Շաբաթվա աստղագուշակ 05-11.VIII
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 745 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի ինտենսիվ աշխատանքի համար: Կարող եք անցնել երկարաժամկետ նախագծերին, որոնք նկատելի ջանքեր են պահանջում: Դուք ապագա հաջողությունների համար հուսալի հիմք կստեղծեք, եթե չշեղվեք ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Լավ կանցնեն ազդեցիկ դեմքերի հետ բանակցությունները: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել, որոնց օգնությունը մոտ ժամանակներս անգնահատելի կլինի: Մի շտապեք ու մի փորձեք ձեզ վրա չափից դուրս շատ բան վերցնել: Շաբաթվա կեսին ավելի նախաձեռնող կլինեք, ամենակարևորը՝ կարողանաք ձեր էներգիան անհրաժեշտ հունին ուղղել: Խուսափեք կոլեգաների և մտերիմների հետ կոնֆլիկտներից: Շրջապատողների հետ հարաբերություններում համբերատարություն ու զսպվածություն ցուցաբերեք: Հիշեք, որ նրանք պարտավոր չեն ամեն հարցում համաձայնել ձեզ հետ: Հանգստյան օրերը բարենպաստ կլինեն ակտիվ հանգստի, երկարատև զբոսանքների և սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի լարված շաբաթվանից հետո վերականգնել ուժերը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադրությունը կենտրոնացնելու և կարգապահ լինելու կարողությունը շաբաթվա սկզբին ձեր հաջողության գրավականը կդառնան: Դուք կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնցում նախկինում քաոս է իշխել, կարգուկանոն կհաստատեք գործերում ու կավարտեք այն ամենը, ինչ նախկինում կես ճանապարհին է թողնվել: Հաջող ժամանակ է քննություններին նախապատրաստվելու, լուրջ հետազոտությունների կամ պատասխանատու փաստաթղթերի հետ աշխատանքի համար: Ղեկավարության հետ հարաբերությունները ավելի լավը կդառնան, քան առաջ էին: Շաբաթվա կեսին արժե նախաձեռնող լինել ու ավելի հաճախ աչքի ընկնել: Մի վախեցեք վեճերից ու տարաձայնություններից, քանի որ դրանք կոնֆլիկտների չեն հանգեցնի, այլ հակառակը՝ կօգնեն հասկացողության հասնել: Հաջող կանցեն կարճատև ուղևորությունները: Շաբաթվա վերջին շատ մի թուլացեք: Ցուլերից շատերը կուզենան թերակատարել իրենց պարտականությունները: Այդպես վարվել պետք չէ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան, որոնցից երկար ժամանակ պիտի գլուխ հանեք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք նրան, որ ձեր ոչ բոլոր ջանքերն են անհապաղ արդյունք տալու: Շաբաթվա սկզբին կենտրոնացեք միապաղաղ գործերի վրա, զբաղվեք ընթացիկ հարցերով, փաստաթղթերում կարգուկանոն հաստատեք: Չարժե նախաձեռնող լինել, վիճել ղեկավարության ու կոլեգաների հետ, պատասխանատու նախագծեր սկսել: Համբերությամբ զինվեք ու մի փոքր սպասեք, բարդ շրջանը շուտով կավարտվի: Շաբաթվա կեսը արդյունավետ ու հագեցած կլինի: Հեշտությամբ կպայմանավորվեք շրջապատողների հետ: Մեծ են հաջող պայմանագիր կնքելու շանսերը: Կենտրոնանալու ունակությունը, կարգապահությունն ու ինքնավստահությունը կօգնեն նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները լուծել: Շաբաթվա վերջը նվիրեք անձնական գործերին: Նշանակալի աշխատանքային հաջողությունների հասնել չի ստացվելու: Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ, լսել նրանց ցանկություններն ու աշխատել օգնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա առաջին օրերին զբաղվեք կարևոր գործերով: Տեղին կլինի նախաձեռնող լինելը, նոր գաղափարներ առաջարկելը և աշխատանքային պրոցեսի բարելավման վերաբերյալ ձեր մտքերը հայտնելը: Ձեր մասնակցությունն աննկատ չի մնա: Կոլեգաների ու ղեկավարության աչքին կհաջողվի ամրապնդել հեղինակությունը: Որոշ Խեցգետիններ կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Շաբաթվա երկրորդ կեսին պայմանները կխառնվեն ձեր ծրագրերին: Պիտի ոտքի վրա հարմարվեք ու թեթև վերաբերվեք անհաջող զուգադիպություններին: Լավագույն պահը չէ պետկառույցներ այցելելու համար: Ձեր ուզածն ամբողջությամբ անել կստացվի, բայց դա մեծ ժամանակ է խլելու: Շաբաթվա վերջին ձեր հմայքը կուժեղանա: Կհեշտանա ծանոթություններ հաստատելը, ձեր նպատակներին հասնելը: Շրջապատողների հետ էլ առանց խնդիրների կպայմանավորվեք: Ցանկացած իրավիճակում ձեզ հաճույքով ընդառաջ կգան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համբերատար ու դիմացկուն եղեք, դա շաբաթվա սկզբին պետք է գալու: Կարևոր բաների վրա կենտրոնանալը դժվար է լինելու: Շատ Առյուծների համար բարդ լինի ինֆորմացիայի մեծ ծավալը մտապահելը: Գործերում փոքրիկ խառնաշփոթ կառաջանա, բայց դրանից բավական հեշտ գլուխ կհանեք, եթե հնարավորինս շուտ գործեք: Չեն բացառվում կոնֆլիկտները կոլեգաների հետ: Ուշադիր եղեք ստի և մանիպուլյացիաների զոհ չդառնալու համար: Հետո ամեն ինչ աստիճանաբար կհարթվի: Համառությունն ու հաստատակամությունը կօգնեն մի շարք խնդիրների լուծման մեջ: Ղեկավարությունը ձեզ կաջակցի: Բիզնեսմեն Առյուծները հաջող գործարքներ են կնքելու հեռվում ապրող կամ արտասահմանցի գործընկերների հետ: Ձեր գործադրած ջանքերը որոշ ժամանակ անց նկատելի արդյունք կտան: Շաբաթվա վերջին շփումները հաջող դասավորվեն: Կկարողանաք ամրապնդել եղած հարաբերություններն ու վերականգնել ընդհատվածները: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք վերահսկել ձեզ ու դրական տրամադրվեք: Դուք կարող եք նյարդային ու մանրուքների հանդեպ զգայուն լինել: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Հավանական են ոչ մեծ ընտանեկան տհաճություններ, որոնք կշեղեն ձեր ուշադրությունը: Հետևեք ծախսերին, չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ձեզ մոտ լավ կստացվի շրջապատողների հետ կապեր հաստատելը: Նույնիսկ նրանք, ովքեր ձեզ այնքան էլ չէին հավանում, կփոխեն իրենց կարծիքն ու կսկսեն ձեր համակրանքը շահել: Բարդ պահերին օգնության հարցով դիմեք համախոհներին, որոնք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Շաբաթվա վերջը հաջող կլինի գործնական ակտիվության, գործարքներ կնքելու և աշխատանքի հետ կապված միջոցառումներին մասնակցելու համար: Դուք առանց դժվարությունների կկարողանաք հասնել դրված նպատակներին: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար պահ է մասշտաբային նախագծեր ու նոր գործեր սկսելու համար: Նույնիսկ ոչ մեծ դժվարությունները չեն խարխլի ձեր ինքնավստահությունը: Կկարողանաք ցանկացած անակնկալ հաղթահարել, խնդիրների լուծման ինքնատիպ ուղիներ գտնել: Առաջատարի ձեր հատկանիշներն ամբողջությամբ կդրսևորվեն: Շաբաթվա կեսին զգույշ է պետք լինել: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, որոնք կբարդացնեն ձեր կյանքը: Շտապողական եզրահանգումներ մի արեք ու խուսափեք հակասական քայլերից: Չարժե գումար ներդնել կամ խոշոր գնումներ անել: Հեշտ չի լինի կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Հնարավորինս կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, որոնց արդյունքը ձեզանից է կախված: Շաբաթվա վերջին կկարողանաք բոլոր խնդիրներից գլուխ հանել, իսկ որոշ բաներ էլ առանց ձեր մասնակցության կլուծվեն: Հանգստյան օրերն արժե անցկացնել մտերիմների հետ, զբաղվել տնային գործերով կամ ոչ մեծ տոն կազմակերպել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա առաջին օրերին ձեր գրավչությունը շրջապատողների համար ակնհայտ կդառնա: Օգտվեք դրանից դրված նպատակներին հասնելու համար, բայց մի չարաշահեք ձեր հանդեպ լավ վերաբերմունքը: Հրաշալի կանցնեն բանակցությունները, կստացվի հեշտությամբ լուծել վիճելի հարցերը: Դուք կկարողանաք արագ փոխհասկացողության հասնել կոլեգաների և գործընկերների հետ: Ավելի ուշ հավանական են մանր-մունր թյուրիմացություններ գործերում: Դուք բռնկուն կլինեք, ինչը կարող է խանգարել իրավիճակը սթափ գնահատելուն ու ճիշտ որոշումներ ընդունելուն: Օգնության կանչեք կարգապահությանը և մասնագիտական փորձին: Բավարար կլինի մի քիչ ջանքեր գործադրեք, իսկ հետո ամեն ինչից գլուխ հանելն այնքան էլ դժվար չի լինի: Շաբաթվա վերջին մոտ կկարողանաք հավաքել ձեզ: Դուք ազդեցիկ համախհներ ու հովանավորներ կգտնեք, որոնք կօգնեն ձեզ գործերում: Որոշ Կարիճներ անսպասելի ու շատ հաճելի նվեր կստանան: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Դուք նյարդային ու անհամբեր կլինեք: Հեշտ չի լինի մյուսներին հասկանալն ու նրանց հետ պայմանավորվելը: Չարժե կարևոր բանակցություններ անցկացնել ու գործարքներ կնքել: Հնարավորինս տեղափոխեք ուղևորություններն ու գործուղումները ավելի ուշ ժամկետների: Ողջ ուժերով խուսափեք կոնֆլիկտներից: Շուտով բարենպաստ շրջան է սկսվելու, երբ ցանկացած հարց կարծես ինքն իրեն կլուծվի: Ձեզ մոտ լավ կստացվի շրջապատողների հետ պայմանավորվելը, նրանց համակրանքը և համագործակցելու ցանկությունը առաջացնելը: Շատ Աղեղնավորների առաջ փայլուն հնարավորություններ կբացվեն, կարևորը դրանք բաց չթողնելն է: Շաբաթվա վերջին հավանական են անշարժ գույքի հաջող գործարքներ: Կկարողանաք լուծել ֆինանսական հարցերը: Հնարավոր է շահավետ ներդնեք գումարը կամ չնախատեսված շահույթ ստանաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին կենտրոնացեք միապաղաղ գործերի վրա: Ուշադիր հետևեք ծախսերին: Չարժե ծախսեր անել իմպուլսիվ գնումների վրա: Հնարավորինս խուսափեք հեռու ուղևորություններից, քանի որ դրանք հոգնեցնող կլինեն ու ցանկալի արդյունքները չեն տա: Կոլեգաների կամ հեռու հարազատների հետ շփվելիս զուսպ եղեք, որպեսզի կոնֆլիկտի մեղավոր չդառնաք: Շաբաթվա կեսը արդյունավետ կլինի, եթե դիմացկուն ու համառ լինեք: Ձեր ոչ բոլոր ջանքերն են անհապաղ արդյունք տալու, բայց որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչքան առաջ եք գնացել նպատակին հասնելու ճանապարհին: Ղեկավարությունն ու ազդեցիկ մարդիկ կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Հաջող կլինեն խոշոր գործարքներն ու նոր գործընկերների հետ համաձայնությունները: Շաբաթվա վերջին շատ Այծեղջյուրներ ավելի իմպուլսիվ կդառնան: Դա մտերիմների հետ վեճերի կամ աշխատանքում սխալների պատճառ կդառնա: Բայց ամեն ինչ կկարողանաք բավական հեշտ ուղղել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին հավանական են փոքրիկ անհաջողություններ ու դժվարություններ գոծերում: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, առաջնահերթությունները ճիշտ դնելն ու ծրագրի համաձայն գործելը: Հավանական են սխալներ ու սխալ հաշվարկներ, որոնք միանգամից չեք հայտնաբերի: Բայց լուրջ տհաճություններ չեն լինի, լուսավոր շրջանը չի ուշանա: Կոլեգաներն ու գործընկերները ակտիվորեն կաջակցեն ձեզ: Դուք ուժերի և էներգիայի ներհոսք կզգաք, մի քանի բարդ հարց կլուծեք ու ղեկավարության արժանի գովասանքին կարժանանաք: Հաջող կանցնի պետկազմակերպություն այցը, դուք կկարողանաք բոլոր գործերն առանց դժվարությունների անել: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի ստեղծագործելու, հանգստանալու և նախասիրությամբ զբաղվելու համար: Շատ Ջրհոսներ արժեքավոր նվերներ կստանան: Հավանական է եկամուտների ոչ մեծ աճ: Դրական տրամադրվածությունը կօգնի ընկերների, սիրելիի կամ ընտանիքի անդամների հետ հաճելի հանգստյան օրեր կազմակերպել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավատեսական տրամադրվածությունը կօգնի ցանկացած դժվարություն հաղթահարել ու գործերում նկատելի հաջողությունների հասնել: Ձեր առջև հրաշալի հեռանկարներ կբացվեն կարիերայի և ֆինանսական աճի համար: Բարեհաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես հեռավորներն ու երկարատևները: Կոլեգաների և գործընկերների հետ համագործակցելը սովորականից հեշտ է լինելու: Որոշ Ձկների հաճելի լուրեր են սպասվելու: Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք ձեր հուզական վիճակին: Դուք կարող եք կտրուկ, անհամբեր ու ագրեսիվ դառնալ: Հետ կանգնեք չմտածված արարքներից, որոնց հետևանքները երկար պիտի ուղղեք: Մտերիմների հետ շփումներում զսպվածություն ցուցաբերեք: Համբերատար եղեք ուրիշի կարծիքի հանդեպ, քանի որ ամեն անգամ ճիշտ չեք լինելու: Հետևեք ծախսերին, որպեսզի բյուջեի սահմաններից դուրս չգաք: Եթե խելամիտ լինեք, ապա կկարողանաք խուսափել տհաճություններից: Շաբաթվա վերջին իրավիճակը կլավանա, հեշտ կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու կյանքի հանդեպ դրական տրամադրվելը: |
|