Շաբաթվա աստղագուշակ 04-10.III
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1427 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, և դուք ժամանակը ի սկզբանե անհույս նախագծերի վրա չեք վատնի: Հաջող կանցնեն ձեր մասնագիտական գործունեության հետ կապված ուղևորությունները: Հավանական են պիտանի ծանոթություններ, համագործակցության առաջարկներ, որոնք ձեր առաջ բազում գրավիչ հնարավորություններ կբացեն: Շաբաթվա երկրորդ կեսին ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա կուզենաք անհապաղ կենտրոնանալ: Պայմանները բարենպաստ կլինեն մտածածն իրագործելու համար. եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան գումարի, կենցաղային հարցերի պատճառով առաջացած տարաձայնությունները: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը բարենպաստ կլինի կյանքի տարբեր ոլորտներում նախաձեռնող լինելու, նոր բան սկսելու համար: Որոշ Ցուլեր կկարողանան հրաժեշտ տալ առաջ շարժվելուն խանգարող սովորույթներին: Բազում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն նշանի այն ներկայացուցիչների առաջ, որոնք փորձում են ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, պիտանի կապեր ձեռք բերել, մեծացնել եկամուտները: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, միանգամից կսկսեք գործել ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նրանք կարող են ձեզ սխալ հասկանալ, տհաճ նկատողություններ անել, տհաճ կերպով զարմացնել իրենց արարքներով: Բայց դուք չեք չարանա, համբերատար ու բարյացակամ կլինեք: Ուստի լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, մանր-մունր տարաձայնություններին էլ վերջ տալ: Շաբաթվա երկրորդ կեսին ամենամտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար հարմար կլինի շաբաթվա առաջին կեսը: Այդ հատվածում հազիվ թե ձեզ հաճախ շեղեն, շտապելու կարիք էլ չի լինի: Շատ Երկվորյակների պետք կգան վաղուց ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները ոչ միայն գլուխ կհանեն գործերից, այլև ձեռք կբերեն այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև պայմանագրեր կնքելու, երկարաժամկետ համագործակցություն սկսելու, պոտենցիալ գործատուների հետ հանդիպելու համար: Հակասական կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Լրիվ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, դուք պիտի ոտքի վրա փոխեք ծրագրերը, նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չեն բացառվում մեծ փոփոխությունները անձնական կյանքում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է շաբաթվա առաջին օրերի համար ոչ մի կարևոր բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ է պետք գալու տրամադրվելու, կասկածները մի կողմ վանելու, հասկանալու համար, թե ինչ է պետք անել առաջին հերթին, իսկ ինչով կարելի է զբաղվել հետո: Հազիվ թե ինչ-որ մեկը այդ հատվածում հաճույքով օգնի ձեզ: Լավ է միայն սեփական ուժերին ու հնարավորություններին ապավինեք. դրանք էլ բավարար կլինեն անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Շաբաթվա կեսից կարևոր զրույցների համար հարմար շրջան կսկսվի: Կարող եք քննարկել գործնական և անձնական բնույթի լուրջ հարցերը՝ առանց մտահոգվելու, որ բանը վեճով կամ փոխադարձ վիրավորանքներով կավարտվի: Նախկինում ձեզ հետ ոչ մի բանում չհամաձայնող մարդիկ հանկարծ կպաշտպանեն ձեր տեսակետը, ինչ-որ հարցերում զիջումների կգնան: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերություններում: Սիրահարված Խեցգետիններին ամենահաճելի անակնկալները սպասվելու են շաբաթ և կիրակի օրերին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի: Դուք կգտնեք բոլոր խնդիրները լուծելու ձևը. շատ Առյուծներ կգտնեն վաղուց դրված նպատակներին հասնելու եղանակը: Առաջատարի ձեր հատկանիշները շատ վառ կարտահայտվեն: Դրանց շնորհիվ դուք նոր օգնականներ կգտնեք, կկարողանաք համախոհների թիմ հավաքել, որոնք ընդհանուր նպատակներին հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեն: Հավանական է նկատելի առաջընթաց գործերում, հնարավոր է մասնագիտական աճ: Չի բացառվում ինչ-որ մեկը փորձի ձեզ շեղել, մոլորության մեջ գցել: Դա նրան ամենայն հավանականությամբ չի հաջողվի անել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես ձեզ պահեք, իսկ փորձը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեանկյունից: Երկրորդին կարող են մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ առաջանալ, բայց փոխզիջման կհաջողվի արագ հասնել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ամեն ինչ միանգամից իդեալական չի դասավորվի, բայց ծագած դժվարությունները չեն ստիպի ձեզ կիսատ թողնել սկսածը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել, օգնել և՛ գործով, և՛ խորհրդով: Նախկինում բավական լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, իսկ նրանք, ովքեր նախկինում համարյա չէին նկատում ձեզ, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Խուսափեք չծրագրված ծախսերից, մի շտապեք չծրագրված գնումներ անել: Շաբաթվա սկզբին աննշան դրական միտումները օրը օրի ավելի նկատելի կդառնան: Չորեքշաբթի օրվանից նոր նախագծեր սկսելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Լավ կանցնեն ուղևորությունները, հավանական են հաճելի ծանոթություններ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հեշտ չի անցնի բարդ հարցերի լուծմամբ զբաղված Կշեռքների համար: Գործնական պոտենցիալը սովորականից ցածր կլինի, տրամադրվելն էլ բավական դժվար կլինի: Մտածեք՝ արդյոք արժե բոլոր հարցերը միաժամանակ լուծել: Հնարավոր է ձեզ ավելի լավ զգաք, եթե պարզապես ինչ-որ բան հետաձգեք: Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Այս հատվածը հարմար կլինի նաև ստեղծագործ աշխատանքի համար. ոգեշնչվածության պակասից բողոքելու պատճառ չի լինի: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Նրանց հետ ընկերանալը դժվար չի լինի, դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի կարևոր հանդիպումների և լուրջ քննարկումների համար: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի մասին կլինի, թե անձնական գործերի: Բոլոր դեպքերում ձեր կարծիքը կլսեն, ձեր հետաքրքրությունները հաշվի կառնեն: Գլոբալ տարաձայնություններ չեն լինի, իսկ փոքրիկները արագ կհաղթահարեք: Այս հատվածը հարմար կլինի նաև նոր համախոհներ փնտրելու համար: Դուք կնկատեք, որ դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ են ձգտում, կկարողանաք լեզու գտնել ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Նոր բացահայտումներ են սպասվելու այս հատվածում պիտանի բան սովորող, աշխարհայացքը ընդլայնել փորձող կամ նախկինում իրենց հետաքրքրող բանի մասին ավելի շատ ինֆորմացիա հավաքել փորձող Կարիճներին: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք կենտրոնանալ վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա: Դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շաբաթվա վերջին օրերը ռոմանտիկ անակնկալներով լի կլինեն: Սիրահարված Կարիճները ուրախության առիթներ կունենան: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եթե շաբաթվա սկզբին պատրաստվում եք նոր բան ստանձնել, ապա պատրաստ եղեք բացառապես սեփական ուժերին ապավինել: Լավ է շրջապատողներից անվերապահ աջակցություն չսպասեք, նույնիսկ եթե այն նախկինում խոստացել են ձեզ: Շատ Աղեղնավորների համար ավելի հեշտ կլինի միայնակ գործելը, քանի որ ստիպված չեն լինի երկար բացատրել, թե ինչ օգնություն է իրենց պետք: Շաբաթվա առաջին օրերին հնարավոր են փոքրիկ բացթողումներ, ցավալի սխալներ: Բայց շատ շուտով դուք դրանք ուղղելու շանս կունենաք: Այստեղ խուճապի չեք մատնվի, ճիշտ կվարվեք: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ ուշադրություն պիտի դարձնեք մտերիմների հետ շփումներին: Չեն բացառվում լավ փոփոխությունները հարազատների հետ հարաբերություններում: Ինչ-ինչ ընտանեկան կոնֆլիկտներ անցյալում կմնան, և դա մեծ մասամբ հենց ձեր շնորհիվ կլինի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը շատ բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք հուսալի համախոհներ կգտնեք, որոնց թվում կլինեն մարդիկ, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Եթե կենտրոնանաք մասնագիտական գործունեության վրա, ապա շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք, կգտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Ձեզ պետք կգա շրջապատողների հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվող մարդկանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան, վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհություններն էլ անցյալում կմնան: Ուշադրություն դարձրեք շաբաթվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ շատ շուտով մտածածն իրագործելու հնարավորություն կստեղծվի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը կարող է բարդ լինել. հոգսեր սովորականից շատ կունենաք: Անսպասելի խնդիրների պատճառով որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու հետաձգել ավելի վաղ մտածածն ու լրիվ նոր բանի անցնել: Այս հատվածում արժե զգույշ ու հետևողականորեն գործել, ոչ մի տեղ չշտապել ու խուսափել չարդարացված ռիսկից: Խորհուրդների և օգնության հարցով լավ է հին համախոհներին դիմեք: Նոր ծանոթները կարող են լավ տպավորություն թողնել, բայց ամեն անգամ ի վիճակի չեն լինի անել խոստացածը: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի: Հավանական են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում, հաջողություններ աշխատանքի մեջ, դրամական մուտքեր: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք չեն ասի ու չեն անի մի բան, ինչը կարող էր ձեզ բարկացնել կամ վշտացնել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ողջ շաբաթվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները: Դա չի նշանակում, որ այն անամպ կլինի ու խնդիրներ չի բերի, սակայն լուրջ դժվարություններ չեն առաջանա, անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն հայտնվի: Շատ Ձկներ վճռականորեն տրամադրված կլինեն, ուստի կկարողանան գործերում իրական բեկման հասնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նոր կապեր ձեռք բերելու, ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կլինի: Նկատելի դրական փոփոխություններ հավանական են անձնական հարաբերություններում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն երիտասարդ Ձկների հանդեպ, որոնց ամենահամարձակ ցանկություններն իրականություն կդառնան: Շաբաթվա վերջին օրերի համար կարող եք անսովոր միջավայրում հանդիպումներ, ռոմանտիկ ուղևորություններ ծրագրել: Դուք ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանաք, այլև շատ բան կիմանաք սիրելի մարդու մասին: |
|