Շաբաթվա աստղագուշակ 04.07 - 10.07
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1282 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հարմար կլինի անսովոր գործեր սկսելու համար: Շատ բան լավ կստացվի, ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կարող էին խանգարել հասնել դրված նպատակներին: Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին անմիջապես հմայելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հավանական են գործնական առաջարկներ: Որոշ Խոյեր կկարողանան զբաղվել այն աշխատանքով, որը միշտ նրանց հետաքրքիր ու հեռանկարային է թվացել: Աշխատեք բամբասանքների առիթ չտալ: Հիմա այն ամենը, ինչ կասեք ու կանեք, հատուկ ուշադրություն կգրավի: Էքստրավագանտ արարքներից էլ արժե հետ կանգնել. հազիվ թե շրջապատողները դրանք ըստ արժանվույն գնահատեն: Բարդ իրավիճակ կլինի ֆինանսական ոլորտում: Շտապելով կնքած գործարքները հազիվ թե հաջող լինեն: Մի հավատացեք նրանց, ովքեր ոսկե սարեր ու հեշտ փողեր են խոստանում: Լավ է հուսալի գործընկերների հետ համագործակցեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ կարևոր գործեր շատ կունենաք: Դրանք կարելի է առանց հաջողության վրա կասկածելու ստանձնել. աստղերը ձեր կողմից կլինեն, ամեն ինչ լավ կստացվի: Սկսեք աշխատել երկարաժամկետ նախագծերի վրա, պատրաստվեք ամենահամարձակ ծրագրերը կյանքի կոչելուն, բայց խուսափեք ավելորդ շտապողականությունից: Ամեն քայլը մանրամասն մտածեք, լսեք նրանց, ովքեր ցույց են տալիս ձեր մտահղացումների թույլ տեղերը: Այդպես կկարողանաք խուսափել տհաճ պահերից, սխալներից ու կորուստներից: Մի վախեցեք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Հիմա կարող եք առաջին քայլն անել դեպի համակրելի մարդը: Որոշ Ցուլեր նորովի կնայեն նրանց, ում հետ նախկինում միայն ընկերական հարաբերությունների մեջ էին: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբն աշխատավայրում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի շաբաթ է կարևոր բաների մասին մտածելու և այն ամենից գլուխ հանելու համար, ինչը դեռ մինչև վերջերս շատ բարդ էր թվում: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Այս օրերը հարմար կլինեն ծրագրեր կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Դա վերաբերում է հատկապես այն Երկվորյակներին, որոնք վերջին ժամանակներս մտածում էին աշխատանքը փոխելու մասին, բայց դրա համար ոչինչ չէին ձեռնարկում: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Արժե ժամանակ գտնել հաճելի ընկերախմբով ժամանցային ուղևորությունների, ինչպես նաև ակտիվ հանգստի համար: Այդ ամենը կօգնի ձեզ առույգանալ ու ավելի լավ զգալ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հույս մի ունեցեք, որ այս շաբաթ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու: Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Այնպես որ պատրաստ եղեք համառություն դրսևորել ու կիսատ մի թողեք սկսածը, նույնիսկ եթե ամեն ինչ միանգամից ուզածի նման չդասավորվի: Կարևոր կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Հազիվ թե ինտուիցիան ժամանակին հուշի, թե ում արժե վստահել, իսկ ումից հեռու մնալ: Այնպես որ առաջին տպավորությանը մի վստահեք ու ձեր գաղտնիքները մի պատմեք այն մարդկանց, որոնց համարյա ծանոթ չեք: Եթե կարևոր բանով եք զբաղված, աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Ստվերում մնալը հիմա ավելի օգտակար կլինի, և ինչքան քիչ ձեր մասին խոսեն, այնքան լավ: Աշխատեք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Այն, ինչ հիմա կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը շատ հագեցած ու արդյունավետ կլինի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք կարող եք ամրապնդել ձեր դիրքերն ու զինաթափել թշնամիներին: Կկարողանաք վերջ տալ հին աշխատանքային տարաձայնություններին, իսկ որոշ Առյուծներ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների կվերածեն: Բանակցությունները հաջող կանցնեն, հավանական է մեծ եկամուտ խոստացող գործարքներ կնքեք: Քանի որ գործեր շատ կլինեն, կարևոր կլինի ժամանակը ճիշտ տնօրինելու, այն դատարկ բաների վրա չվատնելու ունակությունը: Կասկածելի գաղափարի իրագործմանը մասնակցելուց առաջ երկար մտածեք, նույնիսկ եթե դրա հեղինակը ձեր լավ ծանոթներից մեկն է: Շրջապատողների հետ շփումներում կարևոր կլինի ավանդույթներն ու ընդունված կանոնները չխախտելը: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Հիմա շրջապատողներին շոկի ենթարկելու ժամանակը չէ: Ինչքան կանխատեսելի լինեն ձեր արարքները նրանց համար, այնքան ավելի լավ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր բան ստանձնելուց առաջ պետք է հավաքել մտքերը: Այս շաբաթ հազիվ թե կարողանաք արագ լուծել լուրջ խնդիրներն ու գլուխ հանել բարդ իրավիճակից: Դիտեք, մտորեք, իրավիճակն առանց շտապելու գնահատեք: Միայն այդպես կարող եք հասկանալ, թե ինչ է պետք նախաձեռնել հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել: Շատերը կնկատեն ձեր հաջողությունները, այնպես որ համատեղ աշխատելու առաջարկների պակաս չի լինի: Մի շտապեք համաձայնել: Արժե ավելի լավ ճանաչել այն մարդկանց, որոնց հետ պատրաստվում եք գործ ունենալ: Իսկ մինչ այդ տեղեկատվություն հավաքեք, պայմանները կարող են դեպի լավը փոխվել: Անձնական հարաբերությունները այնքան ներդաշնակ ու հեշտ չեն դասավորվի, որքան կուզենայիք: Մեկ մտերիմները չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, մեկ դուք ժամանակ չեք գտնի շփումների համար. բոլոր դեպքերում հավանական է հարաբերություններում որոշակի սառնություն հայտնվի: Բարեբախտաբար դա ժամանակավոր բնույթ կկրի. երբ շաբաթը մոտենա ավարտին, ամեն ինչ դեպի լավը կփոխվի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար շաբաթ է բարդ ու կարևոր գործերի համար, որոնցում հազիվ թե կարելի լինի արագ հաջողության հասնել: Դուք համբերատար ու համառ կլինեք, այնպես որ անպայման կհասնեք ձեր ուզածին, սկսածը կիսատ չեք թողնի: Նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական ոլորտում: Եթե գործերում նախաձեռնող լինեք, ապա շուտով կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, ազդեցիկ համախոհներ կգտնեք: Շաբաթը հարմար կլինի բիզնեսի հետ կապված գաղափարներով կիսվելու, գործընկերներ ու ներդրողներ փնտրելու համար: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատեք, մտածեք, թե ինչը կարող եք փոխել, իսկ ինչը՝ ոչ: Ավելորդ լավատեսությունն անտեղի կլինի, իսկ ահա իրերի հանդեպ իրատեսական հայացքը շատ տեղին կլինի: Կհաջողվի գլուխ հանել, թե ինչ սխալներ եք նախկինում գործել և ինչպես կարելի է հիմա ուղղել դրանք: Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. նրանք ձեր հոգատարության ու աջակցության կարիքը կունենան: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հուզական դաշտն այս շաբաթ անկայուն կլինի, տրամադրությունն էլ՝ փոփոխական: Աշխատեք պահի հույզերին չտրվել կարևոր որոշում ընդունելիս: Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում: Ամեն ինչ մտածելու, սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Հետո դուք դեռ շատ շնորհակալ կլինեք ձեզանից, որ չեք շտապել: Ապրումներից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե խորանաք աշխատանքի մեջ: Այստեղ շատ տեղին հետաքրքիր գործեր կգտնվեն, առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Տրամադրությունը լավացնելուն կնպաստի նաև ստեղծագործելը: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում կամ վերադառնալ հին նախասիրությանը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հաճելի իրադարձություններ կբերի: Դուք կզգաք, որ կյանքը դեպի լավն է փոխվում, և դա նկատելի կլինի բոլոր ոլորտներում: Նկատելի և արագ կլինի մասնագիտական աճը, և ամենը նրա շնորհիվ, որ պահանջված կլինեն ձեր գիտելիքներն ու կարողությունները, որոնց մասին նախկինում ոչ ոք նույնիսկ չի էլ կռահել: Շատ Աղեղնավորների պետք կգա ծրագրելու, իրադարձությունները կանխատեսելու ունակությունը: Ձեր շրջահայացությունը կզարմացնի շրջապատողներին, իսկ ձեզ կօգնի խուսափել տհաճություններից: Աստղերը բարյացակամ կլինեն այն Աղեղնավորների հանդեպ, որոնք զբաղվում են բիզնեսով կամ ուզում են իրենց հիմա հենց այդ ոլորտում փորձել: Ձեր ինտուիցիան ուժեղ կլինի, իսկ նրա հուշումների շնորհիվ դուք շահավետ գործարքներ կկնքեք, վարքի ճիշտ ձև կընտրեք: Հավանական են դրամական մուտքեր: Շաբաթը բարենպաստ կլինի ներդրումների և գնումների համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Իրադարձություններն արագ կզարգանան, և դուք պիտի արագ որոշումներ ընդունեք: Սկզբում դա ձեզ կստիպի հուզվել, բայց որոշ ժամանակ կանցնի, և դուք կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Շաբաթը հարմար կլինի հասարակական միջոցառումներին մասնակցելու համար: Կարող եք դատական գործեր սկսել, լուծել ունեցվածքի հետ կապված վիճելի հարցերը: Լավ կանցնեն ուղևորությունները, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կընկնեք: Բոլոր դեպքերում դուք կհասնեք ձեր նպատակին ու հաճելի ժամանակ կանցկացնեք: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Որոշ Այծեղջյուրներ միանգամից կընկերանան այն մարդկանց հետ, որոնց կհանդիպեն ճամփորդելիս: Հավանական են ֆինանսական կորուստներ: Դրանցից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ահա կորուստները նվազագույնի հասցնել կարելի է: Ամենակարևորը գնումների հարցում չշտապելն է, ձեզ արված բոլոր առաջարկներին չհամաձայնելն է. մի քանի տարբերակ համեմատեք ու լավագույնն ընտրեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շրջապատողների հետ հարաբերություններն ամեն անգամ հեշտ չեն դասավորվի: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ միշտ լեզու եք գտել: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքներն ու դժգոհությունները, երբեմն ստիպված եք լինելու տհաճ զրույցներ վարել: Աշխատեք հանգիստ վերաբերվել քննադատությանը, շատ սուր չարձագանքել անտեղյակ մարդկանց նկատողություններին: Աշխատեք նրբանկատ լինել մտերիմների հետ: Լավ է հետ կանգնեք կտրուկ արտահայտություններից, կատակներից, որոնք կարող են սխալ հասկացվել: Ցանկալի չէ խնդիրները քննարկելը, նույնիսկ եթե դրանք վաղուց արդեն լուծվել են: Զրուցեք լավ բաների մասին, աշխատեք բարձրացնել ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը: Շաբաթվա սկզբին շատ մի հոգնեք: Կենսական պոտենցիալն աստիճանաբար կաճի, դուք ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Հենց այդ ժամանակ էլ կարող եք կարևոր ու լուրջ բան ստանձնել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը լցրեք օգտակար գործերով: Դուք շատ բան կհասցնեք: Լավ է սկսեք ամենաբարդ առաջադրանքներից ու մասշտաբային նախագծերից: Այո, պիտի ջանքեր գործադրեք, բայց դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին, կկարողանաք հպարտանալ ձեզանով: Օգտակար կլինի եզրահանգումներ անելն ու պարզապես անցյալի մասին մտորելը: Դուք կհասկանաք, թե ինչու եք գործել այս և ոչ թե այլ կերպ, մյուսների արարքների դրդապատճառներից էլ գլուխ կհանեք: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Հաջող կլինեն նաև գնումները, սակայն այստեղ արժե վստահել սեփական ճաշակին ու առողջ բանականությանն ու մյուսների խորհուրդները չլսել: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, այս շաբաթ հազիվ թե ինչ-որ բան լրջորեն փչացնի ձեր տրամադրությունը: Բարյացակամ լինելն ու անկեղծությունը կօգնի շահել շրջապատողների համակրանքը: Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ շփումները: |
|