ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 05.09 - 11.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1151 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի դրական տրամադրվելը: Այդ հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ, փոքրիկ խնդիրներ: Դրանց պատճառով մի վշտացեք: Եթե պահպանեք հանգստությունն ու լավատեսությունը, ապա արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել իրավիճակից, ինչ պիտի նախաձեռնեք այն դեպի լավը փոխելու համար: Բացի այդ, սեփական ուժերի հանդեպ վստահությունը ձեզ հմայք կհաղորդի: Հենց դրա շնորհիվ դուք լեզու կգտնեք մարդկանց հետ, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր նախկինում ձեզ չեն համակրել:

Շաբաթվա երկրորդ կեսին ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ պետք է երկար մտածել: Առաջինը ձեր մտքին եկած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Իրավիճակից գլուխ հանելու, առաջնահերթությունները դնելու, մի քանի տարբերակ համեմատելու համար ձեզ ժամանակ է պետք գալու:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են վճռական գործողությունների և չեն վախենում դժվարություններից: Դա հրաշալի ժամանակ է լինելու գործնական ոլորտում նախաձեռնող լինելու, անսովոր մի բան առաջարկելու, նոր գաղափարներ հղանալու համար: Հնարավոր է՝ ձեզ անմիջապես չհասկանան ու չաջակցեն, բայց դուք համախոհներ անպայման կգտնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը, վճարել վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի, և դա շատ իմաստուն որոշում կլինի, քանի որ շուտով կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է լինելու հարաբերությունները հարթելու, հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան լավ եք լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Պարզ կդառնա, որ նախկինում և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին վշտացնող տարաձայնությունները դատարկ բաների պատճառով են առաջացել, որոնց կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի շաբաթ է նոր, դժվար ու հետաքրքիր բան ստանձնելու համար: Կարող եք նկատելի առաջընթացի հասնել բարդ գործերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Այդ հատվածը լավը կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար. շատ Երկվորյակներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ գործարքներ կկնքեն, որոնք նշանակալի շահույթ կբերեն: Գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, կհասկանաք, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ումից լավ է հեռու մնաք:

Կհեշտանա շրջապատողների հետ լեզու կգտնելը, դուք կսկսեք լավ հասկանալ նրանց, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Մարդիկ, որոնք մշտապես ամեն ինչից դժգոհ են, ուշադրություն կդարձնեն ձեր ձեռքբերումներին ու հաղթանակներին, կխոստովանեն, որ դուք շատ բանի եք ունակ: Հավանական է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար, վառ հույզեր ու անմոռանալի պահեր կպարգևեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անկախ շաբաթվա սկզբին ծագած դժվարություններից, դուք հրաշալի արդյունքների կհասնեք գործերում: Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ ամենին, ինչ կստանձնեք. հենց այդպես դուք կկարողանաք արագ հասնել ձեր նպատակներին: Հնարավորություն կունենաք հարթել նախկինում լարված գործնական հարաբերությունները: Դուք կնկատեք, որ ղեկավարությունն ու կոլեգաները ձեզ մեծ հարգանքով են վերաբերվում, հաճույքով աջակցում են ձեր առաջարկները ու նոր գաղափարները: Նշված հատվածը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դա հարմար ժամանակ է լինելու վերջին շրջանում կուտակված գործերից գլուխ հանելու, կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, կշռադատված որոշումներ կընդունեք, և դա թույլ կտա խուսափել շատ տհաճություններից: Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն: Նրանք կաշխատեն ուրախացնել ձեզ, իսկ դուք՝ նրանց: Սիրահարված Խեցգետիններին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած և արդյունավետ կլինի շաբաթվա առաջին կեսը: Դա լավ ժամանակ է լինելու գործնական ոլորտում նոր նախաձեռնությունների, ինչպես նաև համախոհներ փնտրելու համար, որոնք կօգնեն ձեզ գաղափարներն իրագործելու հարցում: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, ստանալ նրանց աջակցությունը: Չեն բացառվում առաջարկները, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան:

Շաբաթվա կեսը դրական փոփոխություններ է խոստանում մտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում տարաձայնություններ են եղել, ապա հիմա կարող եք փոխզիջումային տարբերակ գտնել, ամեն ինչի մասին պայմանավորվել: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հաճելի ծանոթություններ:

Շաբաթվա վերջին օրերին դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Այդ հատվածը հարմար կլինի խոշոր գնումների և գործարքներ կնքելու համար: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Որոշ Առյուծներ կգտնեն եկամուտներն արագ մեծացնելու եղանակը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը անհանգիստ, բայց ոգեշնչող կլինի: Այդ օրերին լավ գաղափարներ շատ կունենաք և արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Եթե նոր գործ եք ստանձնելու, ապա արագ գլուխ կհանեք՝ ինչպես անել դա ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

Ավելի ուշ կգա համարձակ ու անսովոր ծրագրերի իրագործման ժամանակը: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Այդ օրերը դրական փոփոխություններ են խոստանում գործնական հարաբերություններում, նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ կամ ընկերական բնույթ ստանալ:

Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ընտանեկան գործերի, հարազատներին օգնելու, ինչպես նաև տնային խնդիրները լուծելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին աշխատեք ուշադիր լսել ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ արագ կգտնեք նպատակին տանող ճանապարհը, կհաղթահարեք այն դժվարությունները, որոնց պատճառով լրջորեն անհանգստանում էիք: Աշխատավայրում անսպասելի փոփոխությունները ձեր առաջ մասնագիտական բարձունքների հասնելու նոր ուղի կբացեն: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն լավը կլինի ընկերների հետ հանդիպելու համար. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք օգտակար ու կարևոր մի բան կիմանաք: Բացի այդ, հնարավորություն կունենաք մասնակցել միջոցառումների, որոնց մասին շատ եք լսել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Ողջ շաբաթվա ընթացքում կարևոր կլինի չծանրաբեռնվելը, օրգանիզմն ամրության փորձության չենթարկելը. մի մոռացեք հանգստանալու և ձեզ ուրախացնելու մասին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը շատ հաջող կլինի: Դա հարմար ժամանակ է լինելու բարդ գործ ստանձնելու համար. ամենայն հավանականությամբ դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես դրանում հաջողության հասնել: Հեշտությամբ մարդկանց հետ լեզու կգտնեք: Շրջապատողների համակրանքը արագ շահելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը շատ օգտակար կլինի գործերում: Կարող են նոր հեռանկարներ բացվել գործնական ոլորտում, չի բացառվում արագ մասնագիտական աճը:

Սակայն զգույշ է պետք լինել ֆինանսների հետ կապված ամեն հարցում. այստեղ թեթևամտությունը կարող է թանկ արժենալ: Լավ է խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններով: Այդ հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք ավելի հաճելի կանցնեն, եթե ճամփա գնաք ընկերների կամ սիրելիի հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին պետք է արագ գործեք: Դա բարենպաստ ու հետաքրքիր շրջան է լինելու, սակայն նկատի ունեցեք, որ հաջողությունը ինքը ձեր ձեռքը չի ընկնելու, պիտի նախաձեռնող լինեք, օգտվեք բացված բոլոր հնարավորություններից: Փորձարկումներ արեք, նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք, քանի որ հենց այդպես կկարողանաք հաջողության հասնել:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նրանց ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի, իսկ բացատրությունների մեջ խորանալ չեք ուզենա: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից, վեճից խուսափելը: Եթե գլուխ հանեք դրանից, ապա հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի, քան կարևոր գործերի համար: Կուզենաք շեղվել ու փոխել պայմանները: Եթե նման հնարավորություն ունենաք, բաց մի թողեք այն:

Շաբաթվա այդ հատվածը աշխատանքին կամ այլ օգտակար զբաղմունքներին նվիրած Աղեղնավորները պետք է հույս դնեն սեփական ուժերի վրա: Օգնություն դժվար թե ստանաք, բացի այդ, ամենապատասխանատու որոշումները բոլոր դեպքերում հենց դուք պիտի ընդունեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, կուզենաք անհապաղ կյանքի կոչել դրանք: Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չեն կռահել ու միանգամից կիրառում կգտնեն դրանց: Հավանական են նշանակալի հաջողություններ աշխատանքի մեջ, իսկական բեկում գործերում: Համառությունը, որը կդրսևորեք շաբաթվա կեսին, իր պտուղները կտա: Դրա շնորհիվ դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք ու գումար կաշխատեք: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր քննարկումների, խոստումնալից գործնական հանդիպումների ժամանակ կլինի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, նոր համախոհներ կգտնեք:

Շաբաթը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Նկատի ունեցեք, որ հիմա մտերիմները ձեր ուշադրության, հոգատարության ու աջակցության կարիքը շատ կունենան: Աշխատեք մասնակցել ընտանեկան խնդիրների լուծմանը. այդպես դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթվա համար ինչ էլ ծրագրեք, նկատի ունեցեք, որ պիտի զգույշ և ուշադիր լինեք: Շտապել չարժե. ճիշտ որոշումներ ընդունելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ժամանակ է պետք գալու: Ցավոք, մեծ է աշխատանքի մեջ սխալների հավանականությունը: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, եթե ժամանակին ամեն ինչ ուղղեք: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն՝ ինչպես է պետք գործել: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները:

Հավանական են նկատելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր արժանիքը կլինեն. դուք կփորձեք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, ավելի լավ հասկանալ մտերիմներին, վերամշակել ձեր վարքը: Սիրահարված Ջրհոսների համար բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Կարող են իրականանալ նրանց կարևոր ցանկությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը լավ գաղափարներ կբերի: Սակայն դրանք հազիվ թե կարողանաք միանգամից կյանքի կոչել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու սպասեք հարմար պահի: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե երբ է պետք գործել: Լսեք նրան, և դուք չեք անի մի բան, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Շաբաթվա առաջին օրերը շատ Ձկների կուրախացնեն լավ նորություններով: Չեն բացառվում նաև գործնական առաջարկները, որոնք նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի:

Շաբաթվա կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գործարքներ կկնքեք: Այդ հատվածը բարենպաստ կլինի խոշոր գնումների համար:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, ընտանիքում մթնոլորտը ջերմ ու ոգեշնչող կլինի, և դա հիմնականում ձեր արժանիքը կլինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1151 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0