Շաբաթվա աստղագուշակ 06.11 - 12.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1705 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ բարդ, բայց արդյունավետ շաբաթ է սպասվում: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, այնպես որ ավելի վաղ սկսած գործերը արժե հնարավորինս արագ վերջացնել: Երկար ժամանակով մի հետաձգեք տհաճ պարտականությունների կատարումն ու բարդ զրույցները: Շաբաթվա սկզբին դրանցից գլուխ հանելու դեպքում դուք ձեզ ավելի ազատ կզգաք: Դուք շատ բան պիտի սովորեք: Եվ դրա համար աշակերտական սեղանին նստելու կամ գրքեր կարդալու կարիք չի լինի: Ավելի օգտակար կլինի այն մարդկանց կողքին աշխատելը, որոնց գիտելիքներն ու փորձը միշտ բարձր եք գնահատել: Սեփական սխալներն էլ չարժե թերագնահատել: Հիմա գործած սխալները ձեզ կազատեն ապագայի լուրջ խնդիրներից, եթե ճիշտ եզրահանգումներ անեք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Շատ Խոյեր կզգան, որ կուզենային մենակ մնալ: Տրամադրությունը կբարձրացնեն ստեղծագործ զբաղմունքները: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նորերը ձեռք բերել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, իսկ շրջապատողներն ավելի հաճույքով ձեր սխալները կնկատեն, քան ձեռքբերումներն ու հաղթանակները: Աշխատեք քննադատություններից ու անտեղի խորհուրդներից չվշտանալ: Չի բացառվում, որ ավելի ուշ նույնիսկ կարողանաք օգուտ քաղել դրանցից: Շաբաթվա առաջին օրերը հրաշալի են լինելու հին ծրագրերն իրագործելու կամ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ավելի ուշ նոր հոգսեր կհայտնվեն, և մեկ այլ բանի համար պարզապես ժամանակը չի հերիքի: Չի բացառվում ստիպված լինեք անսպասելի ուղևորության մեկնել, ընդ որում այն ավելի երկարատև ու հոգնեցնող կլինի, քան կուզենայիք: Շրջապատողների հետ շփումները երբեմն սովորականից շատ համբերատարություն ու նրբանկատություն են պահանջելու: Դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմներին. նրանք կարող են սխալ հասկանալ ձեզ, ինչի պատճառով հավանական են լարված պահեր: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չարժե տեղում դոփել ու բավարարվել համեստ հաջողություններով: Դուք գործերում իրական բեկում կուզենաք, պատրաստ կլինեք աշխատել կարևոր հաղթանակներ տոնելու համար: Բայց պայմանները միշտ թույլ չեն տա ձեզ նպատակին ուզածի նման արագ գնալ: Համբերությամբ զինվեք, բայց ձեր ծրագրերից մի հրաժարվեք: Շատ բան հրաշալի կստացվի նրանց մոտ, ովքեր կարողանում են սպասել: Սովորականից հաճախ պիտի նախաձեռնող լինեք գործնական ոլորտում, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք, միայնակ կարևոր որոշումներ ընդունեք: Դա միշտ հեշտ չի լինի, բայց անհանգստությունը ձեզ չի խանգարի ճիշտ գործել: Արդեն շաբաթվա կեսին պարզ կդառնա, որ դուք սխալներ չեք արել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հիմա դա շատ կարևոր կլինի և՛ ձեզ, և՛ նրանց համար: Ընդհանուր գործերի մասին զրույցները, բոլորի համար կարևոր ծրագրերի քննարկումը կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների ու վեճերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Շատ Խեցգետիններ հնարավորություններ կնկատեն, որոնք առաջ չեն տեսել: Հենց դա էլ թույլ կտա նրանց առաջ շարժվել, քանի դեռ մյուսները դոփում են տեղում ու չգիտեն՝ ինչ նախաձեռնել: Ձեր ջանքերի շնորհիվ կհաջողվի կարգավորել լուրջ կոնֆլիկտները, վերականգնել պիտանի կապերը: Չի բացառվում, որ ժամանակին ձեզ նեղացրած մարդիկ ուզենան քավել իրենց մեղքը, և միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք արժե դրանից հետո շարունակել հարաբերությունները: Հոգսեր սովորականից շատ կունենաք, և դուք երբեմն կմոռանաք նույնիսկ հանգստի համար փոքրիկ դադարներ վերցնելու մասին: Դա հասկանալի է, քանի որ անհրաժեշտ արդյունքին կուզենաք հնարավորինս արագ հասնել: Բայց արժե հիշել, որ նույնիսկ ձեր ուժերն անսահմանափակ չեն, իսկ գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Ուստի հոգ տարեք ձեր մասին ու ժամանակ գտեք էներգիայի պաշարները լրացնելու համար: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շրջապատողների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Այս շաբաթ դուք հաճախ եք գալու այն մտքին, որ ավելի հեշտ է ամեն ինչ ինքնուրույն անելը. այդպես և՛ ավելի քիչ ժամանակ կծախսվի, և՛ արդյունքներն ավելի լավը կլինեն: Սակայն աշխատեք անհաղթահարելի պատնեշներ չստեղծել ձեր ու ձեզ համար թանկ մարդկանց միջև: Ձեր օտարվածությունը, սեփական գործերի մեջ խորանալը կարող է վշտացնել մտերիմներին: Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր տրորված ճամփով չեն գնա, այլ կփորձեն իրենց ձևով գործել, մասնագիտական նպատակներին հասնելու նոր եղանակներ կփնտրեն: Բայց փորձարկումները հաջող կլինեն միայն այն դեպքում, երբ տիրապետեք անհրաժեշտ ինֆորմացիային: Չարժե փակ աչքերով գործել: Շատ Առյուծներ այս շաբաթ պիտի գումարի և ունեցվածքի հետ կապված որոշումներ ընդունեն: Դա հեշտ չի լինելու: Բարեբախտաբար, շտապելու կարիք չի լինի, դուք կարող եք ամեն ինչ կշռադատել ու միայն դրանից հետո կարևոր քայլեր անել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հագեցած, հակասական ու բավական բարդ կլինի: Պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, և դա հեշտ չի լինի: Բացի այդ, որոշ Կույսեր չեն ուզենա նկատել ակնհայտն ու իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Կողքից ավելի լավ կերևա այն, ինչի վրա դուք աչք եք փակում: Կկարողանաք լավ աշխատել: Շատ Կույսեր այս շաբաթ կանեն այն, ինչով մտադիր էին ավելի ուշ զբաղվել: Ծրագրերն արագ իրագործելը լավ գաղափար է, բայց մանրուքներին էլ է պետք ուշադրություն դարձնել: Ավելորդ շտապողականությունը կարող է ցավալի սխալների հանգեցնել, այնպես որ լավ է դրանից խուսափեք: Այս շաբաթ սովորականից հաճախ եք շփվելու տարբեր մարդկանց հետ: Ինչքան շուտ հասկանաք, որ յուրաքանչյուրին պետք է յուրահատուկ մոտեցում փնտրել, այնքան լավ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շուրջը տիրող խառնաշփոթը կնյարդայնացնի: Շրջապատողները կշեղեն ձեզ այն գործերից, որոնց վրա կուզենայիք կենտրոնանալ: Նման դեպքերում կարևոր կլինի հույզերին չտրվելը, հակառակ դեպքում խնդիրները միայն կխորանան: Իսկ ահա կշռադատված որոշումներն ու մտածված արարքները անպայման ձեզ դեպի նպատակը կտանեն: Աշխատեք զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Խոսքը ոչ միայն առօրյա գնումների և ծախսերի մասին կլինի, այլև լուրջ ֆինանսական պարտականությունների, որոնք դուք, հնարավոր է, ստիպված լինեք ձեզ վրա վերցնել: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները չգերագնահատելը և առանց ուշադիր կարդալու կարևոր փաստաթղթեր չստորագրելը: Ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվելու շաբաթվա վերջին: Սա արդյունավետ ու հետաքրքիր ժամանակ է լինելու, դրական հույզերով հագեցած: Ռոմանտիկ անակնկալները երկար կհիշվեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը կոգեշնչի, դրական հույզեր ու լավ գաղափարներ կտա: Շատ Կարիճներ կհասկանան, որ կարևոր նպատակից մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում ու կաշխատեն դրան հնարավորինս արագ հասնել: Այո, դա ջանքեր է պահանջելու, բայց դա ձեզ երբևիցե չի կանգնեցրել: Հնարամտությունը, վճռականությունն ու համառությունը կօգնեն մրցակիցներին հետևում թողնել: Ձեր ոչ բոլոր նախաձեռնությունները հաջող կլինեն: Հաճախ դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ ակտիվորեն կմասնակցեք ուրիշի գաղափարի իրագործմանը; Իսկ ահա սեփական ծրագրերը կյանքի կոչելը հեշտ կլինի: Աշխատեք շատ չհոգնել: Չնայած շաբաթը հագեցած կլինի, դուք հանգստանալու, գործերից շեղվելու, պայմանները փոխելու հնարավորություն կունենաք: Ընկերների կամ սիրելիի հետ միասին ոչ մեծ ուղևորությունները կոգեշնչեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք սովորականից ավելի տպավորվող ու զգայուն կլինեք: Շատ Աղեղնավորների շաբաթը գրավիչ ու համարյա անհավանական իրադարձություններով լի կթվա: Ավելի ուշ այն հիշելով՝ նշանի ներկայացուցիչներն իրենք կզարմանան, թե սրտին ինչքան մոտ են ընդունել դատարկ բաները, ինչ սուր են արձագանքել հասարակ բաներին: Ցանկալի չէ կարևոր որոշումներն ինքնուրույն և շտապելով ընդունելը, հատկապես եթե գիտեք, որ դրանք կարող են ազդել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների կյանքի վրա: Ինֆորմացիա հավաքեք, մտածեք դրա շուրջ, խորհրդակցեք. դա թույլ կտա խուսափել կարևոր սխալներից: Շաբաթը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Նույնիսկ հասարակ գործերին կկարողանաք երևակայությամբ մոտենալ. դրանք ավելի հետաքրքիր կդառնան, և դուք ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը տպավորություն կգործի, և կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք օգտակար բաներ կանեք ու դրանից հաճույք կստանաք: Կուրախացնի սխալներն ուղղելու, արդարությունը վերականգնելու, խոցելի իրավիճակում հայտնված մարդկանց պաշտպանելու և աջակցելու հնարավորությունը: Ձեր էներգիայի պաշարները շրջապատողներին անսպառ կթվան: Դուք կշարունակեք առաջ շարժվել, նույնիսկ երբ մյուսներն ուժասպառ լինեն: Ամեն անգամ հեշտ չի լինի նոր իրավիճակում կողմնորոշվելը, ճիշտ որոշում ընդունելը: Դուք սխալի իրավունք ունեք, դրա համար թանկ չեք վճարի, այնպես որ աշխատեք շատ չտագնապել: Կարևոր կլինի մանրուքներից չկառչելն ու միշտ ամենակարևոր նպատակների մասին հիշելը: Հազիվ թե հաջողվի ամբողջությամբ խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Գործերին ձեր մոտեցումը մյուս մարդկանց ամեն անգամ հասկանալի չի լինի, ոչ բոլորի մոտ հավանության կարժանանա: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք վարվում: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում: Չի բացառվում, որ ձեր որոշումները կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնեն: Ճամփաբաժանին կանգնած և անորոշության մեջ գտնվող Ջրհոսները կհասկանան՝ դեպի ուր շարժվել: Կարևոր կլինի ժամանակին կասկածները մի կողմ վանելը: Տագնապները, ապրումները, նույն բանի մասին անընդհատ մտածելը կարող են էներգիա կխլել, ինչը արժեր ավելի մեծ օգուտով օգտագործել: Ընտրեք այն, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերն ու նախագծերը ամենահեռանկարայինն ու խոստումնալիցը կլինեն: Բացի այդ, դրանց շնորհիվ դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ համար օգտակար կլինեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գործընկերներ ու գործատուներ կգտնեն: Լավ գաղափարներ կունենաք: Մտածածն իրագործելուն կհաջողվի միանգամից անցնել: Դա ձեզ շատ կուրախացնի: Շրջապատողները կհավատան ձեր հաջողությանն ու հաճույքով կհետևեն ձեզ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթ շատ պիտի աշխատեք: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք, կարող են պատկերացրածից բարդ լինել, իսկ ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն: Բայց շատ շուտով դուք կհասկանաք, որ ունակ եք հաղթահարել բոլոր դժվարությունները; Ավելի դժվար կլինի միապաղաղությանը դիմանալը: Երբ նույնատիպ գործերը շատանան, կսկսեք ձանձրանալ ու շեղվել, ինչ-որ բան աչքաթող անել: Աշխատեք սխալներ չգործել. դրանցից խուսափելն ավելի հեշտ կլինի, քան հետո դրանք ուղղելը: Արժե ավելի հաճախ նախաձեռնող լինել: Այս խորհուրդը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ձեր ոգևորվածությունը վարակիչ կլինի, իսկ հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել վերջին ժամանակներս քիչ ուրախություն բերող հարաբերությունները: |
|