ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 02.12 - 08.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2983 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողությունները միշտ չէ, որ հեշտությամբ կտրվեն, արդյունքի հասնելու համար շատ ժամանակ պետք է ջանքեր գործադրեք: Դա չի նշանակում, որ հաջող զուգադիպությունները բացառված են, բայց դրանց շնորհիվ միայն շատ համեստ հաջողությունների կհասնեք:

Դուք միշտ չէ, որ տրամադիր կլինեք շփումների, և շատ իզուր: Հենց հիմա կարող եք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, քննարկել կարևոր հարցերն ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

Շաբաթվա վերջին օրերը հաջող կլինեն: Այդ հատվածում կիրականանան հին ցանկությունները, չեն բացառվում հաճելի անակնկալները: Նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կարող եք իրագործել, եթե չվախենաք գործել ոչ ստանդարտ մեթոդներով ու հնարամիտ լինեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը կարող է անհաջող սկսվել: Չի բացառվում՝ նրա առաջին օրերին անսպասելի դժվարություններ ծագեն, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Կհիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել: Նույնիսկ փորձված համախոհները ունակ չեն լինի պահել իրենց խոստումները:

Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կգա նոր գործերի համար հարմար ժամանակը, չի բացառվում արագ կյանքի կոչեք համարձակ գաղափարը: Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ նրանք, որոնք նախապես չէիք ծրագրել:

Հավանական են անսպասելի այցեր, չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, մադիկ, որոնց վաղուց չեք հանդիպել: Կարող եք ամրապնդել գործնական կապերը, ինչ-որ բան դեպի լավը փոխեք անձնական հարաբերություններում: Հույս դրեք ինտուիցիայի վրա, այն չի սխալվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բազմաթիվ անսպասելի իրադարձություններ կբերի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, բայց ձեզ կհաջողվի խուսափել խառնաշփոթից, ավարտին հասցնել սկսածն ու հաջողության հասնել մի գործում, որից չէիք կարողանում գլուխ հանել: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կաշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել, այդ իսկ պատճառով լուրջ սխալներ չեք անի:

Վատ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, դուք ունակ կլինեք շատերի հետ պայմանավորվել համատեղ գործողությունների, ընդհանուր ծրագրերի մասին: Մարդիկ կտեսնեն, որ պատրաստ եք զիջումների գնալ, բայց չեն չարաշահի դա: Կկարողանաք կարգավորել հին կոնֆլիկտները, հանգիստ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից:

Շաբաթվա վերջին դժվար կլինի ինչ-որ օգտակար բանի վրա կենտրոնանալը: Շատ Երկվորյակներ այդ հատվածում անգործության կտրվեն, կհետաձգեն հոգնեցուցիչ թվացող ամեն բան: Բայց ավելի լավ է չծուլանաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանեք: Հիմա դա կարևոր է: Քանի դեռ չեք տրվում պրովոկացիաներին ու չեք առաջնորդվում հույզերով, շաբաթը պարզապես հրաշալի կդասավորվի: Այն հարմար է աշխատանքի համար: Ոչ մի գործ ձեզ բարդ ու հոգնեցուցիչ չի թվա: Լրիվ հակառակը կլինի. դուք առանց ջանքերի հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ այդքան արագ ու հեշտ ամեն ինչից գլուխ հանելու հույս էլ չունեիք:

Հատկապես գործնական հարաբերություններում զգույշ եղեք: Կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կթվա, թե պատրաստ եք աշխատել իրենց բարեկեցության համար: Շտապեք կոշտ ու հասկանալի պատասխան տալ, հակառակ դեպքում աչք թարթել էլ չեք հասցնի, երբ կկապվեք ինչ-որ տարօրինակ պարտավորություններով:

Շաբաթվա սկզբին ծագած հարցերը հաջողությամբ կլուծվեն նրա վերջին: Այդ հատվածում նոր ու համարձակ ծրագրեր կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Եվ բանը միայն անբարենպաստ պայմանների մեջ չի լինի, այլ նրա, որ չէիք մտածել այն խնդիրների մասին, որոնք կարող էին ծագել ու թերագնահատել էիք ձեր թշնամիներին: Իրատես եղեք ու կհասկանաք, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում և շատ բան նախկինի նման կախված է ձեզանից: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի շաբաթվա կեսին, երբ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնություններին, հաճախ պարզապես հաջողակ կլինեք, ընդ որում՝ նույնիսկ այնտեղ, որտեղ նման բան չէիք սպասում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, երկարաժամկետ համագործակցության հետաքրքիր առաջարկներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ մի տեղ մի շտապեք: Հիմա բավականաչափ ժամանակ կունենաք գործողությունների ծրագիր կազմելու ու ամեն քայլը կշռադատելու համար: Կարող եք գլուխ հանել շրջապատողների հետ հարաբերություններից, հասկանալ, թե ում վրա արժե հույս դնել, իսկ ումից է պետք հեռու մնալ: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես հաղթահարել վերջին շրջանում ծագած խնդիրները:

Շատ օգտակար կլինի ուրիշի փորձը: Հետևեք, թե ինչ են անում մյուսներն ու ինչ արդյունքներ են ստանում, և դա կօգնի խուսափել սեփական սխալներից: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, բայց դրանք կկարողանաք ավելի ուշ իրագործել, ավելի հավանական է՝ մյուս տարի:

Շաբաթվա վերջին օրերը հարմար են ստեղծագործելու ու սովորելու համար: Այդ զբաղմունքներն ուրախություն կբերեն ու կոգեշնչեն, կստիպեն մոռանալ հոգնածության մասին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Ձեզ հագեցած ու հոգսերով լի շաբաթ է սպասվում: Սկսած գործերը չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել, բայց ձգձգումները լուրջ խնդիրների չեն հանգեցնի: Երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա վերամշակել պլանները, բայց ավելի հաճախ ձեր բոլոր քայլերը լավ մտածելու համար ժամանակ կունենաք:

Կարող եք խորհուրդների հարցով դիմել հին ծանոթներին, բայց նկատի ունեցեք, որ նրանք ստեղծված իրավիճակից այնքան լավ գլուխ չեն հանում, որքան դուք, կարող են ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ մանրուքներ աչքաթող անել: Այնպես որ՝ ստացված բոլոր խորհուրդները ինչպես հարկն է ծանրութեթև արեք:

Շաբաթվա վերջը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած ու արդյունավետ շաբաթ է: Այն հարմար է պլաններ կառուցելու ու գործելու համար: Կարևոր է դժվարություններ ծագելու դեպքում չկորցնել հաջողության հանդեպ վստահությունը: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես պետք է ելք գտնեք իրավիճակից: Չի բացառվում՝ հաջողվի ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ ձեր հուսալի համախոհները, հնարավոր է նաև ընկերները դառնան: Դուք ունակ կլինեք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով: Որոշ Կարիճներ ազդեցիկ հովանավորներ կգտնեն:

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Երբեմն մտերիմների հանդեպ շատ պահանջկոտ կլինեք, չեք ուզենա ներել նույնիսկ փոքրիկ թուլությունները: Մի քիչ ներողամիտ եղեք և տարաձայնությունների առիթներն էլ կքչանան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ շաբաթ է, որը հաջողությունների հասնելու շանս կընձեռի: Դուք պատրաստ կլինեք արագ գործել, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, կհասկանաք, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Որոշ Աղեղավորներ նպատակին տանող անսպասելի ուղիներ կգտնեն, կզարմացնեն շրջապատողներին իրենց հնարամտությամբ:

Կփոխվեն հարաբերությունները շրջապատողների հետ: Վեճեր հազվադեպ կծագեն, շատերը պատրաստ կլինեն ընդունել ձեր ճշմարտացիությունը, հույս դնել ձեր փորձի վրա: Հաճախ ձեզ կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց դուք կհասկանաք, որ ամեն անգամ պետք չէ խորհրդատվություն անցկացնել: Ձեզ կհաջողվի ոչ ոքի չվիրավորել:

Շաբաթը առատաձեռն կլինի սիրային պահերով: Շատ Աղեղնավորների այն կուրախացնի հետաքրքիր ծանոթություններով ու հիշարժան ժամադրություններով: Զույգերի հարաբերությունները ներդաշնակ ու ջերմ կլինեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը շատ բան փոխելու հնարավորություն կտա: Սակայն պետք է կենտրոնանաք մեկ բանի վրա: Մտածեք, թե ինչի: Կթվա, թե աստղերը ձեր հանդեպ բացառապես բարյացակամ են տրամադրված: Եթե լարված պահեր ծագեն, կպահպանեք հավասարակշռությունն ու չեք հուզվի, իրավիճակից ելք կփնտրեք:

Չեն բացառվում նշանակալի փոփոխություններն աշխատանքի մեջ: Նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ինքնաիրացման համար, չի բացառվում կարողանաք արագ բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ նշանակալիորեն մեծացնեք եկամուտները:

Մտերիմները ձեզ միշտ չեն հասկանա, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Եթե տարաձայնություններ առաջանան, հեշտությամբ զիջումների կգնաք ու չեք զղջա դրա համար, քանի որ խաղաղությունն ու լավ հարաբերություններն ավելի թանկ են:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու հետաքրքիր կլինի շաբաթվա առաջին կեսը: Այդ հատվածում կկարողանաք արդյունավետ աշխատել ու ուրախ անցկացնել ազատ ժամանակը, շփվել ամենատարբեր մարդկանց հետ ու նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:

Շաբաթվա ընթացքում զարմանալի ու ոգեշնչող պահեր կլինեն, որոնց շնորհիվ սովորական բաներին նորովի կնայեք, կվերանայեք առաջնահերթություններն ու կփոխեք ծրագրերը: Չի բացառվում՝ պետք գան համարյա մոռացված գիտելիքները: Որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում:

Շաբաթվա վերջին աշխատեք չհոգնել, նվազեցրեք ծանրաբեռնվածությունը: Օրգանիզմը խոցելի կլինի, հնարավոր է ինքնազգացողության վատացում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք սովորականից հաճախ պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, ոչ միանշանակ իրավիճակներում էլ հակահարված տաք: Սկզբում դժվար է լինելու, բայց հետո կհասկանաք՝ ինչպես գործել ջանքերը զուր չվատնելու համար: Ամեն ինչ կհեշտանա, երբ շրջապատողներին պարզ դառնա, որ ձեր բարությունը չարաշահել չի ստացվելու:

Բարենպաստ շաբաթ է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ ու կարևոր աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու աչքաթող չանել, փոքրիկ սխալներ չանել: Գործնական կապերն ամրապնդելու ու նոր համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

Ծանոթություններին ընտրողաբար մոտեցեք: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց հետ շփումները պարզապես վտանգավոր կլինեն: Մի անկեղծացեք նրանց հետ, ում վատ եք ճանաչում, մի քննարկեք ապագայի ձեր ծրագրերն ու ձեր հայացքները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2983 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5