Շաբաթվա աստղագուշակ 04.03 - 10.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2111 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ապրումներից ու ցնցումներից խուսափելը շատ դժվար կլինի: Հաճախ խնդիրներ կծագեն շրջապատի հետ շփումներում. մարդկանց հետ լեզու գտնելը հիմա սովորականից բարդ կլինի: Չեն բացառվում տարաձայնությունները տանը և աշխատավայրում, երբեմն կթվա՝ շրջապատողները հատուկ ձևացնում են, որ չեն հասկանում ձեզ: Հիանալի գլուխ կհանեք ինքնուրույն աշխատանքից, այն ոչ միայն արդյունավետ, այլ նաև հաճելի կլինի: Բացի այդ, շատ բան կսովորեք, գիտելիքներ կստանաք, որոնք շատ շուտով պետք կգան: Շաբաթվա վերջին մասնագիտական հպարտության առիթներ կունենաք: Բարդ կլինի շաբաթվա վերջը. հենց այդ հատվածում տարբեր գործեր կունենաք, որոնցից մի քանիսին անցնելը շատ դժվար կլինի: Բայց դուք նպատակասլաց կլինեք ու ամեն ինչից գլուխ կհանեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկզբին շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Այդ հատվածում հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, իսկ եթե դա տեղի ունենա, մի շարք հիմարություններ կանեք: Կարևոր հարցերի քննարկմանը լուրջ պատրաստվեք, իսկ արդեն զրուցելիս ամեն բառը ընտրեք: Նման մոտեցման շնորհիվ կկարողանաք ամրապնդել, այլ ոչ թե կործանել գոյություն ունեցող կապերը: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այդ ժամանակահատվածում դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր բնագավառներում նկատելի կլինի: Համարձակ ու նախաձեռնող եղեք, և դա օգուտ կտա: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն լավ նորություններով: Շատ Ցուլերի մոտ տրամադրությունը կլավանա: Իսկ նրանք, ովքեր վերջին շրջանում շատ էին հուզվում ու տագնապում, կրկին կվերականգնեն լավատեսությունն ու իրենք իրենց հանդեպ հավատը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսը պատրանքների ու զուր հույսերի ժամանակ է: Միայն որոշ Երկվորյակների կհաջողվի իրատես լինել, չգերագնահատել հնարավորություններն ու ճիշտ գնահատել իրավիճակը: Նշանի ներկայացուցիչների մեծ մասը կսավառնի ամպերում ու կնախընտրի աչք փակել այն ամենի վրա, ինչը դուր չի գալիս: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, խնդիրներ կառաջանան, որոնց լուծման վրա կուզենաք կենտրոնանալ: Այդ հատվածում արագ կսովորեք նորը, կփորձեք նկատել այն, ինչ տեղի է ունենում շուրջը, իսկ դա կօգնի գործերում: Շաբաթվա վերջին օրերը անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինեն: Հին կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Փոխադարձ վիրավորանքներն ու պահանջները կմնան անցյալում; Կարող եք հարազատների հետ ուղևորությունների մեկնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ խոչընդոտներ պետք է հաղթահարեք. միայն դրանից հետո կարող եք հասնել դրված նպատակներին: Դրա հետ մեկտեղ, ցանկալի է հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Եթե ինչ-որ մեկից օգնություն սպասեք, ապա շուտով, ամենայն հավանականությամբ, ձեռնունայն կմնաք: Շաբաթվա կեսը հարմար է շփումների համար, այն օգտակար ծանոթություններ հաստատելու ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կտա: Օգտակար կլինի ընտանեկան գործերի վրա կենտրոնանալը. լավ գլուխ կհանեք դրանցից ու կգտնեք մտերիմներին օգնելու ձևը: Շաբաթվա վերջին օրերը շատ արդյունավետ կանցնեն: Այդ հատվածում շատ օգտակար բաներ կանեք ձեր ու մյուսների համար: Լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, ոչինչ աչքաթող չանել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հիանալի կլինի: Աշխատեք այդ հատվածն առավելագույնս արդյունավետ օգտագործել, ժամանակը զուր մի վատնեք: Կարող եք լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը, ինչպես նաև հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց աջակցության կարիքն ունեք: Շատ օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը: Շաբաթվա կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Կոնֆլիկտներ կծագեն և՛ աշխատավայրում, և՛ տանը, չի բացառվում որոշ կապերի վերջ տրվեն: Աշխատեք նրբանկատ լինել նրանց հետ, ում սիրում եք: Շաբաթվա վերջին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, խնայեք ձեզ: Այդ հատվածը հարմար է հանգստի համար: Կարող եք զբաղվել նաև հանգիստ, չհոգնեցնող գործերով: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա մեծ մասը նվիրված կլինի օգտակար գործերին: Հնարավոր է՝ ձեզ չհաջողվի միանգամից ավարտել դրանք: Բայց հոգ չէ. ավելի ուշ կդնեք վերջակետերը, իսկ հիմա պարզապես պետք է ավելի շատ աշխատեք ու սխալներ չանեք: Նկատի առեք, որ սեփական փորձը անօգուտ կլինի ու պետք է ինչ-որ մեկին դիմեք խորհուրդների խնդրանքով: Շաբաթը հարմար է շփումների համար: Գոհ կմնաք և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումներից: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, ընդ որում՝ այնպիսի մարդկանց հետ, որոնք նման չեն ձեր ծանոթներից ոչ մեկին: Համախոհներ գտնելու հնարավորություն կա. նրանց հետ կարող եք կյանքի կոչել ձեր ամենահամարձակ պլանները: Շաբաթվա վերջին օրերը բարդ կլինեն նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար: Նրանք ամեն աննշան առիթով խուճապի կմատնվեն, գլխացավեր ու անքնություն կունենան: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս շաբաթ պետք է փորձություններ հաղթահարեք: Մի զարմացեք, եթե ստիպված լինեք լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները, ուղղել ձեր ու մյուսների թույլ տված սխալները: Ինչքան քիչ բարկանաք շրջապատողների վրա, այնքան քիչ ժամանակ կվատնեք դատարկ զրույցների, անիմաստ վեճերի վրա: Ինչ-որ տեղեկատվությամբ պատահաբար կիսվելու, կարևոր գաղտնիքը բացահայտելու վտանգ կա: Լեզուն պահեք ատամների հետևում: Նվազեցրեք ծանրաբեռնվածությունը: Բայց պարզապես ինչ-որ գործեր հետաձգել կամ դրանցից հրաժարվել չի կարելի. նախ պետք է դնեք առաջնահերթությունները: Ինչքան շուտ դա անեք, այնքան լավ: Աջակցության խնդրանքով կարող եք դիմել ոչ միայն հին ծանոթներին, այլ նաև փորձված մարդկանց, որոնց նվիրվածության վրա վստահ եք: Ցավոք, վտանգ կա, որ նոր համախոհները հուսախաբ կանեն ձեզ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ ցանկացած որոշում սովորականից դժվարությամբ կտրվի: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Նույնիսկ ամենահասարակ ընտրությունը կատարելու համար պետք է ջանքեր գործադրեք: Որոշ Կարիճների համար դա իսկական սթրես կդառնա: Գործնական դաշտում խնդիրներ կառաջանան: Ինչքան շատ խոչընդոտներ հայտնվեն ճանապարհին, այնքան մեծ ոգևորությամբ կանցնեք դրանք հաղթահարելուն: Ձգձգումները կարող են խանգարել ավարտին հասցնել սկսածը, բայց ամենակարևոր նպատակներին կկարողանաք հասնել: Չի բացառվում՝ մարդիկ, ովքեր առաջ համառորեն իրենց օգնությունն էին առաջարկում, չեն ուզենա կատարել իրենց պարտականությունները: Հիշեք, որ նույնիսկ դուք հանգստի կարիք ունեք: Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք որոշ գործեր կամ հանդիպումներ հետաձգել: Ամենայն հավանականությամբ, դրա համար չեք զղջա: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը անակնկալներ կբերի, ընդ որում՝ բավական տհաճ անակնկալներ: Չզարմանաք, եթե ստիպված լինեք փոխել պլանները կամ որոշ գործեր հետաձգել: Ձեզ զարմանալի ու տարօրինակ իրադարձություններ են սպասվում, որոնցից մեկը կյանքում նոր փուլի սկիզբ կդնի: Նկատի առեք, որ հիմա ավելի շահավետ է հոսանքով լողալը, քան դիմադրելն ու սեփական ճամփան նախանշելը: Փոփոխություններից մի վախեցեք, նույնիսկ եթե հիմա դեռ հասկանալի չէ, թե ինչի դրանք կհանգեցնեն: Ավելի ուշ պարզ կդառնա, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Ձեր տրամադրությունն էլ կբարձրանա: Մտերիմների հետ տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Նրանք ձեր առաջ մեծ պահանջներ կդնեն, իսկ դուք չեք իմանա՝ ինչպես արձագանքել դրան: Հիշեք, որ ինչքան ներողամիտ լինեք մյուսների հանդեպ, այնքան ավելի լավ կզգաք ձեզ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը կարող է շատ հաջող լինել: Նկատի առեք, որ դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ավելի հստակ պատկերացնեք դրանք ու հասկանաք, թե կոնկրետ ինչի եք ձգտում: Աշխատեք մի կողմ վանել բոլոր կասկածները, որոնք խանգարում են առաջ շարժվել: Հուզվելու դեպքում զուր էներգիա ու ուժեր կվատնեք, որոնց համար կարող էիք ավելի օգտակար կիրառություն գտնել: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ, նրանց հետ զրուցել ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ միայն սեփական կարծիքն էին հաշվի առնում: Եթե ձեզ ճիշտ պահեք, հին մրցակիցները կարող են համախոհ դառնալ: Բայց լրիվ անկեղծ լինել կարող եք միայն նրանց հետ, ովքեր շահել են ձեր վստահությունը: Մնացածների հետ զգոն եղեք: Զգույշ եղեք գումարի հետ: Այս շաբաթ ֆինանսական հարցերի լուծումը սովորականից մեծ ջանքեր կպահանջի: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրա բովանդակությունը. անուշադրությունը թանկ կարժենա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթ հաջողության հասնել կարելի է, բայց հաճախ դրան կհասնեք այն գործերում, որոնց այնքան էլ լուրջ չեք վերաբերվում: Նկատի առեք, որ եթե մտածեք միայն ձեր ամենակարևոր խնդիրների մասին, ապա չեք նկատի հետաքրքիր հնարավորությունները, որոնցից արժեր օգտվել: Շատ հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Երբեմն նույնիսկ ամենադժվար պահերին իրավիճակից ելք գտնել կօգնեն անսպասելի ծնված գաղափարներն ու մտքի փայլատակումները: Ձեր համարձակ լուծումները հաճախ հաջող կլինեն: Շաբաթը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կտա: Այստեղ կարող եք վստահել առաջին տպավորությանը, որը չի խաբի: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու ձեր կարողությունը մասնագիտական և անձնական կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթ հնարավորություն կունենաք ուղղել նախկինում գործած սխալները, կարգուկանոն հաստատել գործերում: Որոշ Ձկներ գլուխ կհանեն այն խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին համարում: Բայց հիշեք, որ պետք է շատ արագ գործեք: Ոտքի վրա որոշումներ ընդունելը հեշտ չի լինի, բայց մտածելու ժամանակ համարյա չեք ունենա: Աշխատեք չկենտրոնանալ փոքրիկ գործերի վրա, բոլոր դեպքերում իրավիճակն ընդհանուրի մեջ դիտեք. դա թույլ կտա կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Անձնական հարաբերությունները հեշտ ու ներդաշնակ չեն դասավորվի, բայց դուք ձեռքերը ծալած չեք նստի, մոտեցում կփնտրեք այն մարդկանց հանդեպ, որոնք թանկ են ձեզ համար ու կգտնեք բոլոր տարաձայնությունները հաղթահարելու, փոխադարձ վիրավորանքներից ու պահանջներից խուսափելու ձևը: Շաբաթվա վերջին կարևոր է պահպանել ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվել: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ հանել հավասարակշռությունից. փորձեք դիմադրել: |
|