ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 03.08 - 09.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1998 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ կարևոր ու շատ բարդ կլինի շաբաթվա սկզբին չծուլանալը: Այդ հատվածում կարող է թվալ, թե ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի, իսկ ինքներդ պետք է ընդամենը մի փոքր սպասեք կամ մի քանի օգնական գտնեք, որոնք ամեն ինչ իրենց վրա կվերցնեն: Բայց անհրաժեշտ արդյունքին հասնելու համար հենց ձեր վճռական գործողությունների կարիքը կլինի: Այնպես որ՝ հավաքեք ուժերն ու ապագայի հաճելի մտորումներից անցեք կոնկրետ քայլերի:

Կարևոր կլինի մինչև շաբաթվա կեսը նպատակների ու առաջնահերթությունների հարցում որոշակիություն մտցնելը: Եթե դա չանեք, հետո դժվար է լինելու հասկանալը, թե կոնկրետ ինչի վրա է պետք կենտրոնանալ: Մի գործից մյուսին անցնելիս վտանգ կա՝ սխալներ անեք, ինչ-որ բան մոռանաք կամ բաց թողնեք: Պատրաստ եղեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, օգնել նրանց, ովքեր չեն կարողանում իրենց խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ շրջան է գալիս, որն արժե առավելագույնս արդյունավետ օգտագործել: Այն հարմար է կարևոր ու մասշտաբային գործ ստանձնելու համար: Ամենայն հավանականությամբ, դուք արագ համախոհներ, օգնականներ կգտնեք, որոնց վրա կարող եք հույս դնել: Կարևոր կլինի դժվարություններից չվախենալը, նպատակներից չհրաժարվելը, եթե ինչ-որ բան չստացվի: Եթե հիմա համառություն ու նպատակասլացություն դրսևորեք, շուտով ձեր կյանքում նշանակալի դրական փոփոխությունների սկիզբ կդրվի:

Ձեզ չի վախեցնի ու չի հոգնեցնի ձանձրալի և միապաղաղ աշխատանքը, նույնիսկ եթե այն խիստ կենտրոնացվածություն պահանջի: Յուրաքանչյուրը կարող է սխալվել, բայց միայն ոչ դուք: Ոչ մի մանրուք ձեր աչքից չի վրիպի: Շատ Ցուլեր նաև բաց չեն թողնի այնպիսի բան սովորելու հնարավորությունը, որը շուտով կարող է պետք գալ: Դիտողունակությունն ու հետաքրքրասիրությունը կօգնեն ձեզ հաղթել մրցակիցներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը վատ չի դասավորվի, եթե ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դնեք, հիշեք կարևոր նպատակների մասին: Ոչ բոլոր գաղափարները, որոնք հիմա կհայտնվեն, այնքան լավը կլինեն, որպեսզի դրանց համար կարելի լինի փոխել հին ծրագրերը, տեղափոխել մյուս գործերն ու ծրագրված հանդիպումները:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, դուք ոգեշնչվածության աղբյուրներ կգտնեք, կաշխատեք ամեն օրը յուրահատուկ մի բանով լցնել: Դա դեպի ձեզ կձգի մարդկանց, որոնք նոր տպավորությունների ծարավ կլինեն: Բայց այս շաբաթվա բոլոր ծանոթությունները չէ, որ լավը կլինեն. ուշադիր եղեք ու մի շտապեք վստահել առաջին տպավորությանը:

Կարևոր կդառնան հեղինակության ու իմիջի հարցերը: Հիմա արժե մտածել նրա մասին, թե ինչ են կարծիքի են ձեր մասին շրջապատողները և փորձել դուր գալ նրանց, որոնցից շատ բան է կախված:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահանգիստ շաբաթը չէ: Առանց փորձությունների, ապրումների ու փոքրիկ տհաճությունների այն չի անցնի: Աշխատեք պահպանել հավասարակշռությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ավելի հեշտ կլինի այն Խեցգետինների համար, որոնց կողքին կլինեն հին ընկերները, փորձված մարդիկ, որոնց վրա անկախ ամեն ինչից կարելի է հույս դնել: Հենց նրանք կգտնեն անհրաժեշտ բառերը, կոգեշնչեն ձեզ ու կհուշեն՝ ինչ է պետք նախաձեռնել:

Նշանի շատ ներկայացուցիչներ արմատական փոփոխություններ, վառ իրադարձություններ կուզենան, որոնք իրենց կյանքը նոր գույներով կլցնեին: Այս շաբաթ նման բան կարող է տեղի ունենալ, բայց հիմա լավ է չշտապեցնել իրադարձությունները: Թույլ տվեք, որպեսզի դրանք իրենց հունով ընթանան:

Արժե նկատի ունենալ, որ շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ է լինելու: Այնպես որ՝ լավ է կարևոր գործերի ու պատասխանատու հանդիպումների մասով չշտապել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կգերակշռեն դրական միտումները, իսկ շաբաթը հարթ կանցնի: Ինչ-որ դժվարություններ հնարավոր են, բայց դուք միշտ կիմանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից և անպայման ճիշտ կվարվեք: Բարենպաստ շրջան է գործնական ու անձնական կապերը ամրապնդելու համար: Արժե ավելի շատ շփվել մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեզ համար. նրանք դրա համար շնորհակալ կլինեն:

Շաբաթվա կեսը հարմար է լուրջ գործերի համար: Դրանցով ամենայն հավանականությամբ միայնակ չեք զբաղվի: Կարևոր կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում օգնականների ու համախոհների հետ հարաբերությունները: Աշխատեք ոչ ոքի չճնշել, ձեր որոշումները չպարտադրել, նրբանկատ ու կոռեկտ լինել: Դա թույլ կտա խուսափել ապագայի շատ խնդիրներից:

Շաբաթվա վերջին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու տնային հոգսերը: Աշխատեք յուրահատուկ ուշադիր լինել մտերիմների հետ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ավելի լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ շաբաթվա առաջին կեսը խոստանում է ավելի բարենպաստ ու արդյունավետ լինել, քան երկրորդը: Այդ հատվածում նոր ծրագրեր ու խնդիրներ կհայտնվեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ նշանակալի դրամական մուտքերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան ամրապնդել իրենց ֆինանսական դիրքերը:

Ավելի ուշ հավանական են լարված պահեր: Չի բացառվում՝ շրջապատողները փորձեն ճնշել ձեզ, խառնվել ձեր գործերին: Որոշ Կույսեր կզգան, որ հնարավորությունները քչանում են: Կարևոր կլինի եզրակացությունների ու արարքների հարցում չշտապելը: Միայն կշռադատված որոշումները թույլ կտան անհրաժեշտ արդյունքի հասնել:

Շաբաթվա վերջին շրջապատողներից կկարողանաք շատ հետաքրքիր բաներ իմանալ: Աշխատեք ավելի շատ շփվել ամենատարբեր մարդկանց հետ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան բարդ կլինի, բայց դա հանձնվելու կամ ծրագրերից հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Չի բացառվում՝ անհրաժեշտ լինի ճկունություն ցուցաբերել, ոչ ստանդարտ լուծումներ, նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել այդ շրջանում նշանակված հանդիպումներն ու կարևոր հարցերի քննարկումը: Համբերատար եղեք, քանի որ բարենպաստ պահը շուտով կգա:

Եթե շաբաթվա առաջին կեսը ավելի շատ կապված է դժվարությունների և ոչ միանշանակ իրավիճակների հետ, ապա երկրորդը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա վերադառնալ հին գործերին ու նախագծերին: Որոշ Կշեռքներ կհասկանան՝ ինչպես գումար աշխատել այն բանի օգնությամբ, ինչը շատ վաղուց են սովորել: Չի բացառվում՝ վերականգնվեն հին գործնական ու անձնական կապերը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կսկսեք այս շաբաթը: Հավաքեք ուժերն ու լուրջ տրամադրվեք: Որոշ Կարիճներ իրենք իրենց դժվարությամբ կստիպեն ստանձնել գործերը, բայց փորձը նշանի ներկայացուցիչներին կհուշի, որ ծուլությունն ու անգործությունը ոչ մի լավ բանի չեն բերելու: Կարևոր կլինի նաև տհաճությունները սրտին շատ մոտ չընդունելը, թույլ մի տվեք, որպեսզի մարդիկ փչացնեն ձեր տրամադրությունը: Ձեր ուժերի սահմաններում կլինի կյանքին լավատեսորեն նայելը:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է կարևոր ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Կողքին կլինեն մարդիկ, որոնց շնորհիվ շատ բան կհեշտանա: Չի բացառվում՝ այս հատվածում սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ՝ ընկերական կամ սիրային բնույթ ստանան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հետաքրքիր ու ոգեշնչող ձևով կսկսվի: Դուք շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել, համագործակցություն առաջարկել, ընդ որում՝ ձեզ համար շահավետ պայմաններով:

Կարևոր կլինի չթուլանալան ու սեփական ուժերը չգերագնահատելը: Շատ հեշտ կլինի հավատալը նրան, որ ձեզ համար անհնարին ոչինչ չկա: Իսկապես շատ բան լավ կստացվի, պայմանները հաճախ հաջող կդասավորվեն, բայց ճանապարհին այնպիսի խոչընդոտներ կառաջանան, որոնք դեռ հաղթահարել հնարավոր չի լինի: Այստեղ լավ է նահանջեք ու սպասեք, մեկ այլ բանի անցնեք, հետևեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:

Շաբաթվա վերջը կուրախացնի: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար ու հաճելի ծանոթություններ է խոստանում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթն սկսեք լուրջ գործերից: Նրա առաջին օրերը շատ բարենպաստ են աշխատանքի և ուսման տեսանկյունից: Հենց այդ հատվածում կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չի հավատում: Շրջապատողները կտեսնեն, թե դուք ինչի եք ունակ, և նրանց վերաբերմունքը դեպի ձեզ կփոխվի: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:

Հանգստանալու, զվարճանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն ավելի ուշ կունենաք: Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերներն ու այն մարդիկ, որոնց հետ շփումները ձեզ համար հաճելի կլինեն: Կարող եք զվարճալի միջոցառումներ, ոչ մեծ ուղևորություններ ծրագրել:

Շաբաթվա վերջին օրերին հեշտ չի լինելու: Բազում նոր գործեր կհայտնվեն, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչն է պետք առաջին հերթին ստանձնել: Շատ Այծեղջյուրներ ստիպված են լինելու ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր ու հագեցած շաբաթ է: Դուք շատ բան պետք է անեք: Աշխատեք ոչինչ չհետաձգել: Այո, հիմա ձեզ մի քանի լարված օրեր են սպասվում, բայց դուք կզգաք աստղերի աջակցությունն ու կուզենաք այն ձեր հետաքրքրություններին ծառայեցնել:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, հին մրցակիցներին համախոհների կվերածեք: Շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեն ձեր գործնական հատկանիշները: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները:

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է լսել ինտուիցիայի հուշումները: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, բայց հազիվ թե ինչ-որ մեկը ժխտի, որ հասնելու եք դրված նպատակներին և նույնիսկ ավելիին: Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, դուք ձեր կյանքում նոր բան մտցնելու, այն ավելի հետաքրքիր ու վառ դարձնելու բազում մեթոդներ կգտնեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ շաբաթ չէ: Սակայն հենց ձեզանից կախված կլինի՝ արդյոք այն միայն հաճելի և ուրախ կանցնի, թե նաև արդյունավետ: Բարդ կլինի մտքերը հավաքելը, գործնական տրամադրվելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ չեն կարողանա գլուխ հանել սեփական ապրումներից, հասկանալ, թե ինչ են իրականում ուզում և ինչի են ունակ ուզածը ստանալու համար: Երբեմն կուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել, բայց այստեղ ցանկալի է չշտապեք, մտածեք, թե ինչ հետևանքներ կունենան ձեր գործողությունները:

Ինչ էլ ծրագրեք, պատրաստ եղեք, որ նպատակին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Հնարավոր են տհաճ անակնկալներ, երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Բայց դուք չեք կորցնի ձեր նախաձեռնությունների հաջողության հանդեպ հավատն ու կաշխատեք բոլոր դեպքերում հասնել նպատակին: Շրջապատողներին դա շատ դուր կգա: Շատերը պատրաստ կլինեն ձեզ աջակցություն առաջարկել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1998 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4