ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 05.04 - 11.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2137 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին դրական տրամադրվեք: Լավ է որոշումների հարցում չշտապեք, հատկապես, եթե դրանցից կարող է կախված լինել շրջապատողների բարեկեցությունը: Երբեմն օգտակար կլինի դադար վերցնելը, մենակ մնալն ու ամեն ինչ լավ մտածելը: Ինքնատիրապետումը պահպանել հեշտ կլինի այն Խոյերի համար, որոնք ոչ մեկ անգամ են բախվել դժվարությունների և գիտեն, որ ավելորդ հույզերն ամենևին չեն օգնում հաղթահարել դրանք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նորանոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հնարավոր է առաջընթաց այն գործերում, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը և այն մարդկանց հասկանալը, որոնք նախկինում ձեզ համար գաղտնիք էին: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված ու մեծ հոգսեր բերած հարաբերությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստությունն ու խելամտությունն այս շաբաթ ձեզ շատ պետք կգան: Հնարավոր են անսովոր, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու շտապողական որոշումներ չընդունելը: Մի փորձեք մի քանի նպատակի միաժամանակ հասնել: Ձեզ շատ պետք կգա առաջնահերթությունները ճիշտ դնելու, հետևողական գործելու, խառնաշփոթից ու չարդարացված ռիսկից խուսափելու կարողությունը:

Շատ դեպքում հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն անձնական հարաբերությունները: Աշխատեք շատ պահանջկոտ չլինել մտերիմների հանդեպ, նրանցից անհնարինը չսպասել: Լավ է հարթեք սուր անկյունները, ներողամիտ լինեք ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների հանդեպ: Այդ դեպքում շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի ձեզ հաճելի անակնկալներով ու դրական փոփոխություններ կբերի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վառ, հագեցած ու բարենպաստ շաբաթ է: Այն տհաճ պահերից զուրկ չի լինի, բայց խոսքը հաղթահարելի դժվարությունների և խնդիրների մասին կլինի, որոնք կկարողանաք արագ ինքնուրույն լուծել՝ միաժամանակ օգտակար փորձ ձեռք բերելով: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց գիտելիքներն ու գաղափարները ձեզ դեռ շատ պետք կգան: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն են կապել: Սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում:

Շաբաթվա առաջին կեսը ավելի հարմար է փորձարկումների համար և թույլ կտա կյանքի կոչել անսովոր, համարձակ գաղափարները: Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք ձանձրալի գործերին: Դրանցից նույնպես հրաշալի գլուխ կհանեք: Հանգստի համար էլ բավարար ժամանակ կմնա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը վառ ու հագեցած կլինի: Այդ հատվածը հարմար է և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց: Երբեմն մի քանի բառն էլ բավարար կլինի, որպեսզի կռահեք, թե ինչի են ձգտում շրջապատողները, որոնք են նրանց իրական ծրագրերն ու մտադրությունները: Ինտուիցիան կհուշի, թե ում արժե վստահել, իսկ ումից է լավ հեռու մնալ:

Բարենպաստ շրջան է նոր նախաձեռնությունների համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, հաճախ ստեղծագործաբար կմոտենաք այն գործերին, որոնք նախկինում ձանձրալի էին թվում, և հենց ձեր այդ մոտեցման շնորհիվ էլ հաջողության կհասնեք:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ հին նախագծերին, իրագործել վաղուց մտածածը: Կօգնեն ընկերները, ընդհանուր գործերն էլ շատ կմոտեցնեն ձեզ: Հավանական են փոփոխություններ ընտանիքի անդամների հետ հարաբերություններում: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման համար կարելի է մոռանալ բոլոր տարաձայնությունների մասին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին կեսը հանդիպումների, այդ թվում՝ լրիվ անսպասելի հանդիպումների ժամանակ է: Դրանք կարող են և՛ գործնական, և՛ անձնական բնույթ կրել: Երբեմն ձեր արարքների ու խոսքերի շնորհիվ արմատապես դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները, որոնք ապրումներ ու անհանգստություն էին բերում:

Վատ շրջան չէ աշխատանքի համար, սակայն արժե հետևել, որպեսզի դրանք ձեր ողջ ժամանակը չգրավեն: Արժե ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին, հանգստանալն էլ վատ չէր լինի: 

Շաբաթվա վերջին օրերը շատ արդյունավետ կանցնեն: Դրանք հարմար են ուսման համար. դուք միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Հավանական է կարևոր լուրեր ստանաք:

Բացի այդ, նշված ժամանակահատվածը հարմար է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք դրանց հանգիստ ու սառնասիրտ, առանց ավելորդ հույզերի կմոտենաք, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Շատ Կույսերի համար այդ շրջանը փորձությունների շարքի հետ կապված կլինի: Նշանի ներկայացուցիչները արժանապատվորեն կհաղթահարեն դրանք, նաև շատ բան կսովորեն, կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ նրանց բազմիցս կարևոր ծառայություններ կմատուցեն: Հնարավոր են տարաձայնություններ նրանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էիք: Բարեբախտաբար, բոլոր այդ դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն: Շուտով դրական միտումների ազդեցությունը ուժ կհավաքի, տրամադրությունն էլ կլավանա:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նրանց համար, որոնք լուրջ գործեր կստանձնեն: Բարենպաստ շրջան է առաջատարի հատկանիշները ցուցադրելու համար: Ձեզ կհաջողվի միավորել ամենատարբեր մարդկանց, ձեր ոգևորությամբ վարակել նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հագեցած ու բարենպաստ շաբաթ է սպասվում: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Ձեզ կհաջողվի ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել: Հաճախ դուք կլուծեք այն խնդիրները, որոնք ուրիշներին լրիվ անհույս են թվացել: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, քչով չբավարարվելն է: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք ու աշխատեք հասնել ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն:

Անսպասելի կարող են լուծվել բարդ խնդիրները, որոնք նախկինում ստիպում էին անհանգստանալ և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի, իրավիճակն իրատեսորեն կգնահատեք: Դա կօգնի խուսափել զուր հույսերից ու սխալներից, որոնք կարող էին տհաճ հետևանքներ ունենալ: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չնայած տհաճ պահերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք լրիվ գոհ կլինեք, թե ինչպես է դասավորվում շաբաթը: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ձեզ հետաքրքրում են: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ և ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Որոշ Կարիճների շատ հաճելի ծանոթություններ ու առաջարկներ են սպասվում, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա:

Աշխատեք ավելի շատ հույս դնել ձեր, այլ ոչ թե ինչ-որ մեկի օգնության կամ հաջողակ լինելու վրա: Ձեզ աջակցել ցանկացողներ կգտնվեն, բայց պետք եղած ամեն բան դժվար թե կարողանան անել: Հաճախ հենց ձեր համառությունը կփրկի համարյա անհույս նախագծերը, թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ:

Քանի որ ձեր լավագույն գծերը հիմա շատ վառ կարտահայտվեն, կասկած չկա, որ ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում՝ ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ պահեր հավանական են շաբաթվա սկզբին: Սա տարօրինակ զուգադիպությունների ու անսովոր մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև անակնկալների շրջան կլինի, որոնք կարող են խախտել ծրագրերը: Դուք կզգաք, որ կյանքում մեծ փոփոխություններ են նախանշվում, բայց դեռ չեք իմանա, թե ինչպիսի: Դա հետաքրքրություն կառաջացնի ու կոգեշնչի: Որոշ Աղեղնավորներ աղոտ տագնապ կունենան: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել նրանց:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Ձեզ հեշտությամբ կտրվեն ամենատարբեր մարդկանց հետ շփումները: Նոր համախոհներ կկարողանաք գտնել: Որոշ Աղեղնավորներ նոր ընկերներ ձեռք կբերեն, սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում: Միակ ոլորտը, որտեղ արժե զգոն լինել, ֆինանսներն են: Այստեղ լավ է խուսափեք չարդարացված ռիսկից ու կասկածելի գործարքներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է, որը հաճելի անակնկալներով լի կլինի: Հաճախ անսպասելի իրադարձությունները կփոխեն ձեր ծրագրերը, կհուշեն՝ ուր շարժվել: Հաջող զուգադիպության շնորհիվ կլուծվի վերջին շրջանում անհանգստացնող հարցը: Չեն բացառվում կարևոր բացահայտումները: Որոշ Այծեղջյուրներ պիտանի ինֆորմացիա կստանան, մյուսները կսովորեն այն, ինչ շուտով պետք կգա գործի մեջ:

Շաբաթը հրաշալի է նոր գործեր ստանձնելու կամ կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Ինտուիցիան միշտ կհուշի ձեզ, թե ինչով է պետք զբաղվել և ուր շարժվել, ում վրա հենվել, ում դիմել աջակցության խնդրանքով: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դրանցում ջերմությունն ու վստահությունը կավելանան: Դուք կզգաք, որ հիմա կարող եք բաց տեքստով խոսել ձեր բոլոր ապրումների մասին, և այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիմա դուք շատ բան կարող եք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Բարենպաստ ժամանակ է ամենահամարձակ նախաձեռնությունների համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հազիվ թե ինչ-որ մեկը շեղի ձեզ կամ մոլորության մեջ գցի:

Աշխատանքի մեջ հաջողությունները լրիվ անսպասելի կլինեն: Ձեր գաղափարների շնորհիվ կլուծվեն շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, որոնք ստիպում էին կասկածել, որ դրված նպատակներին հասնելն ընդհանրապես հնարավոր է: Դուք վստահ կլինեք ձեր հաջողությանը:

Շրջապատողների հետ հրաշալի լեզու կգտնեք: Դա վերաբերում է ինչպես ամենամտերիմներին, այնպես էլ՝ քիչ ծանոթ մարդկանց: Երբեմն մի քանի րոպե խոսելն էլ բավարար կլինի, որպեսզի հասկանաք, թե ինչ կա տվյալ մարդու հոգում: Անջնջելի տպավորություն թողնելու համար էլ շատ ժամանակ պետք չի գա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին կեսը նոր գաղափարների, համարձակ ծրագրերի ժամանակ է: Ամեն ինչ չեք կարողանա միանգամից կյանքի կոչել, բայց գործել սկսելու հնարավորություն շուտով կընձեռվի, և դուք բաց չեք թողնի այն: Շատ Ձկների համար այս շրջանը կապված կլինի հին ցանկությունների իրագործման հետ: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք հասնել վաղեմի երազանքներին: Այո, դա ջանքեր կպահանջի, բայց դուք պատրաստ կլինեք դրանք գործադրել: Բացի այդ, կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության հասնել: Հավանական են շատ օգտակար ծանոթություններ:

Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտվեն անձնական հարաբերություններն ու ընտանեկան գործերը: Այստեղ հնարավոր են հաճելի իրադարձություներ, լավ նորություններ, ուրախության առիթներ: Դուք պատասխաններ կգտնեք շատ հարցերի, որոնց շուրջ վերջերս մտորում էիք: Հարմար շրջան է ցանկացած հանդիպման ու կարևոր զրույցների համար:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2137 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2