործել համարձակ գաղափարները, և կարևոր չէ՝ դրանք ձեր գաղափարները կլինեն, թե ուրիշների: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, հեշտությամբ կոգեշնչեք ու կհետաքրքրեք մարդկանց, կգրավեք ձեր ծրագրերով, համախոհների խումբ կհավաքեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե ինքներդ ցանկանաք: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի լարված կանցնի: Ստիպված եք լինելու միաժամանակ ավարտել հին գործերն ու լրիվ նորերի մասին մտածել: Դա հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ու հաջողությունների կհասնեք, որոնք բոլորի վրա տպավորություն կթողնեն: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին շատերն ուզենան համագործակցել ձեզ հետ կամ միասին աշխատել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Սա այն շաբաթը չէ, երբ լավ որոշումներն անմիջապես կծնվեն ձեր մտքում, և երբեմն նույնիսկ հասարակ գործերն ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք: Կձգձգվեն ձեզ համար կարևոր գործնական բանակցությունները, բայց դա ամենևին էլ վատ նշան չի լինի. ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Այնպես որ՝ աշխատեք չհուզվել ու կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզանից է կախված: Շատ բան սովորելու հնարավորություն կունենաք: Որոշ Խեցգետիններ գիտելիքներ ձեռք կբերեն, որոնք մոտ ժամանակներս ոչ միայն պետք կգան աշխատանքի մեջ, այլև թույլ կտան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Հավանական են ծանոթություններ, որոնք շուտով նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Աշխատեք շատ չհոգնել: Սա լավագույն շաբաթը չի լինի հոգնեցնող աշխատանքի ու մարզական պարապմունքների համար: Ցանկալի չէ կենսակերպի արմատական փոփոխությունն ու խիստ սննդակարգի հետևելը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը անհանգիստ ու ոգեշնչող կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե կռահեք, որ կարող են դժվարություններ առաջանալ: Հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ կլինեն մարդկանց հետ, որոնց հայացքները տարբերվում են համընդհանուրից: Շփումները հետաքրքիր կլինեն, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատավայրում դժվարություններ կծագեն: Հասարակ թվացող գործերը տհաճ կերպով կզարմացնեն. դրանցից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Կարող են խախտվել պայմանավորվածությունները, որոշ Առյուծներ պիտի նոր համախոհներ փնտրեն: Դուք հրաշալի գլուխ կհանեք բոլոր փորձություններից, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Դրանում կօգնի ինտուիցիան: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Ինչքան էլ զբաղված լինեք աշխատավայրում, մտերիմների հետ շփվելու ժամանակ անպայման կգտնեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին մանրուքները շատ կնյարդայնացնեն, երբեմն նույնիսկ կխանգարեն կենտրոնանալ իսկապես կարևոր մի բանի վրա: Բացի այդ, երբեմն կթվա, թե ոչ մեծ խնդիրները, որոնց հայտնվելու մեջ տարօրինակ ոչինչ չկա, միայն ավելի լուրջ դժվարությունների նախազգուշացում են: Լավատեսությունը մի կորցրեք: Դուք արագ կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, խոչընդոտները կկարողանաք հաղթահարել, իսկ նոր հնարավորություններն ավելի կշատանան: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի զարմանալի զուգադիպություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Հարմար ժամանակ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար. դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք ու յուրքանչյուրից ինչ-որ բան կսովորեք: Հնարավոր են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ: Շաբաթվա վերջին սիրելին ինչ-որ բանով հաճելիորեն կզարմացնի ձեզ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք շաբաթվա սկզբին ինքնուրույն գործել: Ամենայն հավանականությամբ, միայն այդպես կկարողանաք այդ հատվածում հասնել դրված նպատակներին. հազիվ թե կարողանաք ժամանակին օգնություն ստանալ, նույնիսկ հին համախոհների համար ձեզ աջակցելը բարդ կլինի: Այդ շրջանում ձեռք բերած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա: Այն հատկապես օգտակար կլինի այն Կշեռքների համար, որոնք ձգտում են մասնագիտական աճի, պատրաստվում են նոր պաշտոն ստանալուն: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ ավելի թեթև ու շփման համար բարենպաստ կլինի: Այդ հատվածում կարող են իրականանալ հին ցանկությունները, իսկ ամենահամարձակ երազանքներն իրականություն կդառնան: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Անցյալում կմնան դատարկ բաների պատճառով վեճերն ու փոքրիկ տարաձայնությունները, որոնք փչացնում էին ձեր տրամադրությունը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն, և դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի, քանի որ պիտի իսկապես հետաքրքիր մի բանով զբաղվեք: Հնարավորություն կունենաք իրագործել սեփական գաղափարները. հիմա դրանք կհետաքրքրեն ազդեցիկ անձանց, դուք կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դուք ուժեղ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է ընկերական ու ռոմանտիկ հարաբերություների սկիզբը: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր տրամադրությունից ու նախաձեռնող լինելու պատրաստակամությունից: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների, մասնագիտական ծրագրերը քննարկելու տեսանկյունից: Որոշ Կարիճներ աշխատանքի հետ կապված լավ նորություններ կստանան, նշանի մյուս ներկայացուցիչներին էլ դրամական մուտքեր են սպասվում: Հարմար ժամանակահատված կլինի միջոցառումների մասնակցելու համար: Դուք ուշադրության կենտրոնում կհայտնվեք և շատ ուրախ կլինեք դրա համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին տարաձայնություններից խուսափելը բարդ կլինի: Դուք ցանկացած քննադատության հանդեպ զգայուն կդառնաք, նույնիսկ անմեղ նկատողությունները սրտին շատ մոտ կընդունեք, կվիրավորվեք նրանցից, ում հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում: Կհիշվեն հին վեճերը, ինչը նույնպես չի նպաստի հարաբերությունների ներդաշնակությանը: Ինքնատիրապետումը պահպանելուն կօգնեն գործերը, որոնցով հաճույքով կզբաղվեք: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այդ հատվածում ձեզ կուրախացնեն և՛ նոր ծանոթների, և՛ հին ընկերների հետ շփումները: Արագ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, շատերը պատրաստ կլինեն հետաքրքիր մի բան առաջարկել: Ապագայի ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Շաբաթվա վերջին օրերը երկար սպասված լավ նորություններ ու լուրեր կբերեն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր բանակցությունների, աշխատանքի հետ կապված լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք կարող եք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և յուրաքանչյուրի մեջ թերություններ են գտնում: Հավանական է համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի, թույլ կտա օգտակար փորձ ձեռք բերել: Առաջադրանքները, որոնցով պիտի զբաղվեք, այնքան հասարակ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Բայց դուք ամեն դեպքում հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հրաշալի ժամանակ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Իրադարձություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Հավանական են անսպասելի ուղևորություններ: Դրանք ոչ միայն հաջող, այլև բավական հաճելի կլինեն, վառ տպավորություններ կպարգևեն: Չեն բացառվում չծրագրված հանդիպումները, որոնց շնորհիվ մյուսներից վաղ կարևոր մի բան կիմանաք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին չմտածված արարքներից հետ կանգնելը դժվար կլինի: Հույզերն ուժեղ կլինեն, և նույնիսկ ամենախելամիտ Ջրհոսները երբեմն կտրվեն դրանց: Հավանական են զարմանալի հանդիպումներ ու տարօրինակ զուգադիպություններ: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դուք ամեն անգամ կուրախանաք դրանից, քանի որ պայմաններն ավելի հաջող կդասավորվեն, քան սպասում էիք: Չի բացառվում՝ այս շրջանի իրադարձությունները ձեզ կյանքում գլոբալ փոփոխությունների միտք տան: Ավելի ուշ դեռ բազմիցս կվերադառնաք դրանց: Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև կկռահեք, թե ինչ են նրանք իրականում ուզում, հաճախ կհուշեք, թե ինչպես կարելի է դրան հասնել: Ձեր գիտելիքները հաճախ օգտակար կլինեն շրջապատողների համար, շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել ու կուզենան ընկերանալ ձեզ հետ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ կլինի հատկապես կարևոր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Դրանից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք ոչ այնքան կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն, որքան լրիվ նոր բան մտածելու ունակություն են պահանջում: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Որոշ Ձկներ կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին նախկինում համարյա ոչ ոք չէր կռահում: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, որոնք բազում դրական հույզեր կպարգևեն: Ձեզ կոգեշնչեն ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպումները, ընտանեկան գործերին ուշադրություն հատկացնելու, հարազատներին ուրախացնելու հնարավորությունը: Բացառապես հաճելի կլինեն սիրելիի հետ շփումները, քանի որ իրար համարյա առանց խոսքերի կհասկանաք: Հարմար ժամանակ կլինի ապագայի ծրագրերը քննարկելու համար: |
|