ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 06.05 - 12.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2052 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահեշտ շաբաթը չէ: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, երբեմն նույնիսկ ամենահասարակ գործերը դժվարությամբ կտրվեն: Բայց ձեզ կհաջողվի հանգստություն ու լավատեսություն պահպանել, դատարկ բաների պատճառով չնյարդայնանալ ու շարժվել դեպի նպատակը: Շրջապատի վրա դա լավ տպավորություն կթողնի: Տեսնելով, որ շատ բանի եք ունակ՝ ազդեցիկ մարդիկ կհետաքրքրվեն ձեզանով ու աջակցություն կառաջարկեն:

Համախոհներ ու նոր ընկերներ գտնելու հնարավորություն կունենաք: Բայց դրա համար պետք է փորձեք լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա, դուր գալ նրանց: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով. այդ մարդիկ ամենայն հավանականությամբ պատասխան ծառայություններ կմատուցեն:

Շաբաթվա վերջին օրերին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Այդ օրերը հարմար են հանգստի համար: Ձեզ ժամանակ է պետք ուժերը վերականգնելու ու ուշքի գալու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ ու շատ արդյունավետ շաբաթ է: Շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Կհաջողվի կյանքի կոչել նոր, անսովոր ու համարձակ պլանները: Հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել, ավարտին կհասցնեք այն գործը, որը բոլորին անհույս էր թվում:

Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ ձեզ լավ կզգաք, վատ ինքնազգացողությունը քիչ հավանական է: Շաբաթը հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար, որոնք նշանակալի արդյունք կտան: Բայց չեն բացառվում նաև ալերգիկ ռեակցիաները, այնպես որ՝ զգույշ եղեք:

Շաբաթվա վերջին օրերը հիանալի են հանդիպումների, հանգստի, հետաքրքիր ուղևորությունների համար: Շատ դրական հույզեր ու վառ տպավորություններ կստանաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաջող կդասավորվի: Աշխատեք ժամանակը զուր չվատնել, հիշեք այն գործերի մասին, որոնք երկար հետաձգում էիք, հանդիպեք այն մարդկանց, որոնց վաղուց չեք տեսել: Ձեր ուժերի սահմաններում կլինի օրը հաճելի ու հետաքրքիր իրադարձություններով լցնելը: Բոլորից շուտ օգտակար ինֆորմացիա ստանալու ու պիտանի բան սովորելու հնարավորություն կունենաք:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերի վիճակին, համոզվեք, որ մոռացված պարտքեր ու չվճարված հաշիվներ չունեք: Եթե հիմա ամեն ինչ կարգի բերեք, շուտով ինչ-որ հաջող ներդրում անելու, գումարը եկամտաբեր նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Լավ կհասկանաք մարդկանց, որոնց հանդեպ անտարբեր չեք, արագ կկռահեք, թե ինչն են նրանք ուզում ու սպասում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերին պետք է զգույշ լինել. սա բարդ ժամանակ է, երբ հեշտությամբ կսխալվեք, իսկ սխալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մի շտապեք որոշումներ ընդունել, աշխատեք հեռատես լինել: Պետք չէ վստահել քիչ ծանոթ մարդկանց, հատկապես եթե նրանք հեշտությամբ են խոստումներ տալիս:

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շաբաթվա կեսին կարող են իրականանալ հին ցանկությունները, նոր հնարավորություններ էլ կբացվեն: Հենց այս հատվածում է պետք արագ գործել: Կարող եք ամբողջությամբ հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի:

Շաբաթվա վերջին օրերը հանգստանալու ու ուժերը հավաքելու հնարավորություն կտա: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև ուսման ու աշխարհայացքն ընդլայնելուն նպաստող զբաղմունքների համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հակասական ու անհանգիստ շաբաթ է: Պետք է շատ զբաղվեք ուրիշների գործերով, սեփական գործերի համար երբեմն ժամանակ չի մնա: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կխախտեն ձեր պլանները, կստիպեն վերադառնալ այն խնդիրներին, որոնք լուծված էիք համարում:

Բայց շաբաթը վատը անվանել չի կարելի: Այն ձեզ օգտակար փորձ ձեռք բերելու, որոշ իրերի նորովի նայելու, ինչպես նաև այնպիսի բաներ անելու հնարավորություն կընձեռի, որոնք անել վաղուց չէիք համարձակվում: Կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն որոշ խնդիրների լուծումը: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք:

Աշխատեք ուշադրություն դարձնել ձեր առողջությանը: Ծանրաբեռնվածությունը հիմա տեղին չէ, այնպես որ՝ մի մոռացեք հանգստի մասին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը կստիպի հուզվել: Դա անհանգիստ շրջան է, երբ իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից, ստիպված կլինեք ոտքի վրա որոշումներ ընդունել ու փոխել պլանները, մաս-մաս հավաքել ինֆորմացիան ու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Բայց հազիվ թե բողոքեք. հակառակը, տեղի ունեցողը ձեզ շատ հետաքրքիր կթվա:

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Շատերը կօգնեն ձեզ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ կստանան:

Կենսական պոտենցիալը բարձր է, կարող եք չվախենալ գերհոգնածությունից: Հիմա ցանկացած զրկանք հեշտ կտանեք, հիանալի գլուխ կհանեք մեծ ծանրաբեռնվածությունից:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի զարմացեք ու մի վշտացեք, եթե շաբաթվա սկզբին խնդիրներ առաջանան: Դրանք բոլորը հաղթահարելի կլինեն: Անպայման կհասնեք նպատակին, եթե համբերատար ու համառ լինեք, չվախենաք նոր գործ ստանձնել ու աշխատեք ավարտին հասցնել այն: Մինչև չորեքշաբթի պետք չէ ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել, լավ է ապավինել սեփական ուժերին:

Շաբաթվա կեսը բարենպաստ է: Այդ ժամանակահատվածը նոր հնարավորություններ կբացի կյանքի բոլոր բնագավառներում: Կարող եք անել այն, ինչ վաղուց եք մտածել: Կիրականանան որոշ Կշեռքների հին ցանկությունները, բայց դա ինքն իրեն կլինի, ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

Շաբաթվա վերջին օրերը խոստանում են հետաքրքիր ու նոր բացահայտումներով լի լինել: Այդ հատվածում հնարավոր են հաջող զուգադիպություններ ու անհավանական հանդիպումներ: Ձեր խնդիրը պահից օգտվելն ու ժամանակին գործելն է:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բարենպաստ կլինի շաբաթվա սկիզբը: Ինչպիսին էլ որ լինեն ձեր նպատակները, մի կասկածեք, որ դրանց հասնելու շանս կունենաք: Առաջ շարժվեք ու մի վախեցեք դժվարություններից և սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Այս ժամանակահատվածը հին սխալներն ուղղելու, վաղուց պլանավորածն անելու հնարավորություն կտա: Շատ հարցերում հաջողակ կլինեք, այնպես որ՝ մի կորցրեք մեծ հաջողության հասնելու շանսը:

Շաբաթվա կեսը դժվարություններ կբերի, ընդ որում՝ երբեմն շատ լուրջ: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա ավելորդ խնդիրներ կբերի: Կաշխատեք հանգստություն պահպանել ու չտրվել պրովոկացիաներին, բայց դա միշտ չի հաջողվի:

Շաբաթը համեմատաբար հանգիստ կավարտվի: Կարևոր է շատ բան չսպասել ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից: Ձեր առաջ իրական նպատակներ դրեք, և դա կօգնի խուսափել հիասթափություններից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Իրադարձությունների բարենպաստ ընթացքի դեպքում կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Շատ օգտակար կլինի ձեզանից տարբերվող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը:

Ժամանակի հետ բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա, սկսած գործերն ավարտին հասցնելն ու մտահղացումները կյանքի կոչելն էլ ավելի ու ավելի կդժվարանա: Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: Համառ եղեք. հենց դա կօգնի ձեզ հաջողության հասնել:

Շաբաթվա վերջին օրերը ակնարկների ու անորոշության ժամանակ է: Ոչ մի բան հստակ իմանալ չի ստացվի, անընդհատ պետք է կռահեք, գործեք՝ հույս դնելով միայն ինտուիցիայի վրա: Դա ձեզ հեշտությամբ չի տրվի: Բայց հենց այդ օրերը թույլ կտան փորձ ձեռք բերել, որը շատ շուտով պետք կգա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվանից ոչ մի յուրահատուկ բան մի սպասեք: Այն շատ բարդ չի լինի, բայց լիակատար հաջող էլ չի լինի: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, դրանք հաղթահարելու համար պետք է շատ համառ ու հնարամիտ լինեք: Նույնիսկ սովորական, լավ ծանոթ գործերը կարող են սովորականից շատ ժամանակ պահանջել:

Աշխատեք հանգստություն պահպանել: Ինչքան շատ հուզվեք, այնքան դժվար կլինի կենտրոնանալն ու ճիշտ որոշումներ ընդունելը, նպատակին տանող ուղի գտնելը: Հույս պետք է դնել միայն սեփական առողջ բանականության վրա, ուրիշների խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն:

Շաբաթվա վերջին օրերը շատ բարենպաստ են: Շատ բաներում հաջողակ կլինեք: Հարմար ժամանակ է փորձարկումներ անելու, ինչ-որ նոր բան փորձելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է և՛ շփումների, և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ ուսման համար: Այս ժամանակահատվածում հաջողության կհասնեք այն բանի շնորհիվ, որ իրատեսորեն կգնահատեք իրավիճակը, կտեսնեք բոլոր հնարավորություններն ու կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Շատերին դուր կգա կյանքի հանդեպ ձեր մոտեցումը, դրա շնորհիվ էլ ձեր շփումների շրջանակը կընդլայնվի: Չի բացառվում՝ համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Օր օրի իրավիճակը կլարվի, դրված նպատակներին հասնելու համար էլ ավելի ու ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեք: Կաշխատեք թևաթափ չլինել ու չհանձնվել, բայց երբեմն հաջողության հասնելու համար համառությունը բավարար չի լինի, պետք է նաև իրադարձությունների հաջող ընթացք, իսկ դա քիչ հավանական է:

Բայց լավատեսությունը չեք կորցնի, չեք հրաժարվի մտածածից ու շաբաթվա վերջին անպայման առատ վարձատրություն կստանաք դրա համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է: Շատ բան հաջող կդասավորվի, դրված նպատակներին հասնելու համար էլ պետք չէ ո՛չ շտապեք, ո՛չ լուրջ ջանքեր գործադրեք: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, հաջողության հասնելու համար էլ բավական է միայն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել:

Շաբաթվա կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի, հաճախ կբարկանաք, կվիրավորվեք մտերիմներից, կտրվեք պրովոկացիաներին: Ամենատպավորվող ու խոցելի Ձկների համար այդ ժամանակահատվածը շատ բարդ կլինի. մյուս կողմից էլ հենց դա շատ բան կսովորեցնի նշանի ներկայացուցիչներին, նրանց արժեքավոր փորձ կտա:

Շաբաթվա վերջը հաճելի կլինի: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կտա: Ոչ միանշանակ իրավիճակներում իրար մի խառնվեք. ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2052 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7