ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 02.08 - 08.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2073 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք շաբաթվա սկիզբն առավելագույնս հանգիստ անցկացնել: Դա լավ ժամանակ կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, բարդ ու ոչ միանշանակ բաների մասին մտորելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Կարևոր կլինի ավելորդ բաներ չխոսելը, այնպիսի տեղեկատվությամբ չկիսվելը, որը ինքներդ էլ համարյա պատահաբար եք իմացել: Եթե ուրիշի գաղտնիքը բացահայտեք, շուտով կզղջաք դրա համար:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հետաքրքիր ու հագեցած կլինի: Կյանքի բազմաթիվ ոլորտներում ինչ-որ բան փոխելու շանս կլինի: Հատկապես հաճելի կլինի, որ պետք չի լինի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Դուք կկարողանաք մի քանի բանի մասին միաժամանակ մտածել, դրա շնորհիվ էլ մյուս նշանների ներկայացուցիչներից ավելի շատ բան կհասցնեք անել: Ձեր անսովոր գաղափարները մտերիմներին շատ դուր կգան, շատերը պատրաստ կլինեն օգնել կյանքի կոչել մտածածը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթն անակնկալներ կբերի, ընդ որում՝ կյանքի բոլոր ոլորտներում: Ծրագրերը ստիպված եք լինելու փոխել, և ոչ՝ մեկ անգամ: Մեկ ուրիշ անգամ դա ձեզ կստիպեր հուզվել, իսկ հիմա նույնիսկ դուր կգա: Դուք անկեղծորեն կուրախանաք ճակատագրի անսպասելի շրջադարձերի ու անակնկալների համար, կյանքը գրավիչ արկածներով կլցվի:

Մի փոքր կվշտացնի միապաղաղ գործերով զբաղվելու և վաղուց տրված խոստումները կատարելու անհրաժեշտությունը: Բայց դուք դրանցից էլ հրաշալի գլուխ կհանեք: Շաբաթվա միջնամասը հնարավորություն կտա հաջողությամբ լուծել բարդ ֆինանսական հարցերը, մեծացնել եկամուտները: Ավելի ուշ կգա մի շրջան, որը բացառապես նպաստավոր կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շատ բաների մասին կկարողանաք խոսել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, պայմանավորվել, թե հետո ինչ և ինչպես եք անելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի շաբաթ է, որը հետաքրքիր գործերով լի կլինի: Այդ գործերն ամեն անգամ ձերը չեն լինի, բայց ուրիշների գործերին էլ այնքան նրբանկատորեն կխառնվեք, որ շրջապատողները դրա դեմ ոչինչ չեն ունենա: Համարձակ գաղափարներ շատ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք գովելի համբերատարություն կդրսևորեք, հանգիստ կսպասեք բարենպաստ պահի և ճիշտ ժամանակին կանցնեք վճռական գործողությունների: Ղեկավարվեք ինտուիցիայով: Այն անսխալ կհուշի, թե ինչ և երբ է պետք նախաձեռնել: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հաճախ լավը չեն լինի:

Հավանական են հաճելի անակնկալներ անձնական հարաբերություններում: Հիմա դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն և եթե հանկարծ ուզենաք հաճելի ծանոթություններ հաստատել, դա կանեք առանց առանց դժվարության: Բայց ուշադիր եղեք. ոչ բոլորը, ովքեր ուզում են ձեզ դուր գալ, իսկապես արժանի են վստահության:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ բան պիտի անեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից: Դուք պիտի ջանքեր գործադրեք սուր անկյունները հարթելու, քննարկումները կառուցողական հուն վերադարձնելու, խաղաղություն պահպանելու համար: Նման ջանքերը զուր չեն լինի, հենց դրանց շնորհիվ լավ հարաբերություններ կպահպանեք բոլորի հետ, ոչ ոքի չեք վիրավորի, ձեզ համար թշնամիներ չեք հասունացնի:

Զգուշություն է պետք և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Դուք բարեհամբույր կլինեք, արագ համակրանքով կլցվեք մարդկանց հանդեպ, շատերին կօգնեք՝ առանց մտածելու, որ ինչ-որ մեկը կարող է չարաշահել ձեր վստահությունը:

Հատկապես խոշոր գործարքներ կնքելիս զգուշություն է պետք ցուցաբերել: Ինչքան էլ ուժեղ լինի արագ փող աշխատելու ցանկությունը, հիշեք, որ հեշտ փողերի հույս ունենալ հիմա պետք չէ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ շաբաթ է: Սկզբում դուք կարող եք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, իսկ ավելի ուշ կարող եք անցնել մտածածը կյանքի կոչելուն: Նկատի ունեցեք, որ ամենակարևոր բանը, որ հիմա կարող եք անել, ձեր ապագա հաջողությունների համար հիմքեր դնելն է: Աշխատանքի համար անհապաղ պարգևատրում մի սպասեք:

Շաբաթը հարմար կլինի ամենաբարձր մակարդակով գործնական կապերի, պաշտոնական դեմքերի հետ հանդիպելու, պետհաստատություններ այցելելու համար: Դուք արագ կգտնեք անհրաժեշտ լուծումներն ու փաստաթղթերը, կլուծեք իրավաբանական հարցերը, կարգուկանոն կհաստատեք ֆինանսական գործերում:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է: Եթե մտերիմների աջակցության կարիքն ունենաք, կստանաք այն, և դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Սիրելի մարդը նրբանկատություն ու տակտ կցուցաբերի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մասնագիտական տեսանկյունից բարենպաստ շաբաթ է: Ձեզ համար կարևոր հարցերը հաջողությամբ կլուծվեն: Սակայն իմացեք, որ հաջողությունները հեշտությամբ չեն տրվելու և դրանց հասնելու միակ եղանակը գործողությունների ծրագիր կազմելը, հետո այդ ծրագիրը կյանքի կոչելու համար ջանքեր գործադրելն է: Բարեբախտաբար, առաջին հաղթանակներն արագ կտոնեք: Դրանք կոգեշնչեն, կօգնեն մոռանալ կասկածների մասին ու լավատեսություն կհաղորդեն. ընտրված ուղով առաջ շարժվելը կհեշտանա:

Դուք պրովոկացիաներին չեք տրվի, միշտ կհիշեք ձեր իրական հետաքրքրությունների մասին և ցանկացած բարդ իրավիճակում վարքի միակ ճիշտ ձևը կընտրեք: Մի վախեցեք անկեղծ լինել ամենամտերիմների հետ, կիսվել նրանց հետ ձեր ուրախություններով, խնդիրներով ու հոգսերով: Հենց դա թույլ կտա հարաբերություններն ավելի ջերմ ու ներդաշնակ դարձնել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն անհանգստության առիթներ կբերի: Ձեր խնդիրը կլինի ավելի շատ ուշադրություն դարձնել շուրջը տեղի ունեցողին, այլ ոչ թե սեփական ապրումներին: Հետևեք իրադարձություններին, աշխատեք ոչինչ աչքաթող չանել, վերլուծեք իրավիճակը. դա թույլ կտա խուսափել կասկածներից, տագնապներից, զուր հուզումներից:

Գործեր շատ կլինեն, մասնագիտական ծանրաբեռնվածությունը կաճի: Ոչ ամենը, ինչով ստիպված կլինեք զբաղվել, կհետաքրքրի ձեզ, բայց ցանկացած առաջադրանքի լուծման այնքան լուրջ ու բարեխիղճ կմոտենաք, որքան հնարավոր է:

Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները: Ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել կարևոր հարցերը, կարևորն այն է, որ զրուցակիցների վրա ճնշումներ չգործադրեք. նրանք առանց այդ էլ այնպիսի որոշումներ կընդունեն, որոնք ձեզ լրիվ ձեռնտու կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք քիչ հուզվել, ժամանակն ու էներգիան անիմաստ մտորումների ու դատարկ գործերի վրա չծախսել: Հիմա ձեր գլխավորը խնդիրը ուժերը հավաքելը, սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը և վճռական գործողությունների պատրաստվելն է. իսկ այդպիսի գործողությունների կարիք շուտով զգացվելու է: Դուք նույնիսկ մենակ շատ բան կարող եք անել, բայց լավ է ստանաք համախոհների, ազդեցիկ անձանց աջակցությունը, որոնց ժամանակին ծառայություններ եք մատուցել: Կարող եք համախոհների, մասնագետների խումբ հավաքել, որոնք ձեզ հետ ընդհանուր մասնագիտական հետաքրքրություններ ունեն: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, կկարողանաք արագ վերջ տալ վեճերին ու տարաձայնություններին:

Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, հենց հիմա կարող եք ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, կյանքի կոչել մտածածը: Դուք չեք վախենա խախտել ավանդույթները, տրորված ճանապարհով չեք գնա, նպատակին տանող սեփական ուղիները կփնտրեք: Հավանական են անսպասելի հաջողություններ, հնարավոր է իրադարձությունների այնպիսի ընթացք, որի շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Նրանք, ում նախկինում միայն գործընկեր էիք համարում, աստիճանաբար իսկական ընկերներ կդառնան: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում:

Ձեզ կհաջողվի իրավիճակն ընդհանուր մեջ տեսնել, որքան էլ բարդ ու հակասական այն լինի, բայց երբեմն դուք չեք նկատի մանրուքները, որոնք հետո կարևոր կդառնան: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն դրանց հրավիրել ձեր ուշադրությունը. լսեք խորհուրդներն ու կխուսափեք ցավալի սխալներից:

Շատ Աղեղնավորներ կուզենան նոր բան սովորել, պիտանի տեղեկատվություն կստանան, առաջին հաջողություններին կհասնեն մի գործում, որը նախկինում շատ բարդ էին համարում: Հավատացեք ձեր ուժերին. հիմա դա շատ կարևոր է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող, արդյունավետ շաբաթ է: Դուք գործունյա ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք հուսահատ արարքների, դրա հետ միասին կզգաք, թե երբ է պետք կարևոր քայլեր անել, իսկ երբ է պետք թաքնվել ու ոչինչ չնախաձեռնել: Երբեմն շատ կուզենաք խառնվել ուրիշների գործերին, անմիջական մասնակցություն ունենալ այն նախագծերին, որոնցով ուրիշ մարդիկ են զբաղված: Աշխատեք զսպել նման ցանկությունները, եթե վստահ չեք, որ կկարողանաք խուսափել երկիմաստ իրավիճակներից:

Կարող եք կենտրոնանալ կարիերայի զարգացման վրա. այստեղ հաջողության հասնելու շանսեր կունենաք: Սակայն արժե հիշել, որ նոր բարձունքներին ձեզ միանգամից հարմարավետ չեք զգա, խնդիրները կբարդանան, ձեր վրա գործադրվող ճնշումներն էլ կուժեղանան:

Շաբաթը հարմար կլինի սեփական իմիջով զբաղվելու համար. եթե այդ գործին լուրջ մոտենաք, կկարողանաք անթերի արտաքին տեսք ձեռք բերել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավորություն կունենաք կյանքում նոր բան մտցնել, նշանակալի դրական փոփոխությունների հասնել: Կարևոր կլինի ժամանակին կասկածները մի կողմ թողնելը և այն նպատակի վրա կենտրոնանալը, որին ձգտում եք՝ հետաձգելով ամենը, ինչ խանգարում է մտածածն իրագործելուն: Համառությունը օգտակար կլինի հատկապես մասնագիտական ոլորտում. այստեղ հաջողության հասնելու համար պիտի մի քանի փոքր խոչընդոտներ հաղթահարեք:

Ինքնատիպ գաղափարներ կհայտնվեն, որոնք անհապաղ կուզենաք կյանքի կոչել: Հազիվ թե միանգամից աջակցություն ստանաք, սակայն եթե որոշեք գործն ինքներդ ստանձնել, համախոհները շուտով ձեռք կմեկնեն:

Այս շաբաթ լավ է ծրագրեր կառուցեք, մտածեք իրադարձությունների հնարավոր զարգացման մասին: Իսկ ահա անցյալին վերադառնալն անցանկալի է. մի կողմ վանեք տհաճ հուշերն ու աշխատեք կենտրոնանալ ապագայի վրա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթևություն, պարզություն և ազատություն կուզենաք, բայց շաբաթը ձեզ համար լրիվ այլ բան է պատրաստել՝ բարդ առաջադրանքներ ու լուրջ փորձություններ: Կարևոր կլինի չհուսահատվելը, դուք նույնիսկ անբարենպաստ պայմաններում կարող եք հաջողության հասնել: Սակայն ձեր ուժերը ճիշտ գնահատեք ու մի շտապեք կապվել պարտավորություններով: Կարող եք համախոհներ փնտրել. շանս կա՝ գտնեք մարդկանց, որոնք ձեզ ամեն հարցում կաջակցեն, ընդ որում՝ անշահախնդիր կերպով ու հաճույքով:

Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կիմանաք՝ ինչպես պետք է ձեզ պահեք, որպեսզի հարթեք սուր անկյուններն ու խուսափեք կոնֆլիկտներից, բայց երբեմն չափազանց հուզական կդառնաք, սուր կարձագանքեք, կվիրավորվեք դատարկ բաների պատճառով: Աշխատեք տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ ու հիշեք, որ անբարենպաստ միտումների ազդեցությունը շուտով անկում է ապրելու:

Ֆինանսներին և ունեցվածին վերաբերող ամեն հարցում կարգուկանոն է պետք: Խուսափեք քաոսից, կասկածելի գործարքներ մի կնքեք, մի մասնակցեք արկածախնդրություններին ու կասկածելի նախաձեռնություններին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2073 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4