Շաբաթվա աստղագուշակ 03.05 - 09.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1809 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը կարող է բավական նյարդային լինել: Դուք կհասկանաք, որ վատ չէր լինի, եթե շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանեիք, բայց երբեմն պարզապես չեք կարողանա վերահսկել սեփական հույզերը: Արժեր նաև խուսափել վեճերից, սակայն կիմանաք, որ առանց դրանց էլ չի լինի: Ամեն գնով սեփական ճշմարտացիությունը ապացուցելու ցանկությունը երբեմն կխանգարի խնայել ժամանակը և ուժերը: Աշխատեք կենտրոնանալ այն գործի վրա, որը միայն ձեզանից է կախված. այստեղ անպայման հրաշալի արդյունքի կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի թեթև, բարենպաստ, նոր հնարավորություններով լի կլինի: Հարմար ժամանակ է իմպրովիզներ անելու, փորձարկումների, նոր բան փորձելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Այդ հատվածում ընդունած որոշումները հաճախ օգտակար կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթվա իրադարձությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Բանն այն է, որ հիմա դուք նորովի կնայեք այն նպատակներին, որոնք ավելի վաղ էիք դրել, առաջնահերթություններն էլ այլ կերպ կդնեք: Ամեն անգամ չէ, որ խոսքը անհապաղ արմատական փոփոխությունների մասին կլինի, երբեմն բավարար կլինի ծրագրերը վերամշակելն ու որոշ գործեր այլ գործերի համար հետաձգելը: Կարևոր կլինի նման որոշումները ինքնուրույն ընդունելը, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ լավ խորհուրդ տա, ճիշտ ուղու վրա դնի: Հոգսեր ու գործեր սովորականից շատ կլինեն: Աշխատեք շատ ժամանակ չվատնել դատարկ բաների վրա, քանի որ ցավալի կլինի դրանց պատճառով ինչ-որ բան բաց թողնելը: Շաբաթը հնարավորություն կտա ամրապնդել ձեզ համար թանկ կապերը: Բաց մի թողեք այն: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բարենպաստ շաբաթ է, որը նոր հնարավորություններ կբացի: Նոր բան փորձելու շանս կլինի, և նման փորձը կարող է ձեզ համար շատ կարևոր լինել: Դրա շնորհիվ այլ կերպ կնայեք նրան, ինչը բնական ու սովորական էր թվում: Ձեզ լավ կտրվի ուսումը, շատ բան ոտքի վրա կմտապահեք: Այս շաբաթ ստացած գիտելիքները մոտ ժամանակներս պետք կգան: Հնարավոր է՝ հենց դրանց շնորհիվ մայիսի վերջին գլուխ հանեք բարդ մասնագիտական առաջադրանքից: Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերությունների ոլորտում: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, իսկ դրանց հետ միասին կմոռացվեն փոխադարձ դժգոհություններն ու վիրավորանքները, որոնք խանգարում էին մտերիմների հետ նույնիսկ հասարակ բաների շուրջ պայմանավորվելուն: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սա բարենպաստ շաբաթ է լինելու, բայց ձեր որոշումները պիտի կշռադատված լինեն, իսկ գործողությունները՝ մտածված: Հնարավոր է՝ շրջապատողները ձեզ շտապելու կոչեր անեն, բայց ինտուիցիան անպայման կհուշի, որ մտորելու համար ժամանակ ունեք, և այն չի սխալվի: Բազմաբնույթ գործեր կլինեն, պետք կգա մի գործից մյուսին անցնելու, ոչինչ իրար չխառնելու և չմոռանալու ունակությունը: Բազմաթիվ մանր-մունր խնդիրները ձեզ չեն նյարդայնացնի, նույնիսկ եթե լրիվ անսպասելի հայտնվեն. դուք դրանցից գլուխ կհանեք՝ համարյա ոչ մի ջանք չգործադրելով: Կարող են դեպի լավը փոխվել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ լեզու չէիք գտնում: Բայց այստեղ պիտի նախաձեռնող լինեք, առաջին քայլն անեք, ինչ-որ զիջումների գնաք: Օգտակար կլինեն պայմանների փոփոխությունը, առօրյա կյանքում բազմազանություն մտցնելը: Սիրահարված Խեցգետիններին չի խանգարի ռոմանտիկ ճամփորդությունը. հիմա դա զգացմունքները թարմացնելու հրաշալի միջոց կլինի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ մեկի վրա չբարկանալ: Երբեմն դա դժվար է լինելու. հուզական դաշտն անկայուն կլինի, իսկ շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն և ձեզ նյարդայնության առիթներ կտան: Եթե ձեզ հաջողվի վերահսկել բացասական հույզերը, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Բացի այդ, դուք կպահպանեք լավ հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կարևոր հարցերի քննարկումը արժե հետաձգել. շուտով կկարողանաք վերադառնալ դրանց, և այդ ժամանակ երկխոսությունը ավելի կառուցողական կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, բայց բավական հոգնեցնող շրջան կլինի: Շատ բան պիտի հասցնեք, իսկ ժամանակը չի հերիքի: Ինչպես էլ դնեք առաջնահերթությունները, անընդհատ կթվա, թե ինչ-որ կարևոր բան եք բաց թողել: Մի հուզվեք: Ինչ-որ բան կարելի է հանգիստ հետաձգել, իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե կոնկրետ ինչ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հագեցած կլինի, և դա ավելի շուտ կուրախացնի ձեզ, քան կվշտացնի: Էներգիա շատ կունենաք, կուզենաք նրան արժանի կիրառում գտնել, և այստեղ շատ տեղին կհայտնվեն նոր առաջադրանքները, որոնք լուծելը, սակայն, այնքան էլ հեշտ չի լինի: Դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Հիմա շրջապատողների բարեկեցության մասին հոգ տանելը ձեզ յուրահատուկ ուրախություն կպարգևի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Սակայն այստեղ պիտի պատրաստ լինեք, որ պետք է ինքնուրույն և ոտքի վրա սովորեք: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ գործին ծանոթացնի ու ղեկավարի: Դուք ամենից հրաշալի գլուխ կհանեք, բայց ստիպված եք լինելու մի փոքր հուզվել: Շատ Կույսերի համար առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները: Աջակցությունը, ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կարևոր կդառնան ձեզ համար, և եթե դրանց համար պետք լինի զիջումների գնալ, դուք դա առանց երկար մտածելու կանեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Նոր ու հետաքրքիր գործեր կուզենաք, դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքները: Այդ ամենը շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կօգնեն նույնիսկ ամենահամարձակ ու վիճելի գաղափարների իրագործման հարցում: Կարող եք ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ գտնել: Սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում, բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Օգտվեք հնարավորությունից մի փոքր թուլանալու համար: Դուք լավ աշխատել եք և արժանի եք դրան: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների կամ այն մարդկանց հետ, որոնց հետ շփումներին շատ էիք կարոտել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ստիպված եք լինելու հուզվել, բայց միայն մի փոքր: Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ ավելի շուտ ցավալի թյուրիմացությունների, վշտացնող դատարկ բաների: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի հարաբերությունների ոլորտում, որտեղ տարաձայնություններին փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ձեր: Դուք գումարը խելամիտ կտնօրինեք, մտերիմներն էլ կաշխատեն հետևել ձեր օրինակին, արդյունքում էլ կխուսափեք զուր ծախսերից: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, այնքան շատ լավ գաղափարներ կհայտնվեն, այնքան հեշտ կլինի տաղանդներին կիրառում գտնելը: Այդ հատվածում հեշտ կկռահեք նաև մտերիմ մարդու ցանկություններն ու կիրագործեք դրանք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգստություն պահպանեք: Շաբաթը հարմար է կարևոր բաների մասին մտորելու, բարդ հարցերից գլուխ հանելու համար: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից, հեշտությամբ պիտանի փորձ ձեռք կբերեք: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, չի բացառվում շաբաթվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Խոշոր սպոնտան գնումները լավագույն գաղափարը չեն, պետք չէ մեծ գումար ծախսել նաև փոքրիկ ու դատարկ բաների վրա, որոնք միայն կարճ ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ֆինանսական հարցերը անհրաժեշտ է առանց շտապելու լուծել, օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց կարծիքին վստահում եք: Ռոմանտիկ պահեր շատ կլինեն: Չի բացառվում անսովոր պայմաններում ծանոթությունը: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ ուժեղ զգացմունքներ է առաջացնում այն մարդը, որի մասին ձեզ քիչ բան է հայտնի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արդյունավետ շաբաթ է: Դուք կիմանաք, որ շատ բան կարող եք անել և ժամանակը զուր չեք վատնի: Առաջնային կարևորության խնդիրը առաջնահերթությունները ճիշտ դնելն է: Դա արժե ինքնուրույն անել, քանի որ խորհուրդները միայն կշեղեն ձեզ, նույնիսկ եթե լավագույն մտադրություններով տրվեն: Պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կա, բայց դրա համար պիտի ճիշտ մարդկանց ճիշտ հարցեր տաք: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել: Կարևոր կլինի ոչինչ չմոռանալն ու չխառնելը, այնպես որ՝ համապատասխան նշումներ անելը լավ գաղափար կլինի: Անձնական հարաբերությունները ոչ միանշանակ կլինեն: Մի կողմից՝ տարաձայնություններ ու վեճեր կլինեն, իսկ մյուս կողմից՝ դրանք համարյա թե չեն ազդի հարաբերությունների վրա: Որքան էլ բուռն քննարկվեն հարցերը, փոխադարձ դժգոհություններ, վիրավորանքներ, իրարից նեղանալ չի լինի: Մթնոլորտը լիցքաթափելուն հաճախ կօգնի հումորի զգացումը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաճելի պահեր շատ կլինեն շաբաթվա առաջին կեսին: Դա շատ բարենպաստ ժամանակ է լինելու շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա ամենալավ տպավորությունը կթողնեք, չնայած՝ դրա համար հատուկ բան չեք անի: Համախոհներ կգտնվեն, հնարավորություն կունենաք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի համախոհներին, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հաճախ նախաձեռնությունը դուք կցուցաբերեք և դա կանեք հաճույքով: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կդասավորվի: Գործերը կշատանան, երբեմն պիտի մի քանի խնդիր միաժամանակ լուծեք: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչից միայնակ գլուխ հանեք: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Իսկ դուք պիտի միայն ուղղորդեք նրանց, ղեկավարեք. դուք դա կարողանում եք: Հանգստացեք: Նույնիսկ ամենահագեցած օրերին կարող եք ձեզ փոքրիկ դադար թույլ տալ, որի ժամանակ էլ կարող եք կենտրոնանալ սեփական պահանջմունքների վրա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բավական անհանգիստ, խառնաշփոթով լի, բայց վատ շաբաթ չէ: Կարևոր կլինի լավի վրա կենտրոնանալը, հնարավորությունները տեսնելը, այլ ոչ թե դժվարությունները, հնարավորինս խուսափեք տհաճ մտքերից: Հիմա շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Վերջին դերը չեն խաղա շրջապատողները: Չարժե շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ոչ միայն հակված են վատատեսության, այլև շուրջը բոլորին վարակում են դրանով: Շաբաթը շատ հարմար է շրջապատող միջավայրը դեպի լավը փոխելու համար, օրինակ՝ տունը կամ աշխատավայրը զարդարելու, ամառանոցը կարգի բերելու համար: Դուք ձեր տաղանդները դիզայնի ոլորտում կիրառելու շանս կունենաք: Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները չեն բացառվում, բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Բոլորին գոհացնող որոշումներ արագ կգտնվեն: Պետք է միայն մի փոքր ջանքեր գործադրեք, և դուք պատրաստ կլինեք դա անել: |
|