ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 05.07 - 11.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2184 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Դուք վճռական տրամադրված կլինեք, խոչընդոտների առաջ չեք նահանջի և նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Հաճախ ձեզ մոտ կստացվի այն, ինչ ուրիշներին անել չի հաջողվել: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, որ սխալվել են: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն, և շուտով դրանցով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական են համագործակցության առաջարկներ:

Գործեր այդ հատվածում սովորականից շատ կլինեն: Բայց գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Էներգիա շատ կունենաք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ստիպված լինեք ժամեր շարունակ աշխատել:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Շատ Խոյեր նոր ընկերներ ձեռք կբերեն, չեն բացառվում ծանոթությունները, որոնք համատեղ աշխատանքի կամ ստեղծագործ նախագծի սկիզբ կդնեն: Ձեզ կգրավեն վառ, նշանավոր անձինք: Ձեզ նման մարդկանց հետ հետաքրքիր կլինի, նրանց էլ՝ ձեզ հետ: Հավանական է անսովոր սիրային պատմության սկիզբը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին ռիսկի դիմել չեք ուզենա, այդ իսկ պատճառով կնախընտրեք գնալ ծանոթ ճանապարհով, կընտրեք փորձված մեթոդները: Ամեն անգամ նման ձևով նպատակին հասնել չի ստացվի: Բայց նորովի գործելու համար պետք է այլ կերպ տրամադրվեք: Դա ժամանակ է պահանջելու: Մի քանի օր կանցնի, և դուք կհասկանաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների:

Շաբաթվա կեսը հագեցած կլինի: Մի քանի օրվա ընթացքում կհասցնեք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները և գլուխ հանել լրիվ նոր գործերից: Ոչ մի րոպեն զուր վատնել չեք ուզենա: Դուք ինքներդ էլ կփորձեք միշտ ինչ-որ օգտակար բանով զբաղվել, ուրիշներին էլ կդրդեք այդպես վարվել: Շրջապատողներին դա երբեմն դուր չի գա: Վիրավորանքներից խուսափելու համար պիտի ավելի նրբանկատ լինեք:

Շաբաթվա վերջին օրերը յուրատեսակ հետաքրքիր ու հագեցած կլինեն: Դրանք բազում դրական հույզեր ու վառ տպավորություններ կբերեն: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ընկերների հետ շփումներն էլ շատ հաճելի կլինեն: Լավ ժամանակ է ստեղծագործելու համար: Նշանի շատ ներկայացուցիչների կայցելի ոգեշնչվածությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Այս շաբաթ հաճախ ստիպված եք լինելու լրիվ նոր բանով զբաղվել և ոտքի վրա սովորել: Այստեղ շատ Երկվորյակների կօգնի դիտող լինելը. նրանք կնկատեն ուրիշների սխալները, ճիշտ եզրահանգումներ կանեն: Դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից, չբախվել խոչընդոտների, որոնք հաղթահարելը դժվար կլիներ:

Պատրաստ եղեք վերադառնալ հին գործերին ու առաջադրանքներին, հարցերին, որոնք լուծված էիք համարում: Շատ կլինեն նաև անցյալի մասին խոսակցությունները, որոնք հաճելի չեն լինի, բայց օգուտ կտան:

Շաբաթը բարենպաստ է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ կհանդիպեք և բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք: Նոր ընկերներ կհայտնվեն, որոնց շնորհիվ ձեր կյանքում շուտով մեծ փոփոխություններ տեղի կունենան: Դուք հեշտությամբ կսիրահարվեք, բայց խոսքը լուրջ բանի մասին չի լինի: Չնայած՝ ժամանակավոր տարվածությունն էլ դրական հույզեր կբերի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, այդ թվում՝ նրանք, որոնք շրջապատողներին չափազանց բարդ կամ ձանձրալի էին թվում: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին անել չի հաջողվել: Հաճախ դրանում կօգնի ինտուիցիան: Դուք նպատակին տանող անսովոր ուղի կգտնեք, ոգևորված փորձարկումներ կանեք, կաշխատեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր կլինի: Որոշ Խեցգետիններ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ կրկին զբաղվել նրանով, ինչով շատ վաղուց էիք հետաքրքրվում: Դուք ոչ միայն դրական հույզեր կստանաք, այլև նորովի կնայեք ոչ վաղ անցյալի իրադարձություններին ու շրջապատողներին: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ծրագրերը: Լրիվ նոր նպատակներ կհայտնվեն: Դրանց ուղղությամբ առաջին քայլերը կանեք մոտ ժամանակներս:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը բավական անհանգիստ, բայց ոգեշնչող կլինի: Բազում նոր առաջադրանքներ կլինեն, որոնց ոգևորությամբ կանցնեք: Հնարավոր են սթրեսային իրավիճակներ, բայց դրանք միայն կօգնեն ձեզ առույգանալ, էներգիայից չեն զրկի: Շատերին հաճելիորեն կզարմացնի գործերին ձեր մոտեցումը: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հեշտությամբ ընկերական հարաբերություններ կսկսվեն, այդ թվում՝ մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Գործեր նախկինի պես շատ կլինեն, բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, ժամանակը զուր չեք վատնի, դրա շնորհիվ էլ ամեն ինչ կհասցնեք: Հնարավորություն կունենաք մեծ ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին, հոգ տանել մտերիմների մասին, ժամանակ անցկացնել ընկերների ու հին ծանոթների հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հավանական են դրական փոփոխություններ լարված ռոմանտիկ հարաբերություններում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանք բաց չթողնել: Հարմար ժամանակ կլինի գործնական և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, ձեզ համար կարևոր նպատակների ուղղությամբ առաջին քայլերն անելու համար:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ համախոհներ կգտնեք, միշտ կիմանաք, թե ինչ կարելի է սպասել շրջապատողներից և ինչ են նրանք ուզում ձեզանից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Որոշ Կույսեր կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել և հաճելիորեն կզարմանան, թե ինչ հեշտ է ընդհանուր լեզու գտնելն ու ինչքան շատ հետաքրքիր թեմաներ կան զրուցելու համար: Պատահական հանդիպումը կարող է երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ ուշադրություն կպահանջեն միապաղաղ խնդիրները: Միատոն գործերը ձանձրույթ չեն առաջացնի, բայց դրանց վրա կենտրոնանալը երբեմն բարդ կլինի: Դուք կշեղվեք, սխալներ կանեք, հետո կբարկանաք մե՛կ ձեր, մե՛կ էլ ուրիշների վրա:

Հետևեք ձեր հուզական վիճակին: Հիմա կարևոր կլինի դրական տրամադրվելը: Երբ դա ձեզ հաջողվի անել, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր, հետաքրքիր, հագեցած և արդյունավետ շաբաթ է: Դուք հաջողություններ կարձանագրեք աշխատանքի մեջ, շատ բան կսովորեք: Ամենագործունյա Կշեռքները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Չի բացառվում՝ ձեզ հեռանկարային ու հետաքրքիր նախագծի վրա աշխատանք առաջարկեն: Որոշ Կշեռքներ կհասկանան, որ վերջապես եկել է այն բանով զբաղվելու ժամանակը, ինչի մասին միշտ երազել են:

Բայց գործերը սովորականից ժամանակատար կլինեն, որի պատճառով էլ բոլոր ծրագրերը չի հաջողվի իրագործել: Մտերիմները կարող են վշտանալ, որ իրենց ուշադրություն չեք հատկացնում, իսկ հարազատներին երբեմն կթվա, թե բացարձակապես չեք հետաքրքրվում ընտանիքում տեղի ունեցող իրադարձություններով: Հաճախ անկեղծ զրույցը բավարար կլինի կոնֆլիկտային իրավիճակներից ու փոխադարձ վիրավորանքներից խուսափելու համար: Անկեղծությունն ու բարեհամբույր լինելը կօգնեն ձեզ բոլորի հետ լեզու գտնել:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի, ունեցվածքի, գործարքների հետ կապված հարցերում: Շատ Կշեռքներ հակված կլինեն թեթևամտության ու հաջողության վրա հույս կդնեն այնտեղ, որտեղ պետք է ճիշտ որոշում ընդունելուց առաջ ուշադիր ուսումնասիրեն իրավիճակը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները երկար ժամանակով մի հետաձգեք: Շաբաթվա առաջին օրերը հարմար են լուրջ հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: Շփումները միշտ չէ, որ հաճելի կլինեն: Տարաձայնություններ ու վեճեր հնարավոր են: Սակայն դրանք կառուցողական և օգտակար կլինեն, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ կլինի: Հնարավոր են լավ նորություններ, հեռվից հաճելի լուրեր: Որոշ Կարիճներ կկարողանան զրուցել մարդկանց հետ, որոնց համար վերջին ժամանակներս շատ էին անհանգստանում:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կենտրոնացվածություն, կարգապահություն պահանջող գործերի համար: Դուք շրջապատողներից շատ բան կիմանաք, հաճախ անսպասելի աղբյուրներից օգտակար ինֆորմացիա կստանաք: Երբեմն ճիշտ եզրահանգումներ անելու համար մի փոքր ինֆորմացիան էլ բավարար կլինի: Շրջապատողներին կհիացնի ձեր խորաթափանցությունը: Շատերը կխորհրդակցեն ձեզ հետ, այդ թվում՝ շատ լուրջ հարցերով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Ձեր գործերով կարող են հետաքրքրվել մարդիկ, որոնք նախկինում դրանց հանդեպ լրիվ անտարբեր էին: Այդ մարդիկ շատ հնարավոր է ձեր համախոհները դառնան: Բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք. արդյոք բարեհամբույր կլինեք, կուզենաք համբերատար կերպով պատասխանել նրանց հարցերին, արդյոք կբարկանաք անտեղի տրված խորհուրդներից: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Երբեմն ձեզ հատուկ պրովոկացիայի կենթարկեն, կհանեն հավասարակշռությունից: Մի տրվեք սադրանքներին:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ գործերի վրա, որոնց համար ժամանակ չէր մնում: Որոշ Աղեղնավորներ կկարողանան ավարտել այն, ինչի վրա երկար աշխատել են և իրենց հանգիստ ու ոչ մեծ ուղևորություն թույլ կտան: Հարմար ժամանակ է հին ծանոթների հետ շփվելու համար: Նույնիսկ եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են եղել, հիմա ամեն ինչի մասին պայմանավորվելը հեշտ կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, հանգիստ շաբաթ է: Մի շտապեք, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ձեզ հարմար ռիթմով գործեք՝ խուսափելով խառնաշփոթից ու չփորձելով հնարավորինս արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն և՛ լավ խորհուրդ տալ, և՛ օգնել: Վատ մի զգացեք դիմել աջակցության հարցով: Դուք համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:

Դուք նոր բաներ պիտի իմանաք: Ինֆորմացիան հաճախ անսպասելի, իսկ երբեմն նաև տարօրինակ աղբյուրներից կստացվի: Դուք կաշխատեք ստուգել այն, այդ իսկ պատճառով հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի ու խճճի: Հարմար ժամանակ է ուսում սկսելու համար: Այն, ինչ կարող է պետք գալ, դուք ոտքի վրա կյուրացնեք:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ծրագրեր կառուցելու համար: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու չեք կասկածի, որ կարողանալու եք հասնել դրանց: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի արագ առաջ շարժվել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենահասարակ շաբաթը չի լինի, բայց այն հետաքրքիր կանցնի: Կփոխվի շատ ու շատ իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը, կհաջողվի այլ տեսանկյունից նայել անցյալի իրադարձություններին: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչում են սխալվել ու կաշխատեն ուղղել իրենց սխալները: Ամեն անգամ չի հաջողվի դա արագ անել: Բայց դուք համառ կլինեք, խոչընդոտների առջև չեք ընկրկի, չեք հրաժարվի մտածածից:

Հավանական են անսովոր զուգադիպություններ, պատահարներ, որոնք կփոխեն իրադարձությունների սովորական ընթացքը, կյանքում նոր բան կմտցնեն: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Հնարավոր է՝ դուք պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք:

Այս շաբաթը շատ բան կփոխի ձեր կյանքում: Դա հազիվ թե արագ տեղի ունենա, բայց դուք կզգաք, որ ամեն ինչ այնպես տեղի չի ունենում, ինչպես նախկինում: Դուք չեք անհանգստանա, լրիվ հակառակը՝ հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչ է լինելու հետո: Կասկած չկա, որ ձեզ լավ բաներ են սպասվում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթն արդյունավետ ու հագեցած կլինի: Այն հարմար կլինի ավելի վաղ մտածածին վերադառնալու, հին ծրագրերը կյանքի կոչելու համար: Այստեղ ձեզ շատ պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին օրերին: Շատ տեղին կլինեն նաև վերջերս ձեռք բերած ծանոթությունները: Մարդիկ, որոնց հետ շփումները ուրախացնում էին, օգնություն կառաջարկեն, կաջակցեն ձեր նախաձեռնություններին:

Հաճախ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մի գործից մյուսին անցնել: Դուք լավ գլուխ կհանեք, ընդ որում՝ կհասցնեք նույնիսկ օգնել մարդկանց, որոնք դժվարությունների են բախվել: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ սխալվել են: Նրանց վերաբերմունքը կփոխվի: Չի բացառվում՝ հակակրանքին փոխարինի փոխադարձ համակրանքը:

Շաբաթը շատ հարմար է ընկերների և հարազատների հետ շփվելու, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումների համար: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի, փոխարենը զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2184 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3