Շաբաթվա աստղագուշակ 02.11 - 08.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1720 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք մե՛կ դատարկ բաներից կկորցնեք հավասարակշռությունը, մե՛կ կտրվեք պրովոկացիաներին: Չի խանգարի հասկացող մարդկանց աջակցությունը, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ով է իրականում պատրաստ անցնել ձեր կողմը: Այնպես որ՝ համախոհների ընտրության հարցում լավ է չշտապել, շրջապատողներին ավելի ուշադիր հետևել: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, այդ իսկ պատճառով լուրջ աշխատանքի, կարևոր զրույցների ու պատասխանատու գործերի համար շաբաթվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ, հաջող զուգադիպություններ, որոնցից կկարողանաք օգտվել: Շաբաթվա վերջին օրերը հարմար են փորձարկումների և իմպրովիզների համար: Կենսական պոտենցիալն այդ հատվածում բարձր կլինի, դուք հրաշալի գաղափարներ կունենաք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հագեցած, արդյունավետ, գործերում հաջողություններ խոստացող շաբաթ է: Աշխատանքը սովորականից շատ համբերատարություն ու ջանասիրություն կպահանջի, բայց դուք երկուսից էլ բավականաչափ կունենաք: Կարող եք նախաձեռնող լինել, նոր գաղափարներ առաջարկել, բայց նկատի ունեցեք, որ միանգամից աջակցություն չեք ստանալու: Միանգամից չեք կարողանալու նաև հաղթել մրցակիցներին: Նկատի ունեցեք, որ նրանք ամեն անգամ ազնիվ չեն գործելու: Համբերատար եղեք շրջապատողների հետ, աշխատեք բարեհամբույր լինել, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Սուր անկյունները հարթելու ձեր ունակությունից կախված կլինի մթնոլորտը տանն ու աշխատավայրում: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես պահեք ձեզ նրանց հետ, որոնք չեն ուզում կապի դուրս գալ և ինչ-որ բան են թաքցնում: Ձեր նրբազգացության շնորհիվ դրական փոփոխություններ կլինեն սիրելի մարդու հետ հարաբերություններում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, ճանապարհին երբեմն խոչընդոտներ առաջ կգան: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել գործերով, որոնց մասին նույնիսկ մտածել չեք ուզենա: Ճիշտ է ոչ միանգամից, բայց հրաշալի գլուխ կհանեք այդ գործերից: Կարևոր կլինի սառնասրտություն պահպանելը, չհուզվելն ու պրովոկացիաներին չտրվելը. հենց դա կօգնի հաջողությունների հասնել, երբ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակ ստեղծվի: Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել, հնարավորության դեպքում հարթել սուր անկյունները: Դա կօգնի ձեզ խուսափել ներկայի ու ապագայի շատ ու շատ խնդիրներից: Շաբաթվա վերջին օրերին նոր գաղափարներ կունենաք, որոնք այնքան շատ կլինեն, որ պարզապես չեք հասցնի դրանցից մեկի վրա կենտրոնանալ: Ծրագրերը կհաջորդեն մեկը մյուսին, բայց դրանցից ոչ մեկը չի հաջողվի կյանքի կոչել, քանի դեռ չեք կենտրոնացել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթը թեթև ու անամպ անվանել չի կարելի, բայց դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Հատկապես լավ կտրվեն նպատակասլացություն և համառություն պահանջող գործերը: Հետևողական գործեք, կիսատ մի թողեք սկսածը: Երբեմն առաջ գնալ կարելի է միայն շատ փոքրիկ քայլերով, բայց կարևոր կլինի կանգ չառնելը: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կհավատան ձեր հաջողությանն ու կօգնեն մի կողմ վանել կասկածները: Դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները, դուք կհասկանաք, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Դուք շատ ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Մտերիմների հետ շփումները ոչ միայն դրական հույզեր կպարգևեն, այլև շատ օգտակար կլինեն: Հավանական են սիրային անակնկալներ, դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հագեցած ու անհանգիստ կլինի: Հազարավոր գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան, ընդ որում՝ մեծ մասամբ կիմանաք, որ օգնություն չեք ստանալու, պետք է ինքնուրույն գործեք: Այս շրջանի իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն, շատ ծրագրերի համար մեկնարկային կետ կդառնան: Չի բացառվում՝ հենց այս շրջանում որոշումներ ընդունվեն, որոնց կհետևեն կյանքում մեծ փոփոխությունները: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք լավ կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք անել նպատակին հասնելու համար, ոչ մի տեղ չեք շտապի ու կգտնեք անհրաժեշտ արդյունքը ստանալու ամենահասարակ եղանակը: Հավանական են անսովոր անակնկալներ մտերիմներից, անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի, իմպրովիզացված երեկույթի համար առիթ ստեղծվի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն. օգտվեք դրանից հին ծրագրերն իրագործելու համար: Կարող եք փորձարկումներ անել, անսովոր որոշումներ ընդունել և կյանքի կոչել դրանք. հաջողության հավանականությունը շատ մեծ է: Շաբաթվա առաջին կեսին մանր-մունր գործերը շատ կլինեն, ստիպված եք լինելու արագ մեկից մյուսին անցնել: Պետք է ասել, որ դրանից վատ գլուխ չեք հանի, ոչինչ չեք մոռանա, հազվադեպ ինչ-որ մեկին կդիմեք օգնության խնդրանքով: Մանրուքներին ուշադրությունը կօգնի ձեզ արագ պատասխաններ գտնել շատ ու շատ հարցերի: Լրիվ տարբեր կլինի շաբաթվա երկրորդ կեսը. պետք է կենտրոնանաք ինչ-որ լուրջ ու կարևոր խնդրի վրա, որն ամբողջությամբ կզբաղեցնի ձեր մտքերը: Մնացած գործերը երկրորդ պլանում կհայտնվեն, սակայն ժամանակավորապես. շուտով կկարողանաք վերադառնալ դրանց: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք հաճախ կտրվեք մռայլ մտքերին, բացի այդ, անընդհատ ստիպված եք լինելու հիշել հին սխալների մասին, վերադառնալ անցյալի տհաճ իրադարձություններին: Լավ նորությունն այն է, որ դրանից կարող եք օգուտ քաղել. դուք հրաժեշտ կտաք պատրանքներին, հստակ կհասկանաք այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցնում: Կենսական էներգիան կավելանա, իսկ դա նշանակում է, որ հիմա ձեր ուժերի սահմաններում կլինի այն, ինչը նախկինում անհնար էր թվում: Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները. ձեր հեղինակությունը ավելի քիչ կասկածի կենթարկվի, իսկ նրանք, որոնք ձեզ բարձրից էին նայում, կհասկանան, որ իզուր են այդպես վարվել: Չի բացառվում՝ ընդհանուր լեզու գտնեք մի մարդու հետ, որի հետ անընդհատ վիճում էիք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ բան ավելի դժվարությամբ կտրվի, քան կուզենայիք: Բայց խոչընդոտները ձեզ չեն ստիպի նահանջել, իսկ խնդիրները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Հակառակը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք այն ամենը, ինչ բարդ կթվա և արագ կգտնեք արգելքները հաղթահարելու ձևը: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Դուք շատ հմայիչ կլինեք, շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներն ու օգնել կյանքի կոչել դրանք միայն ձեզ ավելի լավ ճանաչելու համար: Հետաքրքիր բաներ իմանալու, շրջապատողներից օգտակար բան սովորելու հնարավորություն կլինի: Նկատի ունեցեք, որ այն, ինչ հիմա դատարկ բան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա: Իսկ դա նշանակում է, որ պետք է նկատեք ամենն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այս շաբաթ սխալներից խուսափելը հեշտ չի լինի: Երբեմն կարծես հատուկ աչք կփակեք այն ամենի վրա, ինչը բոլորին տեսանելի ու հասկանալի է: Երազանքներն ու պատրանքները ձեզ ավելի շատ դուր կգան, քան գործերի իրական վիճակը: Բայց եթե կարողանաք կենտրոնանալ փաստերի վրա ու մտածեք այն գործողությունների մասին, որոնք իսկապես կարող եք նախաձեռնել, ապա ամենայն հավանականությամբ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Ստիպված եք լինելու սովորականից շատ աշխատել: Նույնիսկ այն գործերը, որոնք նախկինում զվարճանք էիք համարում, հիմա որպես բարդ ու հոգնեցնող մի բան կընկալվեն: Կարևոր կլինի ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրելը, որպեսզի սկսեք գործել ու առաջին քայլերն անել: Մի հրաժարվեք օգնությունից, որը շատ տեղին կլինի: Շաբաթը հրաշալի է մի մարդու հետ ընկերանալու համար, որի հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն էին կապում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե երազում եք արագ մասնագիտական աճի մասին կամ պարզապես ուզում եք ավելի շատ գումար աշխատել, ապա այս շաբաթ արժե կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա: Հազիվ թե արագ կարևոր հաղթանակներ տոնեք, խոսքը միայն ապագա հաջողությունների համար հիմքեր ստեղծելու մասին կլինի: Կընդլայնվեն շփման շրջանակները: Հարմար օր է մարդկանց փնտրելու համար, որոնք կիսում են ձեր մասնագիտական հետաքրքրություններն ու ձգտում են նույն նպատակներին, ինչ դուք. հրաշալի թիմ հավաքելու և ղեկավարելու հնարավորություն կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ուրիշների խնդիրները լուծելու, շրջապատողներին օգնելու, արդարությունը վերականգնելու և աշխարհը դեպի լավը փոխելու համար: Հիշեք, որ ամենը, ինչ հիմա կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթ շատ կարևոր կլինի կարգապահությունը, նպատակասլացությունը, մանրուքների վրա չշեղվելու ունակությունը: Հնարավոր է ձեզ համար այնքան էլ հաճելի չլինի աշխատելը, քանի դեռ մյուսները հանգստանում են, բայց հենց դա թույլ կտա մրցակիցներին թողնել հետևում և հասնել այն արդյունքներին, որոնց մասին շրջապատողները կարող են միայն երազել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Նշանի շատ ներկայացուցիչներ հենց այս շաբաթ ուսուցիչներ կգտնեն կամ կհանդիպեն մարդկանց, որոնց իմաստնությունը կօգնի գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից, շատ բաների էլ նորովի նայել: Մտերիմների հետ հարաբերություններում երբեմն լարված պահեր կլինեն: Դուք առավել անկախ կդառնաք, հաճախ կարհամարհեք խորհուրդները, կհրաժարվեք ձեզ անհետաքրքիր զրույցներ վարելուց, իսկ դա ոչ բոլորին դուր կգա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բոլոր կարևոր ու բարդ բաներն արժե ծրագրել շաբաթվա առաջին կեսի համար: Այդ հատվածում աստղերի աջակցությունը մեծ կլինի, և դուք կկարողանաք իրագործել այն, ինչ ուրիշներին չափազանց համարձակ, համարյա անհնար է թվում: Հավանական են անսովոր իրադարձություններ ու պատահարներ, զարմանալի ու տարօրինակ զուգադիպություններ: Այդ ամենը ձեզ կոգեշնչի, հետաքրքիր մտքեր կտա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հենց այս շաբաթ կհասկանան, թե ինչի վրա կուզենային մոտ ժամանակներս կենտրոնանալ, մի կողմ կվանեն կասկածներն ու նոր նպատակի կձգտեն: Շաբաթը բարենպաստ է շփումների համար: Կուրախացնեն և՛ գործնական, և՛ ոչ ֆորմալ կապերը: Դուք ոչ միայն մոտեցում կգտնեք մարդկանց, այլև հեշտությամբ կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները, հույսերն ու երազանքները: |
|