ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 03.10 - 09.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1331 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը բավական անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի, այդ իսկ պատճառով այն ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք զբաղվել հեռանկարային գործով, աշխատանք սկսել խոստումնալից նախագծի վրա: Ձեր խնդիրը կլինի առաջնահերթությունները հնարավորինս արագ դնելը, որոշելը, թե ինչն է իսկապես շտապ ու կարևոր, իսկ ինչը դեռ ուշադրության արժանի չէ: Հույս դրեք սեփական գիտելիքների և փորձի վրա. խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Խոյեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Բայց նկատի ունեցեք, որ արկածախնդրություններին մասնակցելու համար շաբաթը բացարձակապես հարմար չէ:

Մտերիմները ձեզ բազմիցս կուրախացնեն, կաջակցեն բարդ պահերին, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք առավելագույն ուշադրություն հատկացնել սիրելիին. դա կարևոր կլինի ձեր հարաբերությունների համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այն հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում, ինչպես նաև դրական փոփոխություններ ձեզ համար յուրահատուկ կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Ձեզ համար ավելի հեշտ կլինի կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը, ընկերներն ու մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան: Հնարավորություն կունենաք հանգիստ ու կառուցողական քննարկել նախկինում ծագած խնդիրներն ու դրանց լուծման ուղին գտնել:

Աշխատանքը սովորականից դժվարությամբ է տրվելու: Նոր գործեր կհայտնվեն, որոնցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Որոշ Ցուլեր պիտի սովորեն այն, ինչը նրանց երբևէ չի հետաքրքրել: Մի ծուլացեք ու համառ եղեք: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց տալու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք:

Հավանական են անսպասելի ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն պիտանի գնումներ անելու կամ մտերիմներին աջակցելու անհրաժեշտության հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն սկսեք ձեզ յուրահատուկ կարևոր թվացող գործերից: Ինտուիցիան հուսախաբ չի անի, նրա հուշումների շնորհիվ դուք միանգամից ճիշտ կդնեք առաջնահերթությունները, ժամանակն էլ դատարկ բաների վրա չեք վատնի: Չեն բացառվում հաջողությունները բիզնեսում: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր դեռ նրանում առաջին քայլերն են անում:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Այդ հատվածում օգտակար կլինի նոր համախոհների փնտրտուքի վրա կենտրոնանալը, մտածելը, թե ինչով կարող եք հետաքրքրել այն մարդկանց, որոնք կարող են ձեզ օգտակար լինել: Հնարավոր են աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության առաջարկներ:

Անձնական հարաբերություններում նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունենա, և դուք դրանից գոհ կլինեք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները, ընկերների հետ ճամփորդությունն էլ երկար կհիշվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից ձեր ուզածի նման կդասավորվի: Բայց դուք չեք հանձնվի ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Կարող են օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում՝ ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնեք:

Շաբաթվա կեսից կսկսվի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցի լուծման համար բարենպաստ շրջանը: Չնայած պիտի արագ գործեք, բայց դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածում հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ կապված լավ նորություններ: Որոշ Խեցգետինների նվերներ ու անակնկալներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը նկատելի հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Դրանց հասնելուն կօգնեն հին ու նոր ծանոթները: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք այն հարցերից, որոնք շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Կարող եք աջակցության հարցով դիմել ազդեցիկ անձանց. չի բացառվում՝ նրանք ձեր համախոհները դառնան: Հիմա սկսվող մասնագիտական հարաբերությունները շուտով կարող են ոչ ֆորմալ, ընկերական բնույթ ստանալ:

Մտերիմները երբեմն ձեր ուշադրության կարիքը կզգան: Աշխատեք կատարել նախկինում տված խոստումները, ձեզ հեռու չպահել տնային գործերից: Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ընտանեկան ուղևորություններ ծրագրել: Դրանք բոլորին օգուտ կտան:

Ֆինանսների տեսանկյունից հաջող կլինի շաբաթվա առաջին կեսը: Այդ հատվածում հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից ու հաջող գործարքներ: Մնացած օրերն էլ վատը չեն լինի, բայց բոլոր դեպքերում զգուշություն կպահանջեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս շաբաթ սովորականից հաճախ ստիպված եք լինելու արագ գործել, ոտքի վրա որոշումներ ընդունել ու փոխել ծրագրերը: Երբեմն դա ձեզ կստիպի հուզվել, քանի որ կնախընտրեիք ավելի շատ ժամանակ տրամադրել մտածելուն: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Դուք կհասցնեք անել ամենը, ինչ մտածել եք և նույնիսկ ավելին: Ե՛վ հին ծանոթները, և՛ նորերը հաճույքով կօգնեն ձեզ: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դրանք կարող են ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ բացել:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ խոսքը տնային գործերի, կենցաղային հարցերի մասին կլինի: Բայց դուք բոլոր դեպքերում չեք կորցնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հին ընկերների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը գործերով լի և արդյունավետ կլինի: Դուք միաժամանակ մի քանի աշխատանքային խնդիր կլուծեք: Դա աննկատ չի մնա, հնարավոր է շատ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք, կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Հավանական են հաջող գործնական բանակցություններ և ուղևորություններ: Ավելի ուշ կգա ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակը: Ձեզ շատ պետք կգա ուրիշների չտեսածը նկատելու ունակությունը:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, բայց փոքրիկ տարաձայնություններից բոլոր դեպքերում կկարողանաք խուսափել: Դուք կգտնեք արագ ամեն ինչ հարթելու ձևը, չեք վիրավորի ու չեք վշտացնի ձեզ համար թանկ մարդկանց: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրությունների համար, որոնք անսովոր կանցնեն ու ամենահաճելի տպավորությունը կթողնեն: 

Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես շաբաթվա վերջին օրերին: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ դուք կհասցնեք օգտակար բաներ անել: Լավ է սկսեք ամենակարևոր գործերից. աստղերի աջակցությամբ դուք դրանցում հաջողության կհասնեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը: Կիսվեք գաղափարներով. դրանք շատերի վրա լավ տպավորություն կթողնեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել էին, կհասկանան, թե որքան են սխալվել: Նախկինում լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել, և դա ձեր արժանիքը կլինի:

Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվող անձանց հասկանալու ունակությունն այս շաբաթ ձեզ շատ պետք կգա: Դուք կօգտվեք ձեր դիվանագիտական տաղանդներից՝ հաշտեցնելու համար մարդկանց, որոնք վիճել էին իրար հետ, և շրջապատողները շատ շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:

Շաբաթը բարենպաստ կլինի ուղևորությունների և պայմանները փոխելու, ինչպես նաև ակտիվ հանգստի համար: Դուք կառույգանաք, ձեզ ավելի աշխույժ ու էներգիայով լի կզգաք: Տրամադրությունն էլ կլավանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը գործնական ոլորտում փոփոխություններ կբերի: Դուք հազիվ թե կարողանաք գործել փորձված մեթոդներով, պիտի նոր լուծումներ փնտրեք, փորձարկումներ անեք: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի, թե ինչպես է պետք գործել: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Այնպես որ չարժե առանց մտածելու հետևել դրանց:

Դուք պիտի գործ ունենաք փաստաթղթերի հետ, լուծեք կազմակերպչական հարցերը, դիմեք պետկազմակերպություններին: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք կզարմանաք, թե ինչքան հեշտ է այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց առաջին անգամ եք հանդիպել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ. այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կդրսևորեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել, քանի որ այդ հատվածում հաստատ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանալու: Բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին թշնամիները, ստիպված եք լինելու պայքարել ուժեղ մրցակցի դեմ: Դուք կգտնեք պայքարից հաղթող դուրս գալու ձևը, բայց պիտի ջանքեր գործադրեք: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, երբեմն նույնիսկ ձանձրալի կանցնի: Պիտի զբաղվեք միապաղաղ մանր գործերով: Աշխատեք դրանց լուրջ վերաբերվել. այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու արագ ամեն ինչից գլուխ հանել:

Անձնական հարաբերությունները երբեմն բավական լարված կլինեն: Չեք կարողանա վերահսկել հույզերը, կբարկանաք դատարկ բաների պատճառով, կվիրավորվեք այն մարդկանցից, որոնք անկեղծորեն հոգ են տանում ձեր բարեկեցության մասին: Հիշեք, որ կարևոր հարցերն արժե քննարկել միայն այն ժամանակ, երբ լրիվ հանգիստ եք, հակառակ դեպքում վեճից խուսափել չի ստացվի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ բան պիտի անեք: Արդեն շաբաթվա սկզբին պարզ կդառնա, որ ժամանակը զուր վատնել չի կարելի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք և՛ հրաշալի խորհուրդ կտան, և՛ կօգնեն բարդ իրավիճակում: Ընդհանուր գործերը ձեզ շատ կմտերմացնեն: Չի բացառվում՝ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն գործնական հարաբերությունների մեջ էիք:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Շաբաթը հարմար կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից է պետք հրաժարվել:

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, չնայած՝ որոշ լարված պահեր հնարավոր են: Բայց եթե դուք մտերիմների հանդեպ ուշադիր լինեք, ապա արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի ամեն ինչ հարթվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածը հարմար չի լինի կարևոր որոշումներ ընդունելու և ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Դուք կարող եք տրվել պահի հույզերին, ասել կամ անել մի բան, ինչի համար շուտով կզղջաք: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, մտածեք իրավիճակի մասին, գլուխ հանեք, թե ինչն է իսկապես կարևոր: Լավ է հույս դնեք սեփական փորձի ու առողջ բանականության վրա, քանի որ կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Բարենպաստ միտումների ազդեցությունը նշանակալիորեն կմեծանա, դուք կզգաք, որ բառացիորեն ամեն ինչում հաջողակ եք: Հաջող զուգադիպությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Այդ հատվածը բարենպաստ է լինելու նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնցից վաղուց լուր չունեք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, առաջին հայացքից սերն էլ շատ հնարավոր է:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1331 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 3.0/1