Շաբաթվա աստղագուշակ 04.01 - 10.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1644 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք նպատակին հասնելու համար: Միակ դժվարությունն այն կլինի, որ ամեն անգամ չեք կարողանա ճիշտ բաշխել ուժերը, իսկ երբեմն կես ճանապարհին կզգաք, որ հոգնել եք, ուզում եք կիսատ թողնել սկսածը: Նման պահերին շատ կարևոր կլինի այն մարդկանց աջակցությունը, ովքեր լավ գիտեն ձեզ, կարող են ոգեշնչել ու հուշել՝ ինչպես ստանալ անհրաժեշտ արդյունքը: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ամենատարբեր մարդկանց հետ, և նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնց դուք շատ դուր կգաք: Հավանական է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Երկու դեպքում էլ նախաձեռնող լինելն ավելորդ չի լինի: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան լուրջ է պետք վերաբերվել շրջապատողներին տված ձեր խոստումներին: Ամենայն հավանականությամբ, խոսքը պահելն այնքան հեշտ չի լինի, որքան հիմա է թվում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ շաբաթ է, որն իրադարձություններով հագեցած կլինի և նոր հնարավորություններ կբացի: Հիմա դուք ինքնավստահ կլինեք, և դա հրաշալի է: Կասկածները կմնան անցյալում, դուք արագ առաջ կշարժվեք, կլուծեք բարդ խնդիրները: Բայց լավ է չշտապեք: Կարևոր քայլ անելուց առաջ լավ է ամեն ինչ կշռադատեք: Չի բացառվում՝ վերանայեք ձեր հին ծրագրերը՝ տեսնելով դրանց թույլ կողմերը: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, մոտեցում կգտնեք նրանց, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Հնարավոր է հաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնեք հին կապերը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ շատ պետք կգա հանգստություն պահպանելու, ինքներդ ձեզ վերահսկելու, իրավիճակն էլ ձեր վերահսկողության տակ պահելու ունակությունը: Կարող եք մի շարք օգտակար բաներ անել, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք նախկինում անել չէր հաջողվում: Հետևողական գործեք, մի առաջադրանքից մյուսը մի նետվեք: Մանրուքներում կարգապահությունը շատ բան կհեշտացնի: Հավանական են չծրագրված այցեր, անսովոր հանդիպումներ: Շրջապատողները հաճախ լավ նորություններ կհայտնեն, առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես արագ գործեք, իսկ երբ շտապել պետք չէ: Շաբաթվա վերջին մոտ դուք էներգիայի ներհոսք կզգաք: Հենց այդ շրջանը ոգեշնչող իրադարձություններ կբերի: Կարող են իրականանալ հին ցանկությունները, երազանքները, որոնց մասին նախկինում ոչ ոքի չեք պատմել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Թեթև շաբաթ է: Նոր նպատակներ ու հետաքրքրություններ կհայտնվեն, դուք ձեռքերը ծալած չեք նստի, նույնիսկ եթե նման հնարավորություն ունենաք: Լավ է զբաղվեք բիզնեսով կամ գործարարությամբ, քանի որ գործնական հոտառությունը շատ ուժեղ կլինի: Դուք պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ բարդ բնավորությամբ, բայց նրանց հետ էլ առանց դժվարության լեզու կգտնեք: Դրանում կօգնի ձեր հմայքը, որն այս շաբաթ անդիմադրելի կլինի: Ձեզ բնորոշ կլինի թեթևամիտ վերաբերմունքն այն բաների հանդեպ, որոնց նախկինում շատ լուրջ եք մոտեցել: Շրջապատողներին դա տհաճ կերպով կզարմացնի: Չի բացառվում, որ այս շաբաթ ձեզ սովորականից շատ քննադատեն ու փորձեն վերադաստիարակել: Սակայն պետք չէ լսել այդ մարդկանց, ավելի լավ է ձեր ինտուիցիային վստահեք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ շաբաթ է, որի ընթացքում հաջողությունը կուղեկցի ձեզ կյանքի բոլոր ոլորտներում: Հրաշալի արդյունքների հասնելուն կօգնեն ոչ միայն համառությունը, գիտելիքներն ու փորձը, այլ նաև համախոհներին ճիշտ ընտրելու, մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Շաբաթվա առաջին կեսը հարմար է համարձակ գաղափարներով կիսվելու, կարևոր հարցերը քննարկելու, համախոհներ փնտրելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ կդրսևորեն առաջատարի հատկանիշները, համընդհանուր համակրանք կշահեն ու սրտեր կգերեն: Այդ հատվածում հնարավոր են հաջողություններ այն գործերում, որոնք շփումներ և համոզելու ունակություն են պահանջում: Շաբաթվա երկրորդ կեսին կհաջողվի կենտրոնանալ սեփական ծրագրերի ու նախագծերի վրա, վերադառնալ հին ծրագրերի իրագործմանը: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները, ընտանեկան միջոցառումներն ու տոնակատարությունները: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հույզերով և անսպասելի իրադարձություններով լի շաբաթ է: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավոր են սիրային տարվածություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ երկար տարիներ կուրախացնեն: Լավ է օգնեք շրջապատողներին, մասնակցեք բարեգործական կազմակերպությունների աշխատանքին: Աստղերը բարյացակամ կլինեն գիտնականների և ուսուցիչների հանդեպ, ինչպես նաև բոլորի, ովքեր ձգտում են նորին, փորձում են ընդլայնել իրենց հնարավորություններն ու լուծել ուրիշների խնդիրները: Բարենպաստ շաբաթ է նոր անձնական ու գործնական կապերի, շփման շրջանակների ընդլայնման համար: Ինչքան տարբեր մարդիկ ձեզ շրջապատեն, այնքան ինքնավստահ ու երջանիկ ձեզ կզգաք: Հաճոյախոսությունները, հաճելի խոսքերը, սիրային խոստովանությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի, բայց անհրաժեշտություն կլինի: Դա իսկապես ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, բայց հենց այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա եթե ոչ հասնել դրված նպատակներին, ապա գոնե շարժվել դրանց ուղղությամբ: Նոր ծանոթություններ հաստատելու, աջակցություն ստանալու հնարավորություն կլինի: Կարող եք խոշոր գնումներ անել, աշխատանքի և ուսման համար տեխնիկա ձեռք բերել: Հույզերի տեսանկյունից շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է, դուք հաշտ կլինեք ինքներդ ձեր ու շրջապատողների հետ: Իսկ ահա ավելի ուշ տրամադրությունը կարող է փչանալ, դուք կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Բայց վշտանալու կարիք չկա, քանի որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ կաշխուժացնեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը լավ կսկսվի և նույն ոգով կշարունակվի, դուք մի քանի հաջող նախագիծ կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Կարիճները էներգիայի ու կենսական ուժերի ներհոսք կզգան, չեն վախենա իրենց առաջ բարձր նպատակներ դնել, հեշտությամբ կհաղթահարեն խոչընդոտները: Նրանց հաճույքով կհետևեն ոչ այնքան գործունյա մարդիկ: Ձեզ հավասար գործընկերներ հնարավոր է չհայտնվեն, իսկ ահա ձեզ հետևողներ ու երկրպագուներ կլինեն: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, կարգավորել ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները: Հնարավոր է գործնական առաջարկներ ստանաք, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Շաբաթվա վերջին հնարավոր են աննշան տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր կենցաղի կազմակերպման հետ կապված հայացքներում եղած տարբերությունների պատճառով: Դրան շատ լուրջ մի վերաբերվեք ու մի խորացրեք կոնֆլիկտը. փոխզիջումային տարբերակ անպայման կգտնվի: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը հասարակական կյանքին ակտիվ մասնակցության, շփումների ժամանակ է: Շանս կա` նոր համախոհներ գտնեք: Ձեզ կհաջողվի ստեղծագործաբար մոտենալ ցանկացած հարցի լուծման, այդ իսկ պատճառով նույնիսկ սովորական միապաղաղ աշխատանքը ձանձրալի չի թվա: Այս շրջանը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից, դուք լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Վեճեր չեն ծագի, իսկ տարաձայնությունների դեպքում արագ փոխհամաձայնության կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում գործերում, թույլ կտա արագ լուծել անցյալ տարի ձեզ անհանգստացնող հարցերը: Այդ հատվածում շփումներ էլ շատ կլինեն, բայց խոսքը հաճախ հեռախոսային խոսակցությունների կամ հաղորդագրությունների միջոցով շփումների մասին կլինի, այլ ոչ թե անձնական հանդիպումների: Հավանական է հաճելի լուրեր ստանաք, չեն բացառվում սիրային բնույթի հետաքրքիր առաջարկները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարող եք օգտակար բաներ անել: Ձեզանից պահանջվում է չհետաձգել գործերն ու անցնել ծրագրերի և գաղափարների իրագործմանը: Չեն բացառվում վեճերը. դրանք ձեզ չպիտի վախեցնեն, քանի որ այսպես թե այնպես շրջապատողները խոստովանելու են ձեր ճշմարտացիությունը: Հարմար շաբաթ է պայմանները փոխելու և այնպիսի վայրերում լինելու համար, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Կարևոր կլինի ճանապարհի ընկերների ընտրությունը, քանի որ նրանցից մեծ չափով կախված կլինի ձեր տրամադրությունը: Կարող եք ինչ-որ բան սովորել, ընդլայնել աշխարհայացքը. դրանից ոչ միայն օգուտ, այլև հաճույք կստանաք: Համառությունն ու հաստատակամությունը կօգնեն շաբաթվա երկրորդ կեսը հաջող դարձնել: Այդ հատվածում փոքրիկ ու ցավալի պատահարները ձեզ չեն շեղի, չեն ստիպի հրաժարվել ծրագրածից, չեն փչացնի ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հնարավորություն կտա կիրառում գտնեք ձեր տաղանդներին և ունակություններին, որոնք նախկինում պահանջված չէին: Կարող է պետք գալ ամենն, ինչ ժամանակին սովորել եք. բաց մի թողեք գիտելիքները թարմացնելու, վաղուց ստացած տեղեկատվությունը վերհիշելու հնարավորությունը: Բարենպաստ շաբաթ է գիտության, մանկավարժության, հետազոտական գործունեության հետ կապված նոր նախաձեռնությունների համար: Այստեղ շատ կօգնի ինտուիցիան, որի չափազանց ուժեղ լինելը ինքներդ էլ կնկատեք: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա կամ թույլ կտան շատ բաների նորովի նայել: Հետևեք, որպեսզի մեկ այլ մարդու վատ ազդեցության տակ չընկնեք. հիմա դա շատ վնասակար կլինի: Թույլ մի տվեք, որ քիչ ծանոթ մարդիկ խառնվեն ձեր գործերին, խորհուրդներ տան, գնահատական տան ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա առաջին օրերը շատ հանգիստ կանցնեն: Կարող եք լավ հանգստանալ, ուրախանալ անհոգ օրերով: Դուք չեք ձանձրանա, հետաքրքիր զբաղմունքներ շատ կլինեն: Մտերիմները հաճույքով ձեզ կընկերակցեն: Ցանկալի է ճիշտ սնվել ու հնարավորինս խուսափել վնասակար սովորույթներից: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ բնույթ կկրի. այդ հատվածում կարող եք օգտագործել ձեր հմայքը ցանկացած հարց լուծելու համար: Իմիջի հարցերը առաջին պլանում կհայտնվեն: Դուք կզգաք դա և մեծ ուշադրություն կհատկացնեք ձեր արտաքին տեսքին նույնիսկ այն իրավիճակներում, որոնք թվում է, թե նման բան չեն պահանջում: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, գումարի համար անհանգստանալու լուրջ հիմքեր չկան: |
|